Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

          «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 

Իրավական ակտի հիմնավորումը

1.

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի N 1004-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը հաստատելու մասին» N 1004-Ն որոշման (Որոշում) իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունից։

2.

Առկա իրավիճակը և խնդիրները

 

Որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով սահմանված է հավաստագրով և առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցներ ստանալու և դրանց վերանորոգման նպատակով դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, այդ թվում անձնագիր կամ նույնականացման քարտ, մինչև 16 տարեկան երեխաների պարագայում անձնագիր կամ ծննդյան վկայական: Վերջինիս բացակայության հետևանքով «Աջակցող միջոցներով ապահովման» էլեկտրոնային համակարգը թույլ չի տալիս ձևավորել հավաստագիր: Միաժամանակ, ի թիվս դիմումի հետ ներկայացվող փատաթղթերի՝ երեխաներին օրթեզի և օրթեզի կոշիկի տրամադրման համար ներկայացվում է նաև մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից հաստատված` վնասվածքաբանի կամ օրթոպեդի կամ վերականգնողաբանի մասնագիտական եզրակացությունը, որը տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվություն ստացած երեխաներին: Երեխաներին մասնագիտական  եզրակացություն տրամադրելու նպատակով անհրաժեշտ է նրանց ուղղորդել մասնագիտական եզրակացություն տրամադրելու իրավասություն ունեցող կազմակերպություն: Մյուս կողմից, ՄՍԾ համապատասխան ստորաբաժանման կողմից հավաստագրերի ձևավորման համար հիմք է մասնագիտական եզրակացություն տրամադրելու իրավասություն ունեցող կազմակերպությունների կողմից տրամադրված փաստաթուղթը։ Կազմակերպությունների ցանկը ստանալու նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարբերաբար  գրություն է ուղարկում ՀՀ առողջապահության նախարարություն։ Մինչ թարմացված ցանկը ստանալը, դեպքեր են լինում, որ անհարկի մերժվում է քաղաքացիների հավաստագրերի ձևավորման գործընթացը:

    Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետով սահմանված է, որ շահառուին յուրաքանչյուր տարի տրամադրվում է երկու զույգ օրթոպեդիկ կոշիկ կամ անհատական պատրաստվող օրթոպեդիկ կոշիկ կամ օրթեզի կոշիկ կամ պրոթեզի կոշիկ՝ մեկ զույգն առանց տաքացված տակդիրների, իսկ մյուս զույգը՝ կիսաճիտք կամ երկարաճիտք: Կոշիկների հավաստագիր ստանալու իրավունք ունեցող անձանց, իրենց ցանկությամբ, տարեկան կարող է տրամադրվել միայն առանց տաքացվող տակդիրների կամ միայն կիսաճիտք կամ երկարաճիտք օրթոպեդիկ կոշիկ: Կոշիկներն անձի ցանկության դեպքում կարող են տրամադրվել երկու զույգը միաժամանակ: Սակայն ըստ եղանակի և ոտքի չափի փոփոխման (երեխայի դեպքում) անձը կարող է մեկ զույգ կոշիկ ստանալ օրինակ աշնանը, սակայն կոշիկի հաջորդ զույգը ստանալ չի կարողանա, քանի որ օրացուցային տարին փոխվում է: Այս իրավիճակում շահառուն կորցնում է իր՝ 2 զույգ կոշիկ ստանալու իրավունքը:

Համաձայն Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետի՝ որոշ աջակցող միջոցներ տրամադրվում են ՄՍԾ-ն եզրակացության հիման վրա։ Մասնավորապես, նշված կետի «ը» պարբերության համաձայն, երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերում, եթե առաջացել է անձի ֆիզիոլոգիական վիճակի փոփոխությամբ պայմանավորված վիճակ, որը հանգեցրել է վերջույթի ծայրատի փոփոխության։ Նման ձևակերպումը խնդրահարույց է, քանի որ ֆիզիոլոգիական վիճակի փափոխություն կարող է լինել ոչ  միայն անդամահատումների ժամանակ, այլ նաև այլ դեպքերում։ Օրինակ, երեխաների օրթեզների դեպքում։

Նախարարությունը քննարկում է կազմակերպել զինհաշմանդամություն ձեռք բերած անձանց հետ 2025 թվականի մայիս ամսին, որի արդյունքում պարզվել է, որ Որոշման մեջ բացակայում է միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզի տեսակը, սակայն զինհաշմանդամություն ունեցող որոշ անձինք այն ստացել են։ Ուսումանսիրության արդյունքում պարզել ենք, որ «Ինտերօրթո» ՍՊԸ-ի կողմից՝ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած 8 անձի տրամադրվել են  միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզներ: Մասնավորապես, 7 անձ ստացել է  2021 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, որոնց հերթական ստացման ժամկետը 2026 թվականն է և 1 անձ 2022 թվականի փետրվար ամսին, որի հերթական ստացման ժամկետն է 2027 թվականը: Միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզների տրամադրման տեղեկատվության վերաբերյալ Նախարարությունը հարցում է կատարել «Ինթերնալ Նեյշն Ֆաունդեյշն Արմենիա» հիմնադրամին (վերոնշյալ պրոթեզները տրամադրվել են այս հիմնադրամի կողմից), որը փաստել է սույն պրոթեզների ֆինանսավորումը և դրանք  կրող 8 անձանց վերաբերյալ տվյալների առկայությունը:       Բացի այդ, նախագծով ընդլայնվել է աջակցող միջոցների ցանկը, ինչպես նաև իրականացվել են տեխնիկական բնույթի այլ փոփոխություններ։

3.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծով հնարավորություն է ստեղծվել աջակցող միջոց ստանալու նպատակով ներկայացվող դիմումի հետ երեխայի անձնագիր կամ ծննդյան վկայական ներկայացնելու փոխարեն ներկայացնել  բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք, որի միջոցով իրականացվում է նույնականացման գործընթացը: Միաժամանակ, նախատեսվել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունն իր կայքէջում հրապարակի մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից հաստատված` վնասվածքաբանի կամ օրթոպեդի կամ վերականգնողաբանի մասնագիտական եզրակացություն տրամադրելու իրավասություն ունեցող կազմակերպությունների ցանկը՝ սահմանված ժամկետներում հավաստագրման գործընթացի ապահովման նպատակով և պարբերաբար թարմացնի այն, եթե լինում են փոփոխություններ:

Նախագծով նախատեսվել է, որ շահառուն իրեն ցուցված 2 զույգ կոշիկներից 2-րդ զույգը ստանալու հնարավորություն ունենա 1-ին զույգ կոշիկը ստանալուց հետո 12 ամսվա ընթացքում: Այս պարագայում շահառուին ցուցված  2 զույգ կոշիկ ստանալու իրավունքը պահպանվում է:

Նախագծով ընդլայնվել է աջակցող միջոցների ցանկը: Մասնավորապես, համաձայն հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի 02.12.2024թ. թիվ N 159-2024 նիստի արձանագրության 3-րդ կետի 1-ին ենթակետով տրված հանձնարարականի՝ առանց հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցներում ավելացվել է  մեկանգամյա օգտագործման տակդիրը, որը նախատեսվել է տրամադրել՝  1-ին խմբի հաշմանդամություն, ֆունկցինալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձանց և հաշմանդամություն ունեցող երեխաներին՝ ամսական 120 հատ: Նախնական հաշվարկներով, անհրաժեշտություն կառաջանա վերոնշյալ խմբի անձանց 20%-ին՝ շուրջ 430 անձի, տրամադրել մեկանգամյա օգտագործման տակդիրներ։  Խնդիրը կարևորվում է նրանով, որ տակդիր օգտագործող  անձի համար մեկ ամսվա տակդիրի ծախսը կազմում է շուրջ 35000 դրամ, որը գրեթե համարժեք է հաշմադամություն ունեցող անձի նպաստի չափին, այսինքն ստացած նպաստը կարող է բավականացնել միայն տակդիրին։

Նախագծով նախատեսվել է, որ տակդիրների տրամադրման դրույթը ուժի մեջ  կմտնի պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո, քանի որ անհրաժեշտ է «Աջակցող միջոցների տրամադրման» էլեկտրոնային համակարգում ապահովել տվյալ աջակցող միջոցի առկայությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոտնաթաթի պրոթեզ կրող շահառուները իրենց պրոթեզները ստացել են 2021 թվականին՝ 5 տարի ժամկետով, և հետևաբար հերթական պրոթեզի ստացման ժամկետը 2026 թվականն է, նախագծով նախատեսվել է, որ ոտնաթաթի ֆունկցիոնալ պրոթեզ՝ ըստ Շոպարի և ոտնաթաթի ֆունկցիոնալ պրոթեզ՝ ըստ Լիս Ֆրանկի աջակցող միջոցները ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:

Միաժամանակ, հաշվի առնելով այն փաստը, որ 2021 և 2022 թվականներին տրամադրված միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզների հերթական տրամադրման ժամկետներն են 2026 և 2027 թվականները, խնդիր է առաջանալու տվյալ շահառուներին նոր պրոթեզներ տրամադրելու գործընթացում, քանի որ Որոշման N 2 հավելվածում ներառված չեն  միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզները: Ուստի, առաջացած խնդրի կարգավորման նպատակով նախագծով նախատեսվել է աջակցող միջոցների ցանկը համալրել ևս 1՝ միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզի տեսակով՝ 21000000 դրամ առավելագույն արժեքով, որի արդյունքում կապահովվի զինհաշմանդամություն ունեցող անձանց իրավունքի իրացումը: Հակառակ դեպքում, նրանք չեն կարող ստանալ իրենց կարիքին համարժեք պրոթեզ։ Պրոթեզի արժեքի մեջ ներառված են նաև ծրագրային ապահովման նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցները:  Միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզ աջակցող միջոցը ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից:

Միևնույն ժամանակ նախագծով նախատեսվել է, որ 2026 թվականից ուժի մեջ է մտնելու նաև պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպան: Այն օգտագործում են սրունքի ֆունկցիոնալ պրոթեզ կրող հաշմանդամություն ունեցող անձինք: Պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպան հանդիսանում է սրունքի սիլիկոնե լայներին համանման աջակցող միջոց և, ըստ շահառուի ցանկության, այն կարող է տրամադրվել վերջինիս փոխարեն:

Կազմակերպությունների հետ քննարկումների արդյունքում և նրանց կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հավաստագրով տրամադրվող աջակցող միջոցների ցանկից հանվել են որոշ աջակցող միջոցներ կամ փոխարինվել են համանման պարագայով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանց պատրաստման կամ վերանորոգման համար անհրաժեշտ մասերը այլևս արտադրությունից դուրս են եկել և կիրառելի չեն:

Հավաստագրի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է նոր անուններով։ Լրացումները կատարվում են ի հայտ եկած խնդիրները կարգավորելու և շահառուների համար ավելի մատչելի պայմաններ ապահովելու նպատակով։ Ցանկի համալրումը կարող է կրել պարբերական բնույթ, քանի որ հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հետ զբավող կազմակերպությունների ու մասնագետների հետ քննարկումները, միջազգային փորձի ուսումնասիրությունները նպաստում են նոր ծառայությունների, այդ թվում՝ նոր աջակցող միջոցների տրամադրմանը։

 4

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

5.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է լավարկել օրենսդրական դաշտը, ինչպես նաև ընդլայնել հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների ցանկը ։

6.

Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները

 

Հաշվարկը կցվում է։

7.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի
23-րդ պարբերությունից` «Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանքն ապահովելու նպատակով կփոխակերպվեն խնամքի ծառայությունները, կստեղծվեն նոր ծառայություններ, և կբարելավվեն արդեն գործող ծրագրերը, այդ թվում՝ աջակցող միջոցների տրամադրման, զբաղվածության և այլն: Կապահովվի հաշմանդամությամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցումը»։

 

 

  • Քննարկվել է

    17.07.2025 - 04.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1351

Տպել

Առաջարկներ`

Էլլա Մարտիրոսյան

23.07.2025

Առաջարկում եմ ստեղծել բավարար մակարդակի կամ հավելյալ, թեկուզ մեկանգամյա կենսաթոշակ՝ տեխնիկական և այլ նորմերը ապահովելու համար՝ թույլատրելով միջանկյալ փոխհատուցումներ կամ փոխանցման թարմացումներ, եթե երկրորդ սարքավորման համապատասխանության ժամկետն անցնում է։

Էլլա Մարտիրոսյան

23.07.2025

Առաջարկում եմ ավելացնել սարքատեսակներ՝ ըստ վերջին մասնագիտական և տեխնոլոգիական չափանիշների։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: