«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի №1876-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Նախագծով առաջարկվում է 2024 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ 2025 թվականի ընթացքում սակագնային արտոնություն կիրառելու և ներմուծման ընթացակարգը հաստատելու մասին» N1876-Ն որոշման մեջ կատարել լրացում, որով 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակներում ներմուծում իրականացնող շահառուների կողմից չներմուծված քանակի չափով՝ կիրառելով ժամանակագրական սկզբունքը, հերթականությունը, իրականացնել վճարված ներմուծման մաքսատուրքի վերադարձ, այն ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց, ովքեր N 1876-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 5000 հատ քանակային շեմի լրանալուց հետո իրականացրել են ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծում Հայաստանի Հանրապետության տարածք՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգին համապատասխան՝ հիմք ընդունելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2013 թվականի դեկտեմբերի 10-ի №289 որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետի «դ» ենթաակետը։
-
Քննարկվել է
18.11.2025 - 03.12.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 646
Տպել