Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 195-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
——— 2026 թվականի N –-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1343-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 195-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 14-ի «Թափոնների հաշվառման՝ գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգը սահմանելու մասին» N 1343-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) ՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,
2) նախաբանից «և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 132-րդ կետի» բառերը հանել,
3) 1-ին կետի «՝ գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման կարգը՝ համաձայն հավելվածի» բառերը փոխարինել «կարգը՝ համաձայն N 1 հավելվածի» բառերով։
2. Որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.
«1.1 Հաստատել թափոնների գործածության կանոններն ու պահանջները՝ համաձայն N 2 հավելվածի։»:
3. Որոշման հավելվածի`
1) վերնագրի «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով, իսկ «ԳՈՅԱՑՄԱՆ, ՀԵՌԱՑՄԱՆ (ՈՉՆՉԱՑՄԱՆ, ՎՆԱՍԱԶԵՐԾՄԱՆ, ՏԵՂԱԴՐՄԱՆ) ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ» բառերը հանել,
2) 1-ին կետում «թափոնների հաշվառման` գոյացման, հեռացման (ոչնչացման, վնասազերծման, տեղադրման) և օգտահանման» բառերը փոխարինել «գոյացող, կուտակվող, պահվող, հեռացվող, այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից (այսուհետ՝ այլ անձինք) ստացվող, այլ անձանց փոխանցվող, կամ օգտահանվող թափոնների (վտանգավոր և ոչ վտանգավոր) հաշվառման» բառերով,
3) 3-րդ կետում «օգտագործվող» բառը փոխարինել «կուտակվող, պահվող, օգտահանվող» բառերով,
4) 4-րդ կետում «օգտագործման» բառը փոխարինել «պահման, օգտահանման» բառերով,
5) 12-րդ կետում՝
ա. «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«զ) այլ անձանցից ստացված թափոնների քանակը, ստացման նպատակը, ամսաթիվը, փոխանցողի տվյալները,»,
բ. «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«է) այլ անձանց փոխանցված թափոնների քանակը, փոխանցման նպատակը, ամսաթիվը, ստացողի տվյալները,»,
գ. «ը» ենթակետի «օգտագործված» բառը փոխարինել «օգտահանված» բառով,
դ. «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«ժ) թափոնների տեղադրման կամ պահման համար հատուկ հատկացված տեղեր տեղափոխված և հաշվառման օրվա դրությամբ առկա թափոնների քանակները (տոննա, խորանարդ մետր), այդ օբյեկտների հասցեները, դրանք ներառող հողամասի շրջադարձային (բեկման) կետերի կոորդինատները՝ WGS-84 (ARMREF 02) ազգային գեոդեզիական կոորդինատային համակարգով,»
ե. «ժա» և «ժբ» ենթակետերը «առկա» բառից հետո լրացնել «(կուտակված և պահվող)» բառերով:
4. Որոշումը լրացնել N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի։
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի «Ոչ պիտանի պեստիցիդների գործածության կանոնները հաստատելու մասին» N 195-Ն որոշումը։
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
վարչապետ
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2026 թվականի
-ի N -Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
սեպտեմբերի 14-ի N 1343-Ն որոշման
Բ Ա Ժ Ի Ն 1
ԹԱՓՈՆՆԵՐԻ ԳՈՐԾԱԾՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Գ Լ ՈՒ Խ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
(Էլեկտրոնային հարթակի սույն դաշտում Նախագիծն ամբողջությամբ ցուցադրելու անհնարինության պատճառով, Նախագիծն ամբողջությամբ ներկայացվում է կից ֆայլով։)
-
Քննարկվել է
29.08.2025 - 13.09.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Առողջապահություն, Բնապահպանություն
-
Գերատեսչություն
Շրջակա միջավայրի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 5140
Տպել