03.12.2025
Կարծում եմ՝ ողջունելի փոփոխություն է: Այն ավելի պատասխանատու կդարձնի աշակերտներին, ավելի կկարևորվի ուսումն ու կրթությունը: Նմանատիպ նախագծերի ընդունումը միայն ու միայն աշխատելու է կրթական ոլորտի բարելավման ուղղությամբ:
Ներկայում կարգում նախատեսված են կարգավորումներ, որոնք հանրակրթության պետական չափորոշչի ներդրման ճանապարհային քարտեզին զուգահեռ գործարկվել են, և ներկայում այլևս կիրառելի չեն, ինչպես նաև կարող են տարընկալման առիթ հանդիսանալ: Միաժամանակ, կարգում բացակայում է կարգավորումն առ այն, թե բնութագրող գնահատմամբ դասարաններում սովորողներին ինչ չափանիշների համաձայն է գովասանագիր տրամադրվելու: Հստակեցվում են նաև ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման և գնահատման, ինչպես նաև սովորողի փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման հետ կապված իրավահարաբերությունները: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շատ զարգացած երկրներում հրաժարվել են նույն դասարանում ուսուցումը կրկնելու մոտեցումից, սակայն որոշ երկրներ պահպանել են, օրիակ՝ Մեծ Բրիտանիան, սույն փոփոխությամբ ամրագրվում է, որ որևէ առարկայից տարեկան 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը հանձնում է վերաքննություն, չհաղթահարելու և առնվազն երկու առարկայից վերաքննությունների արդյունքում 1-3 միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը:
Կրթական մակարդակի ավարտին կազմակերպվող քննությունների դեպքում վերաքննությունների փուլից հետո առնվազն 2 առարկայից 1-7 միավոր (20-միավորային սանդղակով) ստացած լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ դասարանում ուսուցումը:
Տարեկան 200 ժամից ավելի բացակայած սովորողը հանձնում է լրացուցիչ քննություններ ուսումնական պլանով նախատեսված բոլոր առարկաներից՝ գրավոր։ Սովորողի փոխադրման հարցը որոշվում է օգոստոսի 20-30-ն ընկած ժամանակահատվածում՝ նրա հանձնած լրացուցիչ քննությունների կամ վերաքննությունների արդյունքներով: Լրացուցիչ քննությունների արդյունքները լրացվում են որպես կիսամյակային և տարեկան գնահատականներ այն դասարաններում, որտեղ կիրառվում է միավորային գնահատում։ Այն դասարաններում, որտեղ միավորային գնահատում չի կիրառվում, վերաքննությունների արդյունքները ներառվում են սովորողի կիսամյակային և տարեկան բնութագրերում։ Լրացուցիչ քննություններին կամ վերաքննություններին չներկայանալու կամ միավորային գնահատմամբ դասարաններում վերաքննության արդյունքում առնվազն երկու առարկայից 1-7 (գնահատման 20-միավորային սանդղակից) միավոր գնահատված լինելու դեպքում սովորողը կրկնում է տվյալ տարվա դասընթացը:
Հստակեցվել են նաև ոչ միավորային գնահատմամբ դասարաններում գերազանցության հետ կապված կարգավորումները: Սահմանվել է, որ այն դասարաններում, որտեղ տարեկան գնահատումն իրականացվում է բնութագրման միջոցով, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գովասանագրով սովորողները պարգևատրվում են բնութագրման «A» մակարդակում նվազագույնը 70% և «B» մակարդակում առավելագույնը 30% բնութագրված լինելու դեպքում:
Տևողություն
Տեսակ
Հրաման Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Կարգավիճակ
Դիտումներ` 3101
Տպել03.12.2025
Կարծում եմ՝ ողջունելի փոփոխություն է: Այն ավելի պատասխանատու կդարձնի աշակերտներին, ավելի կկարևորվի ուսումն ու կրթությունը: Նմանատիպ նախագծերի ընդունումը միայն ու միայն աշխատելու է կրթական ոլորտի բարելավման ուղղությամբ:
02.12.2025
Նախագծված փոփոխությունները ներկայացված են տրամաբանական և կառուցվածքային հստակեցումների տեսանկյունից։ Դրանք նպատակ ունեն բարելավել գործընթացների իրավական որոշակիությունը, ապահովել գնահատման, փոխադրման և ավարտական ընթացակարգերի համահունչ ու միանշանակ կիրարկումը։ Առանձնապես կարևոր է, որ փոփոխությունները վերացնում են նախորդ խմբագրության ոչ հստակ դրույթները՝ նպաստելով կրթական միջավայրի թափանցիկությանը և միասնական պահանջների պահպանմանը։ Նախագիծը հավասարակշռված է, հիմնավորված և ուղղված է ավելի արդյունավետ կազմակերպչական մեխանիզմների ներդրմանը։ Առաջորկվող փոփոխություններն անհրաժեշտություն են։
02.12.2025
Ողջունում եմ նախագիծը,:Շատ սպասված և տեղին որոշում է, որի արդյունքում կսթափվեն թե՛ ծնողները, թե՛ սովորողները և կկարևորեն կրթությունը:
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: