10.07.2025
Ողջունելի և հրատապ լուծում պահանջող նախագիծ է՝ հաշվի առնելով, որ հանրապետության մի շարք դպրոցներում տնօրենի պաշտոնը մնում է թափուր երկար ժամանակ: Պետք է նկատի ունենալ նաև, որ տարբեր դպրոցներ աշակերտական և ուսուցչական համակազմով տարբեր են և բնականաբար կառավարումն էլ պետք է տարբերվի: Ուսումնական հաստատության ղեկավարման հաջողության գրավականը անշուշտ կախված է փորձառության և կրթական մակարդակից, ինչպես նաև պետք է հենվի անձնական որակների և աշխատանքային փոխհարաբերությունների բարձր մակարդակի վրա: Գործուղվող տնօրենը պետք է ճանաչի իր ներուժը, կառուցի վստահության միջավայր և ղեկավարվի ոչ թե կարգադրություններով, այլ արժեքներով: Առաջարկում եմ. 1. Նախքան գործուղելը կազմակերպել վերապատրաստումներ նշված տնօրենների համար:2. Մշտապես իրականացնել ամենամսյա մշտադիտարկումներ տնօրենի աշխատանքի արդյունավետությունը գնահատելու համար: 3. Թողնել անփոփոխ վերջին տասը տարում առնվազն յոթ տարվա մասնագիտական ստաժի պահանջը: