Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվա­կանի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 2.2-րդ մասում «10-րդ,» բառից հետո լրացնել «11-րդ, 12-րդ,» բառերը։

 

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «վերահսկումը» բառից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի,» բառերը, իսկ «տրամադրումով,» բառից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի,» բառերը

2) 3-րդ մասում «նամակագրության,» բառից հետո լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը,» բառերը:  

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Տևողություն

    06.03.2026 21.03.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական դատավարություն, Հանրային ծառայություն, Հանրային կառավարում

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 375

Տպել

Առաջարկներ`

Մուշեղ Բաբայան

06.03.2026

Առաջարկություն

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

         Նախագծի Հիմնավորումների 4-րդ կետում (Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ) նշվել է, թե Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 6-րդ ուղղության 3-րդ՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունավետության բարձրացում, օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացակարգի համապատասխանեցում միջազգային չափանիշներին՝ մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում» գործողությունից:

         Այնինչ, վերը նշված՝ 15․11․2024թ․ թիվ 1803-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 6-րդ ուղղության 3-րդ գործողության թիրախը <<«Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» նոր օրենքի և դրանից բխող հարակից օրենքների նախագծերի փաթեթի մշակումն է և ներկայացնելը Վարչապետի աշխատակազմ>>։ Ակնհայտ է, որ ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրով նախատեսված է ոչ թե այդ օրենքի ժամանակ առ ժամանակ, առանձին դրույթների՝ ըստ պատեհության փոփոխությունները, այլ ամբողջական նոր օրենքի նախագծի մշակումը։ Ընդ որում, այս գործողության համար Գործողությունների ծրագրով սահմանված ժամկետը 2025 թվականի 2-րդ կիսամյակն է եղել, երբ <<Օրենքների նախագծերի փաթեթը պետք է արդեն ներկայացված և հավանության արժանացած լիներ Կառավարության կողմից>>։

         Հարկ է նկատել, որ «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» գործող օրենքն ընդունվել է գրեթե 20 տարի առաջ՝ 2007 թվականին, և արդեն 26 անգամ այդ օրենքում տարատեսակ փոփոխություններ ու լրացումներ են կատարվել, որի հետևանքով այն մասամբ կորցրել է ներքին համակարգային, կառուցվածքային հստակությունը, ավելին՝ այս օրենքի գործողության ընթացքում բազմաթիվ այլ նոր օրենքների ընդունումը (օրինակ՝ ՀՀ քրեական և քրեադատավարական օրենսգրքերը) բազմաթիվ խնդիրներ են առաջացնում իրավակիրառման համատեքստում, դրանց անհամապատասխանությունների պատճառով։

         Առաջարկվում է, սույն Նախագծով առաջարկվող փոփոխությունը ներառել «Օպերատիվ- հետախուզական գործունեության մասին» նոր օրենքի նախագծում, իսկ եթե՝ ոչ, ապա Նախագծի հիմնավորումների 4-րդ կետում խմբագրել ռազմավարական փաստաթղթերի հետ կապի մասին ձևակերպումները։  

 

         Մուշեղ Բաբայան

 

 

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: