Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
26 ՕնՕֆֆ Ստուդիա 06.08.2025 15:02:50 Համաձայն եմ արդեն իսկ արված դիտարկումների հետ։ Բոլորը տեղին են և կարծում եմ, որ այս պայմաններում վտանգված են ոչ միայն արտադրողների իրավունքները, այլև համարտադրություն իրականացնելու հնարավորությունները։ Սակայն որպես պրոդյուսեր և անիմացիոն ստուդիա, կարող ենք նշել ևս մեկ բացասական ազդեցություն, որը կապված է հենց պրոդյուսերի գործուներության հետ։ Պրոդյուսերները բավականին մեծ ռիսկի տակ են ի սկզբանե, երբ նախաձեռնում են ֆիլմ արտադրության գործընթացը։ Չունենալով սեփական ֆինանսավորման հնարավորություն (և՛Կինոֆոնդի բյուջեյով նախատեսված չի, և՛ ծրագրային ֆոնդերով գրեթե անհնար է, և մասնավոր բիզնեսի կողմից հիմնականում ֆինանսավորվում է արտադրության պրոցեսը, ոչ թե ադմինիստրատիվ ծախսերը), պրոդյուսերը սեփական ժամանակը և ջանքերը ներդնում է ֆիլմի համար ֆինանսների հայթայթման և մտքում ունենալու հետագայում դրանից "որոշակի գումար հետ ստանալու" (որը հիմնականում ֆանտաստիկայի ժանրից է) կամ գոնե տվյալ ստեղծագործության գույքային իրավունքի օգտագործման հնարավորություն ունենալու, որը ըստ ներկայիս օրենքի արդեն կպատկանի Կինոհիմնադրամին։ Հարցադրումս հետևյալն է՝ արդյո՞ք իմաստ ունի այլևս ֆիլմ արտադրելու պրոդյուսերի համար։
27 ՕնՕֆֆ Ստուդիա 07.08.2025 13:25:00 Համաձայն եմ արդեն իսկ արված դիտարկումների հետ։ Բոլորը տեղին են և կարծում եմ, որ այս պայմաններում վտանգված են ոչ միայն արտադրողների իրավունքները, այլև համարտադրություն իրականացնելու հնարավորությունները։ Սակայն որպես պրոդյուսեր և անիմացիոն ստուդիա, կարող ենք նշել ևս մեկ բացասական ազդեցություն, որը կապված է հենց պրոդյուսերի գործուներության հետ։ Պրոդյուսերները բավականին մեծ ռիսկի տակ են ի սկզբանե, երբ նախաձեռնում են ֆիլմ արտադրության գործընթացը։ Չունենալով սեփական ֆինանսավորման հնարավորություն (և՛Կինոֆոնդի բյուջեյով նախատեսված չի, և՛ ծրագրային ֆոնդերով գրեթե անհնար է, և մասնավոր բիզնեսի կողմից հիմնականում ֆինանսավորվում է արտադրության պրոցեսը, ոչ թե ադմինիստրատիվ ծախսերը), պրոդյուսերը սեփական ժամանակը և ջանքերը ներդնում է ֆիլմի համար ֆինանսների հայթայթման և մտքում ունենալու հետագայում դրանից "որոշակի գումար հետ ստանալու" (որը հիմնականում ֆանտաստիկայի ժանրից է) կամ գոնե տվյալ ստեղծագործության գույքային իրավունքի օգտագործման հնարավորություն ունենալու, որը ըստ ներկայիս օրենքի արդեն կպատկանի Կինոհիմադրամին։ Հարցադրումս հետևյալն է՝ արդյո՞ք իմաստ ունի այլևս ֆիլմ արտադրելու պրոդյուսերի համար։
28 Ռուբեն Ղազարյան 06.08.2025 18:12:41 Խորությամբ չանդրադառնալով խնդրահարույց կետերին (որոնք իրականում չափից դուրս շատ են ու չափից դուրս վնասող) առաջարկում եմ փոխել ոչ թե օրենքը, այլ այս օրենքը գրողներին ու հետո հանգիստ՝ միմիայն ոլորտի շահերից բխող նախագիծ կազմել։ Արդեն 2րդ նախագիծն է, ու դեռ ամենակարևոր՝ հակասահմանադրական կետերը փոխված չեն։ Սա նշանակում է․ կա՛մ նախագիծը կազմողները կոմպետենտ չեն իրավական դաշտում, կամ ոլորտի մահկանացուն կնքելու ջատագովներն են։
29 Ռուբեն Ղազարյան 09.08.2025 13:54:47 Առաջարկում եմ նաղորդ առաջարկիս մեջ փոփոխություններ՝ տարընթերցման առիթ չտալու համար։ Խորությամբ չանդրադառնալով «ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ նախագծի խնդրահարույց կետերին (որոնք իրականում չափից դուրս շատ են ու չափից դուրս վնասող)՝ առաջարկում եմ փոխել ոչ թե օրենքը, այլ այս նախագիծը գրողներին։ Վերադառնալ գործող օրենեքին ու անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել միմիայն ոլորտի ներկայացուցիչների թելադրանքով։ Կինոֆոնդը պետք է ղեկավարվի միմիայն կինոոլորտի շահերը սպասարկող մարդկանց կողմից։ Արդեն 2րդ անգամն է, ինչ հիմնադրամն առաջարկում է հակասահմանադրական փոփոխություններ։ Սա նշանակում է․ կա՛մ նախագիծը կազմողները կոմպետենտ չեն իրավական դաշտում, կամ ոլորտի մահկանացուն կնքելու ջատագովներն են։
30 Gayane Aghakhanyan 06.08.2025 18:39:50 This draft law could seriously harm the future of Armenian cinema. It centralizes control, weakens the role of the national film center, and doesn’t protect the diversity and independence of Armenian filmmakers. Real reforms should be made with the film community, not above it. We need transparent, inclusive policies — not more control.
31 Վահան Գրիգորյան 06.08.2025 19:29:16 Ընդհանուր միտումը փոխում է օրենքի բնույթը՝ աջակցությունից դեպի սեփականություն։ Նախագիծը փոխում է կինեմատոգրաֆիայի աջակցության գործող ռազմավարությունը՝ հիմնադրամը վերածելով մենաշնորհային արտադրողի։ Որպես հիմնավորում նշվում է, որ գործող օրենքը հակասում է ՀՀ օրենքներին։ Որո՞նք են այդ հակասությունները։ Ոչինչ գրված չի դրա մասին։ Հակառակը՝ եթե Կինոյի հիմնադրամը զբաղվի ֆիլմարտադրությամբ ու հավակնություններ ունենա գույքային իրավունքների նկատմամբ, հենց դա կհակասի թե միջազգային Կոնվենցիաներին, թե ՀՀ Սահմանադրությանը և ՀՀ օրենքներին։ Այս մոդելը չի նպաստում ոլորտի զարգացմանը, խաթարում է մրցակցային դաշտը, ստեղծում է շահերի բախման և կոռուպցիոն ռիսկեր, և խոչընդոտում է միջազգային համագործակցությանը։ Եթե Հայաստանի Կինոյի հիմնադրամը դառնա մենաշնորհային ֆիլմարտադրող, նախևառաջ պետական ֆինանսավորումով ֆիլմերի որակը կընկնի, քանի որ Կինոյի հիմնադրամը մրցակից չի ունենալու, ինքն է որոշելու ինչ ֆիլմեր նկարի, խնդիր չի ունենալու կատարելագործելու իր արտադրանքը։ Կխաթարվի միջազգային համարտադրությունը՝ Հայաստանի կինոյի զարգացման համար ամենակարևոր հնարավորություններից մեկը։ Խախտելով արդեն իսկ ստորագրված միջազգային կոնվենցիաները՝ Հայաստանը կվանի իր միջազգային գործընկերներին։ Առանց ավելորդ պաթոսի՝ Կինոյի զարգացմանն ուղված այս նախագիծը գրեթե անհնար է դարձնելու հայկական կինոյի զարգացումը։ Առաջարկում եմ թողնել գործող օրենքն անփոփոխ։
32 Գրիգոր Պողոսյան 06.08.2025 19:51:49 Առաջարկի հետևյալ կետը հակասում է ՀՀ Սահմանադրության Հոդված 15.-ը Մշակույթի, կրթության, գիտության խթանումը, հայոց լեզվի և մշակութային ժառանգության պաշտպանությունը 1. Պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը: 2. Հայոց լեզուն և մշակութային ժառանգությունը պետության հոգածության և պաշտպանության ներքո են։ Առաջարկով պետությունը ոչ թե խթանում է մշակույթի զարգացումը ի դեմս կինեմատոգրաֆիայի, այլ ինքն է սկսում զբաղվել դրանով որպես «բիզնես»: Խախտվում է նաև Սահմանադրության Հոդված 42. Կարծիքի արտահայտման ազատությունը 2. Մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է: Պետությունը երաշխավորում է տեղեկատվական, կրթական, մշակութային և ժամանցային բնույթի հաղորդումների բազմազանություն առաջարկող անկախ հանրային հեռուստատեսության և ռադիոյի գործունեությունը: Տվյալ առաջարկի արդյունքում պետությունն ի դեմս հիմնադրամի հնարավորություն է ստանում միջամտելու և վերահսկելու ստեղծագործողի գործունեությունը։ Սույն հոդվածը խախտում է նաև ՀՀ Հեղինակային իրավունքի մասին օրենքի Հոդված 13. Հեղինակի գույքային իրավունքները Այս հոդվածը խախտում է նաև Եվրոպական կոնվենցիայի չորրորդ հոդվածը՝ Article 4 – Assimilation to national films 1 European cinematographic works made as multilateral co-productions and falling within the scope of this Convention shall be entitled to the benefits granted to national films by the legislative and regulatory provisions in force in each of the Parties to this Convention participating in the co-production concerned. 2 The benefits shall be granted to each co-producer by the Party in which the co-producer is established, under the conditions and limits provided for by the legislative and regulatory provisions in force in that Party and in accordance with the provisions of this Convention. ԵՎ վերջիվերջո միայն ֆինանսական աջակցությունը կամ ներդրումը բավարար հիմք չէ ստեղծագործության վրա գույքային իրավունքների հաստատման համար: Այս ամենից ելնելով առաջարկում տեղ գտած և ներքոնշյալ հոդվածն անընդունելի է։ Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ « 1. Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է, որն ունի Օրենքով սահմանված բացառիկ լիազորություններ: 2. Ազգային մարմինը իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ ձեռք է բերում գույքային իրավունքներ, ինչպես նաև կարող է իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա:»։
33 Գրիգոր Պողոսյան 06.08.2025 20:18:47 Ընդհանուր առմամբ առաջարկը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, անգամ սխեմաներ ու պետական մենաշնորհի օրինականացում։ Այս առաջարկը ընդհանրապես չի արտացոլում և պաշտպանում տեղական արտադրողների շահերը; Առաջարկում եմ հետ կանչել այս նախագիծն ու վերադառնալ ներկայումս գործող կինոյի մասին օրենքին։
34 Գրիգոր Պողոսյան 06.08.2025 20:44:41 Առաջարկի ներքոնշյալ կետով ստեղծագործական խմբից դուրս են մնում մի շարք կարևոր անդամներ ինչպիսիք են ՝ գաղափարի հեղինակը, գլխավոր դերակատարները, վավերագրության դեպքում՝ նկարահանվող անձինք, հնչյունային ռեժիսորը, մոնտաժի ռեժիսորը և այլն։ Առաջարկում եմ ուսումնասիրել թե ինչպես է այս հարցը լուծված գործող օրենքում և միջազգային պրակտիկայում։ Ստեղծագործական խմբի անդամների նման թերի ցուցակը խախտում է հեղինակների իրավունքները։ 9) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «21) ստեղծագործական խումբ` ֆիլմի ստեղծմանը մասնակցող աշխատախումբ, այդ թվում` բեմադրող ռեժիսոր, սցենարի հեղինակ, հատկապես տվյալ ստեղծագործության համար ստեղծված երաժշտական ստեղծագործության հեղինակ, երկխոսության հեղինակ, բեմադրող օպերատոր»։
35 Գրիգոր Պողոսյան 09.08.2025 20:03:28 Կրկնում եմ՝ Ձեր առաջարկի Հոդված 7. Օրենքի 10-րդ կետն անընդունելի է, հակասում է ՀՀ սահմանադրությանը, Կինոյի մասին Եվրոպական կոնվենցիային և ՀՀ Հեղինակային իրավունքի մասին օրենքին։ Սա կարմիր գիծ է, որ վտանգի տակ է դնում անկախ Հայկական կինոյի գոյությունը։ Պետությունը չպետք է ուղղակի կամ անուղղակի կերպով գույքային իրավունքներ հաստատի ստեղծագործության վրա և չպետք է կարողանա միջամտել ստեղծագործության բովանդակությանն ու դրա ստեղծմանը։
36 Գրիգոր Պողոսյան 09.08.2025 20:03:28 Կինոյի մասին գործող օրենքով Հիմնադրամի ղեկավարն ի պաշտոնե կրում է մի շարք պատասխանատվություններ, Ձեր առաջարկով հիմնադրամի ղեկավարը ազատվում է իր գործունեության արդյունքում և հետևանքով առաջացող բոլոր տեսակի պատասխանատվություններից։ Հիմնադրամի գործունեությունն ու նրա ղեկավարությանը պատասխանատվությունից ամբողջապես ազատում է նաև Ձեր կողմից գործող օրենքի Հոդված 27-ն ի սպառ հեռացնելը;
37 Արփի Ղազարյան 06.08.2025 20:57:08 Որպես ռեժիսոր, ներկայացնող էքսպերիմենտալ կինոյի ժանրը, ես խորապես վրդովված եմ այն օրենսդրական նախաձեռնություններից, որոնք ներկայում առաջարկվում են Հայաստանի պետական կառույցների կողմից՝ կինոյի ոլորտում իբր «արդյունավետության», «մշակութային արժեքի» և «հասանելիության» անվան տակ։ Այս մոտեցումները ոչ միայն չեն արտահայտում առաջադեմ աշխարհընկալում, այլև ավելի շատ հիշեցնում են տոտալիտար համակարգերին հատուկ մշակութային վերահսկման գործելաոճը՝ երբ արվեստը չի դիտարկվում որպես ազատ ստեղծագործական արտահայտում, այլ՝ գաղափարական ֆիլտր անցնող արտադրանք։ Օրենսդրորեն սահմանել, թե որ ֆիլմն ունի մշակութային արժեք, որն ունի ստեղծագործական մակարդակ կամ հասանելիություն, նշանակում է բացել գրաքննության դռները՝ նույնիսկ եթե դրանք դեռ անվանվում են «խրախուսման համակարգ»։ Այդ չափանիշները սուբյեկտիվ են, անհասկանալի են և վտանգավոր։ Հենց նման ձևակերպումներն են հիմք հանդիսանում այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը, որտեղ արվեստը ծառայում է ոչ թե հանրության բանավեճին ու զարգացմանը, այլ՝ իշխանությանը հաճոյանալու նպատակին։ Բացի այդ, «վարձութային վկայականի տրամադրման» վերահսկողության ուժեղացումը կարող է գործնականում արգելել ֆիլմերի հանրային տարածումը, եթե դրանք չեն տեղավորվում պետության նախանշած «ճաշակի» և «արժեքների» մեջ։ Սա ուղիղ գրաքննություն չէ, բայց՝ նրա առավել վտանգավոր տարբերակը՝ կոսմետիկ ձևով, բյուրոկրատիայի լեզվով, առանց բացահայտ արգելքի, բայց խոչընդոտելով գոյություն ունենալու հնարավորությունը։ Քաղաքակիրթ աշխարհում՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Կանադայում, Նիդեռլանդներում, պետական աջակցությունը տրամադրվում է թափանցիկ մրցութային համակարգերով՝ անկախ փորձագիտական հանձնաժողովների, որոնք չեն գնահատում ֆիլմը ըստ գաղափարական պատկանելության, այլ ըստ նախագծի որակական, ստեղծագործական մտքի, գեղարվեստական արժեքների։ Ֆիլմերի վարկանիշային համակարգը, օրինակ՝ ԱՄՆ-ում կամ ԵՄ-ում, ծառայում է լոկ դիտորդական նպատակներին՝ տարիքային խմբերի պաշտպանության համար, բայց ոչ երբեք որպես կանխարգելիչ միջոց, քաղաքական կամ գաղափարական բովանդակության դեմ։ Ի տարբերություն այդ մոդելների, Հայաստանի օրենսդրական առաջարկները ցույց են տալիս հակառակ միտումը՝ կանոնակարգել կինոն ոչ թե որպես ազատ արտահայտման ձև, այլ որպես՝ կինոյի ընտրողական խրախուսում, ինչը խիստ հակասում է համաշխարհային կինեմատոգրաֆի ստեղծագործական գաղափարախոսությանը։ Հանձինս ինձ կան ստեղծագործողներ՝ որոնց աշխատանքի հիմքում ընկած է ազատությունն ու փորձարարական իրավունքը։ Մարդիկ ստեղծում են ֆիլմեր, որոնք դուրս են ժանրային ստանդարտներից, որոնք հաճախ դիմադրում են ավանդական կառուցվածքներին ու հասարակական նարատիվներին։ Այդ ֆիլմերն անհրաժեշտություն են, որովհետև արվեստը նաեւ պետք է խախտի ստատիկ պատկերացումները։ Երբ պետությունը փորձում է փոխարինել այդ գործընթացը իր ճաշակով, դրանով այն ոչ միայն վնասում է կինոյի բնույթին, այլ՝ հակադրվում է ազատության այն ամենօրյա պայքարին, որի շնորհիվ է կինոն վերածվել համաշխարհային լեզվի, պրոգրեսի գործիքի, և ոչ՝ քարոզչության միջոցի։ Ես խստորեն դատապարտում եմ այս օրենսդրական մոտեցումը։ Սա մշակութային հետքայլ է։ Սա վտանգում է մեր ստեղծագործական համայնքի բազմազանությանն ու անկախությանը։ Սա սպառնում է արվեստի ապագային Հայաստանում։ Եւ ցույց է տալիս, որ հետ հեղափոխական Հայաստանում բացարձակապես ոչինչ չի փոխվել։ Գնալով ավելի ճահճացել է։ Ես կոչ եմ անում՝ մշակութային գործիչներին, կինեմատոգրաֆիստներին, իրավապաշտպաններին և քաղաքացիական հանրությանը՝ ակտիվ լինել այս գործընթացի դեմ։ Պետությունը պետք է աջակցի արվեստին՝ առանց խեղդելու այն։
38 vahagn khachatryan 06.08.2025 21:28:22 Միայն վեցերորդ և յոթերորդ կետերին անդրադառնալով՝ հստակ է դառնում, որ այս նախաձեռնությունը՝ լինի կանխամտածված, թե ոչ, վերացնում է համատեղ արտադրության հնարավորությունը և հանգեցնում է հեղինակային կինոյի կոլապսին։ Ամենադառը հետևանքներից մեկը կլինի շուկայից փոքր ու միջին կինոարտադրող ընկերությունների դուրս մղումը՝ հատկապես նրանց, որոնք զբաղվում են հեղինակային կինոյով։ Հենց այս ոլորտն է վերջին տարիներին գրանցել կարևոր առաջընթաց՝ միջազգային հարթակներում ներկայացնելով Հայաստանը։ Նախագիծը անընդունելի է։
39 vahagn khachatryan 06.08.2025 21:28:43 Միայն վեցերորդ և յոթերորդ կետերին անդրադառնալով՝ հստակ է դառնում, որ այս նախաձեռնությունը՝ լինի կանխամտածված, թե ոչ, վերացնում է համատեղ արտադրության հնարավորությունը և հանգեցնում է հեղինակային կինոյի կոլապսին։ Ամենադառը հետևանքներից մեկը կլինի շուկայից փոքր ու միջին կինոարտադրող ընկերությունների դուրս մղումը՝ հատկապես նրանց, որոնք զբաղվում են հեղինակային կինոյով։ Հենց այս ոլորտն է վերջին տարիներին գրանցել կարևոր առաջընթաց՝ միջազգային հարթակներում ներկայացնելով Հայաստանը։ Նախագիծը անընդունելի է։
40 vahagn khachatryan 06.08.2025 21:28:49 Միայն վեցերորդ և յոթերորդ կետերին անդրադառնալով՝ հստակ է դառնում, որ այս նախաձեռնությունը՝ լինի կանխամտածված, թե ոչ, վերացնում է համատեղ արտադրության հնարավորությունը և հանգեցնում է հեղինակային կինոյի կոլապսին։ Ամենադառը հետևանքներից մեկը կլինի շուկայից փոքր ու միջին կինոարտադրող ընկերությունների դուրս մղումը՝ հատկապես նրանց, որոնք զբաղվում են հեղինակային կինոյով։ Հենց այս ոլորտն է վերջին տարիներին գրանցել կարևոր առաջընթաց՝ միջազգային հարթակներում ներկայացնելով Հայաստանը։ Նախագիծը անընդունելի է։
41 Վիկտորյա Ալեքսանյան 06.08.2025 21:56:23 Շնորհակալություն կինեմատոգրաֆիայի ոլորտում բարեփոխումներին բաց լինելու համար։ Կարդացի փոփոխությունների առաջարկների ցուցակը և համաձայն չեմ իրենցից հիմնականի հետ, բայց ցանկանում եմ հատուկ անդրադառնալ մի շարք մտահոգիչ դրույթների, որոնք առնչվում են պետության՝ ֆինանսավորած ֆիլմերի նկատմամբ հեղինակային և գույքային իրավունքների տնօրինմանը։ Պետության կողմից ֆինանսավորված ֆիլմերի գույքային իրավունքներ Նախագծում առաջարկվում է, որ պետությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն ստանալ այն ֆիլմերի իրավունքները, որոնք ինքը ֆինանսավորել է։ Այս մոտեցումը անպայման կխաթարի ստեղծագործական և տնտեսական անկախությունը։ Ժամանակակից շատ երկրներում (օրինակ՝ Ֆրանսիա, Գերմանիա, նույնիսկ Ռումինիա, որտեղ գումարի մասնակի վերադարձ կար մինչ ներկա նոր օրենսդրական փոփոխություն) պետական ֆինանսավորումը դիտարկվում է որպես մշակութային աջակցություն, ոչ թե իրավունքների փոխանցում։ Հեղինակային իրավունքները մնում են արտադրողի մոտ, իսկ պետությունն որոշ դեպքում ստանում է սահմանափակ շահույթ կամ ոչ առևտրային օգտագործման իրավունք։ Իրավունքների վրա ամբողջական վերահսկողությունը կարող է լիովին խոչընդոտել համահարտադրությունները, սահմանափակել ֆիլմերի արտահանման հնարավորությունները և կրճատել ստեղծագործական ազատությունը։ Գույքային իրավունքների կառավարում Նախագիծը նախատեսում է կարգավորել ֆիլմերի բոլոր գույքային իրավունքները, ներառյալ ցուցադրումը, տարածումը, վաճառքը և այլն։ Այս չափազանց կենտրոնացված մոտեցումը վտանգում է ոլորտի զարգացման դինամիկան։ Ֆիլմարտադրությունը հաճախ ներառում է միջազգային ոչ պետական գործընկերներ և բազմաշերտ պայմանագրեր։ Պետական վերահսկողությունը կարող է Հայաստանին դարձնել անհրապույր գործընկեր համաշխարհային կինոշուկայի համար։ Պետությունը չի կարող նույնատիպ խաղացող լինել իրավաբանական առեվտրային կազմակերպությունների հետ; Շահերի բախման հակասության բացակայության կամ անկարևորության պնդում Նախագծում նշվում է, որ հակասություն չի, երբ պետությունը հանդես է գալիս միաժամանակ որպես ֆինանսավորող և որպես իրավունքների վերահսկող։ Այլ տողով նշվում է, որ Կինոյի հիմնադրամի ֆունկցիաների մեջ չկա շահերի բախման կանխման կետ։ Սա շատ լուրջ խնդիր է կառավարման տեսանկյունից։ Երբ միևնույն մարմինը և՛ որոշում է՝ որ ֆիլմը պետք է ֆինանսավորել, և՛ տնօրինում է դրա իրավունքները, առաջանում են ռիսկեր՝ կապված կողմնապահության, գրաքննության կամ շահերի բախման հետ։ Այս տեսակի արտահայտությունը օրենսդրսկան մակարդակով անթույլադրելի է; Պետական ներդրումը աջակցման փոխարեն Նախագծում պետական աջակցությունը ներկայացվում է որպես «ներդրում», որի նպատակն է վերահսկել մշակութային արտադրությունն ու ժառանգությունը։ Սակայն ժամանակակից երկրների փորձը ցույց է տալիս, որ պետական աջակցությունը պետք է ծառայի արվեստի և մշակույթի խթանմանը, ոչ թե պետական ֆոնդի կառավարման «հեռանկարներին» եվ ֆինանսական նպատակներին։ Այս մոտեցմամբ ֆիլմարտադրողը վերածվում է պատվերով կատարողի, այլ ոչ թե անկախ հեղինակի։ Մենք այդպիսով կմիանանք Չինաստանի և Հյուսիսային Կորեյայի օրինակին;
42 Մարիամ Սաֆարյան 07.08.2025 01:35:58 Թեև օրենքի փոփոխությունների նախագծում ներկայացված բազմաթիվ կետեր առաջացնում են մտահոգություններ՝ իրենց հնարավոր ազդեցությամբ ոլորտի կառավարման, ֆինանսավորման և ստեղծագործական ազատության վրա, սույն մեկնաբանությամբ ցանկանում ենք հատուկ ուշադրություն հրավիրել նախագծի այն դրույթների վրա, որոնք առնչվում են պետական մարմնի՝ որպես ֆիլմարտադրողի դիրքավորման և պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերի գույքային իրավունքների կենտրոնացման գաղափարին։ Այս դրույթները, որոնք ներկայացված են հատկապես 6-րդ և 7-րդ հոդվածներում, իրենց բովանդակությամբ և ենթատեքստով կտրուկ հակասում են միաժամանակ երեք միջազգային կոնվենցիայի և ՀՀ Սահմանադրության հիմքային դրույթներին, ինչպես նաև ՀՀ գործող օրենքներին։ Խոսքը ոչ միայն իրավական անհամապատասխանության, այլ նաև ամբողջական ոլորտի կառուցվածքի խեղման վտանգի մասին է։ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀՈԴՎԱԾ 6 ԵՎ 7 Գույքային իրավունքների ամրապնդման և պետական մարմնի արտադրական դերակատարության վերաբերյալ Նախագծի 6-րդ և 7-րդ հոդվածներում առաջարկվում է էական վերափոխում՝ Ազգային մարմնին վերապահելով գործառույթներ, որոնք սկզբունքորեն փոխում են նրա իրավական և ինստիտուցիոնալ էությունը։ Մասնավորապես, Ազգային մարմինը դառնում է ոչ միայն պետական աջակցության գործիք, այլ նաև կոլեկտիվ հիմունքներով հեղինակային և գույքային իրավունքների կառավարման լիազորված կազմակերպություն։ Բացի այդ, նրան վերապահվում է մասնակցել կինոարտադրությանը որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող միավոր՝ ներառյալ արտադրական ընկերություններում բաժնեմասն ունենալու և դրանց որոշումներին ազդելու հնարավորությամբ։ Այս առաջարկներն իրենց բովանդակությամբ ուղղված են հիմնադրամին կինոարտադրողի կարգավիճակ շնորհելուն և պետական ֆինանսավորում ստացած ֆիլմերի գույքային իրավունքները կենտրոնացնելուն՝ հիմնադրամի կառավարման ներքո։ Նշված դրույթներն, ըստ նախագծի հիմնավորման, նախատեսված են «ազգային մարմնին իրական արտադրական գործընթացներում ներգրավելու, ներդրումային գործիքակազմ տրամադրելու և պետական ռեսուրսների օգտագործման վերահսկողությունը ուժեղացնելու» նպատակով։ Սակայն, այս մոտեցումը ստեղծում է մի շարք խիստ մտահոգիչ ռիսկեր՝ ինչպես իրավական, այնպես էլ համակարգային մակարդակներում․ • Պետական մարմնի դերի վերաձևում՝ աջակցողից դեպի արտադրող, որի հետևանքով խախտվում է կինեմատոգրաֆիայի ոլորտի ինստիտուցիոնալ հավասարակշռությունը։ • Հեղինակային և գույքային իրավունքների կենտրոնացում՝ պետական կառույցում, ինչը սահմանափակում է ստեղծագործողների անկախությունը և պայմանագրային ազատությունը։ • Պետության ուղղակի մուտք ստեղծագործական դաշտ՝ ինչը հակասում է ինչպես միջազգային կոնվենցիաների, այնպես էլ ՀՀ Սահմանադրության հիմք հանդիսացող սկզբունքներին։ Իրավիճակը հատկապես մտահոգիչ է այն պատճառով, որ 6-րդ և 7-րդ հոդվածների վերափոխումը կառուցվածքային հիմք է հանդիսանում ամբողջ նախագծի գաղափարախոսության համար։ Առանց այս կետերի իրագործման, նախագծի մյուս բաղադրիչներն անիմաստ են դառնում։ Սա վկայում է, որ նախագծի իրական նպատակը հենց պետական մարմնի՝ ֆիլմարտադրության վերահսկման համակարգային հաստատումն է։ Ելնելով վերոգրյալից՝ պետք է արձանագրել, որ 6-րդ և 7-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունները ոչ միայն հակասում են գործող օրենսդրությանը, այլ նաև սպառնում են հայկական կինոարտադրության ստեղծագործական և ինստիտուցիոնալ կայունությանը՝ ենթարկելով այն պետական վերահսկողության և մեկ կենտրոնում համախմբված իրավական մենաշնորհի վտանգին։ Բայց որպես կառուցողական առաջարկ, կարծում եմ հայկական ֆիլմարտադրության համար այս պահի դրությամբ լավագույն լուծումը գործող օրենքն անփոփոխ թողնելն է
43 Arevik Avanesyan 07.08.2025 04:09:16 հոդված 6 և 7 - Այս նախագծի իրական նպատակը այս կետերով է երևում ու ամենաշատը այս կետերում են բոլոր խնդիրները հավաքագրված Հիմնական խնդիրը Նախագիծը առաջարկում է հիմնադրամին տալ մենաշնորհային ֆիլմարտադրողի կարգավիճակ և բոլոր պետական ֆինանսավորումով ստեղծված ֆիլմերի գույքային իրավունքների սեփականություն: Այս ամենը կոլապսի են տանելու հայկական կինեմատոգրաֆիան՝ ստեղծելով մենաշնորհ, խախտելով միջազգային պարտավորությունները և սահմանափակելով ստեղծագործական ազատությունը: Ինչպես ասում են ՄԻ ԷՏԸ ՈՒԺԸ ՎԻԴԵԼԻ, մի եկեք մեզ հիմա հեթիաքներ պատմեք!!! - Իրավական խախտումները Միջազգային կոնվենցիաների խախտում Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության կոնվենցիա (2017) - հոդված 3 «բ» կետ և հոդված 7.1 ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիա (2005) - ստեղծագործական ազատության սկզբունք Պետությունը չի կարող միաժամանակ լինել կարգավորող և մրցակից արտադրող Սահմանադրական խախտումներ Հոդված 15 - մշակույթի խթանման սկզբունքի խախտում Հոդված 43 - ստեղծագործական ազատության սահմանափակում Հեղինակային իրավունքի օրենք - հոդվածներ 6, 12, 34, 48 - Գործնական հետևանքները Մենաշնորհի ստեղծում Մասնավոր արտադրողների վերացում Մրցակցության բացակայություն Կոռուպցիոն ռիսկերի բարձրացում Միջազգային մեկուսացում Համատեղ արտադրության դադարեցում Միջազգային ֆեստիվալներից բացառում Հայկական կինոյի մեկուսացում ՊՈԱԿ-ի մոդելի կրկնում 2006-2021թթ. ձախողված փորձի վերականգնում 15 տարվա կայուն անկման կրկնության սպառնալիք
44 Arevik Avanesyan 07.08.2025 04:09:24 հոդված 6 և 7 - Այս նախագծի իրական նպատակը այս կետերով է երևում ու ամենաշատը այս կետերում են բոլոր խնդիրները հավաքագրված Հիմնական խնդիրը Նախագիծը առաջարկում է հիմնադրամին տալ մենաշնորհային ֆիլմարտադրողի կարգավիճակ և բոլոր պետական ֆինանսավորումով ստեղծված ֆիլմերի գույքային իրավունքների սեփականություն: Այս ամենը կոլապսի են տանելու հայկական կինեմատոգրաֆիան՝ ստեղծելով մենաշնորհ, խախտելով միջազգային պարտավորությունները և սահմանափակելով ստեղծագործական ազատությունը: Ինչպես ասում են ՄԻ ԷՏԸ ՈՒԺԸ ՎԻԴԵԼԻ, մի եկեք մեզ հիմա հեթիաքներ պատմեք!!! - Իրավական խախտումները Միջազգային կոնվենցիաների խախտում Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության կոնվենցիա (2017) - հոդված 3 «բ» կետ և հոդված 7.1 ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիա (2005) - ստեղծագործական ազատության սկզբունք Պետությունը չի կարող միաժամանակ լինել կարգավորող և մրցակից արտադրող Սահմանադրական խախտումներ Հոդված 15 - մշակույթի խթանման սկզբունքի խախտում Հոդված 43 - ստեղծագործական ազատության սահմանափակում Հեղինակային իրավունքի օրենք - հոդվածներ 6, 12, 34, 48 - Գործնական հետևանքները Մենաշնորհի ստեղծում Մասնավոր արտադրողների վերացում Մրցակցության բացակայություն Կոռուպցիոն ռիսկերի բարձրացում Միջազգային մեկուսացում Համատեղ արտադրության դադարեցում Միջազգային ֆեստիվալներից բացառում Հայկական կինոյի մեկուսացում ՊՈԱԿ-ի մոդելի կրկնում 2006-2021թթ. ձախողված փորձի վերականգնում 15 տարվա կայուն անկման կրկնության սպառնալիք
45 Arevik Avanesyan 07.08.2025 16:48:31 Առաջարկվող «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը հիմնարար հակասություններ է պարունակում միջազգային իրավունքի և ՀՀ սահմանադրության հետ: 1. Միջազգային պարտավորությունների խախտում Նախագիծը հակասում է երեք միջազգային կոնվենցիայի և ՀՀ սահմանադրությանը: Մասնավորապես՝ «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» կոնվենցիային (2017): 2. Գույքային իրավունքների կենտրոնացում Նախագծի հիմնական նպատակը՝ պետական ֆինանսավորում ստացած ֆիլմի գույքային իրավունքների ձեռքբերումը հիմնադրամի կողմից՝ ստեղծում է մենաշնորհային համակարգ, ստեղծում լուրջ կոռուպցիոն ռիսկեր և սահմանափակում է արտադրողների ազատությունը: 3. Հիմնավորման բացակայություն Փաստաթղթում չի նշված՝ գործող օրենքի որ կետը չի համապատասխանում ներպետական կամ միջազգային օրենսդրությանը: Բացակայում են կոնկրետ հղումները և փաստերի հիմնավորումները: 4. Իրավական հիերարխիայի խաթարում Նախագծի հեղինակները առաջարկում են օրենքը համապատասխանեցնել ակտերին՝ մինչդեռ իրավական հիերարխիան հակառակ սկզբունքով է գործում: Ակտերը պետք է համապատասխանեն օրենքին, ոչ թե հակառակը: 5. Ոլորտի շահերի անտեսում Նախագիծը ստեղծվել է կինոհամայնքի մասնակցության և ներդրման բացակայությամբ: Առկա չէ մշակութային կամ տնտեսական վերլուծություն, որը կհիմնավորեր առաջարկվող փոփոխությունները: 6. Համատեղ արտադրության սահմանափակում Առաջարկվող փոփոխությունները կբերեն հայկական կինոյի միջազգային համատեղ նախագծերից մեկուսացման, ինչը կվնասի ոլորտի զարգացմանը: Ներկայացվող նախագիծը ոչ միայն հիմնավորված չէ, այլև հակասում է Հայաստանի միջազգային պարտավորություններին և սահմանադրական սկզբունքներին: Այն սպառնում է պետական մենաշնորհ ստեղծել մշակութային ոլորտում, սահմանափակել ստեղծագործական և տնտեսական ազատությունները, և մեկուսացնել հայկական կինեմատոգրաֆիան միջազգային շուկաներից: Առաջարկում ենք հրաժարվել տվյալ նախագծից, վերադառնալ եղած օրենքին` շտկելով թերույթյունները կամ ստեղծել նորը, համապարփակ մոտեցմամբ՝ կինոհամայնքի լայն մասնակցությամբ, միջազգային ստանդարտներին համապատասխան:
46 Irina Davtyan 07.08.2025 12:23:41 Նախագծում առկա են խնդրահարույց կետեր․ Հիմնադրամը աջակցող մարմին է, այն չի կարող․ 1․ ձեռք բերել ֆինասավորվող ֆիլմերի գույքային իրավունքներ 2․ զբաղվել կինոարտադրությամբ (Համ)արտադրության դեպքում մենք կունենանք խնդիրներ, ներառյալ միջազգային համարտադրողների հետ։ Հիմնադրամն ունի սահմանափակ գործառույթներ՝ այն աջակցող մարմին է և չի կարող կինոարտադրությամբ զբաղվել։
47 Inna Sahakyan 07.08.2025 14:55:22 Իննա Սահակյան,Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսեր , "Բարս Մեդիա"վավերագրական ֆիլմերի ստուդիա ԴԵՄ ԵՄ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծին։ Ունենալով ավելի քան 15 տարվա փորձ միջազգային համարտադրություններում, և որպես պրոդյուսեր և որպես ռեժիսոր, որի ֆիլմերը միջազգային մրցանակների են արժանացել և ցուցադրվել մի շարք միջազգային հեռուստաալիքներով, վստահաբար կարող եմ ասել, որ այս փաստաթղթում առաջ բերված օրենքի փոփոխությունները խափանելու են կինոյի կինոյի զարգացմանը և խորապես վնասելու են կինոարտադրությանը ընդհանրապես։ Հիմնական պատճառը՝ դրանց կիրառման արդյունքում անհնար է դառնալու համատեղ արտադրությունը, որը ներկայումս մեր երկրի (և ընդհանրապես ամբողջ Եվրոպայի) կինոինդուստրիայի զարգացման հիմնական ուղղին է։ Ավելին, իրավական տեսակետից փոփոխությունները հակասում են «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» կոնվենցիային, որի Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է, ստանձնելով կինոյի ռազմավարության և աշխատանքային սկզբունքների հստակ պայմաններ։ Բացի վերոնշյալ կոնվենցիայից, փոփոխությունները նաև հակասում են մարդու և ստեղծագործողական ազատության սկզբունքներին, որոնք ամրագրված են՝ - «ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ինքնաարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայում - ՀՀ Սահամանդրություն մեջ (Հոդված 15, 43, 59, 86) -« Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում (Հոդված 6, 12, 34, 48,) Շարունակելի․․․
48 Inna Sahakyan 07.08.2025 15:01:41 Իննա Սահակյան,Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսեր , "Բարս Մեդիա"վավերագրական ֆիլմերի ստուդիա Օրենքի առաջարկվող գրեթե բոլոր փոփոխություններում կան հակասական և խնդրահարույց կետեր, բայց սույն մեկնաբանությունում ես կանդրադառնամ հիմնական մի քանիսին։ Փոփոխություններով առաջարկվում է՝ - Չեղարկել աջակցության մեխանիզմը։ Եվրոպական համարտադրության գրեթե բոլոր երկրները աշխատում են անհատույց աջակցության սկզբունքով, ինչը նպաստում է անկախ արտադրողների զարգացմանը։ Աջակցությունից հրաժարվելը հայ արտադրողին ավելի է թուլացնելու արդեն իսկ անհամարժեք հարաբերություններում։ - «Ազգային մարմինը իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ ձեռք է բերում գույքային իրավունքներ, ինչպես նաև կարող է իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսավարող սուբյեկտի միջոցով, որում ունի բաժնեմասնակցություն կամ հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա:» - Սա ուղղակիորեն հակասում է կոնվենցիային, որտեղ համատեղ արտադրությունը պետք է իրականանա անկախ արտադրողների միջև, որոնք պետք է լինեն ֆիլմի իրավատերերը։ Ազգային մարմինը՝ հիմնադրամը, ՀՀ կողմից ստեղծված պետական քաղաքականություն իրականացնող մշակութային կառույց է, այն չի կարող հանդես գալ ֆիլմարտադրողի կարգավիճակում, բազմաթիվ կոնվենցիաներ և օրենքներ խախտելուն զուգահեռ՝ դա նաև ուղղակի վտանգ է մասնավոր կինոարտադրության համար, վերջապես դա մենաշնորհի չարաշահում է և ունի մեծ կոռուպցիոն ռիսկեր։ - Առաջարկվող փոփոխությամբ ազգային մարմնին տրվում է գործիքակազմ՝ մասնակցելու արտադրական գործընթացներին, ներդրումներ կատարելու, գույքային իրավունքներ ձեռք բերելու և շահույթը հետագա ֆինանսավորման նպատակով վերաբաշխելու համար։ Այս կետը հակասում է ստեղծագործական ազատությանը, որը ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում, կոնվենցիաներում և օրենքներում։ Ավելին, այն կարող է նպաստել գրաքննությանը, ինչը անընդունելի է անկախ և դեմոկրատական երկրում։ - Ստեղծագործական խումբը նվազեցվել է 5 անձի։ Սա ի վնաս հայ արտադրողի է, քանի որ համատեղ արտադրության մեջ ցուցակը շատ ավելի մեծ է և հնարավորություն է տալիս ստեղծագործական բալերի առավելություն ստանալ՝ ըստ արտադրող երկրի ստեղծագործ թիմի մասնակցության։ - Ռեժիսորի կամ սցենարիստի ՀՀ քաղաքացի լինելու պահանջի դուրս բերումը «Ազգային ֆիլմ»-ի սահմանումից՝ ունի ռազմավարական վտանգ, առանց այդ էլ փոքր ֆինանսավորումը ուղղելով ոչ հայ արտադրողին։
49 Inna Sahakyan 07.08.2025 15:06:21 Իննա Սահակյան,Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսեր , "Բարս Մեդիա" վավերագրական ֆիլմերի ստուդիա Նախագծում մանր խնդիրները շատ են, բայց ամփոփելով, վստահեցնում եմ, որ սույն նախագիծը ընդունելու դեպքում հայ կինոարտադրողը անկարողունակ է լինելու շարունակել միջազգային հանրահրչակում ստացող ֆիլմերի արտադրությունը։ Սա նաև կվնասի երկրին տնտեսապես, քանի որ յուրաքանչյուր միջազգային համատեղ արտադրության դեպքում, ի հակակշիռ պետության փոքր աջակցության, մի քանի անգամ ավել մեծ գումարներ են ներդրվում ֆիլմի ստեղծման մեջ միջազգային կառույցների կողմից, որոնք ծախսվում են ՀՀ-ում, աշխատատեղեր ապահովում և այլն։ ԿԳՍՄ-ն հայտատաել է, որ ՀՀ մշակույթի զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության առանցքային նպատակներն են՝ - նպաստել երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը - Հայաստանի՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ ստեղծող ու կրող երկրի դիրքի ամրապնդմանը: Իմ հեղինակած «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 100 փառատոնում, արժանացել 20 միջազգային մրցանակի, ցուցադրվել տասնյակ միջազգային հեռուստաալիքներով, արժանացել մի քանի տասնյակ դրական միջազգային գրախոսականների։ Այսօր, Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» ֆիլմը աշխարհի 4 ամենամեծ փառատոններից մեկի, Լոկառնոյի բացման ֆիլմն է ու ցուցադրվել է 8000 հանդիսատեսի առաջ (սա ֆիլմի առաջին ցուցադրություն է միայն)։ Առավել, քան կինոն, թերևս մշակույթի ոչ մի ճյուղ չի կարող նպաստել ԿԳՍՄ-ի վերոնշյալ ռազմավարությանը։ ԵԹԵ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԸՆԴՈՒՆՎԵՆ, ՎԵՐՈՆՇՅԱԼ ՖԻԼՄԵՐԻ ՆՄԱՆ ՖԻԼՄԵՐԸ ԱՅԼևՍ ՉԵՆ ԱՐՏԱԴՐՎԻ ՀՀ-ՈՒՄ։ Մի պարզ պատճառով, մենք չենք լինի անկախ արտադրողներ, չենք կարող շարունակել համատեղ արտադրություն իրականացնել, այսինքն չենք կարող միջազգային և այլ երկրների ֆոնդերի գումարները և ստեղծագործական թիմերի ներուժը ներդնել մեր ֆիլմերում։ Ֆիլմարտադրությունը, լավագույն դեպքում, կմնա ներիքին շուկայի սպառման արտադրանքի սահմաններում։
50 Inna Sahakyan 07.08.2025 20:18:28 Իննա Սահակյան,վավերագրական ֆիլմերի ռեժիսոր, պրոդյուսեր , "Բարս Մեդիա" վավերագրական ֆիլմերի ստուդիա Առաջարկում եմ չեղարկել այս փաստաթղթի հետագա շրջանառությունը և հետ վերադառնալ գործող օրենքին։ Եթե, ինչպես նշված է․ «Գործող օրենքի մի շարք դրույթներ հակասում են ՀՀ օրենսդրության այլ ակտերին կամ չեն արտահայտում ոլորտի իրական պահանջներն ու զարգացումը» (այդ հակասությունները չեն հիմնավորված փաստաթղթում), սույն փոփոխությունները մշակող խմբին առաջարկում եմ առանձնացնել այդ դրույթները, հստակ ներկայացնել առկա հակասությունները (ո՞ր օրենքի, ո՞ր դրույթին, ինչպե՞ս են հակասում) և ոլորտի գործող ներկայացուցիչների հետ համատեղ աշխատել դրանց շտկման ուղղությամբ, միաժամանակ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության և միջազգային կոնվենցիաների համապատասխան դրույթները։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: