Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

  1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 29-ին N 651-Ա որոշմամբ հավանություն է տրվել  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին (այսուհետ՝ Նախագիծ), միաժամանակ՝ օրենսդրական նախաձեռնությունը համարելով անհետաձգելի։

Օրենսդրական կարգավորմամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 և 7215 ապրանքային խմբերին դասվող՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանվել է պետական տուրք՝ բազային տուրքի 29-ապատիկի չափով։ Միաժամանակ, վերոնշյալ օրենքի 38-րդ հոդվածում փոփոխություն կատարելով ամրագրվել  է նախատեսված պետական տուրքը վերադարձման ենթակա չլինելու դրույթ՝ անկախ ներկրման գործընթացի փաստացի արդյունքներից։

Նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։

Նպատակ ունենալով զարգացնել առավել բարձր ավելացված արժեք ունեցող ապրանքների արտադրությունն ու հումքային ռեսուրսների ներքին սպառումը՝ ՀՀ կառավարությունը մի շարք որոշումներով արգելել է սև և գունավոր մետաղների ջարդոնի և դրանց պարունակությամբ  թափոնների արտահանումը։ Նշված սահմանափակումներն ուղղված են տեղում սև և գունավոր մետաղների ջարդոնի վերամշակման, թափոններից մետաղների կորզման և առավել բարձր ավելացված արժեքով արտադրանքների արտադրության խթանմանը։

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործում են «Չարենցավանի հաստոցաշինական գործարան» ԲԲԸ, «Նիկոլ Դուման» ԱԿ, «Ձուլակենտրոն» ԲԲԸ ձուլարանները, կառուցվում ու վերակառուցվում են  «Ջի Թի Բի սթիլ» ՍՊԸ, «Քարակերտի քարաձուլման  գործարան» ԲԲԸ ձուլարանները, որոնք միտված են ապահովելու հանրապետությունում մետալուրգիական ոլորտի ռազմավարական զարգացման տեսլականը։ Հանրապետությունում գործող և կառուցվող ձուլարանների արտադրական հնարավորությունները հնարավորություն կտան ավելացնել պողպատե ամրանների տեղական արտադրության ծավալները, ուստի՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովել հավասար մրցակցային պայմաններ տեղական արտաղրողների կողմից թողարկվող և երրորդ երկրներից ներմուծվող նույնանման ապրանքների միջև։

 

Աղյուսակ 1

2022 – 2024 թվականներին Հայաստան ներմուծված`

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7214 և 7215 ապրանքային խմբերին դասվող ապրանքներ*

2022 թվական

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

ներմուծում

որից՝ ԻԻՀ

քանակ (տոննա)

գումար

(մլն դրամ)

քանակ (տոննա)

գումար

(մլն դրամ)

7214

117,597

37,112,421.3

84,515

24,293,163.4

7215

472

245,831.7

322

175,731.2

ԸՆԴԱՄԵՆԸ

118,069

37,358,253.0

84,837

24,468,894.7

     

 

 

2023 թվական

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

ներմուծում

որից՝ ԻԻՀ

քանակ (տոննա)

գումար

(մլն դրամ)

քանակ (տոննա)

գումար

(մլն դրամ)

7214

160,598

35,160,756.7

133,130

28,499,584.4

7215

266

145,227.3

346

110,199.6

ԸՆԴԱՄԵՆԸ

160,864

35,305,984.0

133,476

28,609,784.0

         

2024 թվական

ԱՏԳ ԱԱ ծածկագիր

ներմուծում

որից՝ ԻԻՀ

քանակ (տոննա)

գումար

(մլն դրամ)

քանակ (տոննա)

գումար

(մլն դրամ)

7214

197,988

40,947,746.8

163,770

32,739,415.2

7215

367

174,059.7

474

127,913.6

ԸՆԴԱՄԵՆԸ

198,355

41,121,806.5

164,244

32,867,328.8

 

Համաձայն Աղյուսակ 1-ի՝ 2022-ից 2024 թվականներին Հայաստանի Հանրապետություն ներմուծված թիրախային արտադրանքի քանակի գերակշիռ մասը՝ 75.5%-ը, իսկ գումարային արտահայտությամբ՝ 80.2%-ը ներմուծվել է ԻԻՀ-ից։

Վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ ԻԻՀ-ից 7214 ապրանքային դիրքին դասվող ապրանքների (պողպատե ամրանների) 1 տոննայի գինը (առանց ԱԱՀ) Հայաստանում կազմում է 200.000–ից 205.000 դրամ։

Հայաստանում արտադրվող 1 տոննա պողպատե ամրանի մասով կատարված ծախսերը կազմում են շուրջ 230.000-ից 250.000 ՀՀ դրամ (վերլուծության համար հիմք հանդիսացող ցուցանիշները ՀՀ-ում գրանցված կազմակերպությունների հրապարակային ֆինանսական հաշվետվություններն են)։

Ըստ վիճակագրական տվյալների՝ ԻԻՀ-ից պողպատե ամրանների ներկրումը Հայաստանի Հանրապետություն՝ շարունակաբար աճում է։

Համաձայն Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունների՝

2023 թվականին 2022 թվականի համեմատ 1 տոննա ամրանի միջին կշռված մաքսային արժեքը 269.000 դրամից նվազել է 52.000 դրամով և կազմել 217.000 դրամ։

ՀՀ-ում արտադրված 1 տոննա ամրանի միջին գինը կազմում ՝ 259.600 դրամ, նվազագույն և առավելագույն գները՝ 215.000 և 300.000 դրամ։

          Պողպատի արտադրության և արտահանման ոլորտներում Իրանի առաջատար դիրքը պայմանավորված է հանքահումքային ռեսուրսների ու էներգակիրների պաշարների առկայությամբ, սպառման լայն շուկայով, ինչպես նաև էժան աշխատուժով։ Մետաղական ամրանների արտահանման ծավալների աճը պայմանավորող գործոններից է Իրանում գործող պետական սուբսիդավորման մեխանիզմը։

Միայն էներգակրիների և աշխատավարձին ուղղված ծախսերի մասով Հայաստանում և Իրանում արտադրված 1 տոննա մետաղական ամրանների ինքնարժեքում առկա է շուրջ 31.805 դրամի տարբերություն։

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից առաջարկվել է քննարկման առարկա դարձնել ներքին շուկայի պաշտպանության միջոցառման կիրառման անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը, որպեսզի Իրանում մետաղական ամրանների արտադրության և արտահանման խրախուսմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի կիրառման պայմաններում ՀՀ-ում արտադրվող մետաղական ամրանների իրացման համար ապահովվեն հավասար մրցակցային պայմաններ։

Միաժամանակ, 2025 թվականի մայիսի 15-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 14.01.2025թ. N 1 որոշումը, համաձայն որի՝ Իրանից մի շարք ապրանքների, այդ թվում՝ ամրանների ներկրման համար կիրառվելու է 0 տոկոս մաքսատուրք (նախկինում 5%, 10750 դրամի չափով)։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի հիմնական նպատակն է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկման ապահովման նպատակով պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգի և հիմնական լիցենզիայի ձևի հաստատումը, ինչն էլ, իր հերթին ուղղված է ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցության, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկման, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանման, տեղական մետաղագործական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովմանը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը փոխկապակցված է Նախագծի հիմնավորման մեջ նշված՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի ընդունման հետ՝ Նախագծի ուժի մեջ մտնելու և ուժը կորցնելու ժամկետները կամրագվեն վերոնշյալ օրենքի ընդունումից հետո։ Նախագծի գործողության ժամկետը նախատեսվում է 6 ամիս։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա.

  • ապահովել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքով ամրագրվող դրույթների կիրարկումը,
  • խթանել հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) վերամշակումը,
  • ստեղծել նոր աշխատատեղեր՝ ընդլայնելով արդյունաբերական հզորությունները,
  • շուկայում ապահովել ոլորտային արտադրանքների համար հավասար մրցակցային պայմաններ։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։

 

  1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում, իսկ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում տարեկան մինչև 6 մլրդ դրամով՝ հաշվի առնելով թիրախային ապրանքների 2024 թվականի ներմուծման ծավալները:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
  • ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշում,
  • ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը հաստատելու մասին» N 534-Լ որոշում։
  • Քննարկվել է

    01.07.2025 - 21.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Քաղաքաշինություն, Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1711

Տպել

Առաջարկներ`

METAL.am

04.07.2025

Գլխավոր լիցենզիայի լրացման կարգի 5-րդ կետում նշված է վաճառող երկիրը, 6-րդում ծագման երկիրը 6-րդ կետի համար շեշտադրում կա որ կարելի է գրել մի քանի երկիր, բայց 5 կետի մասին չկա Ստացվում է որ ամեն երկրի համար պետք է ստանալ առանձին լիցենզիաներ: Առաջարկում եմ 5-րդ կետում էլ թույլատրել նշել մի քանի երկիր

METAL.am

04.07.2025

Նշեմ նաև, որ ԵԱՏՄ անդամ պետություններից (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) ներմուծված ապրանքների գները 20 և ավելի տոկոսով բարձր են` տեղական արտադրանքի հետ համեմատած: Ուստի լիցենզավորումը և տուրքը թող գործեն երրորդ երկրների և\կամ բացառապես ԻԻՀ-ի համար

METAL.am

04.07.2025

նախագծի հիմնավորման մեջ նշվում է,որ անհրաժեշտությունը պայմանավորված է. Պողպատե ամրանների զգալի ներհոսքով, հատկապես՝ երրորդ երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից մեծածավալ և ցածր գներով ներմուծումներով, ինչը վնաս է հասցնում ՀՀ տեղական արտադրողներին:Այսինքն՝ նախագծի պատճառաբանումը հասցեագրված է երրորդ երկրներից եկող շուկայական ճնշմանը, մասնավորապես՝ Իրանից։ Բայց ինչու՞ է օրենքը տարածվում բոլոր երկրներից ներմուծման վրա, ներառյալ ԵԱՏՄ անդամները (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան)։ Իմ կարծիքով ԵԱՏՄ-ի ազատ առևտրի ռեժիմի պայմաններում, ՀՀ-ն այնուամենայնիվ, չպետք է կիրառի վարչական խոչընդոտ (լիցենզիա + տուրք) ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրային հարաբերություններում

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: