Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՊՈՂՊԱՏԵ ԱՄՐԱՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | METAL.am 04.07.2025 05:06:06 | նախագծի հիմնավորման մեջ նշվում է,որ անհրաժեշտությունը պայմանավորված է. Պողպատե ամրանների զգալի ներհոսքով, հատկապես՝ երրորդ երկրի՝ Իրանի Իսլամական Հանրապետության կողմից մեծածավալ և ցածր գներով ներմուծումներով, ինչը վնաս է հասցնում ՀՀ տեղական արտադրողներին:Այսինքն՝ նախագծի պատճառաբանումը հասցեագրված է երրորդ երկրներից եկող շուկայական ճնշմանը, մասնավորապես՝ Իրանից։ Բայց ինչու՞ է օրենքը տարածվում բոլոր երկրներից ներմուծման վրա, ներառյալ ԵԱՏՄ անդամները (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան)։ Իմ կարծիքով ԵԱՏՄ-ի ազատ առևտրի ռեժիմի պայմաններում, ՀՀ-ն այնուամենայնիվ, չպետք է կիրառի վարչական խոչընդոտ (լիցենզիա + տուրք) ԵԱՏՄ անդամ պետությունների հետ առևտրային հարաբերություններում | «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-232-Ն օրենքով արդեն իսկ սահմանված է, որ պետական տուրքը սահմանվում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերին դասվող պողպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար։ Ներկայացված առաջարկը «Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի կարգավորման շրջանակներից դուրս է։ | |||
| 2 | METAL.am 04.07.2025 05:42:43 | Նշեմ նաև, որ ԵԱՏՄ անդամ պետություններից (ՌԴ, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան) ներմուծված ապրանքների գները 20 և ավելի տոկոսով բարձր են` տեղական արտադրանքի հետ համեմատած: Ուստի լիցենզավորումը և տուրքը թող գործեն երրորդ երկրների և\կամ բացառապես ԻԻՀ-ի համար | «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-232-Ն օրենքով արդեն իսկ սահմանված է, որ պետական տուրքը սահմանվում է ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 7214 և 7215 ապրանքային դիրքերին դասվող պողպատե ամրանների՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար։ Ներկայացված առաջարկը «Հայաստանի Հանրապետություն պողպատե ամրանների ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և գլխավոր լիցենզիայի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի կարգավորման շրջանակներից դուրս է։ | |||
| 3 | METAL.am 04.07.2025 15:00:24 | Գլխավոր լիցենզիայի լրացման կարգի 5-րդ կետում նշված է վաճառող երկիրը, 6-րդում ծագման երկիրը 6-րդ կետի համար շեշտադրում կա որ կարելի է գրել մի քանի երկիր, բայց 5 կետի մասին չկա Ստացվում է որ ամեն երկրի համար պետք է ստանալ առանձին լիցենզիաներ: Առաջարկում եմ 5-րդ կետում էլ թույլատրել նշել մի քանի երկիր | Ընդունվել է |