ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՓՄՁ ՖՈՆԴԻ (ՀԻՄՆԱԴՐԱՄԻ) ՓԱՅԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
2025 թվականի N -Լ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ԵՄ-ՀԱՅԱՍՏԱՆ ՓՄՁ ՖՈՆԴԻ (ՀԻՄՆԱԴՐԱՄԻ) ՓԱՅԸ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
--------------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 968․1 հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ․ մայիսի 21-ի N 771-Լ որոշման N 2 հավելվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- նախորդ մասնաբաժնի գումարի ներդրումների վերաբերյալ ներկայացված հաշվետվության արդյունքներով ձեռք բերել ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի (հիմնադրամի) հաջորդ 1 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փայերը։
- Փայերի ձեռքբերման ֆինանսավորումը իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով՝ Էկոնոմիկայի նախարարությանը հատկացված համապատասխան ծրագրի շրջանակում։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Քննարկվել է
07.08.2025 - 22.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Ֆինանսական, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1039
Տպել