ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼ
ՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կինեմատոգրաֆիայի մասին» 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի
(այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 2-րդ մասի գործողությունը դադարեցնել։
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին և 2-րդ կետերի գործողությունը դադարեցնել.
2) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) դրամագլուխ` անձեռնմխելի կապիտալ, որը ձևավորվում և համալրվում է պետական բյուջեից
կատարվող հատկացումների և Օրենքով սահմանված այլ աղբյուրներից իրականացվող վճարների հիման
վրա։»
3) 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) կինեմատոգրաֆիա` մշակույթի և արվեստի ոլորտ, որը ներառում է մասնագիտական,
ստեղծագործական, արտադրական, տեխնիկական, գիտական և կրթական գործունեության համակցություն՝
ուղղված ֆիլմի ստեղծմանն ու օգտագործմանը»:
4) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9) կինոթատրոն` ֆիլմի ցուցադրման համար նախատեսված վայր, որը հագեցված է էկրանով և
տեխնիկական միջոցներով»։
5) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10) կինոժառանգություն` ֆիլմեր, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը ունի ոչ
գույքային և գույքային իրավունքներ, ինչպես նաև այնպիսի ֆիլմեր, որոնց հիմնանյութը փոխանցվել է
Հայաստանի Հանրապետության պահպանությանը»։
6) 11-րդ կետում հանել «ազգային» բառը.
7) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13) կինոփառատոն` մշակութային միջոցառում, որը հանդիսանում է նպատակային ընտրված
ֆիլմերի ցուցադրություն, տեղի է ունենում դրա կազմակերպիչների կողմից հաստատված կանոնակարգին
համապատասխան և կարող է իր մեջ ներառել մեկ և ավելի անվանակարգերում ֆիլմերի մրցութային
ծրագիր»:
8) 15-րդ կետի գործողությունը դադարեցնել.
9) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21) ստեղծագործական խումբ` ֆիլմի ստեղծմանը մասնակցող աշխատախումբ, այդ թվում`
բեմադրող ռեժիսոր, սցենարի հեղինակ, հատկապես տվյալ ստեղծագործության համար ստեղծված
երաժշտական ստեղծագործության հեղինակ, երկխոսության հեղինակ, բեմադրող օպերատոր»։
10) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
11) «վարձութային վկայական` Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիլմի տարածման
և ցուցադրման համար պարտադիր հանդիսացող ազգային մարմնի կողմից տրամադրվող թույլտվություն»։
12) 23-րդ կետի գործողությունը դադարեցնել.
13) 23.1 կետը «ապրանքների և ծառայությունների» բառերը փոխարինել «ապրանքների,
ծառայությունների և աշխատանքների» բառերով
14) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24) ֆիլմ` տեսալսողական ստեղծագործություն, որը ստեղծվել է գեղարվեստական,
վավերագրական, գիտահանրամատչելի, կրթական, անիմացիոն, հեռուստատեսային կամ այլ ձևով
ստեղծագործական հայեցակարգի հիման վրա, որը բաղկացած է կինոժապավենի կամ այլ կրիչների վրա
ձայնագրված պատկերներից և միացված հաջորդաբար փոխկապակցված շրջանակների թեմատիկ
ամբողջության մեջ և նախատեսված է համապատասխան տեխնիկական սարքերի օգնությամբ ընկալելու
համար: »։
15) 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«26) ֆիլմ տարածող (դիստրիբյուտոր)` իրավաբանական անձ կամ ֆիզիկական անձ, որը իրավունք
ունի ֆիլմ տարածելու ինչպես նաև իրականացնում կամ կազմակերպում է դրա տարածումը:»։
16) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«27) ֆիլմ ցուցադրող` ֆիլմի ցուցադրումը կազմակերպող կամ իրականացնող իրավաբանական
անձ։»։
17) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«28) ֆիլմարտադրող` ստեղծագործական խմբի հետ կնքված պայմանագրերի հիման վրա ֆիլմի
նկատմամբ բացառիկ գույքային և ոչ գույքային իրավունքներ ունեցող իրավաբանական անձ, որը
նախաձեռնել և պատասխանատվություն է ստանձել ֆիլմի ֆինանսավորման, արտադրության և տարածման
համար:»։
18) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«31) ֆիլմի հիմնանյութ` նեգատիվը, հակատիպը, ֆիլմի հսկիչ պատճենը, վերաձայնագրման
բնօրինակ մագնիսական հնչյունագրերը, երաժշտությունը, աղմուկը, ձայնասկավառակը և ցանկացած
նյութական ձևով ֆիլմը վերարտադրելու համար անհրաժեշտ այլ նյութեր։»։
19) 35-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«35) ֆիլմի ցուցադրում` ֆիլմի հրապարակային ցուցադրում կինոթատրոնում, կամ հեռարձակում
եթերով, կաբելային, արբանյակային հեռուստատեսությամբ և այլ տեխնիկական միջոցներով։»
20) Լրացնել 36-րդ կետը հետևյալ բովանդակությամբ․
«36) պետական ֆինանսավորում` պետական բյուջեի միջոցների հաշվին կինեմատոգրաֆիայի
ոլորտին տրամադրվող ֆինանսավորում։»։
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում հանել «և շահերի բախման
կառավարելիությունը» բառերը.
Հոդված 4. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի գործողությունը դադարեցնել.
Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«10) հաստատում է պետական ֆինանսավորում տրամադրելու մասնաբաժինները և
սահմանաչափերը, այդ նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպման և անցկացման կարգը։»։
Հոդված 6. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հանդիսանում է կինեմատոգրաֆիայի ոլորտի հեղինակների գույքային իրավունքները
կոլեկտիվ հիմունքներով կառավարող կազմակերպություն։»։
Հոդված 7. Օրենքի 10-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
« 1. Ազգային մարմինը Հայաստանի Հանրապետության հիմնադրած մշակութային հիմնադրամ է,
որն ունի Օրենքով սահմանված բացառիկ լիազորություններ:
2. Ազգային մարմինը իր կողմից կամ իր միջոցով ֆինանսավորված ֆիլմերի նկատմամբ ձեռք է
բերում գույքային իրավունքներ, ինչպես նաև կարող է իրականացնել ֆիլմարտադրության հետ կապված
ձեռնարկատիրական գործունեություն ինքնուրույն կամ այլ տնտեսվարող սուբյեկտի միջոցով, որում ունի
բաժնեմասնակցություն կամ հնարավորություն` կանխորոշելու վերջինիս կառավարման մարմինների
որոշումները կամ էապես ազդելու նրանց որոշումների կայացման վրա:»։
Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «ղեկավարը՝ ի
պաշտոնե» բառերը փոխարինել «ներկայացուցիչը» բառով
Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Ազգային ֆիլմ է համարվում այն ֆիլմը, որը միաժամանակ բավարարում է հետևյալ բոլոր
պայմաններին.
1) ֆիլմի ստեղծագործական խմբի կեսից ավելին Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.
2) ֆիլմարտադրությանը մասնակցում է Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ
կազմակերպություն։
3) ֆիլմի բնօրինակը հայերեն է, կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվող ազգային
փոքրամասնություններից որևէ մեկի լեզվով, բացառությամբ այն դեպքերի, երբ օտար լեզվի օգտագործումը
ֆիլմում հանդիսանում է ստեղծագործական գաղափարի անբաժանելի մաս.
2. Ազգային ֆիլմեր են համարվում նաև այն ֆիլմերը, որոնց գույքային իրավունքները փոխանցվել
են Հայաստանի Հանրապետությանը կամ ազգային մարմնին:
3. Ազգային ֆիլմի կարգավիճակ տրվում է Լիազոր մարմնի որոշմամբ՝ Կառավարության կողմից
սահմանված կարգով։»
Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «Ազգային» բառը.
2) 2-րդ մասում «կինոժառանգության հանրային օգտագործումը կազմակերպելու նպատակով
ազգային ֆիլմի փաստաթղթերը » բառերը փոխարինել «կինոժառանգության օգտագործումը
կազմակերպելու նպատակով ֆիլմի փաստաթղթերը» բառերով.
3) 3-րդ մասի գործողությունը դադարեցնել։
Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածի 3-ին մասի 3-րդ կետի գործողությունը դադարեցնել։
Հոդված 12. Օրենքի 21-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել։
Հոդված 13. Օրենքի 22-րդ հոդվածում՝
1) վերնագրում «Պետական բյուջեի հաշվին ֆինանսավորումը» բառերը փոխարինել
«Պետական ֆինանսավորում» բառերով։
2) 1-ին մասում «Պետական բյուջեի հաշվին կինեմատոգրաֆիայի ոլորտի ֆինանսավորումն
իրականացվում է» բառերը փոխարինել «Պետական ֆինանսավորումն իրականացվում է» բառերով.
3) 3-րդ մասում «Կառավարության» բառը փոխարինել «Լիազորված պետական մարմնի»
բառերով.
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) Յուրաքանչյուր տարվա համար հատկացված պետական ֆինանսավորումը ամբողջությամբ
չօգտագործելը հիմք չէ հաջորդ տարվա համար պետական ֆինանսավորման միջոցներ չնախատեսելու կամ
պակաս նախատեսելու համար:»։
5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5) պետական ֆինանսավորման տվյալ տարում հատկացված և չօգտագործված միջոցները մինչև
հաջորդ տարվա առաջին եռամսյակի ավարտը փոխանցվում են դրամագլխին:»։
6) 6-րդ մասի գործողությունը դադարեցնել։
Հոդված 14. Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում «շահառուներին տրամադրվում են ազգային
ֆիլմերի ստեղծման, տարածման և կինոժառանգության պահպանման նպատակով» բառերը փոխարինել
«օգտագործվում են ազգային մարմնի կանոնադրական նպատակների իրականացման համար» բառերով։
Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում «Կառավարության» բառը փոխարինել
«Լիազորված պետական մարմնի» բառերով։
Հոդված 16. Օրենքի 26-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1.Համատեղ արտադրություն է համարվում օտարերկրյա և Հայաստանի Հանրապետության
ռեզիդենտ ֆիլմարտադրողների կողմից համատեղ իրականացվող այն ֆիլմարտադրությունը, որը
բավարարում է հետևյալ չափանիշներին.
1) համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի մասնակցությունը իրականացվում է
ֆինանսական, ստեղծագործական և տեխնիկական ուղղություններով
2) համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ստեղծագործական, տեխնիկական և
դերասանական անձնակազմին, կատարողներին և տեխնիակական միջոցներին առնչվող մասնակցությունը
համամասնական է նրանց ֆինանսական ներդրմանը.
3) ֆիլմի նկարահանման անձնակազմը բաղկացած է համատեղ
4) ֆիլմի հետարտադրությունը իրականացվել է համատեղ արտադրողների պետություններում
5) առկա է համատեղ արտադրության պայմանագիր, որն ունի եկամուտների բաշխմանը
վերաբերող դրույթներ, սահմանում է յուրաքանչյուր համատեղ արտադրողի գույքային և ոչ գույքային
իրավունքները, ապահովում է նրա համար ֆիլմի նյութերի հասանելիությունը։»։
2) 2-րդ մասի գործողությունը դադարեցնել.
Հոդված 17. Օրենքի 27-րդ հոդվածի գործողությունը դադարեցնել ։
Հոդված 18. Օրենքի 28-րդ հոդվածի 5-րդ մասի գործողությունը դադարեցնել։
Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված է օտարալեզու ֆիլմի հայերեն
կրկնօրինակումը և (կամ) տեսանելի ու հստակ ենթագրումը:
Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է 16-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ կատարման
ժամկետը 2030 թվական, հետևաբար օրենքի փոփոխության նախագծում կներռվի նաև 28-րդ հոդվածի 1-
ին մասով սահմանված ժամկետի փոփոխություն: