«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Աննա Հարությունյան 12.11.2025 17:57:52 | Ոչ միայն Բերդ ԲԿ-ն է սպասարկում զինծառայողների,այլև Բերդի զին հոսպիտալ է սպասարկում քաղաքացիական անձանց:Բերդի զին հոսպիտալը կայացած կառույց է' ապահովված մասնագետներով,որը չէի ասի Բերդ ԲԿ-ի մասին,քանի որ Բերդ ԲԿ-ն ունի մասնագետների կարիք,եթե նույնիսկ կան մասնագետներ,ապա թոշակառու,որոնք մի քանի տարի հետո հնարավոր է' անցնեն վաստակած հանգստի:Ռազմաբժշկական ֆակուլտետը ավարտած յուրաքանչյուր շրջանավարտի եթե ուղարկեն սահմանամերձ շրջան,նրանք այլընտրանք չունեն,իսկ բժշկական համալսարանը ավարտած շրջանավարտները ցանկություն չունեն աշխատելու Երևանից մի քանի հարյուր կմ հեռավորության վրա,։Համայնքի բնակիչների վրա ավելանալու է ֆինանսական բեռը,քանի որ քաղաքացին այլընտրանք չի ունենալու,յուրաքանչյուր բժշկական ծառայությունից օգտվելու համար հասնելու է ք Երևան։ Զին ծառայողները հավանաբար կսպասարկվեն սոց փաթեթի շահառուների նման,այսինքն նորմալ բուժ սպասարկում չեն անցնի:Իսկ եթե չարդարացրեց ինտեգրված առողջապահական համակարգը,վերաբացվելու է զին հոսպիտալը? Զինվորը կատարելու է բժշկի հրամանները? Բժշկական հաստատությունների օպտիմալացումից հետո չի լինելու ադմինիստրատիվ աշխատողներ,տնօրեն, բնականաբար չի լինելու վերահսկողություն,որը իր մեջ պարունակելու է անվտանգային ռիսկեր: Ուսումնասիրեցեք Բերդ ԲԿ-ի հնարավորությունները:Ինչ է լինելու զին հոսպիտալի աշխատակիցների հետ,գործազրկություն ,հետևաբար արտագաղթ,սահմանամերձ համայնքի բնակչության թվաքանակի նվազում:Մի խոսքով ծրագիր,որը ոչ թե օգուտ է տալու,այլ վեր է ածվելու քաոսի: |
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է զինծառայողների գործուղումն այլ պետական մարմիններ, կազմակերպություններ, որի շրջանակներում քննարկվում է նաև Բերդի զինհոսպիտալի զինծառայողներին Բերդի ԲԿ գործուղելու հարցը։ Այլ աշխատողներ ևս հնարավորույթուն են ունենալու իրենց աշխատանքը շարունակելու Բերդի ԲԿ-ում։ Բերդի ԲԿ-ում զինծառայողների բուժման, ներառյալ վերահսկողության հետ կապված հարցերի քննարկման և լուծման հետ կապված հանձնարարականը տրված է որոշման նախագծի 3-րդ կետի 2-րդ ենթակետում։ |
|||
| 2 | Տիգրան Ավետիսյան 19.11.2025 10:45:09 | Նման անհաջող փորձեր ևս եղել են 2016-2017թթ․-ին։ Հիմնավորումները բավարար չեն և չեն էլ եղել։ Ռազմաբժշկական համակարգը կայացած է, և իր բարձր արդյունավետությունը և նշանակությունը ապացուցել է և՛ խաղաղ ժամանակ և՛ նախկին պատերազմների ընթացքում։ Ձեզ թվում է քաղաքացիական բժշկական կազմակերպությունը կցված զորամասերի անձնակազմին պատշաճ սպասարկում է՞ իրականացնելու։ Կամ Բերդի բժշկական կենտրոնի ներկայիս տնօրենն է՞ ճշիտ կառավարելու, որը զինված ուժերում նախկին իր ծառայության տարիներին ամեն կերպ խուսափել է բարդ խնդիրներ կատարելուց, իր բնակավայրից հեռու այլ վայրերում ծառայելուց։ Իհարկե ԱՆ-ը մեծ ֆինանսական միջոցներ կուղղի խնդրի կատարմանը, կհագեցնի ամեն հնարավոր տեխնիկայով, սակայն զորքերի բուժապահովումը միանշանակ տուժելու է, խաթարվելու է զորամաս-հոսպիտալ մասնագիտական կապը։ Մինչ նմանօրինակ նախագծերը կյանքի կոչելը (վստահ եմ, որ սա ԶՈՒ բուժծառայությունը կազմաքանդելու առաջին քալը կարող է լինել) խնդրում եմ հիմնավոր պատասխանել ստորև հարցերին։
Կան նաև շատ բազմաթիվ նմանօրինակ հարցեր, որոնք խորը ուսումնասիրություն են պահանջում։ Իսկ մինչ այդ կառաջարկեմ վերականգնել ԶՈւ բուժծառայության դերն ու նշանակությունը Ազգային առողջապահական համակարգում, ֆինանսական միջոցներ ուղղել և զարգացնել այն, ինչպես համակագրված արվում է ԱՆ-ի կողմից՝ մնացած բոլոր քաղաքացիական առողջապահական կազմակերպություններում։ Պատրաստ ենք հանրային բաց քննարկումների՝ ինձ պես բուժծառայության այլ վետերանների մասնակցությամբ։
|
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է զինծառայողների գործուղումն այլ պետական մարմիններ, կազմակերպություններ, որի շրջանակներում քննարկվում է նաև Բերդի զինհոսպիտալի զինծառայողներին Բերդի ԲԿ գործուղելու հարցը։ Այլ աշխատողներ ևս հնարավորույթուն են ունենալու իրենց աշխատանքը շարունակելու Բերդի ԲԿ-ում։ Բերդի ԲԿ-ում զինծառայողների բուժման, ներառյալ վերահսկողության հետ կապված հարցերի քննարկման և լուծման հետ կապված հանձնարարականը տրված է որոշման նախագծի 3-րդ կետի 2-րդ ենթակետում։ |
|||
| 3 | Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն 19.11.2025 13:21:41 | Հարգելի՛ գործընկերներ,
Առավել արդյունավետ որոշում կայացնելու համար հարկ է հարցը դիտարկել երկու կարևոր տեսանկյունից, այն է՝ նշված հիմնարկների դերը խաղաղ և պատերազմական ժամանակներում։
Հարկ ենք համարում ընգծել, որ «Զինվորական հոսպիտալ» և «Քաղաքացիական բժշկական հաստատություն» հասկացոթյունները բովանդակային և հնարավորությունների առումով իրարից բավականաչափ տարբեր են, այդ տարբերությունը հատկապես և գլխավորապես զգացնել է տալիս պատերազմական ժամանակ։
Գաղտնիք չէ, որ Տավուշը մշտապես թիրախավորված է հակառակորդի կողմից, որը պատերազմական ժամանակ ենթադրում է շրջանի՝ հնարավոր ակտիվ մարտական գործողություններին ընդգրկում, սա էլ իր հերթին ենթադրում է բժշկական գործունեության ծավալների կտրուկ մեծացում թե՛ նյութատեխնիկական, թե՛ թողունակության, թե՛ օպերատիվության, թե՛ աշխատանքային պայմանների զգալի փոփոխման, այդ թվում նաև՝ հիմնարկի պատերից դուրս, թե՛ բուժ․ անձնակազմի հմտությունների և աշխատելաոճի զգալի փոխակերպման՝ դրա հետ միասին յուրաքանչյուր բուժ․ աշխատողի և սպասարկող անձնակազմի ծանրաբեռնվածության, այդ թվում՝ հոգեբանական, կտրուկ մեծացման և այլն։ Այս պարագայում զինվորական հոսպիտալն ըստ անհրաժեշտության կարող է բացազատվել նաև զորքերի ծավալման շրջանում, որն էլ իր հերթին ենթադրում է հոսպիտալի բուժ․ անձնակազմի մի մասի տեղափոխում նշված շրջան, աշխատանք ոչ բնական և վտանգներով լի պայմաններում։
Հատկապես պատերազմական շրջանում կարևոր է անդրադառնալ հոսպիտալի պահպանության և պաշտպանության խնդիրներին, ինչպես նաև ռազմական գաղտնիք պարունակող և թշնամու հետախուզությանը հետաքրքրող տեղեկույթների առավել արդյունավետ պահպանմանը․․․Այս համատեքստում տեղին է դիտարկել նաև ներկայիս համաշխարհային փորձն ու միտումները, երբ մարտական առճակատումների ժամանակ, որպես կանոն, առավել քան երբևէ սկսել են թիրախավորվել հոսպիտալները մասնակի խոցման կամ ոչնչացման առումով։ Իսկ սա ենթադրում է հոսպիտալների բնականոն աշխատանքի ժամանակավոր կամ մշտական խաթարում։ Վերոհիշյալի համատեքստում հոսպիտալի աշխատանքի խաթարման ժամանակ, նրա աշխատանքն առնվազն մասնակի որոշակի մասով կարող է իրականացնել քաղաքացիական բուժ․ հաստատությունը․․․
Հաշվի առնելով վերոհիշյալ հիմնավորումները և մի շարք այլ, այդ թվում նաև՝ սոցիալ-հոգեբանական խնդիրներ՝ առաջարկում ենք չեղարկել այս Նախագիծը։ |
Չի ընդունվել Հիմնավորումները ներկայացվել են նախագծին կից տեղեկանքում։ |
|||
| 4 | J W 21.11.2025 01:18:28 | Նախագծի հիմնավորուման բովանդակությունում նշված է, որ Բերդում փոքր ռազմաբժշկական ստորաբաժանման (Առանձին բժշկական ջոկատի) ստեղծումը, այնուհետև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նրա վերակազմավորումը որպես ավելի լայն կարողություններով «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի միտված էին Բերդում տեղակայված ՊՆ զորամասերի բուժապահովումն առավել արդյունավետ կազմակերպմանը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև Բերդի և մոտակա բնակավայրերի բնակչության համար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության որակի ու հասանելիության բարձրացմանը։ Այնուհետև, լրիվ անբացատրելի տրամաբանությամբ նկարագրվում է (Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ), թե Կառավարության քաղաքականության շրջանակներում՝ ուղղված անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը, հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացման ապահովմանը, առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել Բերդի բժշկական կենտրոնին։ Բառացիորեն ստացվում է, որ անհատի և հանրային առողջության պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացման ապահովումը հնարավոր կլինի իրականացնել Զինված ուժերի հոսպիտալների լուծարման և վերջիններիս գործառույթները քաղաքացիական բժշկական կազմակերպություններին հանձնարարելու արդյունքում: Ակնհայտ է, որ առաջարկվող նախագծի հիմնավորումն ի սպառ զուրկ է որևէ տրամաբանությունից, քանի որ այդ նույն սկբունքի կիրառմամբ՝ ամենայն վստահությամբ, կարելի է առաջարկել. 1. ՀՀ-ում կապի և տրանսպորտի ոլորտի պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային կապի և տրանսպորտի արդիականացման ապահովման նպատակով՝ Զինված ուժերի կապի և լոգիստիկ ծառայության զորամասերի ու ստորաբաժանումների լուծարումը, 2. ենթակառուցվածքների և քաղաքաշինության ոլորտի պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային ենթակառուցվածքների և քաղաքաշինության ոլորտի արդիականացման ապահովման նպատակով՝ Զինված ուժերի ինժեներական ծառայության զորամասերի ու ստորաբաժանումների լուծարումը, 3. ՆԳՆ ոստիկանության ոլորտի պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզերում հասարակական կարգի պահպանման արդիականացման ապահովման նպատակով՝ ռազմական ոստիկանության զորամասերի ու ստորաբաժանումների լուծարումը, 4. մշակույթի պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային մշակութային կյանքի ոլորտի արդիականացման ապահովման նպատակով՝ ՊՆ երգի և պարի համույթի լուծարումը, և այդպես շարունակ: Սակայն իր բովանդակությամբ հիմնավորումը լիովին արտացոլում է մեկ այլ բան՝ առաջարկվող փոփոխության (Բերդի հոսպիտալի լուծարման գործընթացի)՝ տրամաբանությունից զուրկ լինելը, քանի որ ՀՀ-ում քաղաքացիական բժշկական կազմակերպությունները դեռ պատրաստ չեն և երկար ժամանակ ունակ չեն լինելու իրականացնել Զինված ուժերի բժշկական ապահովումը՝ այսինքն մեկ ամբողջական համակարգի՝ Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բազմաթիվ օղակներից մեկի փոխկապակցված և ներդաշնակ գործառույթները: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Բերդի բժշկական կենտրոնն՝ ի տարբերություն զինվորական հոսպիտալի, ունակ չէ գործելու ոչ միայն նվազ ծավալի մարտական գործողությունների կամ նույնիսկ մարտական վնասվածքով ուղեկցվող դեպքերում, այլ նաև այդ տարածաշրջանում որևէ արտակարգ իրադրության վտանգի առաջացման դեպքում: Նույն հիմնավորման մեջ ոչ մի խոսք չկա, թէ տարածաշրջանում գործող զորամասերի բուժապահովումն ինչքանով է ներկայումս անարդրյունավետ և ինչպէս ու ինչ ցուցանիշներով է բարելավվելու: Նախորդ մեկնաբանողին պատասխանում նշվում է, որ նախատեսվում է Բերդի հոսպիտալի զինծառայողներին գործուղել Բերդի բժշկական կենտրոն, ինչը նույնպես հարց է հարուցում՝ թէ եթե պիտի հոսպիտալը լուծարվի և զինծառայողները գործուղվեն քաղաքացիական բուժկենտրոն (այսինքն, առանց զինծառայողների գործուղման Բեդի բուժկենտրոնն ունակ չէ լինելու իրականացնել զինծառայողների բուժօգնությունը), ապա ինչ կարիք կա այդպիսի ձևափոխություն կատարելու: Բացի այդ, չի երևում (չի իրականացվել) առաջարկվող կարգավորումների ազդեցության գնահատումը, չկան ցուցանիշների բարելավման հիմնավոր հաշվարկներ: Վերը նշվածի կապակցությամբ առաջարկվում է հրաժարվել նախագծով առաջարկվող փոփոխությունների կատարումից և կազմակերպել քննարկում՝ Բերդի բժշկական կենտրոնի լուծարման և ներկայումս իրականացվող նրա սակավ գործառույթները Բերդի զինվորական հոսպիտալին հանձնարարելու վերաբերյալ: |
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է զինծառայողների գործուղումն այլ պետական մարմիններ, կազմակերպություններ, որի շրջանակներում քննարկվում է նաև Բերդի զինհոսպիտալի զինծառայողներին Բերդի ԲԿ գործուղելու հարցը։ Այլ աշխատողներ ևս հնարավորույթուն են ունենալու իրենց աշխատանքը շարունակելու Բերդի ԲԿ-ում։ Բերդի ԲԿ-ում զինծառայողների բուժման, ներառյալ վերահսկողության հետ կապված հարցերի քննարկման և լուծման հետ կապված հանձնարարականը տրված է որոշման նախագծի 3-րդ կետի 2-րդ ենթակետում։ |
|||
| 5 | J W 21.11.2025 02:05:56 | Նախագծի հիմնավորման բովանդակությունում նշված է, որ Բերդում փոքր ռազմաբժշկական ստորաբաժանման (Առանձին բժշկական ջոկատի) ստեղծումը, այնուհետև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նրա վերակազմավորումը որպես ավելի լայ կարողություններով «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի միտված էին Բերդում տեղակայված ՊՆ զորամասերի բուժապահովումն առավել արդյունավետ կազմակերպմանը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև Բերդի և մոտակա բնակավայրերի բնակչության համար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության որակի ու հասանելիության բարձրացմանը: Այնուհետև, լրիվ անբացատրելի տրամաբանությամբ նկարագորվում է (Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ), թե Կառավարության քաղաքականության շրջանակներում՝ ուղղված անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը, հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացման ապահովմանը, առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել Բերդի բժշկական կենտրոնին: Բառացիորեն, ստացվում է, որ անհատի և հանրային առողջության պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացման ապահովումը հնարավոր կլինի իրականացնել Զինված ուժերի հոսպիտալների լուծարման և վերջիններիս գործառույթները քաղաքացիական բժշկական կազմակերպություններին հանձնարարելու արդյունքում: Ակնհայտ է, որ առաջարկվող նախագծի հիմնավորումն ի սպառ զուրկ է որևէ տրամաբանությունից, քանի որ այդ նույն սկզբունքի կիրառմամբ՝ ամենայն վստահությամբ, կարելի է ՀՀ-ում կապի և տրանսպորտի, ենթակառոցվածքների և քաղաքաշինության, ոստիկանության, մշակույթի ոլորտների պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային կապի և տրանսպորտի, ենթակառուցվածքների ու քաղաքաշինության, հասարակական կարգի պահպանման համակարգի, մշակութային կյանքի արդիականացման ապահովման նպատակով առաջարկել Զինված ուժերի կապի, լոգիստիկ, ինժեներական ծառայությունների, ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ու զորամասերի, ինչպես նաև ՊՆ երգի և պարի համույթի լուծարումը: Սակայն իր բովանդակությամբ հիմնավորումը լիովին և փայլուն կերպով արտացոլում է մեկ այլ բան՝ առաջարկվող փոփոխության (Բերդի հոսպիտալի լուծարման գործընթացի)՝ տրամաբանությունից զուրկ լինելը, քանի որ ՀՀ-ում քաղաքացիական բժշկական կազմակերպությունները դեռ պատրաստ չեն և երկար ժամանակ ունակ չեն լինելու իրականացնել Զինված ուժերի բժշկական ապահովումը՝ այսինքն մեկ ամբողջական համակարգի՝ ռազմաբժշկական ծառայության բազմաթիվ օղակներից մեկի՝ հոսպիտալային բուժծառայության փոխկապակցված և ներդաշնակ գործունեությունը մյուս օղակների, մասնավորապես՝ զորային բուժծառայության հետ: Արդյունքում Զինված ուժերի զեկավարությունը կորցնելու է բժշկական իրադրության նկատմամբ հսկողությունը, բժշկական տեղեկատվությանը տիրապետելու և որպես անդառնալի բացասական հետևանք՝ բուժապահովման համակարգի կառավարման ունակությունը: Այստեղ ահնրաժեշտ է նաև նշել, որ Բերդի բժշկական կենտրոնն՝ ի տարբերություն զինվորական հոսպիտալի (որին սատար է ռազմաբժշկական ապահովման ամբողջ համակարգը), ունակ չէ գործելու ոչ միայն նվազ ծավալի մարտական գործողությունների կամ նույնիսկ մարտական վնասվածքով ուղեկցվող եզակի դեպքերում, այլ նաև այդ տարածաշրջանում որևէ արտակարգ իրադրության վտանգի առաջացման պարագայում: Հիմնավորման մեջ ոչ մի խոսք չկա, թե տարածաշրջանում գործող զորամասերի բուժապահովումն ինչքանով է ներկայումս անարդյունավետ և ինչպես ու ինչ ցուցանիշներով է բարելավվելու: Նախորդ առաջակողին պատասխանում նշվում է, որ նախատեսվում է Բերդի հոսպիտալի զինծառայողներին գործուղել Բերդի բժշկական կենտրոն, ինչը նույնպես հարց է հարուցում, թե եթե պիտի հոսպիտալը լուծարվի, բայց զինծառայողները մնան նույն տեղում՝ գործուղված քաղաքացիական հիվանդանոց (այսինքն, առանց զինծառայողների գործուղման Բերդի բուժկենտրոնն ունակ չէ իրականացնել զինծառայողների բուժօգնությունը), ապա ինչ կարիք կա այդպիսի ձևական փոփոխություն կատարելու: Բացի այդ, ներկայացված չէ կարգավորումների ազդեցության գնահատումը, որը պարտադիր պայման է նման համակարգային փոփոխությունների կատարման համար: Չկան նույնիսկ ցուցանիշների բարելավման որևէ հաշվարկներ: Վերը նշվածի կապակցությամբ առաջարկվում է հրաժարվել նախագծով առաջարկվող փոփոխությունների կատարումից՝ մինչ հիմնավոր փաստարկների ձեռքբերումն ու հանրությանը ներկայացումը, ինչպես նաև կազմակերպել քննարկում՝ Բերդի բժշկական կենտրոնի լուծարման և ներկայումս իրականացվող նրա սակավ գործառույթների կատարումը Բերդի զինվորական հոսպիտալին հանձնարարելու վերաբերյալ: |
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը նախատեսում է զինծառայողների գործուղումն այլ պետական մարմիններ, կազմակերպություններ, որի շրջանակներում քննարկվում է նաև Բերդի զինհոսպիտալի զինծառայողներին Բերդի ԲԿ գործուղելու հարցը։ Այլ աշխատողներ ևս հնարավորույթուն են ունենալու իրենց աշխատանքը շարունակելու Բերդի ԲԿ-ում։ Բերդի ԲԿ-ում զինծառայողների բուժման, ներառյալ վերահսկողության հետ կապված հարցերի քննարկման և լուծման հետ կապված հանձնարարականը տրված է որոշման նախագծի 3-րդ կետի 2-րդ ենթակետում։ |
|||
| 6 | J W 21.11.2025 02:16:37 | Երրորդ անգամն եմ փորձում գրել առաջարկս, սակայն այն լիարժեք չի արտացոլվում կայքում (հավանաբար՝ ծավալուն լինելու պատճառով): Այս անգամ փորձեմ ներբեռնել պատրաստի նիշք՝ իմ առաջարկությամբ: |
Դիտել կցված փաստաթուղթը |
Ընդունվել է ի գիտություն |