ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18–րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 83-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի և 32-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները՝
Համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի 2026 թվականի բյուջեն՝ համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3, թիվ 4, թիվ 5 և թիվ 6 հավելվածների:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին 2026 թվականի բյուջեի կատարման ընթացքում գործառնական և տնտեսագիտական դասակարգումների մեջ համայնքի ավագանու ընդունած որոշմանը չհակասող վերաբաշխումները կատարել 50%-ի չափով՝ չգերազանցելով բյուջետային տարվա ընթացքում տվյալ տարվա բյուջեի մասին որոշմամբ սահմանված չափաքանակների հանրագումարը:
3. Բյուջեով նախատեսված եկամուտների գերակատարման դեպքում բյուջեի վարչական և ֆոնդային մասերում համայնքի ղեկավարի որոշմամբ նշված գումարները պլանավորել որպես եկամուտ և այն ուղղել անհրաժեշտ ծախսային հոդվածներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026թ. հունվարի 1-ից:
-
Տևողություն
12.12.2025 27.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Գերատեսչություն
Վաղարշապատի համայնքապետարան
-
Կարգավիճակ
Դիտումներ` 143
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: