Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

«   » ________________ 2025 թվականի               N____Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 1004-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցներ տրամադրելու և դրանց վերանորոգումն իրականացնելու կարգը և պայմանները, աջակցող միջոցների ցանկը, պետական հավաստագրերի և դրանց հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների վերանորոգման փոխհատուցման գումարի չափը, առանց պետական հավաստագրերի տրամադրվող աջակցող միջոցների և դրանց վերանորոգման փոխհատուցման գումարի չափը հաստատելու մասին» N 1004-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
  • Որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով.
  • Որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում «երաշխավորված» բառը փոխարինել «ցուցված» բառով, «չերաշխավորված» բառը փոխարինել «չցուցված» բառով.
  • Որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության մեջ «ծննդյան վկայական» բառերից հետո լրացնել «կամ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանք» բառերը.
  • Որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «, ինչպես նաև մինչև 16 տարեկան երեխաների ծննդյան վկայականում սոցիալական քարտի համարը նշված չլինելու դեպքում՝» բառերը փոխարինել «ներկայացվում է» բառով.
  • Որոշման N 1 հավելվածի 7-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝ «9) երեխաների օրթեզի և օրթեզի կոշիկի տրամադրման համար` մանկական վերականգնողական և հիվանդանոցային պայմաններում մանկական վնասվածքաբանական և օրթոպեդիական բժշկական օգնության և սպասարկման տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպության համապատասխան մասնագետի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը: Վերջինս տրվում է ինչպես հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բուժվող, այնպես էլ նեղ մասնագիտական խորհրդատվության ենթարկված երեխաներին: Սույն ենթակետում նշված բժշկական կազմակերպությունների ցանկը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հրապարակում է իր պաշտոնական կայքէջում: Այն փոփոխվում է՝ կնքված պայմանագրերը խզելու կամ նոր բժշկական կազմակերպություններ ցանկում ընդգրկելու դեպքում:».
  • Որոշման N 1 հավելվածի 7-րդ կետից հետո լրացնել նոր 7.1-ին կետ հետևյալ բովանդակությամբ՝ «1. Սույն Որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետում նշված տեղեկանքն ստանալու համար ներկայացրած դիմումի մեջ շահառուն միաժամանակ նշում է նաև ՎԱԾ-ում գրված այն աջակցող միջոցի անվանումը, որը ցանկանում է ստանալ։ ՄՍԾ-ն կազմակերպում է հավաստագրի տրամադրումը առանց լրացուցիչ դիմում վերցնելու։ ».
  • Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետի «ը» պարբերության մեջ «պայմանավորված վիճակ» բառերից հետո հանել «, որը հանգեցրել է վերջույթի ծայրատի փոփոխության» բառերը.
  • Որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 9-րդ ենթակետից հետո լրացնել նոր 9.1-ին ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝ «9.1) հաշմանդամություն ունեցող անձանց բուժամարզական պրոթեզի հավաստագիր տրամադրելու դեպքում.».
  • Որոշման N 1 հավելվածի 29-րդ կետում «պրոթեզի աղեկապը» բառերից հետո լրացնել «, պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպան» բառերը.
  • Որոշման N 1 հավելվածի 29-րդ կետից հետո լրացնել նոր 29.1-ին կետ` հետևյալ բովանդակությամբ՝ «1. Ստորին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզ կրող շահառուն իր ցանկությամբ սրունքի սիլիկոնե լայների փոխարեն կարող է ստանալ պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպա:».
  • Որոշման N 1 հավելվածի 34-րդ կետում «բուժամարզական պրոթեզի հավաստագիր» բառերից հետո լրացնել «` ՄՍԾ եզրակացության հիման վրա» բառերը.
  • Որոշման N 1 հավելվածի 38-րդ կետում «Յուրաքանչյուր տարի» բառերը փոխարինել «Տարեկան» բառով.
  • Որոշման N 1 հավելվածի 39-րդ կետը խմբագրել հետևյալ նոր բովանդակությամբ՝ «39․ Ոտնաթաթի մակարդակում պրոթեզավորված անձանց պրոթեզի կոշիկ չի տրամադրվում։ Պրոթեզավորված անձանց տրամադրվում է պրոթեզի կոշիկներ, իսկ օրթեզավորված անձանց՝ օրթեզի կոշիկներ։ Եթե պրոթեզավորված կամ օրթեզավորված անձի մոտ առկա է պետական հավաստագրի հիման վրա օրթոպեդիկ կոշիկի տրամադրման ցուցումների վերաբերյալ մեթոդական ուղեցույցով սահմանված ցուցում, ապա ՎԱԾ-ով կամ ԾԱԾ-ով կարող է ցուցվել օրթոպեդիկ կոշիկ: Այս դեպքում տրամադրվում է ՎԱԾ-ով կամ ԾԱԾ-ով ցուցված կոշիկը։».
  • Որոշման N 1 հավելվածի 47-րդ կետի 3-րդ ենթակետում «պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների» բառերը փոխարինել «աջակցող միջոցների» բառերով.
  • Որոշման N 1 հավելվածի 50-րդ կետում «տասն» բառը փոխարինել «տասնհինգ» բառով.
  • Որոշման N 1 հավելվածի Ձև N 4-ում «ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ» բառը փոխարինել «ՑՈՒՑՄԱՆ» բառով, «ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ» բառը փոխարինել «ՑՈՒՑՎԱԾ» բառով.
  • Որոշման N 2 հավելվածի «Մեկ պետական հավաստագրի գնային արժեքը (դրամ)» վերտառությամբ սյունակում «Մեկ պետական հավաստագրի» բառերից հետո լրացնել «առավելագույն» բառը.
  • Որոշման N 2 հավելվածի «Աջակցող միջոցն ստանալու իրավունք ունեցող անձինք» վերտառությամբ սյունակում «երաշխավորված» բառերը փոխարինել «ցուցված» բառերով.
  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 2.8-րդ կետում «էկզոսկելիտար» բառից հետո լրացնել «մոդուլյար» բառը.
  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 3.2.1-ին կետից հետո լրացնել 3.2.1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

3.2.1.1

Միկրոպրոցեսորային ծնկահոդով պրոթեզ

6 տարի

 

հատ

21000000

 

».

  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 3.2.4-րդ կետից հետո լրացնել՝ 3.2.5-րդ և 3.2.6-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

 

 

3.2.5

Ոտնաթաթի ֆունկցիոնալ պրոթեզ՝ ըստ Շոպարի

5 տարի

 

հատ

1700000

3.2.6

Ոտնաթաթի ֆունկցիոնալ պրոթեզ՝ ըստ Լիս Ֆրանկի

հատ

635000

».

  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.5-րդ կետում «Սրունք-թաթաթյին օրթեզ առանց հոդի, լամինացիայով (AF)» բառերը փոխարինել «Սրունք-թաթային օրթեզ առանց հոդի, սիլիկոնից (AFO)» բառերով, «116000» թիվը փոխարինել «340000» թվով.
  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.5-րդ կետից հետո լրացնել 6.5.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

6.5.1

Սրունք-թաթային դինամիկ օրթեզ առանց հոդի, պլաստիկից (DAFO)

մեծահասակներին՝ մեկ տարի

երեխաներին՝ վեց ամիս

 

հատ

75000

 

».

  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.7-րդ կետում «Ամբողջ ոտքի օրթեզ առանց հոդի պլաստիկից» բառերը փոխարինել «Ծունկ-սրունք-թաթային օրթեզ առանց հոդի պլաստիկից» բառերով.
  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.11-րդ կետը ուժը կորցրած ճանաչել.
  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.12-րդ կետում «Ամբողջ ոտքի օրթեզ հոդով կաշվից» բառերը փոխարինել «Ծունկ-սրունք-թաթային օրթեզ հոդով, կաշվից» բառերով.
  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6.13-րդ կետում «Ամբողջ ոտքի օրթեզ հոդով, պլաստիկից» բառերը փոխարինել «Ծունկ-սրունք-թաթային օրթեզ հոդով, պլաստիկից» բառերով.
  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 10.2-րդ կետից հետո լրացնել 10.3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

10.3

Անկյունային հենակ/ դաստակի հենակ

6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց՝ 2 (երկու) տարի

 

հատ

17160

 

».

  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 11.4-րդ կետից հետո լրացնել 11.5-րդ և 11.6-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «

11.5

Բարձրությունը կարգավորող եռակետ ձեռնափայտ չսահող գլխիկներով

6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց՝ 2 (երկու) տարի

 

հատ

9900

11.6

Բարձրությունը կարգավորող քառակետ ձեռնափայտ քառակետ ձեռնափայտ

6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց՝ 2 (երկու) տարի

հատ

9900

».

  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 12.2-րդ կետից հետո լրացնել 12.3-ից 12.8-րդ կետերով՝ հետևյալ բովադակությամբ.

«

12.3

Երկու մակարդակ ունեցող ծալովի քայլակ

մեծահասակներին` երեք տարի

 

հատ

24000

14-18 տարեկան երեխաներին` երկու տարի

12.4

Անիվներով քայլակ (ռոլլատորներ)․ եռանիվ

մեծահասակներին` երեք տարի

հատ

34500

14-18 տարեկան երեխաներին` երկու տարի

12.5

Անիվներով քայլակ (ռոլլատորներ)․ քառանիվ

մեծահասակներին` երեք տարի

հատ

18000

14-18 տարեկան երեխաներին` երկու տարի

12.6

Անիվներով քայլակ մանկական (ռոլլատորներ)

2-14 տարեկան երեխաներին՝ երկու տարի

հատ

30000

12.7

Անիվներով քայլակ մանկական (ռոլլատորներ) հետհենակային

2-14 տարեկան երեխաներին՝ երկու տարի

հատ

97000

12.8

Անիվներով քայլակ (ռոլլատորներ) հետհենակային

մեծահասակներին՝ երեք տարի

հատ

44850

».

  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 17.3-րդ կետից հետո լրացնել 17.4-րդ կետով՝ հետևյալ բովադակությամբ.

«

17.4

Մանուալ անվասայլակ կեցվածքային աջակցությամբ

7 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց

 

հատ

222000

».

  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 20-րդ կետից հետո լրացնել 20.1-ին և 20.2-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

20.1

Լոգանքի աթոռ՝ գերգիրություն ունեցող անձանց համար

2 տարի

 

հատ

71200

20.2

Լոգանքի բազմոց

3 տարի (տրամադրվում է 3-14 տարեկան երեխաներին)

հատ

140000

».

  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 22-րդ կետից հետո լրացնել 22.1-ից 22.3-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

22.1

Մանկական սանիտարական հենարան

3 տարի (տրամադրվում է 6-18 տարեկան երեխաներին)

 

հատ

12000

22.2

Աթոռ-սայլակ սանիտարական հարմարանքով փոքր անիվներով՝ 6 համար

3 տարի (տրամադրվում է 6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց)

հատ

75000

22.3

Աթոռ-սայլակ սանիտարական հարմարանքով մեծ անիվներով

3 տարի (տրամադրվում է 6 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց)

հատ

120000

».

  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի I՝ «ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 26-րդ կետից հետո լրացնել 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

27.

ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՍԱՐՔԵՐ

27.1

Ձայնի անհատական ուժեղացուցիչ

1 տարի

Հաշմանդամություն ունեցող անձինք

հատ

42000

 

27.2

Զգայական էկրանով պլանշետներ, սմարթֆոններ

7 տարի (տրամադրվում է 3 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց)

Հաշմանդամություն ունեցող անձինք

հատ

150000

27.2

ՓիՍիԱյ 5 վիդ ԹիԴի քոնթրոլ (PCEYE 5 with TD control)

հատ

932000

27.3

Սայլակից կամ ցանկացած այլ մակերևույթից ամրացվող ձող դիրքավորման համար (TC L3D 3QSՍ)

հատ

195000

27.4

Տօբիի ՓիՍիԱյ Բրեքիտ (Tobii PCEYE Bracket)

հատ

162000

27.5

էֆէՍ Տելե Լոք (FS Tele Lock) սարքի տեղադրման հենարան

հատ

580000

27.6

Ծրագիր՝ Լուք թու Լըրն (Look to Learn)

հատ

194000

27.7

Ծրագիր՝ Գրիդ 3 (Grid 3)

Հատ

270000

27.8

Ծրագիր՝ ԹիԴի Սնափ (TD Snap)

հատ

93000

28.

ՏԵՂՈՐՈՇՄԱՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ

28.1

Տեղորոշման սարքեր՝  ներդիրներ

 2 տարի (3 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց)

 

հատ

58000

28.2

Տեղորոշման սարքեր՝ գրպանի կամ այլ օգտագործման

 2 տարի (3 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց)

 

հատ

140000

29.

ՄԻԶԱՀԵՌԱՑՄԱՆ ԵՎ ԿՂԱՆՔԻ ՀԵՌԱՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

29.1

Միզահեռացման միջոց

 1 ամիս

Հաշմանդամություն ունեցող անձինք

հատ

14000

29.2

Ընդմիջվող միզային կատետոր

ամսական 120 հատ կատետր

 հատ

700

29.3

Ստոմայի պարկ

4 օրվա համար 1 հատ

հատ

12500

             

».

  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի II՝ « ԱՌԱՆՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժնի 6-րդ կետից հետո լրացնել 6.1-ին կետով՝ հետևյալ բովադակությամբ.

«

6.1

պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպա

1 տարի

 

 

220000

».

  • Որոշման N 2 հավելվածի աղյուսակի II՝ « ԱՌԱՆՑ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ» բաժինը 8-րդ կետից հետո լրացնել 9-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«

9

Մեկանգամյա օգտագործման տակդիր

Ամսական՝ 120 տակդիր

հաշմանդամություն ունեցող անձ (երեխա)

հատ

287

».

  • Որոշման N 3 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում «գումարի չափը» բառերից հետո լրացնել «: Աղյուսակ 1-ի 12-րդ կետում նշված վերանորոգման փոխարեն շահառուին կարող է տրամադրվել պոմպով կառավարվող օդային բարձիկով գուլպա» բառերը.
  • Որոշման N 3 հավելվածի 1-ին աղյուսակի 1-ին, 2-րդ, 4-րդ, 6-րդ, 16-րդ, 36-րդ, 37-րդ, 38-րդ, 39-րդ, 42-րդ, 43-րդ կետերում «ծայրատ» բառը փոխարինել «ծայրատի ընդունիչ» բառերով.
  • Որոշման N 3 հավելվածի 1-ին աղյուսակի 13-րդ և 14-րդ կետերում «ծայրատի» բառից հետո լրացնել «ընդունիչի» բառը.
  • Որոշման N 3 հավելվածի աղյուսակ 2-ի 7-րդ կետում «Ընդունիչի փոխարինում» բառերը փոխարինել «Վերին վերջույթի ֆունկցիոնալ պրոթեզի ընդունիչի փոխարինում» բառերով.
  • Որոշման N 3 հավելվածի աղյուսակ 2-ի 51-րդ, 52-րդ, 54-րդ և 55-րդ կետերում «ծայրատի» բառից հետո լրացնել «ընդունիչի» բառը.
  • Որոշման N 3 հավելվածի 2-րդ աղյուսակի 53-րդ կետում «Սիլիկոնե լայներով սրունքի ֆունկցիոնալ պրոթեզի ծայրատի փոխարինում» բառերը փոխարինել «Սիլիկոնե լայներով ազդրի ֆունկցիոնալ պրոթեզի ծայրատի ընդունիչի փոխարինում» բառերով.
  1. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման՝
  • 1-ին կետի 20-23-րդ և 35-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից.
  • 1-ին կետի 28-34-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2027 թվականի հունվարի 1-ից.
  • 1-ին կետի 36-րդ ենթակետի, որն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակումից 3 ամիս հետո:
  • Քննարկվել է

    17.07.2025 - 04.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1352

Տպել

Առաջարկներ`

Էլլա Մարտիրոսյան

23.07.2025

Առաջարկում եմ ստեղծել բավարար մակարդակի կամ հավելյալ, թեկուզ մեկանգամյա կենսաթոշակ՝ տեխնիկական և այլ նորմերը ապահովելու համար՝ թույլատրելով միջանկյալ փոխհատուցումներ կամ փոխանցման թարմացումներ, եթե երկրորդ սարքավորման համապատասխանության ժամկետն անցնում է։

Էլլա Մարտիրոսյան

23.07.2025

Առաջարկում եմ ավելացնել սարքատեսակներ՝ ըստ վերջին մասնագիտական և տեխնոլոգիական չափանիշների։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: