«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«___» _________ 2025 թվական N __ -Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33–րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 3–ի «Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N 361-Լ, 2019 թվականի ապրիլի 4-ի N 362-Լ և 2019 թվականի մարտի 7-ի N 212-Լ որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 927–Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
- Որոշման վերնագրում, 1-ին կետում, Որոշման հավելվածի (այսուհետ՝ Հավելված) վերնագրում, Հավելվածի 1-ին և 3-րդ կետերում «2025» թիվը փոխարինել «2026» թվով․
- Հավելվածի 9-րդ կետի 4-րդ, 12-րդ կետի 6-րդ և 12-րդ, 13-րդ կետի 2-րդ և 5-րդ, 24-րդ կետի 1-ին և 15․1-ին ենթակետերում, ինչպես նաև 18-րդ կետում «խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում» բառերը փոխարինել «բազմամյա տնկարկներում» բառերով․
- Հավելվածի 9-րդ կետի 4-րդ ենթակետում «այն այգիներում, որոնք հիմնված են N 1 աղյուսակում նշված՝ 1 հա այգում տնկիների նվազագույն թվից ոչ պակաս քանակի տնկիներով, այգում ծառերի առավելագույն սահմանային բարձրությունը չի գերազանցում 4.0 մետրը, այգում ներդրված է ոռոգման արդիական համակարգ` բացառությամբ խաղողի այգիների» բառերը փոխարինել «այն այգիներում, որոնց ծառերի առավելագույն սահմանային բարձրությունը չի գերազանցում 4.0 մետրը» բառերով․
- Հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետը «խաղողի» բառից հետո լրացնել «, թզենու և նռնենու» բառերով․
- Հավելվածի 12-րդ կետի 14-րդ ենթակետում «համակարգերում» բառից հետո լրացնել «(կաթիլային ոռոգման համակարգի խողովակները չպետք է լինեն սեզոնային, մեկանգամյա օգտագործման ժապավենաձև խողովակներ)» բառերով, իսկ «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով․
- Հավելվածի 12-րդ կետը լրացնել նոր 15-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ․
«15) ապահովել տնկիների կպչողականությունը առնվազն 75 %:».
- Հավելվածի 14-րդ կետը «արտադրության։» բառից հետո լրացնել «Կարկտապաշտպան և լարասյունային համակարգը պետք է բաղկացած լինի երկաթբետոնե հենասյուներից և ցինկապատ լարերից, խաղողի այգու և հատապտղանոցների դեպքում կարող են լինել այդ նպատակի համար նախասեսված ցինկապատ մետաղական կոնստրուկցիայով հենասյուններ։» բառերը․
- Հավելվածի 23-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությունը «կոորդինատները։» բառից հետո լրացնել «Շահառուի կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականում գրանցված հողամասի մի մասում արդեն իսկ հիմնված այգու առկայության դեպքում նույն վկայականով հողամասում ծրագրի շրջանակներում նոր այգի հիմնելու պարագայում ներկայացնել նաև հիմնվող այգու կորդինատները:» բառերը․
- Հավելվածի 23-րդ կետի 11-րդ ենթակետում «9» թիվը փոխարինել «7» թվով, իսկ «5» թիվը փոխարինել «3» թվով․
- 23-րդ կետի 20-րդ ենթակետի «ա» պարբերությունը «խախտում» բառից հետո լրացնել «կամ 25․3-րդ ենթակետով սահմանված ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ աշխատանքներ չեն իրականացվել» բառերով․
- Հավելվածի 23-րդ կետի 14-րդ ենթակետը «նկատմամբ։» բառից հետո լրացնել «Վարկի վաղաժամկետ մարում կարող է իրականացվել ֆինանսական կառույցի մոնիթորինգից և նախարարության մոնիթորինգից և դրական եզրակացությունից հետո։» բառերով․
- Հավելվածի 23-րդ կետի 23-րդ ենթակետը «դեպքերում» բառից հետո լրացնել «,կամ եթե 25․3-րդ կետով սահմանված ուսումնասիրության ընթացքում արձանագրվել է, որ աշխատանքներ չեն իրականացվել» բառերով․
- Հավելվածը լրացնել նոր 25․3-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․
«25․3․ Ծրագրի 12-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված այգեհիմնման 2 տարվա ժամանակահատվածում նախարարության կողմից կիրականացվի ուսումնասիրություն սահմանված աշխատանքների ընթացքն արձանագրելու նպատակով։»․
- Հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում հանել «իսկ» բառը, «տարեկան 1000 հա,» բառերից հետո լրացնել «իսկ 2026 թվականին շուրջ 300 հա-ով,» բառերով․
- Հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունում հանել «իսկ» բառը, «տարեկան 1000 հա,» բառերից հետո լրացնել «իսկ 2026 թվականին շուրջ 500 հա-ով՝ ներառյալ այգեհիմնված տարածքները,» բառերը․
- Հավելվածի 37-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունում «2025» թիվը փոխարինել «2026» թվով․
- Հավելվածի Աղյուսակ N 1-ի 2-րդ սյունակի 11-րդ տողում «417» թիվը փոխարինել «300» թվով, իսկ 16-րդ տողում «1000» թիվը փոխարինել «800» թվով։
2․ Սույն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի դրույթը տարածվում է նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
15.08.2025 - 01.09.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1314
Տպել