Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Անդրանիկ Ուգուջյան 28.08.2025 17:37:48 Առաջարկում եմ նախագծում ներառել նաև էլեկտրական բեռնատարների ներմուծումը ԱԱՀ-ից ազատված ապրանքների ցանկում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան կոդերի ներառմամբ։ Հիմնավորում․ Էլեկտրական բեռնատարների ազատումը ԱԱՀ-ից կհանգեցնի մի շարք կարևոր արդյունքների․ կնպաստի բեռնափոխադրումների դեկարբոնիզացիային և կթուլացնի CO₂ արտանետումները, կնվազեցնի վառելիքի և սպասարկման ծախսերը՝ բարձրացնելով տեղական բիզնեսների մրցունակությունը, կխթանի լիցքավորման ենթակառուցվածքների և սպասարկման կետերի զարգացումը, կապահովի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը՝ արտանետումների կրճատման ուղղությամբ։ Այս փոփոխությամբ կստեղծվի ավելի ամբողջական և արդար միջավայր էլեկտրական տրանսպորտի զարգացման համար։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: