Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ 520 ՄՄ-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 650 ՄՄ ՏՐԱՄԱԳԾՈՎ ՇՐՋԱՆԱՁԵՎ ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ ԿԱՄ ԱՅԼ ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ 2700 ՍՄ2-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 3300 ՍՄ2 ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ 520 ՄՄ-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 650 ՄՄ ՏՐԱՄԱԳԾՈՎ ՇՐՋԱՆԱՁև ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ ԿԱՄ ԱՅԼ ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ 2700 ՍՄ2-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 3300 ՍՄ2 ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ  ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի № 101 որոշմամբ սահմանվել է հակագնագցման տուրք ԵԱՏՄ տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ։ Վերոնշյալ հակագնագցման տուրքը գործելու է 5 տարի ժամկետով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի դեկտմբերի 16-ի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի № 101 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» № 130  որոշմամբ  № 101 որոշումը (այսուհետ Որոշում) լրացվել է նոր 13 կետով, ըստ որի Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է հակագնագցման տուրքի վճարումից ազատում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Որոշման մեջ նախատեսված ապրանքի համար՝ տարեկան 700 տոննա ծավալով։

Հակագնագցման տուրքից ազատումը տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես Որոշման մեջ նախատեսված ապրանքը ներմուծելու ժամանակ 2015 թվականի մարտի 10-ի ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող և որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնություններ տրամադրող Հայաստանի Հանրապետության լիազոր պետական կառավարման մարմիններ սահմանելու և Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացության տրամադրման կարգը հաստատելու մասին» 228-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում։

Հարկ է նշել, որ Որոշմամբ նախատեսված է նաև, որ հակագնագցման տուրքը չի գանձվում նաև Liaoning Dantan New Materials Co., Ltd.-ի կողմից արտադրված վառարաններում օգտագործվող գրաֆիտային էլեկտրոդների նկատմամբ, եթե հայտատուն ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ ունի համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով հաստատված՝ արտադրողի հավաստագիր՝ համաձայն Որոշման 11-րդ հավելվածով հաստատված ձևի, և ապրանքների հայտարարագրում ներկայացնում է  այդպիսի հավաստագրի մասին տեղեկություններ։

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների՝ առանց հակագնագցման  տուրքի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ազատում հակագնագցման տուրքի վճարումից՝ տարեկան 700 տոննա ծավալով Որոշման մեջ նախատեսված ապրանքի համար 2026 թվականի հունվարի 16-ից մինչև 2031 թվականի հունվարի 16-ը։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կապահովվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 16-ի № 130 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների ներմուծման գործընթացը։

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծը բխում է  ռազմավարական փաստաթղթերից, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի № 1363-Ա որոշմամբ հավանության արժանացած Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 21 կետի դրույթներից և ուղղված է ապահովելու Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային, այդ թվում՝ ԵԱՏՄ շուկայում մրցակցության շարունակական աճը։

6 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

7 Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների՝ առանց հակագնագցման  տուրքի վճարման Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Տևողություն

    23.01.2026 13.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 154

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: