Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՐԹԱԿԱՐԳԱՎԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.

2025 թվականի հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» N ՀՕ-201-Ն օրենքը և հարակից այլ օրենքների փաթեթը, որոնցով կանոնակարգվում են ներհամայնքային կանոնավոր փոխադրումների կազմակերպման պահանջները։

Օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանվել է, որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատելու է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

Հաշվի առնելով օրենքի 11-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջը՝  մշակվել է «էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

Որոշման նախագիծը հնարավորություն կտա թվայնացնելու կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման և վերահսկման գործընթացը, կանոնակարգելու երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացի թվայնացումը։ Որոշման նախագծով սահմանվում են միասնական պահանջներ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման համար։

Որրոշման նախագիծը կդյուրացնի «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպող մամինների կողմից էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գնման գործընթացի տեխնիկական առաջադրանքի մշակման և պահանջներ սահմանելու գործընթացը։

2 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.

Որոշման նախագիծը մշակվել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։

3 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:

4 Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 3.1-ին կետից, որով որպես նպատակ սահմանված է նաև տրանսպորտի զարգացումը` միասնական տոմսային համակարգի ներդնումը, ուղևորափոխադրումների սպասարկման որակի և վերահսկողության մակարդակի բարձրացումը և այլն:

 

 

  • Քննարկվել է

    04.09.2025 - 21.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1104

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

15.09.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության «Էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի հավելվածով հաստատվող պահանջների. 1. Առաջարկում եմ 3-րդ կետում ««Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան» բառերից հետո լրացնել «իսկ ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների դեպքում՝ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացը կարող է համայնքի ղեկավարի որոշմամբ կազմակերպվել առանց գնման գործընթացի կազմակերպման՝ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության միջոցով» բառերը։ Եթե համայնքի ղեկավարը կարող է ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումները կազմակերպել 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպության միջոցով, առանց գնման գործընթացի կամ առանց մրցույթի, ապա ինչու չի կարող կազմակերպել ներհամայնքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման գործընթացը։ Կարծում եմ, որ նման սահմանափակումը անիմաստ է, նամանավանդ որ այն Օրենքով չէ։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

15.09.2025

2. Առաջարկում եմ 4-րդ կետում «երթուղային ցանցի կառավարման համակարգի» բառերը հանել, քանի որ երթուղային ցանցի կառավարումը ծավալուն համակարգ է, որի միայն մի բաղկացուցիչ մասն է երթակարգավարական ծառայությունը։ Անհասկանալի է, արդյոք նախատեսվում է տվյալ որոշմամբ երթուղային ցանցերի կառավարումը «Գնումների մասին» օրենքի պահանջներին համապատասխան՝ պատվիրակել։ Միաժամանակ կարծում եմ, գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս երթուղայաին ցանցի կառավարումը ամբողջությամբ թվայնացնել։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

15.09.2025

3. Պահանջների 5-րդ և 6-րդ կետերը միմյանց հակասում են, այսպես 5-րդ կետով սահմանված է, որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է հնարավորություն տա էլեկտրոնային եղանակով իրականացնելու երթուղային ցանցի մոդելների մշակումը, իսկ 6-րդ կետով սահմանված է, որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային համակարգը պետք է հնարավորություն ունենա հաշվառելու երթուղիների մեքենաները, ինչպես նաև մոդելավորել նախատեսվող երթուղային ցանցը: Կարծում եմ, որ երթուղային ցանցերի ձևավորումը մոդելավորման միջոցով շատ կարևոր է, սակայն այն շատ ավելի լուրջ հանձնարարություն է քան էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև երթակարգավարական ծառայությունը մատուցվում է գործող երթուղային ցանցում։ Միաժամանակ, կարծում եմ, որ էլեկտրոնային երթակարգավարական ծառայությունների մատուցման ծրագրային ապահովումը պետք է այնպես մշակված լինի, որ դրա տվյալների բազայի հիման վրա հնարավոր լինի մոդելավորված երթուղային ցանցերը կամ գործող երթուղային ցանցերը մոդելավորման միջոցով արդիականացնել՝ համապատասխանեցնել առկա ուղևորահոսքի և երթևեկության ու այլ անհրաժեշտ պահանջներին։ Նման պահանջի սահմանումը համարում եմ խելամիտ։ Առաջարկում եմ, հաշվի առնելով վերոգրյալը խմբագրել 5-րդ և 6-րդ կետերը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: