Հիշել նախագիծը
«Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Սվետլանա Գրիգորյան 26.06.2025 11:46:49 | Առաջարկում եմ` 1. Կարգում հստակ սահմանել տնօրենի գործուղման ընթացքում հաստատության կառավարումն իրականացնող անձի որոշման սկզբունքները, որպեսզի բացառվեն հնարավոր վակուումներ կառավարման գործընթացում։ Առաջարկվում է տնօրենի փոխարեն ժամանակավոր կատարողի նշանակման կարգը դարձնել իրավական հստակեցված ու թափանցիկ։ 2. Գործուղման ընթացակարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը դարձնել առավել ամբողջական և հստակ, ներառելով, օրինակ՝ գործուղման հիմնավորումը, հրավերի բնօրինակը կամ պատճենը, հաստատության կարիքների գնահատականը և այլն։ 3. Տարբերակել տեղական և արտասահմանյան գործուղումների կարգավորումները, հաշվի առնելով դրանց տևողության, նպատակների և ծախսերի առանձնահատկությունները։ 4. Նախատեսել գործուղման արդյունքների հաշվետվության պարտադիր տրամադրում նախարարությանը կամ ուսումնական հաստատության վերահսկող մարմնին, ինչը կնպաստի թափանցիկությանը և գործուղման արդյունավետության գնահատմանը։ 5. Առաջարկվում է սահմանել գործուղման առավելագույն և նվազագույն տևողության շրջանակ, համապատասխանեցված գործուղման նպատակի և հաստատության բնականոն գործունեությանը չվնասելու սկզբունքին։ 6. Խորհուրդ է տրվում կարգում ընդգրկել դրույթներ ծախսերի փոխհատուցման ձևերի և չափի վերաբերյալ, ինչպես նաև նշում՝ որ մարմինն է ապահովում ծախսերի փոխհատուցման ֆինանսական աղբյուրը։ | Շնորհակալություն, Ձեր դիտարկումները վերաբերյալ կարգավորումները ներառված են շրջանառվող նախագծում: | |||
| 2 | Հասմիկ Գրիգորյան 27.06.2025 12:13:00 | Շուրջ երկու տարի մեր դպրոցում տնօրենի պաշտոնը թափուր է․մենք ներածին չափով կատարում ենք մեր աշխատանքները,կազմակերպում դպրոցական կյանքը,սակայն կայուն ղեկավարի կարիք ունենք: Խնդրում ենք արական սեռի ներկայացուցիչներին տալ առավելություն թեկնածուների դիտարկման ընթացքում,այսօր վստահելի հենարան է պետք դպրոցներին ՝ անձնական ամբիցիաներից ցուրկ,ուստի տղամարդը կարող է ,,հիվանդ,, կոլեկտիվներին ապահովել արդյունավետ զարգացում: Շնորհակալություն | Հայտնում եմ, որ տնօրենի գործուղման գործընթացում սեռով պայմանավորված կարգավորումներ նախատեսված չեն: | |||
| 3 | Աննա Անանյան 27.06.2025 15:26:04 | հիանալի նախաձեռնություն է, սակայն առաջարկում եմ խմբագրել ` "առնվազն 3 անգամ"-ը դարձնել "առնվազն 2 անգամ"` հետևյալ կետում . 2. Գործուղում է համարվում դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին բավարարող անձի (այսուհետ՝ հավակնորդ) նշանակումը այն հաստատության տնօրենի թափուր պաշտոնում, որում՝ 1) առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղը չի համալրվել կամ..... Հիմք ընդունելով այն իրողությունը, որ շատ համայնքներում մասնագետների սակավության պատճառով մրցույթները չեն կայանում, առաջարկվող փոփոխությունը թույլ կտա արագ գործարկել գործուղման ինստիտուտը՝ ապահովելով կայուն կառավարման շարունակականություն։ Երկու անգամն արդեն իսկ բավարար ցուցիչ է՝ հասկանալու համար, որ տվյալ համայնքում կամ դպրոցում տնօրենի պաշտոնի համալրումը լուրջ խնդիր է։ Առանց ավելորդ հապաղման գործուղման հնարավորությունը կօգնի խուսափել պասիվ կառավարումից։ | Շնորհակալություն դիտարկման համար: 3 անգամվա կարգավորումը սահմանվել է՝ հիմք ընդունելով վիճակագրության վերլուծությունը: | |||
| 4 | Lusine Paronyan 27.06.2025 17:58:41 | Գործուղման պայմանները բավականին շահեկան են։Հուսամ`սա կլուծի շատ դպրոցների տնօրեններ չունենալու խնդիրը։ Կխնդրեի դիտարկել տնօրենների աշխատելու հնարավորությունը նաև կենսաթոշակային տարիքին անցնելուց հետո ։ Շատ լավ է,որ ուսուցիչների դեպքում այդ սահմանափակումը չկա։ | Շնորհակալություն: Տնօրենների համար տարիքային սահմանափակումը սահմանված է ՊՈԱԿ-ների մասին օրենքով: | |||
| 5 | Lusine Paronyan 02.07.2025 07:30:25 | Սահմանել հնարավորություն նաև սեփական ավտոմեքենայով տեղափոխման փոխհատուցման`ըստ վառելիքի ծախսի հաշվարկման մեթոդիկայի(օրինակ`1 կմ֊ի դիմաց որոշակի դրամ)։ | Շնորհակալություն: Ֆինանսավորման նման մեխանիզմ նախատեսված չէ: | |||
| 6 | Lusine Paronyan 02.07.2025 07:30:25 | Սահմանել լրացուցիչ խթանիչ լրավճարներ այն տնօրենների համար,ովքեր գործուղվում են ցածր ակադեմիական արդյունք ունեցող դպրոցներ և կարողանում են ապահովել էական առաջընթաց։ | Շնորհակալություն: Ֆինանսավորման նման մեխանիզմ նախատեսված չէ: | |||
| 7 | Հերմինե Մախսուդյան 27.06.2025 20:05:51 | Դրական կարծիք ունեմ «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ:Բացի այդ կարծում եմ,որ դպրոցի տնօրենը պետք է ունենա մանկավարժական կրթություն,որպեսզի պայմաններ ստեղծվեն հաստատության արդյունավետ և լիարժեք գործունեության համար: | Շնորհակալություն: Տնօրենի համար որպես որակավորման պարտադիր պահանջ սահմանված է կրթության ոլորտի բարձրագույն կրթության պահանջ: | |||
| 8 | ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ 27.06.2025 22:02:25 | Հարգելիներս, եթե տնօրենները, ովքեր ինչ-ինչ պատճառով չեն անցնում հարցազրույցները, կամ չի հաստատվում զարգացման ծրագրերը, սրտացավորեն չօգնեն չակերտավոր տնօրենների պաշտոնակատարներին, ողջ կրթական համակարգը կտապալվի, իսկ դուք շարունակում եմ ձեր անհաջող կրթական քաղաքականությունը, հիմա էլ լրիվ դպրոցից անտեղյակ մարդկանց որոշում եք գործուղել դպրոցներ և կարծում եք, որ նրանք առավել գերադասելի են քանի տարիների փորձ ու ներդրում ունեցած տնօրենները։ | Համաձայնություն հայտնած հավակնորդներից մեկը ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ սահմանված մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից նշանակվում է տվյալ հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որին տրվում է երկամսյա ժամկետ՝ հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան տվյալ հաստատության զարգացման ծրագիր ներկայացնելու համար: | |||
| 9 | Նելի Ղարիբյան 28.06.2025 00:21:59 | Առաջարկում եմ նախագծում հստակեցնել հետևյալ հարցը՝ այն դեպքում, երբ գործուղման համաձայնություն տված հավակնորդները մեկից ավելի են, ի՞նչ մեխանիզմով է մասնագիտական հանձնաժողովը ընտրություն կատարելու։ | Մասնագիտական հանձնաժողովն ընտրությունը կատարում է հարցազրույցի հիման վրա: | |||
| 10 | Նելի Ղարիբյան 28.06.2025 00:21:59 | Առաջարկում եմ նախագծում հստակեցնել հետևյալ հարցը՝ գործուղված հավակնորդի կազմած զարգացման ծրագիրը փորձաքննության ներկայացվելու է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա հնարավոր է տնօրենի գործուղված ԺՊ-ի անորոշ ժամկետ, գումարած լրացուցիչ ծախս (լրավճար և այլն), իսկ եթե ոչ, ապա խտրական վերաբերմունք․․․ | Համաձայնություն հայտնած հավակնորդներից մեկը ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ սահմանված մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից նշանակվում է տվյալ հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, որին տրվում է երկամսյա ժամկետ՝ հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի սեպտեմբերի 22-ի N 35-Ն հրամանով հաստատված ձևաչափին համապատասխան տվյալ հաստատության զարգացման ծրագիր ներկայացնելու համար: | |||
| 11 | Ալիսա Մարտիրոսյան 29.06.2025 14:09:17 | Կարծում եմ, որ նախագծով ամրագրված կարգն, իրոք, կհամալրի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների՝ տևական ժամանակ թափուր մնացած հաստիքները, բայց որքանով գործուղված անձը կմտահոգվի տվյալ հաստատության աշակերտական և ուսուցչական կազմի բարօրության ու հաջողության համար, կարծում եմ, այդ մասին կխոսեն վերջինիս արարքները: Առաջարկում եմ՝ բարձրագույն կրթությունից և հարցազրույցի արդյունքներից զատ հաշվի առնել նաև գործուղվող տնօրենի՝ մասնագիտական զարգացման ու աճի համար մինչ այդ իրականացրած գործունեության ձևերը, ձեռքբերումներն ու հավաստագրերը: Կանխավ շնորհակալություն | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 12 | Սուսաննա Մխիթարյան 30.06.2025 19:51:31 | Նախագիծը ողջունելի է, այն սահմանում է հստակ ժամկետներ նախարարության, հավակնորդների և հանձնաժողովի գործողությունների համար։ Կարգն այս վերահսկելի և թափանցիկ գործընթաց ապահովելու լավ հնարավորություն է։ Առաջարկում եմ քննարկել վարձավճարների վերանայում կամ ինդեքսացիա, օրինակ՝ տարեկան վերանայման մեխանիզմ ամրագրել՝ հաշվի առնելով գնաճը կամ շուկայի փոփոխությունները։ Հակառակ դեպքում տրամադրվող վարձավճարները արագորեն կդառնան ոչ մրցունակ։ Վերը նշված իրավիճակներից խուսափելու համար, գործուղվող տնօրենի հետ կարելի է յուրաքանչյուր տարի կնքել նոր պայմանագիր։ Շնորհակալություն։ | Շնորհակալություն: Ֆինանսավորման նման մեխանիզմ նախատեսված չէ: | |||
| 13 | Լաուրա Թումասյան 30.06.2025 21:43:18 | Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենի պաշտոնը տևական ժամանակ թափուր է մնում հատկապես սահմանամերձ, բարձր լեռնային և գյուղական համայնքներում՝ հավակնորդների բացակայության կամ հարցազրույցի փուլը չհաղթահարելու պատճառով ։ Առաջարկվող «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը» լուծում է խնդիրը գործուղման միջոցով , սակայն այն կարող է ունենալ ժամանակավոր բնույթ ։ Առաջարկում եմ ապահովել սահմանամերձ, բարձր լեռնային և գյուղական համայնքներում գործող հանրակրթական հաստատությունների կայուն և արդյունավետ ղեկավարում՝ տեղական կադրերի ներուժի զարգացման միջոցով։ Կարելի է սահմանել մեխանիզմ, որի շրջանակներում մրցույթի (կամ հարցազրույցի փուլի) չհաղթահարած թեկնածուներին, հատկապես սահմանամերձ, բարձր լեռնային և գյուղական համայնքներից դիմողներին, կտրամադրվի անհատական մեթոդական և մասնագիտական աջակցություն, ինչպես նաև հատուկ վերապատրաստման ծրագրեր։Նշված աջակցությունն ու վերապատրաստումն անցնելուց հետո այդ թեկնածուներին տրամադրել լրացուցիչ ժամանակահատված (օրինակ՝ 3-6 ամիս)՝ իրենց զարգացման ծրագիրը բարելավելու և կրկին հանձնաժողովին ներկայացնելու համար՝ հնարավորություն տալով կրկին դիմել տնօրենի թափուր հաստիքի համար։ Հավասար պայմանների դեպքում, առաջնահերթություն տրամադրել տվյալ համայնքից կամ մոտակա համայնքներից դիմող թեկնածուներին։ Ակնկալվող արդյունքները կարող են լինել՝ Հաստատությունների կառավարման կայունության ապահովում՝ նվազեցնելով տնօրենների շրջանառությունը։ Տեղական կադրերի կարողությունների զարգացում և մոտիվացիայի բարձրացում։ Համայնքի կարիքներին առավելագույնս ծանոթ և նվիրված ղեկավարների ապահովում։ Երկարաժամկետ հեռանկարում կրթության որակի բարձրացում հատուկ կարիքներ ունեցող համայնքներում։ Այս մոտեցումը կարծում եմ կխթանի դպրոցների ղեկավարման կայունությունը և կնվազեցնի գործուղման հետ կապված ֆինանսական ծախսերը երկարաժամկետ հեռանկարում։ | Շնորհակալություն դիտարկումների համար: | |||
| 14 | Լիանա Սարգսյան 02.07.2025 15:07:54 | Նախագիծը նպատակ ունի արդյունավետ կարգավորել պետական ուսումնական հաստատության տնօրենների գործուղման գործընթացը՝ լրացնելու թափուր պաշտոնները և ապահովելու հաստատությունների անխափան գործունեությունը։ Այն հիմնված է «Հանրակրթության մասին» օրենքի նոր փոփոխությունների վրա և նախատեսում է հստակ ընթացակարգեր՝ հավակնորդների ընտրության, զարգացման ծրագրի ներկայացման և գնահատման համար։ Նախագծի ընդունումը կխթանի կառավարման շարունակականությունն ու կրթական որակի բարձրացումը հանրակրթական հաստատություններում։ Ֆինանսական ապահովումը համաչափ է և բավարար՝ գործուղված տնօրենների աշխատանքի խթանման համար։ Ներկայացված նախագիծը համարվում է նպատակահարմար և իրավաչափ, որի հաստատումը կբերի դրական արդյունքներ կրթության ոլորտում։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 15 | Մամիկոն Աբգարյան 03.07.2025 12:13:55 | Ողջունելի է Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու նախագիծը, միտված է այն նպատակին, որ սկզբունքը լինի տնօրենի թափուր տեղի խելամիտ լրացումը: Հետևաբար ողջամիտ քայլ կլինի գտնել խնդրի լուծումը նաև գործող կարգերից և որոշումներից դուրս տրամաբանությամբ գործուղելու գործընթացը, հաշվի առնելով հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ա/ Աշխատանքային գործառույթները, 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևալ բովանդակությամբ 1) Հավակնորդ է հանդիսանում այն անձը, որը՝ ունի, ինչպես նաև նրանք, ովքեր չունեն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր (այսուհետ՝ հավաստագիր) և Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում այդ նպատակով ձևավորված էլեկտրոնային հարթակում նշում է կատարել գործուղվելու վերաբերյալ համաձայնության և նախընտրելի մարզի (Երևան քաղաքի) մասին, սակայն ունեն վաստակ ու ճանաչում, փորձառություն ու կարողություն, գիտելիքներին, կարողություններին և հմտություններին ներկայացվող ընդհանրական նվազագույն պահանջներ, հասարակության մեջ հարգանք ու բարոյական կերպար ունեցող մանկավարժներ, առանց տարիքային սահմանափակման: 3-րդ կետի 2-րդ ենթակետը ավարտել մասին բառով: 2) հավաստագիր ստանալու համար էլեկտրոնային հարթակում ներկայացվող դիմումում նշում է կատարել որպես տնօրեն գործուղվելու վերաբերյալ համաձայնության, ինչպես նաև գործուղման համար նախընտրելի մարզի (Երևան քաղաքի) մասին: 8-րդ կետը խմբագրել հետևալ ձևով. 8) Սույն կարգի 7-րդ կետով սահմանված զարգացման ծրագիրը ներկայացնելուց հետո, անհրաժեշտության դեպքում լավարկել ու շտկել առկա թերություններն ու բացթողումները, կազմակերպվող հարցազրույցի փուլում հանձնաժողովի կողմից որոշում է կայացվում տվյալ հավակնորդի հետ աշխատանքային փոխհարաբերությունները 5 տարի ժամկետով շարունակելու վերաբերյալ: Հավակնորդը նախկին աշխատանքից ազատվում է, սակայն պահպանում վերադառնալու սկզբունքով, այն բանից հետո, երբ նրա հետ կայացվում է 5 տարի ժամկետով աշխատանքային պայմնագրի շուրջ երկուստեք համաձայնություն: | Շնորհակալություն, Ձեր առաջարկները կքննարկվեն: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ տվյալ նորմատիվ իրավական ակտի կարգավորումները չեն կարող հակասել ոլորտում գործող իրավակարգավորումներին: | |||
| 16 | Օվսաննա Քուրդյան 03.07.2025 13:32:08 | Անշուշտ,դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համալրման երկարատև և ձգձգվող գործընթացը դպրոցի կառավարման ոլորտում հանգեցնում է մի շարք բարդ իրավիճակների։ Խնդրի հնարավորինս տրամաբանական հանգուցալուծումը համարում եմ տնօրենի գործուղման այլընտրանքային ողջախոհ մեխանիզմը։Սակայն տարակուսանքով վերաբերում է միայն այն խնդրին, թե արդյոք գործուղված տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երկամսյա ժամկետում կհասցնի ինտեգրվել մանկավարժական նոր կոլեկտիվի կազմում,համակարգել իրեն վերապահված բոլոր աշխատանքները և այդպիսի կարճ ժամկետում օրենքով հաստատված ձևաչափի համապատասխան տվյալ հաստատության զարգացման ծրագիր ներկայացնել։ Նախագիծն իմ կողմից արժանի է դրական վերաբերմունքի, բայց կցանկանայի, որ վերոնշյալ ժամկետը երկարաձգվեր | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 17 | Աննա Բաբլանյան 05.07.2025 17:51:20 | Ներկայացված նախագիծը կարևոր և ժամանակին արվող քայլ է՝ հանրակրթության համակարգում առկա մի շարք խորը խնդիրների լուծման ուղղությամբ։ Նախագիծն անդրադառնում է տարիներ շարունակ չլուծված մի խնդրի՝ թափուր մնացող տնօրենի պաշտոնների համալրմանը, ինչը հատկապես նկատելի է մարզային, սահմանամերձ համայնքների դպրոցներում։Ընդունված կարգը հստակեցնում է գործուղման գործընթացի իրավական, ընթացակարգային ու սոցիալական կողմերը՝ այդ թվում՝ մրցույթների անհաջողության պայմաններում ժամանակավոր կառավարման լուծում տալը, հավակնորդների ընտրության հարթակ տրամադրելը և խրախուսական փաթեթներ ապահովելը։Նախագծի մշակման հիմքում ընկած է այն իրողությունը, որ տնօրենների բազմաթիվ պաշտոններ ամիսներով և նույնիսկ տարիներով մնում են թափուր՝ ի նպաստ օրենքի պահանջներին համապատասխանող թեկնածուների բացակայության կամ թեկնածուների՝ հարցազրույցի փուլը չհաղթահարելու պատճառով։ Վիճակը սրում է դպրոցների կառավարման խոցելիությունը, թուլացնում կրթական մթնոլորտը և բացասաբար ազդում սովորողների առաջադիմության վրա։Նախագիծը նաև ապահովում է արդար սոցիալական մոտեցում. գործուղվող տնօրենին տրամադրվում են մի շարք գույքային և ֆինանսական երաշխիքներ՝ բնակարանային վարձավճար, կոմունալ ծախսերի փոխհատուցում, տրանսպորտային աջակցության մեխանիզմներ և ամսական լրավճար։ Այս մոտեցումը բարձրացնում է կրթության մեջ առաջնորդության դերը՝ խրախուսելով ներգրավվածություն, շարժունակություն և բարեփոխումների տարածում։ Այնուամենայնիվ առաջարկում եմ՝ 1․ներդնել մենթորական կամ խորհրդատվական աջակցման համակարգ, որը կգործի գործուղման առաջին տարվա ընթացքում։ 2․Նպատակահարմար է ամրապնդել համագործակցությունը մարզպետարանների և համայնքային կառույցների հետ՝ ինտեգրման գործընթացը թեթևացնելու համար։ 3․Գերադասելի է, որ դպրոցների զարգացման ծրագրերը ստուգվեն նաև տարեշրջանի կտրվածքով՝ շարունակական աջակցություն ապահովելու համար։ 4․Լրացուցիչ խրախուսում՝ այն տնօրենների համար, որոնք ապահովում են բարձր արդյունքներ կամ համայնքային բարեփոխում։ Ելնելով վերը նշվածից՝ նախագիծը լիովին արժանանում է դրական գնահատականի, և կարող է դիտարկվել որպես հանրակրթության կառավարման ճկունության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կարևոր բարեփոխում։ | Շնորհակալություն դիտարկումների համար: | |||
| 18 | Աղավնիկ Եղիազարյան 07.07.2025 17:33:06 | Անշուշտ, անհանգստացնող է այն իրողությունը, որ հանրապետության դպրոցներից շատերում այսօր չկան գործող տնօրեններ, ինչը բացասական է անդրադառնում տվյալ դպրոցների ուսումնադաստիարակչական բնականոն գործընթացի վրա և այն դարձնում խոցելի, որքան էլ որ նրանց փոխարինում են տնօրենների ժամանակավոր պաշտոնակատարները, որոնք մեծամասամբ փոխտնօրեններ են լինում՝ ոչ պակաս ծանրաբեռնված։ Հետևաբար, ողջունելի է դպրոցների տնօրենների թափուր հաստիքը առավել կարճ և արագ ժամկետում համալրելու նախաձեռնությունը՝ տնօրեններ գործուղելու տարբերակը։ Իսկապես, շատ կարևոր նախաձեռնություն է, որը վերջ է դնում տնօրենների նշանակման ձգձգվող գործընթացին, ապահովում է դպրոցների բնականոն գործունեությունը։ Բայց այստեղ առաջանում են ռիսկեր, կա առավել կարևոր խնդիր՝ տնօրենի որակական հատկանիշները, թե որքանո՞վ է տվյալ անձը կոմպետենտ այդ աշխատանքի համար և ինչպե՞ս կընթանա նոր կոլեկտիվում նրա ինտեգրումն ու աշխատանքային ինչպիսի՞ բարոյահոգեբանական մթնոլորտ կզարգանա։ Հասկանալի է, որ տնօրենները պետք է տիրապետեն մանկավարժության, համապատասխան օրենսդրության, հոգեբանության, սոցիոլոգիայի և կառավարման նրբություններին։ Հետևաբար՝ առաջարկում եմ 1․ տնօրենների համար սահմանել մինչև 7 տարվա մանկավարժական աշխատանքային փորձ, 2․ ստեղծել տնօրենների կրթության կազմակերպման համար 1 տարի տևողությամբ մագիստրատուրայի բաժին՝ <<Մանկավարժություն և կառավարում>> կամ այլ անունով, որտեղ ապագա տնօրենները կարճ ժամանակում ձեռք կբերեն դպրոցավարման և ողջամիտ կառավարման գիտելիքներ, հմտություններ ու կարողություններ, ինչն ավելի դյուրին կդարձնի դպրոցների կառավարումը և կնպաստի ուսման որակի բարձրացմանը։ | Շնորհակալություն դիտարկումների համար: | |||
| 19 | Սաթենիկ Կարապետյան 08.07.2025 18:32:12 | Անշուշտ, նախագիծը նպատակ ունի արդյունավետ կարգավորել պետական ուսումնական հաստատության տնօրենների գործուղման գործընթացը՝ լրացնելու թափուր պաշտոնները և ապահովելու հաստատությունների անխափան գործունեությունը։ Այն հիմնված է «Հանրակրթության մասին» օրենքի նոր փոփոխությունների վրա և նախատեսում է հստակ ընթացակարգեր՝ հավակնորդների ընտրության, զարգացման ծրագրի ներկայացման և գնահատման համար։ Նախագծի ընդունումը կապահովի կառավարման շարունակականությունն ու կրթական որակի բարձրացումը հանրակրթական հաստատություններում։ Ներկայացված նախագիծը համարում եմ նպատակահարմար և հույս ունեմ, որ նախագծի հաստատումը կբերի դրական արդյունքներ կրթության ոլորտում։ Նախագծին դրական վերաբերմունք ունեմ։ | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 20 | Լուսինե Գևորգյան 09.07.2025 16:49:45 | Ներկայացված նախագիծը ողջունելի է և տեղին, քանի որ ուսումնական հաստատության նպատակային և ակտիվ գործութնեությունը մեծապես կախված է նաև փորձառու և բանիմաց տնօրենի ճիշտ և արդյունավետ գործունեությունից, որի բացակայության պարագայում,իհարկե, հատատությունը հանգում է մի շարք լուրջ խնդիրների առջև: Առաջարկում եմ գործընթացն առավել թափանցիկ դարձնելու համար,հավակնորդ տնօրենի ներկայացրած զարգացման ծրագիրը նախապես ներկայացնել նաև տվյալ ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդին և համայնքին, որպեզի հավակնորդի հետ աշխատանքային փոխհարաբերությունները կառուցվեն թափանցիկ և փոխհամաձայնեցված: | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 21 | Արսեն Գալստյան 09.07.2025 23:12:03 | Ողջունելի նախագիծ է: Հույս ունեմ նախագծի շնորհիվ կարճ ժամանակում կհամալրվեն հանրակրթական դպրոցներում թափուր մնացած տնօրենների հաստիքները: Առաջարկում եմ դրան զուգահեռ ճանապհածախսի հատուցում տրամադրել նաև այն տնօրեններին, ովքեր մի համայնքից միյուսն են գնում աշխատանքի համար: Լավ կլիներ նաև, որ տնօրենի աշխատանքը գրավիչ դարձնելու համար, մի փոքր ավել վարվարձատրվեին: Շատ մասնագետներ նախընտրում են ատեստավորվելով և տարակարգ ստանալով ուսուցիչ աշխատել քան տնօրեն: | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 22 | Լուսինե Հարությունյան 10.07.2025 13:26:15 | Ըստ իս՝ներկյացված նախագիծը ողջունելի է, քանի որ գործող «ավանդույթի համաձայն» տնօրենի թափուր հաստիք առաջանալու պահին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տնօրենի ՈՒԱ գծով փոխտնօրենը, որի պարագայում շատ հաճախ տուժում է կոնկրետ փոխտնօրենի աշխատանքը: Երբեմն նաև փոխտնօրենը՝ լինելով իր գործի վարպետ, ոչ կոմպիտենտ է տնօրենի աշխատանքային պարտականությունների հարցում: Արդյունքում տուժում է և տնօրնի, և միաժամանակ փոխտնօրենի աշխատանքը: | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 23 | Լուսինե Հարությունյան 10.07.2025 13:27:46 | Ըստ իս՝ ներկյացված նախագիծը ողջունելի է, քանի որ գործող «ավանդույթի համաձայն» տնօրենի թափուր հաստիք առաջանալու պահին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվում տնօրենի ՈՒԱ գծով փոխտնօրենը, որի պարագայում շատ հաճախ տուժում է կոնկրետ փոխտնօրենի աշխատանքը: Երբեմն նաև փոխտնօրենը՝ լինելով իր գործի վարպետ, ոչ կոմպիտենտ է տնօրենի աշխատանքային պարտականությունների հարցում: Արդյունքում տուժում է և տնօրնի, և միաժամանակ փոխտնօրենի աշխատանքը: | Շնորհակալություն դիտարկման համար: | |||
| 24 | Լուսինե Հարությունյան 10.07.2025 13:27:46 | Տնօրենի թափուր տեղ առաջանալու դեպքում երբեմն անհնարին է դառնում դպրոցի աշխատակցի նշանակումը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում:Այս պարագայում միակ ելքը այլ հաստատությունից անձի նշանակումն է, որն էլ իր հերթին խնդիրներ է առաջացնում աշխատանքի արդյունավետության տեսանկյունից: «Դրսից» եկած պաշտոնակատարի դեպքում երկար ժամանակ է պահանջվում դպրոցին լիարժեք տիրապետելու համար, որն էլ խթան կարող է հանդիսանալ աշխատանքների լիարժեքությունը չապահովելու հարցում: Այդ իսկ պատճառով առաջարկում եմ պաշտոնակատար նշանակել դպրոցի հիմնախնդիրներին ու առօրյա հոգսերին ավելի քաջատեղյակ և սրտացավ որևէ մեկի։Այս առաջարկը ավելի արդիական է հարկապես՝ մարզային դպրոցների համար։ | Շնորհակալություն դիտարկման համար: Հանձնաժողովի կողմից ընտրության փուլում դիտարկվելու է նաև Ձեր կողմից նշված հանգամանքը: | |||
| 25 | Զինաիդա Մելքումյան 10.07.2025 16:59:06 | Ողջունելի և հրատապ լուծում պահանջող նախագիծ է՝ հաշվի առնելով, որ հանրապետության մի շարք դպրոցներում տնօրենի պաշտոնը մնում է թափուր երկար ժամանակ: Պետք է նկատի ունենալ նաև, որ տարբեր դպրոցներ աշակերտական և ուսուցչական համակազմով տարբեր են և բնականաբար կառավարումն էլ պետք է տարբերվի: Ուսումնական հաստատության ղեկավարման հաջողության գրավականը անշուշտ կախված է փորձառության և կրթական մակարդակից, ինչպես նաև պետք է հենվի անձնական որակների և աշխատանքային փոխհարաբերությունների բարձր մակարդակի վրա: Գործուղվող տնօրենը պետք է ճանաչի իր ներուժը, կառուցի վստահության միջավայր և ղեկավարվի ոչ թե կարգադրություններով, այլ արժեքներով: Առաջարկում եմ. 1. Նախքան գործուղելը կազմակերպել վերապատրաստումներ նշված տնօրենների համար:2. Մշտապես իրականացնել ամենամսյա մշտադիտարկումներ տնօրենի աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար: 3. Թողնել անփոփոխ վերջին տասը տարում առնվազն յոթ տարվա մասնագիտական ստաժի պահանջը: | Շնորհակալություն դիտարկման համար: Առաջին երկու կետերով ներկայացվող առաջարկությունները կքննարկվեն, իսկ փորձառության վերաբերյալ որևէ փոփոխություն նախագծով չի նախատեսվում: |