ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Վաղարշապատ համայնքի ավագանու «Վաղարշապատ համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին» 2026 թվականի որոշումը կատարելու և Վաղարշապատ համայնքի ավագանու որոշման նախագծով (այսուհետ` նախագիծ) բյուջեն հաստատելու մասին.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2026թ. բյուջեն եկամտային մասով` 5710896.3 հազ. դրամ, ծախսային մասով` 5710896.3 հազ. դրամ, բյուջեի դեֆիցիտ` 0 հազ. դրամ:
2. Հաստատել եկամուտները ըստ եկամտատեսակների համաձայն հատված 1:
3. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման համաձայն հատված 2:
4. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 3:
5. Հաստատել բյուջեի դեֆիցիտը համաձայն հատված 4 և 5:
6. Հաստատել բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման համաձայն հատված 6:
7. Թույլատրել համայնքի ղեկավարին 2026թ. բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ վերաբաշխումները կատարել 50%-ի չափով:
8. Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքի ղեկավարի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026թ-ի հունվարի 1-ից:
-
Տևողություն
12.12.2025 27.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Վաղարշապատի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 142
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: