28.08.2025
Առաջարկում եմ նախագծում ներառել նաև էլեկտրական բեռնատարների ներմուծումը ԱԱՀ-ից ազատված ապրանքների ցանկում՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ համապատասխան կոդերի ներառմամբ։ Հիմնավորում․ Էլեկտրական բեռնատարների ազատումը ԱԱՀ-ից կհանգեցնի մի շարք կարևոր արդյունքների․ կնպաստի բեռնափոխադրումների դեկարբոնիզացիային և կթուլացնի CO₂ արտանետումները, կնվազեցնի վառելիքի և սպասարկման ծախսերը՝ բարձրացնելով տեղական բիզնեսների մրցունակությունը, կխթանի լիցքավորման ենթակառուցվածքների և սպասարկման կետերի զարգացումը, կապահովի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը՝ արտանետումների կրճատման ուղղությամբ։ Այս փոփոխությամբ կստեղծվի ավելի ամբողջական և արդար միջավայր էլեկտրական տրանսպորտի զարգացման համար։