Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման, ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի n 704-ն որոշման մեջ լարացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

«ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Օրգանական գյուղատնտեսության մասին» 2008 թվականի ապրիլի 8-ի ՀO-23-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով։

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր 15-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ․

«15) ազգային ստանդարտ՝ ստանդարտացման ազգային մարմնի կողմից ընդունված և հանրությանը հասանելի ստանդարտ:»:

Հոդված 3 Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ, 7-րդ և 8-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 4Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ակտեր» բառից հետո լրացնել «, ներգրավվում է ոլորտային ստանդարտների մշակման և ստանդարտների նախագծերի փորձաքննության աշխատանքներում»

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել նոր 4-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

«4․ Հայաստանի Հանրապետությունում «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» արտադրանքի արտադությունը, վերամշակումը, պիտակավորումը և շուկայավարումն իրականացվում է համաձայն՝  ՀՍՏ 370-2015 «Օրգանական սննդամթերքի արտադրության, վերամշակման, պիտակավորման և շուկայավարման ղեկավար ցուցումներ» ազգային ստանդարտի։»։

Հոդված 6 Օրենքի 8-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածի վերնագրից հանել «և պիտակավորումը» բառերը, իսկ 2-րդ մասից՝ «գյուղատնտեսական արտադրանքի, ինչպես նաև օրգանական գյուղատնտեսության անցումային շրջանում գտնվող արտադրանքի մակնշման և պիտակավորման կարգը, ինչպես նաև օրգանական» բառերը։

Հոդված 8. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում «մակնշման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետությւան կառավարությունը» բառերը փոխարինել «մակնշումն իրականացվում է համաձայն ազգային ստանդարտի» բառերով։

Հոդված 9. Օրենքի 10-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ․

«6․ Հայաստանի Հանրապետությունում օրգանական գյուղատնտեսական գործունեություն ծավալող և արտահանող տնտեսավարող սուբյեկտները, որոնց արտադրանքը`  որպես «օրգանական» կամ «անցումային շրջանի օրգանական» սերտիֆիկացվում է այլ երկրի սերտիֆիկացնող մարմնի կողմից, ևս ենթակա են գրանցման օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտների հաշվառման գրանցամատյանում։»։

Հոդված 10. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

1․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

2․ Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում։

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

---- ---------------- 2025 թվականի N -------   -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 704-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Օրգանական գյուղատնտեսության ոլորտում համապատասխանության սերտիֆիկատ տալու կարգը և օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության նշանի, համապատասխանության սերտիֆիկատի ձևերը հաստատելու մասին» N 704-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․

  • Որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի․
  • N 3 հավելվածում տարբերանշանը փոխարինել սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նոր խմբագրությամբ շարադրվող N 2 հավելվածի տարբերանշանով, իսկ ամբողջ տեքստում «200» թվերը փոխարինել «20» թվերով։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

 

 

 

 

 

Հավելված

                                                    ՀՀ կառավարության 2025 թվականի

                                                     ------- ———-ի N ————-Ն որոշման

 

                                                    «Հավելված N 2

                                                     ՀՀ կառավարության 2009 թվականի

                                                     ­­­­­հունիսի 26-ի N 704-Ն որոշման

Ձև

 

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆ

                                                            

«Հայաստան օրգանական» տարբերանշանը հանդիսանում է հայկական օրգանական արտադրանքի հավաստման և նշագրման հիմնական խորհրդանիշը, որն ընդգծում է Հայաստանի մշակութային և ազգային ինքնությունը, ինչն արտահայտվում է նռան պատկերով՝ որպես պտղաբերության և հարստության ավանդական խորհրդանիշ:

Խորհրդանիշը – տարբերանշանի կենտրոնական հատվածում տեղադրված են երեք նուռ, որոնք խորհրդանշում են Հայաստանի բնորոշ ազգային պտուղներից մեկը՝ նուռը։ Նուռը հայկական մշակույթում և պատմության մեջ ավանդաբար խորհրդանշում է առատությունն ու հաջողությունը, ինչպես նաև երկրի բերքատու և բնական ռեսուրսներով հարուստ լինելը։ Նռների բազմությունը տարբերանշանի կենտրոնում ստեղծում է առատության և բարգավաճման պատկեր, ինչը համընկնում է օրգանական արտադրանքի գաղափարի հետ։

Գույնը - օգտագործված հիմնական գույները՝ կանաչ և կարմիր, ունեն հատուկ նշանակություն։ Կանաչը ներկայացնում է բնության հանդեպ հարգանքն ու պարտավորվածությունը՝ խորհրդանշելով օրգանական գյուղատնտեսությունը և շրջակա միջավայրի պահպանությունը։ Կարմիրը՝ նռան պտուղների գույնը, խորհրդանշում է Հայաստանի ուժը, ավանդույթները և այն հարուստ մշակութային ժառանգությունը, որից բխում է օրգանական արտադրանքի գաղափարը։

Գրվածքը - հայերենով գրված «Հայաստան Օրգանական» արտահայտությունը, ինչպես նաև "Armenia Organic" անգլերեն գրառումը, ամբողջացնում է տարբերանշանի ազգային ու միջազգային դիմագիծը՝ այն դարձնելով հասկանալի և ընդունելի ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկայում։

Շրջանակը - տարբերանշանն ունի կլորացված շրջանակ, որն ընդգծում է «կնիքի» գաղափարը, ինչը նշանակում է հավաստում և երաշխիք։ Շրջանակի դիզայնը ստեղծում է պաշտոնականության և վստահության զգացում՝ ցույց տալով, որ «Հայաստան Օրգանական» տարբերանշանն իրականում հանդիսանում է օրգանական արտադրանքի հավաստագիր։

Կիրառումը - տարբերանշանի կենտրոնական գաղափարը հիված է Հայաստանի օրգանական արտադրանքը ճանաչելի դարձնելու վրա։ Այս տարբերանշանը հուշում է, որ ապրանքը համապատասխանում է «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի պահանջներին, անցել է համապատասխան ստուգումներ և ունի օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ։ Նշանը, որը կներկայացվի օրգանական արտադրանքների վրա, հանդիսանում է հուսալիության և որակի բարձր ցուցիչ։

Հիմնական տարբերանշանը - հիմնական տարբերակը ներկայացված է կանաչ շրջանակով և կարմիր նռներով, նախատեսված է օգտագործման համար միայն բաց գույնի հիմնագույնի վրա՝ ապահովելով տարբերանշանի ճանաչելիությունն ու ընթեռնելիությունը։ Այս տարբերակն է առաջարկվում օգտագործել, երբ հնարավոր է կիրառել ամբողջական գունավոր տարբերակը՝ առանց համադրման խնդիրների։

                

Երկրորդական տարբերանշանը - երկրորդական տարբերակը նախատեսված է մուգ կամ կանաչ հիմնագույների համար, որպեսզի պահպանվի տարբերանշանի ընթեռնելիությունը և տեսանելիությունը։ Այս տարբերակում շրջանակը և տեքստը ներկայացված են սպիտակ գույնով, իսկ նռները մնում են կարմիր։ Այս տարբերակը ստեղծվել է տեսանելիություն և ընթեռնելիություն ապահովելու համար մուգ հիմնագույներով պիտակների կամ փաթեթավորման կիրառման դեպքում։

              

Միագույն տարբերակը - նախատեսված է այն դեպքերում, երբ տարբերանշանը տպագրվում է միայն մեկ գույնով՝ արտադրության կամ տեխնիկական պահանջների պատճառով։

               

Սպիտակ տարբերանշանը՝ մուգ հիմնագույնի վրա - կիրառվում է մուգ գույնի հիմնագույների վրա՝ տարբերանշանը դարձնելով ընթեռնելի։

                 

Կանաչ տարբերանշանը՝ բաց հիմնագույնի վրա - նախատեսված է բաց գույների վրա օգտագործելու համար։

Սև տարբերանշանը՝ բաց կամ մուգ հիմնագույնի վրա - նախատեսված է միագույն և բազմագույն տպագրությունների համար։

                 

Սև տարբերանշանը՝ բաց հիմնագույնի վրա - տարբերանշանի սև գույնի տարբերակը նախատեսված է միագույն և բազմագույն տպագրությունների համար, որտեղ հիմնագույնը բաց է կամ սպիտակ։

Սպիտակ տարբերանշանը՝ մուգ հիմնագույնի վրա – տարբերանշանի սպիտակ գույնի տարբերակը նախատեսված է միագույն և բազմագույն տպագրությունների համար որտեղ հիմնագույնը մուգ է կամ պարունակում է մուգ գույնի պատկեր։

Տարբերանշանի անթույլատրելի կիրառումը - տարբերանշանի ձևի փոփոխությունները, գունային տարբերությունները կամ ակնհայտ փոփոխությունները խստորեն արգելվում են։

«Հայաստան օրգանական» տարբերանշանը հանդիսանում է պետական հավաստագիր և ճանաչելի խորհրդանիշ, որում արտահայտվում են Հայաստանի օրգանական արտադրանքի որակի չափանիշները և բնապահպանական հավատարմությունը։ Տարբերանշանի օգտագործման ձևի փոփոխությունը կարող է վնասել դրա ճանաչելիությանը և արժեզրկել այն, ինչն ի վերջո կարող է տարակուսանք առաջացնել սպառողների շրջանում:  

Գույները - տարբերանշանի գունային ներկապնակը հիմնված է երկու հիմնական գույների վրա՝ Արարատյան կանաչ և Նռան կարմիր։ Տարբերանշանի գույները պետք է խստորեն պահպանվեն և օգտագործվեն համապատասխան գունային մոդելների՝ RGB, CMYK և HEX կոդերով։

RGB – նախատեսված է թվային կրիչների համար, օրինակ՝ կայքեր, սոցիալական մեդիա և այլ թվային հարթակներ։ RGB գունային մոդելը լավագույնս ներկայացնում է գույների պայծառությունն էկրանների վրա։

CMYK – նախատեսված է տպագրության համար, ներառյալ փաթեթավորում, պիտակներ և ցանկացած տպագիր նյութեր։ CMYK գունային մոդելն ապահովում է ճշգրիտ գույնի վերարտադրությունը տպագրության ժամանակ։

HEX – կիրառվում է վեբ դիզայնի և ցանկացած HTML կամ CSS կոդավորման համար։ HEX գույնն ապահովում է գունային միատարրությունը թվային միջավայրում։

Նռան կարմիր

RGB: 232 / 39 / 62

CMYK: 0 / 100 / 80 / 0

HEX: #E8273E

Արարատյան կանաչ

RGB: 50 / 163 / 60

CMYK: 80 / 10 / 100 / 0

HEX: #32A33C

                       

Տառատեսակ - տարբերանշանում կիրառվում են երկու հիմնական տառատեսակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի հատուկ նպատակ՝ ապահովելու թե՛ տարբերանշանի տեսողական ազդեցությունը, թե՛ տեխնիկական տեղեկությունների ընթեռնելիությունը։

Braind Caption - Այս տառատեսակը օգտագործվում է տարբերանշանի հիմնական տեքստի համար, ընդգծելով բրենդի ինքնությունն ու ազգային առանձնահատկությունը։ Այս տառատեսակը ներդաշնակ է տարբերանշանի գունային և տեսողական տարրերի հետ՝ փոխանցելով վստահության և հուսալիության զգացում:

Mardoto - Տառատեսակը կիրառվում է տեխնիկական տեղեկությունների համար, ինչպիսիք են հավաստագրի, սերտիֆիկատ տվող մարմնի մասին տեղեկատվությունը։ Այս տառատեսակն ապահովում է հեշտ ընթեռնելիություն՝ մանր տպագիր տեքստերի համար՝ պահպանելով բրենդի պրոֆեսիոնալ և պաշտոնական բնույթը։

Համատեղ կիրառում այլ տարբերանշանների հետտարբերանշանը  կարող է կիրառվել այլ տարբերանշանների հետ, ինչպիսիք են՝ «ԵՄ օրգանական» տարբերանշանը։ Համատեղ կիրառման դեպքում անհրաժեշտ է ապահովել, որ երկու տարբերանշաններն էլ ունենան համապատասխան տարածություն և հստակ տեսանելիություն՝ պահպանելով նրանց կիառման անհատական չափանիշները։

Հեռավորությունը - «Հայաստան օրգանական» և մյուս տարբերանշանների միջև տարածությունը պետք է լինի ոչ պակաս, քան տարբերանշանի ներքին սպիտակ շրջանի կեսը։ Այս հեռավորությունն ապահովում է տարբերանշանների ինքնուրույնությունը և ընթեռնելիությունը՝ կանխելով նրանց միաձուլումը։

Չափսերը - համատեղ օգտագործման ժամանակ «ԵՄ օրգանական» կամ այլ տարբերանշանների բարձրությունը պետք է լինի փոքր-ինչ փոքր «Հայաստան օրգանական» տարբերանշանից։ Մասնավորապես, այդ բարձրությունը որոշվում է տարբերանշանի ծաղկային դիզայնի ստորին կետի մակարդակից։

    

Սերտիֆիկացման տեղեկատվության տեղադրում տարբերանշանի հետ - «Հայաստան օրգանական» տարբերանշանի կողքին կամ ներքևում պարտադիր է նշել հավաստագրման վերաբերյալ տեղեկատվությունը՝ նշելով հավաստագրող մարմնի իրավաբանական անվանումը: Տեղեկատվությունը կարող է տեղադրվել տարբերանշանի բոլոր կողմերում, սակայն առավել ցանկալի է այն տեղադրել աջ կողմում՝ հորիզոնական դիրքում, կամ անմիջապես ներքևում՝ ուղղահայաց դիրքում։ Հորիզոնական դիրքի դեպքում տեքստի բարձրությունը պետք է կազմի տարբերանշանի բարձրության 40%-ից մինչև 50%-ը՝ ապահովելով համաչափություն։

Սերտիֆիկացման տեղեկատվության տեղադրում տարբերանշանի հետ, ուղղահայաց կիրառում - ուղղահայաց դիրքում տեքստը պետք է կազմի տարբերանշանի բարձրության 20%-ից մինչև 40%-ը՝ պահպանելով տարբերանշանի և տեղեկատվության միջև համաչափ տեսողական հավասարակշռությունը։

Կիրառման օրինակներ - «Հայաստան օրգանական» տարբերանշանը պիտակների վրա օգտագործելու ժամանակ անհրաժեշտ է հետևել որոշակի չափորոշիչների, որոնք ապահովում են դրա ճանաչելիությունը և ընկալելիությունը։ Տարբերանշանը պետք է լինի պարզ և հստակ, անկախ այն ձևից կամ չափից, որտեղ այն կիրառվում է։»։

 

 

          Հայաստանի Հանրապետության

                          վարչապետ՝                                                         Ն. Փաշինյան

 

 

  • Քննարկվել է

    15.07.2025 - 04.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1471

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: