Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Մուշեղ Բաբայան 06.03.2026 22:13:40

Առաջարկություն

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

         Նախագծի Հիմնավորումների 4-րդ կետում (Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ) նշվել է, թե Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 6-րդ ուղղության 3-րդ՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետության բարձրացում, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացակարգի համապատասխանեցում միջազգային չափանիշներին՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում» գործողությունից:

         Այնինչ, վերը նշված՝ 15․11․2024թ․ թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 6-րդ ուղղության 3-րդ գործողության թիրախը <<«Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» նոր օրենքի և դրանից բխող հարակից օրենքների նախագծերի փաթեթի մշակումն է և ներկայացնելը Վարչապետի աշխատակազմ>>։ Ակնհայտ է, որ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է ոչ թե այդ օրենքի ժամանակ առ ժամանակ, առանձին դրույթների՝ ըստ պատեհության փոփոխությունները, այլ ամբողջական նոր օրենքի նախագծի մշակումը։ Ընդ որում, այս գործողության համար Գործողությունների ծրագրով սահմանված ժամկետը 2025 թվականի 2-րդ կիսամյակն է եղել, երբ <<Օրենքների նախագծերի փաթեթը պետք է արդեն ներկայացված և հավանության արժանացած լիներ Կառավարության կողմից>>։

         Հարկ է նկատել, որ «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» գործող օրենքն ընդունվել է գրեթե 20 տարի առաջ՝ 2007 թվականին, և արդեն 26 անգամ այդ օրենքում տարատեսակ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել, որի հետևանքով այն մասամբ կորցրել է ներքին համակարգային, կառուցվածքային հստակությունը, ավելին՝ այս օրենքի գործողության ընթացքում բազմաթիվ այլ նոր օրենքների ընդունումը (օրինակ՝ ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերը) բազմաթիվ խնդիրներ են առաջացնում իրավակիրառման համատեքստում, դրանց անհամապատասխանությունների պատճառով։

         Առաջարկվում է, սույն Նախագծով առաջարկվող փոփոխությունը ներառել «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» նոր օրենքի նախագծում, իսկ եթե՝ ոչ, ապա Նախագծի հիմնավորումների 4-րդ կետում խմբագրել ռազմավարական փաստաթղթերի հետ կապի մասին ձևակերպումները։  

 

         Մուշեղ Բաբայան

 

 

Դիտել կցված փաստաթուղթը

.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: