21.11.2025
Երրորդ անգամն եմ փորձում գրել առաջարկս, սակայն այն լիարժեք չի արտացոլվում կայքում (հավանաբար՝ ծավալուն լինելու պատճառով):
Այս անգամ փորձեմ ներբեռնել պատրաստի նիշք՝ իմ առաջարկությամբ:
Ներկայումս ՀՀ-ում ինտեգրված առողջապահական համակարգի ստեղծման նպատակահարմարության և առկա հնարավորությունների գնահատման վերաբերյալ ՀՀ Վարչապետի հանձնարարականի շրջանակներում առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող Պաշտպանության նախարարության զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը՝ Զինված ուժերի բուժապահովման համակարգի արդյունավետությունը և զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց ու նրանց ընտանիքների անդամների բուժօգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը բարելավելու նպատակով հետագա միջոցառումների նախորոշման նպատակով:
Քննարկվել է
05.11.2025 - 21.11.2025
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Անվտանգություն
Գերատեսչություն
Պաշտպանության նախարարություն
Կարգավիճակ
Դիտումներ` 1269
Տպել21.11.2025
Երրորդ անգամն եմ փորձում գրել առաջարկս, սակայն այն լիարժեք չի արտացոլվում կայքում (հավանաբար՝ ծավալուն լինելու պատճառով):
Այս անգամ փորձեմ ներբեռնել պատրաստի նիշք՝ իմ առաջարկությամբ:
21.11.2025
Նախագծի հիմնավորման բովանդակությունում նշված է, որ Բերդում փոքր ռազմաբժշկական ստորաբաժանման (Առանձին բժշկական ջոկատի) ստեղծումը, այնուհետև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նրա վերակազմավորումը որպես ավելի լայ կարողություններով «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի միտված էին Բերդում տեղակայված ՊՆ զորամասերի բուժապահովումն առավել արդյունավետ կազմակերպմանը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև Բերդի և մոտակա բնակավայրերի բնակչության համար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության որակի ու հասանելիության բարձրացմանը:
Այնուհետև, լրիվ անբացատրելի տրամաբանությամբ նկարագորվում է (Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ), թե Կառավարության քաղաքականության շրջանակներում՝ ուղղված անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը, հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացման ապահովմանը, առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել Բերդի բժշկական կենտրոնին:
Բառացիորեն, ստացվում է, որ անհատի և հանրային առողջության պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացման ապահովումը հնարավոր կլինի իրականացնել Զինված ուժերի հոսպիտալների լուծարման և վերջիններիս գործառույթները քաղաքացիական բժշկական կազմակերպություններին հանձնարարելու արդյունքում:
Ակնհայտ է, որ առաջարկվող նախագծի հիմնավորումն ի սպառ զուրկ է որևէ տրամաբանությունից, քանի որ այդ նույն սկզբունքի կիրառմամբ՝ ամենայն վստահությամբ, կարելի է ՀՀ-ում կապի և տրանսպորտի, ենթակառոցվածքների և քաղաքաշինության, ոստիկանության, մշակույթի ոլորտների պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային կապի և տրանսպորտի, ենթակառուցվածքների ու քաղաքաշինության, հասարակական կարգի պահպանման համակարգի, մշակութային կյանքի արդիականացման ապահովման նպատակով առաջարկել Զինված ուժերի կապի, լոգիստիկ, ինժեներական ծառայությունների, ռազմական ոստիկանության ստորաբաժանումների ու զորամասերի, ինչպես նաև ՊՆ երգի և պարի համույթի լուծարումը:
Սակայն իր բովանդակությամբ հիմնավորումը լիովին և փայլուն կերպով արտացոլում է մեկ այլ բան՝ առաջարկվող փոփոխության (Բերդի հոսպիտալի լուծարման գործընթացի)՝ տրամաբանությունից զուրկ լինելը, քանի որ ՀՀ-ում քաղաքացիական բժշկական կազմակերպությունները դեռ պատրաստ չեն և երկար ժամանակ ունակ չեն լինելու իրականացնել Զինված ուժերի բժշկական ապահովումը՝ այսինքն մեկ ամբողջական համակարգի՝ ռազմաբժշկական ծառայության բազմաթիվ օղակներից մեկի՝ հոսպիտալային բուժծառայության փոխկապակցված և ներդաշնակ գործունեությունը մյուս օղակների, մասնավորապես՝ զորային բուժծառայության հետ: Արդյունքում Զինված ուժերի զեկավարությունը կորցնելու է բժշկական իրադրության նկատմամբ հսկողությունը, բժշկական տեղեկատվությանը տիրապետելու և որպես անդառնալի բացասական հետևանք՝ բուժապահովման համակարգի կառավարման ունակությունը:
Այստեղ ահնրաժեշտ է նաև նշել, որ Բերդի բժշկական կենտրոնն՝ ի տարբերություն զինվորական հոսպիտալի (որին սատար է ռազմաբժշկական ապահովման ամբողջ համակարգը), ունակ չէ գործելու ոչ միայն նվազ ծավալի մարտական գործողությունների կամ նույնիսկ մարտական վնասվածքով ուղեկցվող եզակի դեպքերում, այլ նաև այդ տարածաշրջանում որևէ արտակարգ իրադրության վտանգի առաջացման պարագայում:
Հիմնավորման մեջ ոչ մի խոսք չկա, թե տարածաշրջանում գործող զորամասերի բուժապահովումն ինչքանով է ներկայումս անարդյունավետ և ինչպես ու ինչ ցուցանիշներով է բարելավվելու:
Նախորդ առաջակողին պատասխանում նշվում է, որ նախատեսվում է Բերդի հոսպիտալի զինծառայողներին գործուղել Բերդի բժշկական կենտրոն, ինչը նույնպես հարց է հարուցում, թե եթե պիտի հոսպիտալը լուծարվի, բայց զինծառայողները մնան նույն տեղում՝ գործուղված քաղաքացիական հիվանդանոց (այսինքն, առանց զինծառայողների գործուղման Բերդի բուժկենտրոնն ունակ չէ իրականացնել զինծառայողների բուժօգնությունը), ապա ինչ կարիք կա այդպիսի ձևական փոփոխություն կատարելու:
Բացի այդ, ներկայացված չէ կարգավորումների ազդեցության գնահատումը, որը պարտադիր պայման է նման համակարգային փոփոխությունների կատարման համար: Չկան նույնիսկ ցուցանիշների բարելավման որևէ հաշվարկներ:
Վերը նշվածի կապակցությամբ առաջարկվում է հրաժարվել նախագծով առաջարկվող փոփոխությունների կատարումից՝ մինչ հիմնավոր փաստարկների ձեռքբերումն ու հանրությանը ներկայացումը, ինչպես նաև կազմակերպել քննարկում՝ Բերդի բժշկական կենտրոնի լուծարման և ներկայումս իրականացվող նրա սակավ գործառույթների կատարումը Բերդի զինվորական հոսպիտալին հանձնարարելու վերաբերյալ:
21.11.2025
Նախագծի հիմնավորուման բովանդակությունում նշված է, որ Բերդում փոքր ռազմաբժշկական ստորաբաժանման (Առանձին բժշկական ջոկատի) ստեղծումը, այնուհետև ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ նրա վերակազմավորումը որպես ավելի լայն կարողություններով «Բերդի զինվորական հոսպիտալ» պետական հիմնարկի միտված էին Բերդում տեղակայված ՊՆ զորամասերի բուժապահովումն առավել արդյունավետ կազմակերպմանը, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև Բերդի և մոտակա բնակավայրերի բնակչության համար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության որակի ու հասանելիության բարձրացմանը։
Այնուհետև, լրիվ անբացատրելի տրամաբանությամբ նկարագրվում է (Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ), թե Կառավարության քաղաքականության շրջանակներում՝ ուղղված անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը, հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացման ապահովմանը, առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել Բերդի բժշկական կենտրոնին։
Բառացիորեն ստացվում է, որ անհատի և հանրային առողջության պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային բժշկական կազմակերպությունների արդիականացման ապահովումը հնարավոր կլինի իրականացնել Զինված ուժերի հոսպիտալների լուծարման և վերջիններիս գործառույթները քաղաքացիական բժշկական կազմակերպություններին հանձնարարելու արդյունքում:
Ակնհայտ է, որ առաջարկվող նախագծի հիմնավորումն ի սպառ զուրկ է որևէ տրամաբանությունից, քանի որ այդ նույն սկբունքի կիրառմամբ՝ ամենայն վստահությամբ, կարելի է առաջարկել.
1. ՀՀ-ում կապի և տրանսպորտի ոլորտի պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային կապի և տրանսպորտի արդիականացման ապահովման նպատակով՝ Զինված ուժերի կապի և լոգիստիկ ծառայության զորամասերի ու ստորաբաժանումների լուծարումը,
2. ենթակառուցվածքների և քաղաքաշինության ոլորտի պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային ենթակառուցվածքների և քաղաքաշինության ոլորտի արդիականացման ապահովման նպատակով՝ Զինված ուժերի ինժեներական ծառայության զորամասերի ու ստորաբաժանումների լուծարումը,
3. ՆԳՆ ոստիկանության ոլորտի պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզերում հասարակական կարգի պահպանման արդիականացման ապահովման նպատակով՝ ռազմական ոստիկանության զորամասերի ու ստորաբաժանումների լուծարումը,
4. մշակույթի պահպանման ու բարելավման և մարզերի համաչափ զարգացման համատեքստում մարզային մշակութային կյանքի ոլորտի արդիականացման ապահովման նպատակով՝ ՊՆ երգի և պարի համույթի լուծարումը, և այդպես շարունակ:
Սակայն իր բովանդակությամբ հիմնավորումը լիովին արտացոլում է մեկ այլ բան՝ առաջարկվող փոփոխության (Բերդի հոսպիտալի լուծարման գործընթացի)՝ տրամաբանությունից զուրկ լինելը, քանի որ ՀՀ-ում քաղաքացիական բժշկական կազմակերպությունները դեռ պատրաստ չեն և երկար ժամանակ ունակ չեն լինելու իրականացնել Զինված ուժերի բժշկական ապահովումը՝ այսինքն մեկ ամբողջական համակարգի՝ Զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության բազմաթիվ օղակներից մեկի փոխկապակցված և ներդաշնակ գործառույթները: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ Բերդի բժշկական կենտրոնն՝ ի տարբերություն զինվորական հոսպիտալի, ունակ չէ գործելու ոչ միայն նվազ ծավալի մարտական գործողությունների կամ նույնիսկ մարտական վնասվածքով ուղեկցվող դեպքերում, այլ նաև այդ տարածաշրջանում որևէ արտակարգ իրադրության վտանգի առաջացման դեպքում:
Նույն հիմնավորման մեջ ոչ մի խոսք չկա, թէ տարածաշրջանում գործող զորամասերի բուժապահովումն ինչքանով է ներկայումս անարդրյունավետ և ինչպէս ու ինչ ցուցանիշներով է բարելավվելու: Նախորդ մեկնաբանողին պատասխանում նշվում է, որ նախատեսվում է Բերդի հոսպիտալի զինծառայողներին գործուղել Բերդի բժշկական կենտրոն, ինչը նույնպես հարց է հարուցում՝ թէ եթե պիտի հոսպիտալը լուծարվի և զինծառայողները գործուղվեն քաղաքացիական բուժկենտրոն (այսինքն, առանց զինծառայողների գործուղման Բեդի բուժկենտրոնն ունակ չէ լինելու իրականացնել զինծառայողների բուժօգնությունը), ապա ինչ կարիք կա այդպիսի ձևափոխություն կատարելու:
Բացի այդ, չի երևում (չի իրականացվել) առաջարկվող կարգավորումների ազդեցության գնահատումը, չկան ցուցանիշների բարելավման հիմնավոր հաշվարկներ:
Վերը նշվածի կապակցությամբ առաջարկվում է հրաժարվել նախագծով առաջարկվող փոփոխությունների կատարումից և կազմակերպել քննարկում՝ Բերդի բժշկական կենտրոնի լուծարման և ներկայումս իրականացվող նրա սակավ գործառույթները Բերդի զինվորական հոսպիտալին հանձնարարելու վերաբերյալ: