Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.      Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման մեջ լրացում կատարելը պայմա­նավորված է չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի վերաբերյալ թեմատիկ տարածական տվյալների շերտ(եր) ստեղծելու և ազգային գեոպորտալին ինտեգրելու անհրաժեշտությամբ:

2.     Առկա իրավիճակը

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել և շահագրգիռ մարմինների հետ քննարկվել է «Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է չօգտագործվող հողերի վերաբերյալ տվյալներն արտացոլել ազգային գեոպորտալի քարտեզագրական համակարգում՝ ընդգրկելով հետևյալ տեղեկատվությունը. հողօգտագործողի և սեփականատիրոջ տվյալները, հողամասի տվյալները՝ գտնվելու վայրը, կադաստրային ծածկագիրը, հողատեսքը, մակերեսը, հողամասի նկատմամբ գրանցված իրավունքների տեսակը, հողամասը որպես չօգտագործվող հող դասակարգելու չափանիշը, hողամասի չօգտագործման պատճառները, դիտարկման վերաբերյալ տվյալները (դիտարկման ժամկետը, նկարներ և այլ տվյալներ):

3.     Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

«Տարածական տվյալների մասինօրենքի դրույթերին համապատասխան պետական կառավարման մարմինների գեոպորտալներում ներառվում են թեմատիկ, ոլորտային տարածական տվյալներ և մետատվյալներ, որոնք ստեղծել են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինները ոլորտային խնդիրների լուծման համար:

4.     Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարության 2050, կառավարության 2021-2026թթ ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ 

ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կադաստրի կոմիտե» բաժնի 2-րդ կետի 21-ին ենթակետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների, մետատվյալների բանկերի վերաբերյալ նորմատիվ-տեխնիկական և իրավական փաստաթղթերի մշակման և արդիականացման աշխատանքներ։

5.     Կարգավորման նպատակը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա տեղական ինքնակառավարման մարմիններին և ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ստեղծել և վարել գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի վերաբերյալ թեմատիկ տարածական շերտեր և դրանք ինտեգրել ազգային գեոպորտալին՝ ՀՀ կառավարության սահմանած ուղեցույցների և ազգային ստանդարտների պահանջներին համապատասխան:  

6.     Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագիծը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և  ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում։

7.     Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

8.     Ակնկալվող արդյունքը

Նախագծի իրագործումը կնպաստի գյուղատնտեսական նշանակության չօգտագործվող հողերի վերաբերյալ տվյալների կառավարման համակարգված և միատեսակ մոտեցման ձևավորմանը, որն էլ իր հերթին էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես՝ վարելահողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար:

  • Տևողություն

    26.01.2026 10.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Կադաստր

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 295

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: