ՈՉ ՖՈՐՄԱԼ ԵՎ ԻՆՖՈՐՄԱԼ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՃԱՆԱՉՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1062-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սյուզաննա Աբրահամյան 13.03.2026 18:27:57 | Ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթությունը շատ կարևոր է յուրաքանչյուր մարդու համար ,առավել ևս `կրթության ոլորտի մասնագետների ։Ուսուցիչ եմ ,և այս նախագիծը շատ կարևոր էր ,օրինակ ,ինձ համար ,քանի որ շարունակ սովորում եմ ,սովորեցնում ,ուսումնասիրում ու փոխանցում գիտելիքս կոլեգաներիս ,բայց ոչ մի իրավական փաստաթուղթ չունեմ ,որ տիրապետում եմ տվյալ հմտությանը ։ Առաջարկս հետևյալն է.քանի որ ուսուցչի որակավերման տարակարգի կետերում այսպիսի կետ չկա (եթե արտաքին գնահատում ասվածը սա չէ) նշված ,առաջարկում եմ ավելացնել գոնե 3֊րդ և 4֊րդ տարակարգի դիմող ուսուցչի կետերում ,որպեսզի գործընթացը կամաց ֊կամաց դառնա անկաշկանդ քայլ և կամավոր ատեստավորման նման կամաց֊կամաց տարածում գտնի,քանզի կարևոր է ,որ ոչ միայն ուսուցիչների որոշ տոկոսը գիտակցի ,որ կարևոր է ատեստավորվել կամ շարունակ սովերել,հետո սովորեցնել ,այլ փոքրիկ քայլերով բոլորը գան այս գիտակցմանը։ |
Շնորհակալություն Ձեր կարծիքի և մտահոգությունների համար: Մենք կարևորում ենք ուսուցիչների տարակարգին վերաբերող հարցերը: Կուզենանք նշել, որ նախագիծը չի առնչվում ուսուցիչների տարակարգի վերանայմանը կամ փոփոխությանը: Այն նախատեսված է որպես լրացուցիչ հնարավորություն մասնագիտական զարգացման և նոր հմտությունների ձեռք բերման համար: Այս երկու ուղղությունները կարող են փոխլրացնել միմյանց: |