Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ռուզան Կարապետյան 27.11.2025 18:50:09

Ուսումնասիրելով հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրկրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի հրամանի նախագիծը և դրա հիմնավորումը, ես տալիս եմ դրական առաջարկություն՝ այն ընդունելու համար:Նախագծով նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն ապահովելու ուսումնական գործընթացի որակը, գնահատման համակարգի թափանցիկությունն ու արդարությունը, ինչպես նաև սովորողների պատասխանատվության բարձրացումը։ Առաջարկվող փոփոխությունը կրթության որակի ապահովման կարևոր կարգավորում է: Ելնելով վերոնշյալից՝ ես միանշանակ կողմ եմ նախագծի ընդունմանը։

Շնորհակալություն դիտարկման համար:

2 Լուսինե Հարությունյան 27.11.2025 20:18:01

Սույն առաջարկիս նպատակն է հստակեցնել և արդիականացնել գործող կարգավորումները՝ ապահովելով իրավական հստակություն, կանխատեսելիություն և արդար գնահատման մեխանիզմներ հանրակրթության համակարգում։

  1. Հեռացնել այն դրույթները, որոնք նախատեսված էին չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզի հետ զուգահեռ և այլևս չեն կիրառվում։
  2. Ավելացնել կարգավորում բնութագրող գնահատմամբ դասարաններում գովասանագրի տրամադրման չափանիշների վերաբերյալ․
  • «A» մակարդակում ≥70%
  • «B» մակարդակում ≤30%
  1. Սահմանել վերաքննությունների և լրացուցիչ քննությունների անցկացման կարգ․
  • Տարեկան 1-3 միավոր ստացած սովորողը հանձնում է վերաքննություն։
  • Վերաքննությունից հետո առնվազն երկու առարկայից 1-3 միավոր ստանալու դեպքում սովորողը կրկնում է դասընթացը։
  1. Սահմանել բացակայությունների դեպքում լրացուցիչ քննությունների մեխանիզմ․
  • Տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ բոլոր առարկաներից։
  • Արդյունքները լրացվում են որպես կիսամյակային և տարեկան գնահատականներ։
  1. Հստակեցնել գերազանցության չափանիշները բնութագրող գնահատմամբ դասարաններում։

Հիմնավորում եմ առաջարկս

  1. Իրավական հստակություն․ գործող կարգում առկա են դրույթներ, որոնք նախատեսված էին չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզի հետ զուգահեռ և ներկայումս այլևս կիրառելի չեն։ Դրանց պահպանումը կարող է առաջացնել տարընկալում։
  2. Միջազգային փորձի համադրություն․ զարգացած երկրներում հիմնականում հրաժարվել են դասընթացի կրկնման մեխանիզմից, սակայն որոշ երկրներ (օրինակ՝ Մեծ Բրիտանիա) պահպանել են այն։ Նոր առաջարկը համադրում է այս փորձը՝ ապահովելով հավասարակշռված մոտեցում։
  3. Արդար և թափանցիկ գնահատում․ վերաքննությունների և լրացուցիչ քննությունների հստակ չափանիշները թույլ կտան սովորողներին ունենալ կանխատեսելի և արդար գործընթաց։
  4. Բնութագրող գնահատման հստակեցում․ գովասանագրի տրամադրման չափանիշների բացակայությունը կարող է առաջացնել սուբյեկտիվություն։ «A» մակարդակի ≥70% և «B» մակարդակի ≤30% սահմանումը ապահովում է օբյեկտիվություն։
  5. Սովորողի շահերի պաշտպանություն․ բացակայությունների դեպքում լրացուցիչ քննությունների մեխանիզմը հնարավորություն է տալիս սովորողին վերականգնել ուսումնական արդյունքները և կանխել անհարկի դասընթացի կրկնումը։
  6.  

Առաջարկով ներկայացվում են այն փոփոխությունները, որոնք արդեն իսկ նախատեսված են շրջանառվող նախագծով:

3 Դոնարա Բադալյան 28.11.2025 11:01:16

Շագ լավ որոշում է։Շնորհակալություն։

Շնորհակալություն դիտարկման համար:

4 Սևադա Աղաջանյան 28.11.2025 13:25:27

Առաջարկվող փոփոխություններն  անհրաժեշտություն են,ինչ-որ տեղ նաև ուշացած։

Շնորհակալություն դիտարկման համար:

5 Անահիտ Մազմանյան 28.11.2025 22:14:02

Տեղին և ժամանակին որոշում: Վստահ եմ, որ այս փոփոխությունը կնպաստի ուսման նկատմամբ ավելի լուրջ վերաբերմունք ձևավորելուն և կբարձրացնի ընդհանուր կրթական մակարդակը։ Ամբողջությամբ աջակցում եմ նախագծի ընդունմանը։

Շնորհակալություն:

Շնորհակալություն դիտարկման համար:

6 Գարիկ Աբրահամյան 30.11.2025 21:32:53

Բարև Ձեզ, նախագծի շատ դրույթների հետ համաձայն եմ: Կա նկատառում 9-րդ դասարանի «Բնագիտություն» («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներ՝ սովորողի ընտրությամբ գրավոր՝ թեստերի միջոցով, որոնք պետք է պարունակեն տեսական և գործնական բնույթի առաջադրանքներ, կամ 9-րդ դասարանի երկրորդ կիսամյակում իրականացված նախագծային աշխատանքի հիման վրա՝ առնվազն 2 բնագիտական առարկայի համադրմամբ).

Ինչ տրամաբանությամբ նախագծային աշխատանքը սովորողը պետք է հանձնի երկրորդ կիսամյակամում, այն էլ 2 բնագիտական առարկայի համադրմամբ:

9-րդ դասարանում բնագիտական առարկաներից նախագծային աշխատանքի իրականացման ընթացակարգը սահմանված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2025 թվականի մարտի 25-ի 09-Լ հրամանով:

7 Կարապետ Իսրայելյան 30.11.2025 23:28:11

Այո պետք է վերադարձնել նախկին ձևը միավորային գնահատում որը նաև խթան է ուսման մակարդակի բարձրացմանը

Շնորհակալություն դիտարկման համար:

Միավորային գնահատման համակարգը կիրառվում է հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-րդ դասարանի 21-րդ կիսամյակից սկսած, իսկ մինչև այդ կիրառվում է բնութագրող գնահատումը:

8 Svetlana Papinyan 01.12.2025 12:46:02

Ողջունելի առաջարկ է , մասամբ նաև` սովորողներին ու նրանց ծնողներին զգոնացնող ...

Շնորհակալություն դիտարկման համար:

9 Աստղիկ Ասատրյան 02.12.2025 00:24:04

 

Շնորհակալություն եմ հայտնում ներկայացված նախագծի համար։ Թեմային ծանոթանալուց հետո ուզում եմ նշել, որ առաջարկվող փոփոխությունները կարևոր և անհրաժեշտ քայլ են՝ դպրոցական ընթացակարգերը հստակեցնելու, ներկայումս չկիրառվող կետերը վերանայելու և դասարանների միջև անցման մեխանիզմները միանշանակ դարձնելու տեսանկյունից։

 

Խրախուսելի է, որ նախագիծը.

 

  • վերացնում է այն կարգավորումները, որոնք այլևս արդյունավետ չեն կամ կարող են տարընկալման պատճառ դառնալ,
  • հստակեցնում է վերաքննության, կրկնորդության և ավարտական քննությունների գործընթացները,
  • սահմանում է բացակայությունների բարձր քանակի դեպքում անցանելիության ավելի արդար և թափանցիկ չափանիշներ,
  • ներկայացնում է գերազանցության ստացման հստակ չափորոշիչներ բնութագրող գնահատմամբ դասարանների համար՝ կանխելով տարբեր դպրոցներում կիրառվող ոչ միատեսակ մոտեցումները։

Կարևոր եմ համարում հատկապես այն դրույթը, որի նպատակն է մոտենալ միջազգային լավագույն պրակտիկային՝ միաժամանակ պահպանելով այն երկրներում գործող փորձը, որտեղ կրկնորդությունը շարունակում է կիրառվել որպես մեխանիզմ՝ սովորողի իրական առաջընթացն ապահովելու համար։

Ընդհանուր առմամբ, նախագիծը համալիր է, թափանցիկ և նպաստում է գնահատման ու ուսումնական գործընթացների արդարությանն ու կանխատեսելիությանը։

Շնորհակալություն դիտարկման համար:

10 Անահիտ Ղազարյան 02.12.2025 00:36:02

Ողջունում եմ նախագիծը,:Շատ սպասված և տեղին որոշում է, որի արդյունքում կսթափվեն թե՛ ծնողները, թե՛ սովորողները և կկարևորեն կրթությունը:

Շնորհակալություն դիտարկման համար:

11 Անի Ավետիսյան 02.12.2025 10:27:32

Նախագծված փոփոխությունները ներկայացված են տրամաբանական և կառուցվածքային հստակեցումների տեսանկյունից։ Դրանք նպատակ ունեն բարելավել գործընթացների իրավական որոշակիությունը, ապահովել գնահատման, փոխադրման և ավարտական ընթացակարգերի համահունչ ու միանշանակ կիրարկումը։ Առանձնապես կարևոր է, որ փոփոխությունները վերացնում են նախորդ խմբագրության ոչ հստակ դրույթները՝ նպաստելով կրթական միջավայրի թափանցիկությանը և միասնական պահանջների պահպանմանը։ Նախագիծը հավասարակշռված է, հիմնավորված և ուղղված է ավելի արդյունավետ կազմակերպչական մեխանիզմների ներդրմանը։ Առաջորկվող փոփոխություններն անհրաժեշտություն են։

Շնորհակալություն դիտարկման համար:

12 Սմբատ Բզնունի 03.12.2025 11:23:56

Կարծում եմ՝ ողջունելի փոփոխություն է: Այն ավելի պատասխանատու կդարձնի աշակերտներին, ավելի կկարևորվի ուսումն ու կրթությունը: Նմանատիպ նախագծերի ընդունումը միայն ու միայն աշխատելու է կրթական ոլորտի բարելավման ուղղությամբ:

Շնորհակալություն դիտարկման համար:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: