«Պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված փոփոխությունների կիրարկման ապահովմամբ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ազգային ժողովի կողմից 2025 թվականի մայիսի 29-ին ընդունվել են ««Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքները: Ի թիվ այլնի՝ օրենսդրական փոփոխություններով Պետական վերահսկողական ծառայությանը վերապահվել է նոր՝ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման գործառույթ:
Նոր գործառույթի իրականացման համար անհրաժեշտ են ընդունել օրենքով սահմանված ենթաօրենսդրական ակտեր, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների, որոնց մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: (...):
Նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի որոշմամբ հաստատել պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը: Նախագիծը մշակվել է ի կատարումն օրենքի վերը նշված դրույթի և ՀՀ վարչապետի 2025 թվականի օգոստոսի 8-ի N 696-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Ծառայությանը վերապահված նոր գործառույթի՝ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կառույցները.
Նախագծերը մշակվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծերի ընդունման արդյունքում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ.
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
-
Քննարկվել է
14.08.2025 - 04.09.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Գերատեսչություն
Պետական վերահսկողական ծառայություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1283
Տպել