Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 685-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կառավարության 2019 թվականի մայիսի 30-ի թիվ 685-Ն որոշման  N 1 հավելվածի 15-րդ և 16-րդ կետերում ընդգրկված են  երկու ականջի կայուն լրիվ խլություն կամ խուլհամրություն և երկու աչքերի (բինօկուլյար) կուրություն  ախտորոշումները: Նշյալ կետերը ՀՀ սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ՍԴՈ-1796 որոշմամբ ճանաչվել են Սահմանադրության 49-րդ և 75-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ սահմանադրական դատարանի որոշման կատարումը:

  • Քննարկվել է

    26.02.2026 - 13.03.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 531

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

09.03.2026

Սահմանադրական դատարանի 2025 թվականի սեպտեմբերի 16-ի ՍԴՈ-1796 որոշմամբ արձանագրվել է, որ հաշմանդամության հիմքով հանրային ծառայության անցնելու իրավունքի նկատմամբ բացարձակ սահմանափակումների սահմանումը հակասում է Սահմանադրությանը։ 

Միաժամանակ հարկ է արձանագրել, որ Բարձր դատարանի որոշման հիմնավորումների տրամաբանությունը չի սահմանափակվում միայն նշված երկու ախտորոշումներով, այլ վերաբերում է այնպիսի կարգավորումների սահմանադրականությանը, որոնք հիվանդության կամ ախտորոշման հիմքով սահմանում են հանրային ծառայության անցնելու ավտոմատ արգելքներ՝ առանց անհատական գնահատման և խելամիտ հարմարեցումների հնարավորության դիտարկման։

Այդ պայմաններում միայն առանձին կետերի ուժը կորցրած ճանաչելը չի վերացնում խնդրի համակարգային բնույթը, քանի որ հիվանդությունների կամ վիճակների ցանկով սահմանված ավտոմատ սահմանափակումները իրենց էությամբ կարող են հանգեցնել հաշմանդամության հիմքով խտրականության։

Վերոգրյալից ելնելով՝ նպատակահարմար է վերանայել գործող կարգավորումը ամբողջությամբ և հրաժարվել հիվանդությունների կամ վիճակների ցանկի միջոցով դատավորի պաշտոնում նշանակվելու սահմանափակումներ նախատեսելու մոտեցումից։ Փոխարենը առաջարկվում է ներդնել անհատական գնահատման մեխանիզմ, որը հիմնված կլինի պաշտոնի գործառույթների իրականացման կարողության գնահատման վրա՝ հաշվի առնելով նաև խելամիտ հարմարեցումների ապահովման հնարավորությունը։

Նման մոտեցումը կապահովի Սահմանադրության պահանջների լիարժեք իրականացումը, ինչպես նաև կհամապատասխանի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պահանջներին։

Միաժամանակ հայտնում ենք, որ պատրաստ ենք աջակցել համապատասխան իրավական և քաղաքական լուծումների մշակմանը, որոնք կապահովեն հանրային ծառայության հասանելիության հավասար պայմաններ և կհամապատասխանեն մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին։ 

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: