Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«  »     2026 թվականի                         N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի «Դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների ցանկը, դատավորի պաշտոնում նշանակմանը, նշանակվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդությունների և վիճակների բացակայության մասին փաստաթղթի ձևը, դատավորի թեկնածուի հավակնորդի կամ դատավորի թեկնածուի կամ դատավորի բժշկական զննության իրականացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի N 1184-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 685-Ն որոշման N 1 հավելվածի 15-րդ և 16-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                              Ն. Փաշինյան

 

2026 թ.
 Երևան

  • Քննարկվել է

    26.02.2026 - 13.03.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 533

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

09.03.2026

Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի ՍԴՈ-1796 որոշմամբ արձանագրվել է, որ հաշմանդամության հիմքով հանրային ծառայության անցնելու իրավունքի նկատմամբ բացարձակ սահմանափակումների սահմանումը հակասում է Սահմանադրությանը։ 

Միաժամանակ հարկ է արձանագրել, որ Բարձր դատարանի որոշման հիմնավորումների տրամաբանությունը չի սահմանափակվում միայն նշված երկու ախտորոշումներով, այլ վերաբերում է այնպիսի կարգավորումների սահմանադրականությանը, որոնք հիվանդության կամ ախտորոշման հիմքով սահմանում են հանրային ծառայության անցնելու ավտոմատ արգելքներ՝ առանց անհատական գնահատման և խելամիտ հարմարեցումների հնարավորության դիտարկման։

Այդ պայմաններում միայն առանձին կետերի ուժը կորցրած ճանաչելը չի վերացնում խնդրի համակարգային բնույթը, քանի որ հիվանդությունների կամ վիճակների ցանկով սահմանված ավտոմատ սահմանափակումները իրենց էությամբ կարող են հանգեցնել հաշմանդամության հիմքով խտրականության։

Վերոգրյալից ելնելով՝ նպատակահարմար է վերանայել գործող կարգավորումը ամբողջությամբ և հրաժարվել հիվանդությունների կամ վիճակների ցանկի միջոցով դատավորի պաշտոնում նշանակվելու սահմանափակումներ նախատեսելու մոտեցումից։ Փոխարենը առաջարկվում է ներդնել անհատական գնահատման մեխանիզմ, որը հիմնված կլինի պաշտոնի գործառույթների իրականացման կարողության գնահատման վրա՝ հաշվի առնելով նաև խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունը։

Նման մոտեցումը կապահովի Սահմանադրության պահանջների լիարժեք իրականացումը, ինչպես նաև կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին։

Միաժամանակ հայտնում ենք, որ պատրաստ ենք աջակցել համապատասխան իրավական և քաղաքական լուծումների մշակմանը, որոնք կապահովեն հանրային ծառայության հասանելիության հավասար պայմաններ և կհամապատասխանեն մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին։ 

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: