«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 532-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԽԵՑԳԵՏՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Անհրաժեշտությունը:
«Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագրում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ծրագրի շրջանակներում շահառուներ ներգրավելու, փաստաթղթերի ընդունումը դյուրինացնելու, Ծրագրի իրականացման ընթացքում ծագած տեխնիկական խնդիրների լուծման համար սահմանված ժամանակահատվածը երկարաձգելու անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 532-Լ որոշումը հաստատվելուց հետո շատ տնտեսվարողներ ցանկություն հայտնեցին մասնակցել ծրագրին, որոնցից 8-ը հայտ ներկայացրեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն՝ ծրագրից օգտվելու ակնկալիքով։ Ծրագրի դրույթներին համապատասխան, հայտատուները պարտավոր էին ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթ, որի համապատասխանության դեպքում կարող էին հանդիսանալ շահառու։ Շահառուների կողմից սկսվել էր Ծրագրի կետերով պահանջվող գործընթացները, սակայն, ներկայացված փաթեթից բացակայում էին հողի նպատակային նշանակության, շինարարական թույլտվության և ջրօգտագործման թույլտվության փաստաթղթերը։ Վերջիններս, հայտատուների կողմից դարձյալ չներկայացվեցին նույնիսկ դրանք ներկայացնելու համար լրացուցիչ ժամանակ տրամադրելուց հետո, որի հետևանքով բոլոր հայտատուներն էլ չհանդիսացան ծրագրի շահառու։
Հայտատուների, վերոհիշյալ փաստաթղթերի չներկայացնելու փաստը պայմանավորված էր այն հանգամանքով, որ վերոհիշյալ փաստաթղթերի տրամադրմանը նախորդում են որոշակի ընթացակարգեր, որոնք խիստ ժամանակատար գործընթացներ են։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծառացած խնդիրները, գտել լուծման ուղիներ և այդ մասին տեղեկացրել մերժված հայտատուներին և այլ պոտենցիալ շահառուներին։
Այնուամենայնիվ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 532-Լ որոշմամբ հաստատված ծրագրում հայտերի ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի նոյեմբերի 1-ը, ինչը անհնարին է դարձնում նոր հայտերի ընդունման գործընթացը։ Այդ իսկ պատճառով նախագծում փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ նախատեսվում է սահմանել մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը:
Նախագծի երարաձգման ընդունումը կնպաստի ջրախնայողության համակարգի միջոցով հանրապետության ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման պայմաններում բարձրարժեք սննդամթերքի արտադրության, ինչպես նաև տեղական արտադրանքի արտադրության կազմակերպմանը և ակվակուլտուրայի ոլորտում բարձրարժեք գործունեություն իրականացնող տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների» ռազմավարության` «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է սննդամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը, «Գյուղատնտեսության ոլորտի գերակայություններն բաժնի» 13 կետի 2-րդ ենթակետով արտահանման դիվերսիֆիկացումը, ինչպես նաև 3-րդ ենթակետի՝ պետական աջակցության ներդրումային ու դրամաշնորհային ծրագրերի միջոցով ներմուծման փոխարինում ենթակետերը։
5․ Կարգավորման նպատակը և բնույթը:
Կարգավորման նպատակն է ներդրումային ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը, տեղական արտադրության խթանմանը, հանրապետությունում հավելյալ արժեքի ստեղծմանը։
Նախագծով առաջարկվում է երկարաձգել ծրագրի իրականացման ժամկետը և հանրապետությունում հիմնել 8 խեցգետնաբուծական ժամանակակից համալիրներ (2 փոքր, 3 միջին և 3 խոշոր)։ Նախատեսվում է տնտեսավարողներին տրամադրել փոխհատուցում՝ կատարված ներդրումների 50%-ի չափով։
6․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք:
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
7․ Ակնկալվող արդյունքը:
Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում ներդնել արդյունաբերական եղանակով խեցգետինների բուծման և աճեցման տեխնոլոգիան՝ ձևավորելով խեցգետնաբուծական համալիրների ընդարձակ ցանց և վերականգնել խեցգետնի արտահանման գործընթացը։
Ծրագիրը կնպաստի արտադրական ենթակառուցվածքների զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։ Այն թույլ կտա լուծել նաև կարևոր բնապահպանական խնդիր՝ պահպանել խեցգետնի բնական պաշարները, ինչը թույլ կտա ժամանակի ընթացքում վերականգնել խեցգետնի երբեմնի հարուստ պոպուլյացիան։
8․ Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը 2026-2027 թվականների համար կազմում է 542, 54 մլն ՀՀ դրամ։ Հարկ է նշել, որ նախկին ծրագրով նախատեսված ամբողջ գումարը չի օգտագործվել, թեև դրա գերակշիռ մասն ուղղվել է այլ ծրագրերի իրականացման նպատակով, այնուամենայնիվ, նախկին ծրագրով նախատեսված գումարներից դեռևս առկա է 96,422 500 ՀՀ դրամ անձեռնամխելի գումար։
9․ Այլ տեղեկություններ:
Այլ տեղեկություններ չկան։
-
Տևողություն
29.01.2026 13.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 236
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: