Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

____ 2025 թվականի  N ____ Լ

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

            Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով`

 

  1. Հաստատել պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն հավելվածի:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի  2025  թվականի

-ի N  - որոշման

 

 

 

 

Ը Ն Դ Հ Ա Ն ՈՒ Ր  Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ

 

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

  1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքներով սահմանված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում (այսուհետ` Ծառայություն) ներդրվում է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ: Այն հնարավորություն է տալիս հետևելու ռիսկերին` ըստ ոլորտների ու վերահսկվող օբյեկտների, և ստուգումները նպատակադրել դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են:
  2. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները հնարավորություն կտան Ծառայությանը՝

1) վերլուծելու և դասակարգելու վերահսկվող օբյեկտները՝ ըստ դրանց ռիսկայնության գործոնների.

2) ձևավորելու տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների և վերահսկվող օբյեկտների.

3) ներդնելու ստուգումների արդյունավետ մեխանիզմներ.

4) ռիսկերի կառավարման նպատակով արդյունավետ բաշխելու առկա ռեսուրսները:

  1. Սույն մեթոդաբանության պահանջներով ռիսկայնության գնահատման գործընթացը կիրառվելու է բացառապես Ծառայության կողմից պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության իրականացման շրջանակներում ընդգրկվող վերահսկվող օբյեկտների նկատմամբ:

 

  1. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

  1. Ռիսկն անցանկալի իրադարձության ի հայտ գալու հավանականության և դրանից ակնկալվող բացասական հետևանքների համադրությունն է:
  2. Ռիսկ = վերահսկվող օբյեկտի կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների հավաքագրման կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և արդյունավետության գծով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրույթները չապահովելու հավանականություն x Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին հասանելիք մուտքերի պակաս հավաքագրում կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ոչ նպատակային և անարդյունավետ ծախսում, որոնց արդյունքներն ազդում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման մակարդակի վրա:
  3. Ընդ որում, ցածր հավանականությունը կարող է չնշանակել ցածր ռիսկ, եթե հետևանքը մեծ է: Նույն կերպ՝ բարձր հավանականություններն անհրաժեշտաբար չեն ենթադրում բարձր ռիսկ:

 

  1. ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

  1. Ռիսկայնության գնահատման տեսանկյունից Ծառայության կողմից վերահսկվող օբյեկտները բաժանվում են 2 խմբի, որոնք էլ իրենց հերթին բաժանվում են համապատասխան ենթախմբերի՝

1) վերահսկվող օբյեկտներ, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մուտքերը՝

ա. բյուջետային եկամուտների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմիններ,

բ. 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերություններ.

2) վերահսկվող օբյեկտներ, որոնք միջոցներ են ստանում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝

ա. պետական կառավարման համակարգի մարմիններ, մարզպետի աշխատակազմեր

բ. 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ ընկերություններ

գ. համայնքներ:

  1. Ծառայության ռիսկերի գնահատման համակարգը հիմնված է վերահսկվող օբյեկտների, մասնավորապես, նշված ենթախմբերում ընդգրկված մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստացված միջոցների մասին ներկայացվող համապատասխան հաշվետվությունների տվյալների վերլուծության արդյունքների, նախկինում իրականացված ստուգումների արդյունքների համադրման, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով այլ տեղեկությունների (մասնավորապես, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից) ստացված առաջարկների, դիմումների և գանգատների, պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրավոր տեղեկատվության հիման վրա վերահսկվող օբյեկտների գործունեության` ըստ ռիսկայնության աստիճանի գնահատման և դասակարգման վրա: Ծառայությունը ռիսկերի համակարգի միջոցով իրականացնում է վերահսկվող օբյեկտների ռիսկայնության գնահատում և նրանց վերահսկողության հաճախականության բաշխում՝ ըստ տվյալ օբյեկտների ռիսկայնության աստիճանի:
  2. Ռիսկերի գնահատման ժամանակ հիմնականում հաշվի են առնվում վերահսկվող օբյեկտներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող գումարների ծավալները, այդ գումարների օգտագործման ուղղություններն ըստ տնտեսության ոլորտների, բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի ու տնտեսագիտական դասակարգման հոդվածների, իսկ բյուջետային եկամուտների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների և 50 տոկոս ու ավելի պետական մասնակցությամբ ընկերությունների մասով հաշվի են առնվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե հավաքագրվող (հարկեր և տուրքեր) գումարների և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող շահութաբաժինների ծավալները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող շահութաբաժինների հաշվարկման համար հիմք հանդիսացող ցուցանիշները և նշված գումարները վճարող տնտեսավարող սուբյեկտների գործունեության ոլորտները:
  3. Վերահսկվող օբյեկտների ռիսկայնության գնահատման նպատակով սահմանվում են ռիսկայնության չափանիշներ` ըստ վերահսկվող օբյեկտների ոլորտների: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վերահսկվող օբյեկտին հատկացված կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված գումարների մեծությանը վերաբերող չափանիշները հաշվարկվում են որպես միջին մեծություն, որը տվյալ օբյեկտում իրականացված վերջին ստուգումից մինչև Ծառայության տարեկան ստուգումների ծրագիրը կազմելուն նախորդող ֆինանսական տարվա դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակաշրջանում (բայց ոչ ավելի, քան 3 տարի) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված միջոցների միջին թվաբանականն է: Ռիսկայնության չափանիշներին (հարցերին) կարող են տրվել նաև կշիռներ` վերահսկվող օբյեկտի գործունեության ոլորտին համապատասխան: Ելնելով Ծառայության համար ռիսկի սահմանումից՝ ռիսկայնության չափանիշների (հարցերի) պատասխանները գնահատվում են բալային համակարգով. ինչքան բարձր է պատասխանի թվային արտահայտությունը, այնքան բարձր է բալը: Ընդ որում, կշիռները մեկ չափանիշի գծով կիրառվելու դեպքում պետք է կիրառվեն նաև մնացած չափանիշների գծով, այն հաշվով, որ առավելագույն բալերի հանրագումարը լինի հավասար:
  4. Բացի նշված ռիսկերի գնահատման մեթոդաբանությունից՝ Ծառայության կողմից վերահսկվող օբյեկտների ռիսկերի գնահատման ընթացքում կարող են կիրառվել նաև ճշգրտող գործակիցներ: Ճշգրտող գործակիցները պետք է բնութագրեն վերահսկվող օբյեկտներում նախկինում իրականացված ստուգումների արդյունքները, մասնավորապես, բացահայտված խախտումների բնույթը, հետևանքները, հայտնաբերված խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկված քայլերի արդյունավետությունը, ներքին աուդիտի աշխատանքներին տրված գնահատականը և այլն: Ճշգրտող գործակիցները պետք է ձևավորվեն հարցերով և վերջիններիս պատասխանները պետք է գնահատվեն ըստ բալերի` ելնելով այն տրամաբանությունից, թե ինչքան արդյունավետ է աշխատանքներ իրականացրել վերահսկվող օբյեկտը, այնքան բարձր է տրվող բալը, և, ինչքան անարդյունավետ է աշխատանքներ իրականացրել վերահսկվող օբյեկտը, այնքան ցածր է տրվող բալը: Ճշգրտող գործակիցները ձևավորվում են հարցերին տրված բալերի հանրագումարով, որոնց ընդհանուր գումարը չի կարող գերազանցել յուրաքանչյուր ոլորտի չափանիշներին տրված առավելագույն բալերի հանրագումարի 20 տոկոսը:

 

 

 

 

  1. ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆ ԸՍՏ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅԱՆ, ՌԻՍԿԻ ՄԻԱՎՈՐԸ

 

  1. Ընդհանուր ռիսկի միավորը հաշվարկվում է` հաշվի առնելով ճշգրտող գործակցի մեծությունը: Ըստ այդ ռիսկի միավորի՝ պետք է որոշվի Ծառայության կողմից վերահսկման ենթակա օբյեկտների ռիսկայնության աստիճանը:
  2. Ռիսկի միավորի հաշվարկման նպատակով սահմանվում են հետևյալ ոլորտները՝

1) բյուջետային եկամուտների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմիններ,

2) պետական կառավարման համակարգի մարմիններ և մարզպետի աշխատակազմերի,

3) համայնքներ:

  1. Բյուջետային եկամուտների գանձման նկատմամբ հսկողություն իրականացնող պետական մարմինների համար սահմանվում են հետևյալ չափանիշները, այդ թվում`

1). Պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմինների համար՝

ա. օրենքով սահմանված` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու շեմից բարձր տարեկան շրջանառություն (գործունեությունից հասույթ) ունեցող հարկ վճարողների տեսակարար կշիռը հաշվետվություն և (կամ) հաշվարկ ներկայացնող հարկ վճարողների ընդհանուր թվի մեջ,

բ. 50.0 մլն դրամ և ավելի մաքսային արժեքով ներկրումներ իրականացրած հարկ վճարողների թիվը,

գ. 30.0 մլն դրամ և ավելի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ (հարկեր և պարտադիր վճարներ) իրականացրած հարկ վճարողների թիվը,

դ. ավելացված արժեքի հարկի գծով 10.0 մլն դրամ և ավելի ազատված շրջանառություն ունեցող հարկ վճարողների թիվը.

2). Պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների համար՝

ա. 50.0 մլն դրամ և ավելի մաքսային արժեքով ներկրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների տեսակարար կշիռը ներկրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր թվի մեջ,

բ. մաքսատուրքի և (կամ) ավելացված արժեքի հարկի վճարումից ազատված տնտեսավարող սուբյեկտների թիվը,

գ. Հայաստանի Հանրապետության տարածք ներկրումներ և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների միջոցով տարեկան 30.0 մլն դրամ և ավելի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացրած տնտեսավարող սուբյեկտների թիվը,

դ. ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություններ ստացած տնտեսավարող սուբյեկտների թիվը.

3) 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համար՝

ա. իրացման շրջանառությունը,

բ. շահույթի (վնասի) մեծությունը,

գ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին հասանելիք շահութաբաժնի գումարի մեծությունը,

դ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ շահութաբաժնի գծով պարտքի մեծությունը.

ե. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորված գումարի մեծությունը, այդ թվում՝ օտարերկրյա պետություններից հատկացվող վարկային և դրամաշնորհային գումարների մեծությունը:

  1. Պետական կառավարման համակարգի մարմիների և մարզպետի աշխատակազմերի համար սահմանվում են հետևյալ չափանիշները՝

1) Պետական կառավարման համակարգի մարմիների համար՝

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորված գումարի մեծությունը, այդ թվում՝ օտարերկրյա պետություններից հատկացվող վարկային և դրամաշնորհային գումարների մեծությունը,

բ. իրականացվող բյուջետային ծրագրերի թիվը,

գ. ենթակայության կազմակերպությունների թիվը,

դ. ոչ ֆինանսական ակտիվների և կապիտալ դրամաշնորհների գծով ծախսերի ընդհանուր գումարը.

2) Մարզպետի աշխատակազմերի համար՝

ա. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորված գումարի մեծությունը (այդ թվում` սուբվենցիա և այլն),

բ. կապիտալ ծախսերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարների ծավալը,

գ. Մարզպետի աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների թիվը,

դ. ՍԾՏԳ-ների միջոցով վճարված նպաստների ծավալը.

  1. համայնքների համար սահմանվում են հետևյալ չափանիշները՝

1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորված գումարի` դոտացիայի մեծությունը,

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված սուբվենցիաների և այլ միջոցների ծավալը,

3) կապիտալ ծախսերի համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված գումարների ծավալը,

4) համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների ծավալը:

  1. N 1 աղյուսակում ներկայացված է վերահսկվող օբյեկտների ռիսկերի գնահատման և ռիսկի միավորի հաշվարկման ձևը:

 

 

Աղյուսակ N 1

 

Ոլորտը

Չափանիշները

Բալերը

1

2

3

Պետական կառավարման համակարգի մարմիններ, պետական հիմնարկներ N 1

1. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարի մեծությունը, այդ թվում՝ օտարերկրյա պետություններից հատկացվող վարկային և դրամաշնորհային գումարների մեծությունը՝

 

 

 

0 - 1000 մլն դրամ

 

 

 

1001 - 30000 մլն դրամ

 

 

 

30001 մլն դրամ և ավելի

 

 

3

2. Պետական մարմնի կողմից իրականացված ծրագրերի թիվը՝

 

 

 

0-9

 

 

 

10-35

 

 

 

36 և ավելի

 

 

3

3. Պետական մարմնի ենթակա կազմակերպությունների թիվը՝

 

 

 

0-4

 

 

 

5-15

 

 

 

16 և ավելի

 

 

3

4. Պետական մարմնի կողմից իրականացված ոչ ֆինանսական ակտիվների և կապիտալ դրամաշնորհների գծով ծախսերի գումարը՝

 

 

 

0-100 մլն դրամ

 

 

 

101 - 1000 մլն դրամ

 

 

 

1001 մլն դրամ և ավելի

 

 

3

Ընդամենը

12

Պետական կառավարման համակարգի մարմիններ, պետական հիմնարկներ N 2

1. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարի մեծությունը, այդ թվում՝ օտարերկրյա պետություններից հատկացվող վարկային և դրամաշնորհային գումարների մեծությունը՝

 

 

 

0 - 1000 մլն դրամ

 

 

 

1001 - 30000 մլն դրամ

1

 

 

30001 մլն դրամ և ավելի

 

 

 

2. Պետական մարմնի կողմից իրականացված ծրագրերի թիվը՝

 

 

 

0-9

 

 

 

10-35

 

2

 

36 և ավելի

 

 

 

3. Պետական մարմնի ենթակա հիմնարկների թիվը՝

 

 

 

0-4

 

 

 

5-15

 

2

 

16 և ավելի

 

 

 

4. Պետական մարմնի կողմից իրականացված ոչ ֆինանսական ակտիվների և կապիտալ դրամաշնորհների գծով ծախսերի գումարը՝

 

 

 

0-100 մլն դրամ

1

 

 

101 -1000 մլն դրամ

 

 

 

1001 մլն դրամ և ավելի

 

 

 

Ընդամենը

6

 

 

 

 

 

 

Պետական կառավարման համակարգի մարմիններ, պետական հիմնարկներ N 3

1. ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարի մեծությունը, այդ թվում՝ օտարերկրյա պետություններից հատկացվող վարկային և դրամաշնորհային գումարների մեծությունը՝

 

 

 

0 - 1000 մլն դրամ

1

 

 

1001 - 30000 մլն դրամ

 

 

 

30001 մլն դրամ և ավելի

 

 

 

2. Պետական մարմնի կողմից իրականացված ծրագրերի թիվը՝

 

 

 

0-9

 

 

 

10-35

 

2

 

36 և ավելի

 

 

 

3. Պետական մարմնի ենթակա հիմնարկների թիվը՝

 

 

 

0-4

1

 

 

5-15

 

 

 

16 և ավելի

 

 

 

4. Պետական մարմնի կողմից իրականացված ոչ ֆինանսական ակտիվների և կապիտալ դրամաշնորհների գծով ծախսերի գումարը՝

 

 

 

0-100 մլն դրամ

1

 

 

101 - 1000 մլն դրամ

 

 

 

1001 մլն դրամ և ավելի

 

 

 

Ընդամենը

5

 

  1. Հաշվի առնելով ռիսկերի գնահատման բաժնում ներկայացված մեթոդաբանությունը՝ N 1 աղյուսակում նշված դեպքում N 1 Պետական կառավարման համակարգի մարմինների կամ պետական հիմնարկների ռիսկի միավորը կկազմի 12 (3+3+3+3), N 2 Պետական կառավարման համակարգի մարմիններինը կամ պետական հիմնարկներինը` 6 (1+1+2+2), N 3 Պետական կառավարման համակարգի մարմիններինը կամ պետական հիմնարկներինը` 5 (1+1+1+2):
  2. Ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` վերահսկվող օբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում`

1) բարձր ռիսկայնության.

2) միջին ռիսկայնության.

3) ցածր ռիսկայնության:

 

 

Աղյուսակ N 2
 

 

Ռիսկայնության խումբը

Միավորը

Բարձր

10 և ավելի միավորներ հավաքած վերահսկվող օբյեկտներ

Միջին

7-9 միավոր հավաքած վերահսկվող օբյեկտներ

Ցածր

4-6 միավորներ հավաքած վերահսկվող օբյեկտներ

 

  1. Ընդ որում, քանի որ Ծառայության տարեկան ծրագրերում ընդգրկվող օբյեկտները պատկանում են տարբեր ոլորտների, ուստի ռիսկայնության խմբերի դասակարգումը կատարվում է ըստ ոլորտների:
  2. Հաշվի առնելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները՝ մասնավորապես այն պահանջը, որ բարձր ռիսկայնության խմբում չեն կարող ընդգրկվել վերահսկման ենթակա օբյեկտների 20 տոկոսից ավելին, միջին ռիսկայնության խմբի վերին շեմը և բարձր ռիսկայնության ներքին շեմը կարող են սահմանվել որպես փոփոխական մեծություններ այն դեպքերի համար, երբ վերահսկվող օբյեկտների ռիսկայնության գնահատման արդյունքում վերջիններիս թիվը գերազանցում է 20 տոկոսը: Նշված դեպքում բարձր ռիսկային խմբում ընդգրկված վերահսկվող օբյեկտների թիվը նվազեցվում է միավորների նվազման հաջորդականության սկզբունքով, մինչև նշված 20 տոկոսի շեմը:
  3. Ստուգումների հաճախականությունը որոշվում է ըստ ռիսկայնության խմբերի՝

1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված վերահսկվող օբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարեկան 1 անգամ.

2) միջին ռիսկայնության խմբում ընդգրկված վերահսկվող օբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 3 տարին 1 անգամ.

3) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված վերահսկվող օբյեկտների մոտ` ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ:

  1. Հարկ է նշել, որ բարձր ռիսկի խմբին պատկանող վերահսկվող օբյեկտը ցուցանիշների փոփոխման կամ ստուգման արդյունքների հիման վրա կարող է տեղափոխվել ավելի ցածր ռիսկի խումբ: Միևնույն ժամանակ նախնականում միջին կամ ցածր ռիսկ ունեցող խմբին պատկանող վերահսկվող օբյեկտը կարող է տեղափոխվել ավելի բարձր ռիսկային խումբ (միջինից բարձր կամ ցածրից միջին և նույնիսկ բարձր), եթե ստուգման արդյունքում բացահայտվեն խախտումներ կամ փոփոխվեն ոլորտային ռիսկի հաշվարկման հիմքում ընկած տվյալ վերահսկվող օբյեկտի ցուցանիշները:

 

  1. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ, ԴՐԱ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

  1. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի շրջանակներում տվյալների բազան իրենից ենթադրում է ծրագրային ապահովման համակարգ: Այն ներառում է Ծառայության վերահսկման ոլորտում գործող բոլոր օբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի մասին տեղեկատվությունը:
  2. Ծառայության տվյալների բազան սահմանվում է որպես էլեկտրոնային ֆայլինգի համակարգ, որի կառուցվածքն աղյուսակային է, բաղկացած է տեղեկատվական տողերից և սյունակներից:
  3. Ծառայության առանձնահատկություններից ու նպատակներից ելնելով՝ Ծառայության կողմից ստեղծվում է վերահսկվող օբյեկտների գրանցամատյան (ռեգիստր): Ռեգիստրում գրանցվում են հետևյալ տվյալները՝

1) ստուգում իրականացնող մարմնի ռեգիստրում տնտեսավարող սուբյեկտի գրանցման համարը.

2) վերահսկվող օբյեկտի անվանումը (ներառյալ իրավաբանական անձանց ֆիրմային անվանումն ու կազմակերպաիրավական ձևը).

3) պետական գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

4) պետական գրանցման վկայականի սերիան և համարը.

5) պետական տարածքային ռեգիստրի անվանումը.

6) վերահսկվող օբյեկտի պետական գրանցման հասցեն.

7) վերահսկվող օբյեկտի գործունեության վայրի հասցեն և կոնտակտային տվյալները (հեռախոսահամար և կապի այլ միջոցներ).

8) վերահսկվող օբյեկտի կազմում գործող բոլոր առանձնացված ստորաբաժանումների անվանումները և գտնվելու վայրը (փոստային հասցեն), այդ թվում` հեռախոսահամար և կապի այլ միջոցներ.

9) վերահսկվող օբյեկտի և նրանց առանձնացված ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կոնտակտային տվյալները (հեռախոսահամար և կապի այլ միջոցներ).

10) Ծառայության կողմից վերահսկվող օբյեկտում իրականացված վերջին ստուգման ամսաթիվը, ստուգման ժամանակաշրջանը.

11) վերահսկվող օբյեկտում իրականացված վերջին ստուգմամբ արձանագրված խախտումների ամփոփ նկարագրությունը.

12) վերահսկվող օբյեկտում իրականացված ստուգումների արդյունքում վերականգնման առաջադրված գումարների մեծությունը:

  1. Ռեգիստրի տվյալները լրացվում են Ծառայության կողմից ինքնուրույն, իսկ տվյալները թարմացվում են նոր տվյալներ ի հայտ գալուց անմիջապես հետո:
  2. Բացի նշված ռեգիստրի տվյալներից, Ծառայությունում ստեղծվում է նաև տվյալների շտեմարան, որտեղ պետք է գրանցվեն վերահսկվող օբյեկտների մասին համապատասխան տվյալները: Ստորև ներկայացվում են շտեմարանում ընդգրկվող տվյալները.

 

 

 

 

Ոլորտը

Հարցերը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային մարմինների համար՝

Հաշվետվություն և (կամ) հաշվարկ ներկայացնող հարկ վճարողների թիվը

Օրենքով սահմանված` ԱԱՀ վճարող համարվելու շեմից բարձր տարեկան շրջանառություն (գործունեությունից հասույթ) ունեցող հարկ վճարողների թիվը

50.0 մլն դրամ և ավելի մաքսային արժեքով ներկրումներ իրականացրած հարկ վճարողների թիվը

30.0 մլն դրամ և ավելի ՀՀ պետական բյուջե վճարումներ (հարկեր և պարտադիր վճարներ) իրականացրած հարկ վճարողների թիվը

ԱԱՀ-ի գծով 10.0 մլն դրամ և ավելի ազատված շրջանառություն ունեցող հարկ վճարողների թիվը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների համար

Ներկրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ընդհանուր թիվը

50.0 մլն դրամ և ավելի մաքսային արժեքով ներկրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների թիվը

Մաքսատուրքի և (կամ) ԱԱՀ վճարումից ազատված տնտեսավարող սուբյեկտների թիվը

ՀՀ տարածք ներկրումներ և Պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների միջոցով տարեկան 30.0 մլն դրամ և ավելի ՀՀ պետական բյուջե վճարումներ իրականացրած տնտեսավարող սուբյեկտների թիվը

ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություններ ստացած տնտեսավարող սուբյեկտների թիվը

50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների համար

Իրացման շրջանառությունը

Շահույթի (վնասի) մեծությունը

ՀՀ պետական բյուջեին հասանելիք շահութաբաժնի գումարի մեծությունը

ՀՀ պետական բյուջեի հանդեպ շահութաբաժնի գծով պարտքի մեծությունը

Պետական կառավարման համակարգի մարմինների համար

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարի մեծությունը, այդ թվում՝ օտարերկրյա պետություններից հատկացվող վարկային և դրամաշնորհային գումարների մեծությունը

իրականացվող բյուջետային ծրագրերի թիվը

ենթակայության կազմակերպությունների թիվը

 

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ընդհանուր գումարը

Մարզպետի աշխատակազմերի

 համար

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարի մեծությունը (այդ թվում` սուբվենցիա և այլն)

Կապիտալ ծախսերի համար ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարների ծավալը

Մարզպետի աշխատակազմի ենթակայության ՊՈԱԿ-ների քանակը

ՍԾՏԳ-ների միջոցով վճարված նպաստների ծավալը

Համայնքների համար

ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորված գումարի` դոտացիայի մեծությունը

ՀՀ պետական բյուջեից հատկացված սուբվենցիաների և այլ միջոցների ծավալը

Կապիտալ ծախսերի համար ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարների ծավալը

Համայնքի ղեկավարին պետության կողմից պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծավալը

 

  1. Համապատասխան տվյալները հավաքագրելուց հետո հաշվարկում է վերահսկվող օբյեկտների ռիսկայնության գնահատականները, որոնց հիման վրա կազմում է Ծառայության ստուգումների իրականացման տարեկան ծրագիրը և սահմանված ժամկետում ներկայացվում է հաստատման:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

  • Քննարկվել է

    14.08.2025 - 04.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Պետական վերահսկողական ծառայություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1279

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: