Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՊԱՐԱՆԻ, ԹԱԼԻՆԻ, ՄԱՍԻՍԻ, ՍԵՎԱՆԻ, ՃԱՄԲԱՐԱԿԻ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ, ԴԻԼԻՋԱՆԻ, ԱՐԹԻԿԻ, ԵՂՎԱՐԴԻ, ՍԻՍԻԱՆԻ ԵՎ ԳՈՐԻՍԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Նախագծով առաջարկվում է.
- դադարեցնել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի այն ստորաբաժանումների գործունեությունը, որոնք գործում են միջինացված չափորոշիչներից ցածր արդյունքով,
- արդյունավետ օգտագործել հաստիքային միավորները,
- ապահովել փաստաթղթերի պահպանության համար առավել բարվոք պայմաններ,
- մեծացնել հսկողությունը տարածքային ստորաբաժանումների նկատմամբ՝ աշխատանքը դարձնելով առավել վերահսկելի,
- կատարված ֆինանսական խնայողությունները (աշխատավարձ և 11 շենքերի պահպանության ծախսեր)՝ տարեկան շուրջ 25 միլիոն ՀՀ դրամ, ուղղել Ազգային արխիվի աշխատակիցների աշխատավարձի բարձրացմանը և տեխնիկական վերազինմանը:
-
Քննարկվել է
14.11.2025 - 29.11.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կառավարչական իրավահարաբերություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 753
Տպել