««Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» և ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է ՀՀ սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1683 որոշման կատարումն ապահովելու նպատակով։
Նախագծի ընդունմամբ կվերացվի Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների համար արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելքը և կապահովվի «Արհեստակցական միությունների մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների իրավակարգավորումների համապատասխանեցումը Սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմանը։