Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 532-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

---   ---------- 2026 թվականի N ----  Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 532-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 532-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 10-րդ կետում «ներառում են» բառից հետո լրացնել «առնվազն» բառը, իսկ փակագծի (±10% շեղումով) բառերը հանել․

2) 18-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ «Ծրագրով նախատեսվում է հիմնել 8 խեցգետնաբուծարան, որից 2 փոքր, 3 միջին  և 3 խոշոր, որոնց փոխհատուցման գումարը կկազմի, 542, 54 մլն ՀՀ դրամ»․

3) 22-րդ կետում «2025 թվականի նոյեմբերի 1-ին» բառերը փոխարինել «6 ամիս հետո» բառերով։

4) 24-րդ կետի 4-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «» կետադրական նշանով

5) 24-րդ կետը լրացնել 6-րդ և 7-րդ ենթակետերով՝

  «6) պայմանագրի գործողության ընթացքում խեցգետնաբուծարանը գրավադրելու դեպքում ստացված ֆինանսական միջոցները օգտագործել բացառապես խեցգետնաբուծության համար՝ մասնավորապես մատղաշ խեցգետնիկներ կամ աճեցման համար մայրական կազմի առանձնյակներ և սարքավորումներ ձեռք բերելու նպատակով (գրավադրման թույլտվությունը կտրամադրի նախարարությունը)։ Նախարարության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում շահառուն կարող է գրավադրել ներդրված հիմնական միջոցները (շենքեր, շինություններ), եթե ստացված ֆինանսական միջոցները ուղղվելու են բացառապես ծրագրի իրագործմանը և զարգացմանը: Գրավադրման գործընթացը ավարտելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուն պետք է նախարարությանը տրամադրի գրավի (վարկի) պայմանագիրը, որում նաև պետք է ամրագրվի, որ գրավառուն պարտավորվում է վերահսկել տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործումը․                                                                                                      7) նախարարության հետ կնքված պայմանագրի գործողության ընթացքում շահառուի կողմից հիմնական միջոցների գրավադրման դեպքում նախարարության պահանջով, ծանուցվելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում, շահառուն պետք է նախարարություն ներկայացնի գրավառուի կողմից տրամադրված տեղեկանք՝ գրավադրումից ստացված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման վերաբերյալ»

6) 26-րդ կետից հետո լրացնել նոր՝ 261-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝

«261 մինչև փոխհատուցում ստանալը շահառուն պետք է նախարարություն ներկայացնի էլեկտրոնային դիմում կցելով հետևյալ փաստաթղթերը՝ շինարարության ավարտական ակտ (շահագործման թույլտվություն), շինարարական կապալառու կազմակերպության հետ կնքված պայմանագրի և կապալառու կազմակերպության լիցենզիայի պատճեններ, հաշիվ վավերագիր կամ հարկային հաշիվ, հանձման ընդունման ակտ, վճարման կտրոն կամ կտրոններ և անշարժ գույքի նկատմամբ օտարման սահմանափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված տեղեկանք։».

7) N 2 Աղյուսակի 6-րդ կետում «1000» բառը փոխարինել «1050» բառով

8) 31-րդ կետում «իրականացնել» բառից հետո «2024-2026» բառերը փոխարինել «2026-2027» բառերով, «18» բառը փոխարինել «8» բառով, իսկ «160» բառը «102» բառով, «կնձեռնվի» բառից հետո «3 տարվա ընթացքում մեր» բառերը հանել

9) 33-րդ կետի 3-րդ ենթակետում, «162» թիվը փոխարինել «102» բառով, իսկ «1 մլրդ 620» բառը փոխարինել «1 մլրդ 20 մլն» բառով

10)  N 1 Աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ «

Աղյուսակ 1

 

ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

Տարիները

2026թ

2027թ

Ընդամենը

Հիմնադրվող խեցգետնաբուծական համալիրների քանակը, միավոր

փոքր

2

-

2

միջին

2

1

3

խոշոր

-

3

3

Փոխհատուցման համար անհրաժեշտ գումարը, մլն դրամ

201,9

340,64

542,54

» 

 2 Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ ««Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։                                                                                                                      «3  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է միայն այն տնտեսավարողների վրա, ովքեր 2024-2025 թվականներին արդեն իսկ ունեն ստորագրված պայմանագրեր, սակայն ավարտին չեն հասցրել համալիրի կառուցումը, կամ ներկայացրել են դիմում հայտեր, սակայն սահմանված ժամկետում փաստաթղթերի փաթեթի ոչ ամբողջական լինելու հանգամանքով պայմանավորված, չեն հանդիսացել շահառու:»։

 

 

                                                                            

 

 

Հայաստանի Հանրապետության

                 ՎԱՐՉԱՊԵՏ                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

  • Տևողություն

    29.01.2026 13.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 235

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: