Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2025 թվականի ____________ N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Տարածական տվյալների ստանդարտացման ուղեցույցները հաստատելու մասին» N 1569-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ լրացումը՝
1) 7-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 69.1-ին կետով.
«69.1 Չօգտագործվող հողեր – գյուղատնտեսական նշանակության վարելահողերը համարվում են չօգտագործվող, եթե տվյալ տարվա ընթացքում ամբողջությամբ զբաղեցված չեն գյուղատնտեսական մշակաբույսերով: Չօգտագործվող հողերին վերաբերող տարածական շերտը ներկայացվում է պոլիգոնային և կետային տեսքով՝ հետևյալ հատկանիշներով (աղյուսակ 3)։
1) Արտաքին նույնականացուցիչ (ID) - օբյեկտի արտաքին նույնականացուցիչ, պատասխանատու մարմնի կողմից հատկացված եզակի նույնականացուցիչ է, որը կարող է օգտագործվել որպես արտաքին բանալի՝ տարբեր հավելվածների միջոցով տարածական օբյեկտին հղում կատարելու նպատակով.
2) Մարզի անվանում (Name of the Region) - ներկայացվում է այն մարզի անվանումը, որտեղ գտնվում է չօգտագործվող վարելահողը.
3) Համայնքի անվանում (Community_Name) - ներկայացվում է այն համայնքի անվանումը, որտեղ գտնվում է չօգտագործվող վարելահողը.
4) Բնակավայրի անվանում (Settlement_Name) - ներկայացվում է համայնքում ընդգրկված այն բնակավայրի անվանումը, որտեղ գտնվում է չօգտագործվող վարելահողը.
5) Հողամասի կադաստրային ծածկագիր (Cadastre_Code).
6) Դիտարկման մեկնարկի ամսաթիվ (Observation_Start_Date) - ցույց է տալիս հողամասի նկատմամբ մոնիթորինգի սկսման ամսաթիվը տվյալ տարվա ընթացքում, երբ առաջին անգամ հայտնաբերվել կամ գրանցվել է դրա չօգտագործվող կարգավիճակը.
7) Դիտարկման վերջին ամսաթիվ (Observation_End_Date) - ցույց է տալիս հողամասի նկատմամբ մոնիթորինգի ավարտի ամսաթիվը տվյալ տարվա ընթացքում, որը համապատասխանում է վերջին դիտարկման կամ ստուգման ամսաթվին.
8) Սեփականատիրոջ տվյալներ (Օwner_Data).
9) Հողօգտագործողի տվյալներ (Land_User_Data).
10) Չօգտագործվող հողամասի մակերես (Unused_Land_Area). – ցույց է տալիս չօգտագործվող վարելահողի մակերեսը՝ արտահայտված հա-ով.
11) Ոռոգում (Irrigation) - ներկայացվում է ոռոգման մասին տեղեկատվություն՝ 1․ ոռոգվող, 2. անջրդի.
12) Հողամասի չօգտագործման պատճառները (Reasons_of_Nonutilization).
13) Սկզբի ամսաթիվ (Start_Date) - ցույց է տալիս տվյալների բազայում չօգտագործվող վարելահողերին վերաբերող տվյալների մուտքագրման ամսաթիվը.
14) Վերջին ամսաթիվ (End_Date) - ներկայացվում է տվյալների բազայում չօգտագործվող վարելահողերի վերաբերյալ տվյալների հեռացման կամ փոփոխման ամսաթիվը:
Աղյուսակ 3. Չօգտագործվող հողերի շերտի հատկանիշներ
|
Դաշտի անվանում (Field name) |
Տվյալի տեսակ (Data type) |
|
Արտաքին նույնականացուցիչ (ID) |
Integer (10) |
|
Մարզի անվանում (Name of the region) |
VarChar (15) |
|
Համայնքի անվանում (Community_Name) |
VarChar (20) |
|
Բնակավայրի անվանում (Settlement_Name) |
VarChar (20) |
|
Հողամասի կադաստրային ծածկագիր (Cadastre_Code) |
VarChar (24) |
|
Դիտարկման մեկնարկի ամսաթիվ (Observation_Start_Date) |
Date |
|
Դիտարկման վերջին ամսաթիվ (Observation_End_Date) |
Date |
|
Սեփականատիրոջ տվյալներ (Օwner_Data) |
VarChar (70) |
|
Հողօգտագործողի տվյալներ (Land_User_Data) |
VarChar (70) |
|
Չօգտագործվող հողամասի մակերես (Unused_Land_Area) |
Double (6) |
|
Ոռոգում (Irrigation) |
VarChar (10) |
|
Հողամասի չօգտագործման պատճառները (Reasons_of_Nonutilization) |
VarChar (70) |
|
Սկզբի ամսաթիվ (Start_Date) |
Date |
|
Վերջին ամսաթիվ (End_Date) |
Date |
:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ՝ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Տևողություն
26.01.2026 10.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Կադաստր
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 295
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: