ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ 520 ՄՄ-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 650 ՄՄ ՏՐԱՄԱԳԾՈՎ ՇՐՋԱՆԱՁԵՎ ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ ԿԱՄ ԱՅԼ ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ 2700 ՍՄ2-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 3300 ՍՄ2 ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2026 թվականի․․․ N -Ն
ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ 520 ՄՄ-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 650 ՄՄ ՏՐԱՄԱԳԾՈՎ ՇՐՋԱՆԱՁԵՎ ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ ԿԱՄ ԱՅԼ ԼԱՅՆԱԿԱՆ ՀԱՏՈՒՅԹՈՎ 2700 ՍՄ2-ԻՑ ԱՎԵԼԻ, ԲԱՅՑ ՈՉ ԱՎԵԼԻ, ՔԱՆ 3300 ՍՄ2 ՄԱԿԵՐԵՍՈՎ ՎԱՌԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԳՐԱՖԻՏԱՑՎԱԾ ԷԼԵԿՏՐՈԴՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի դեկտեմբերի 16-ի № 101 որոշման 12 և 13-րդ կետերի դրույթներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Սահմանել, որ
ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի № 101 որոշման (այսուհետ՝ Որոշում) 13 կետով նախատեսված՝ հակագնագցման տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդները՝ տարեկան 700 տոննա ծավալով․
բ) Որոշման 12-րդ կետով նախատեսված՝ հակագնագցման տուրքը չի գանձվում Liaoning Dantan New Materials Co., Ltd.-ի կողմից արտադրված գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ, եթե հայտատուն ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ ունի համապատասխան արտադրողի լիազորված, աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով հաստատված՝ արտադրողի հավաստագրի ձևը՝ համաձայն Որոշման 11-րդ հավելվածի, և ապրանքների մասին հայտարարագրում այդպիսի հավաստագրի մասին տեղեկություններ ներկայացնելու դեպքում։
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը լիազոր մարմին՝ Որոշման կիրարկման իմաստով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքների՝ առանց հակագնագցման տուրքի վճարման «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի № 228-Ն որոշման համաձայն տրամադրված եզրակացության հիման վրա՝ եզրակացության մեջ նշված քանակներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, գործում է 5 տարի ժամկետով և դրա գործողությունը տարածվում է 2026 թվականի հունվարի 18-ից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով գրանցված մաքսային հայտարարագրերի նկատմամբ։
-
Տևողություն
23.01.2026 13.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 154
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: