«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 74-րդ կետի բ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
բ․ ապահովում է գնորդի կողմից ձեռքբերված ապրանքների դիմաց անկանխիկ եղանակով վճարումների ընդունումը կամ սահմանում է ապրանքների ձեռքբերման դիմաց անկանխիկ եղանակով վճարումների կատարման պայմանները․․
2) 75-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
75) ապրանքների էլեկտրոնային առևտուր՝ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ԵՏՄ անդամ մի պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների մատակարարում ԵՏՄ անդամ մյուս պետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց` հետևյալ պայմանների միաժամանակյա պահպանմամբ.
ա. ապրանքների մատակարարման գործարքների էլեկտրոնային եղանակով ձևակերպում,
բ. ապրանքների ձեռքբերման համար անկանխիկ եղանակով վճարման կատարում,
գ. ապրանքների առաքման ծառայության ապահովում կամ ապրանքների փոխադրման համար սուրհանդակային և (կամ) փոստային գործունեության ծառայություններ մատուցող անձանց միջոցով ապրանքների առաքման ապահովում.․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 75․1-ին կետով․
75.1) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ պետության կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (այդ թվում՝ ապրանքի սեփականատեր հանդիսացող), որի առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով իրականացվում և (կամ) կազմակերպվում է ապրանքների էլեկտրոնային առևտուր․։
Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2.2) ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման գործարքների մասով հարկման բազան և եկամուտը որոշվում է ապրանքի մատակարարման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից․։
Հոդված 3. Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2) ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարվող ապրանքները փոխադրման (փոխանցման) ավարտի պահին գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:։
Հոդված 4․ Օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
4. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման նպատակով ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքի մատակարարման պահ է համարվում ապրանքի դիմաց անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարումը կատարելու օրը ներառող ամսվա վերջին օրը:։
Հոդված 5․ Օրենսգրքի 42-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին կետով․
1․1) ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարված ապրանքի վերադարձի կամ վճարված ապրանքից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի հրաժարվելու դեպքում․․
2) 4-րդ մասի 5-րդ մասով բառերը փոխարինել 5-րդ և 7-րդ մասերով բառերով․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով․
7․ Ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարված ապրանքի վերադարձի կամ վճարված ապրանքից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի հրաժարվելու դեպքում Օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը պարտավոր է գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել այն հաշվետու ժամանակաշրջանի համար Օրենսգրքի 52-րդ և 53-րդ հոդվածներով սահմանված կարգով կազմվող և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկում, որում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ամբողջությամբ կամ մասնակի վերադարձվել է ապրանքի արժեքը։։
Հոդված 6․ Օրենսգրքի 55-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով.
5.1) էլեկտրոնային կտրոն․․
2) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
6) 5.1-ին կետով սահմանված հաշվարկային փաստաթուղթը կիրառվում է`
ա. ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքի մատակարարումը փաստաթղթավորելու համար.
բ. կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքի մատակարարումը փաստաթղթավորելու համար:․
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6․1-ին մասով․
6.1. Էլեկտրոնային կտրոնում պարտադիր ներառվող տվյալների շրջանակը սահմանում է Կառավարությունը:։
Հոդված 7․ Օրենսգրքի 56-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասի 8-րդ և 8.1-ին մասերով բառերը փոխարինել 8-րդ, 8․1-ին և 8․2-րդ մասերով բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8․2-րդ մասով․
8․2․ Էլեկտրոնային կտրոնները դուրս են գրվում (գեներացվում են) անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ապրանքի դիմաց վճարումը կատարելու պահին՝ Կառավարության սահմանած կարգով:։
Հոդված 8․ Օրենսգրքի 59-րդ հոդվածում՝
1) 6-րդ մասի 1-ին կետից հանել բացառությամբ սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքի, բառերը․
2) 7-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 9․ Օրենսգրքի 60-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը Հայաստանի Հանրապետությունը բառերից հետո լրացնել , ինչպես նաև ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի՝ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարումը բառերով․
2) 2-րդ մասը Հայաստանի Հանրապետությունը բառերից հետո լրացնել , բացառությամբ ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքի` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարման գործարքի բառերով։
Հոդված 10․ Օրենսգրքի 61-րդ հոդվածում`
1) 1-ին մասը Ապրանքի մատակարարման բառերից հետո լրացնել բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի, բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով․
5. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատակարարվող ապրանքի արժեքը՝ դրամական արտահայտությամբ՝ առանց ԱԱՀ-ի::
Հոդված 11․ Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետով․
14) ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանված` ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների մատակարարումն անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ԵՏՄ անդամ այլ պետության տարածքում։ Սույն կետով սահմանված դեպքում ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափի կիրառությունը հիմնավորվում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին ներկայացված տեղեկատվության հիման վրա: Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին տեղեկատվության ներկայացման, ինչպես նաև կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը այդ տեղեկատվությանը հասանելիության տրամադրման կարգն ու ժամկետները սահմանում է Կառավարությունը:։
Հոդված 12․ Օրենսգրքի 69-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում դեպքերի բառը փոխարինել դեպքի բառով․
2) 2-րդ մասում 9.1-ին և 9․2-րդ մասերով բառերը փոխարինել 9․1-ին մասով բառերով։
Հոդված 13․ Օրենսգրքի 70-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի երկրորդ պարբերության 5-րդ կետից հանել , կամ առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքներ է մատակարարում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին բառերը.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մասով․
3․ Ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում, եթե ապրանքի մատակարարման վայրը, Օրենսգրքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, ապա մատակարարվող ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով, չափով և ժամկետներում՝
1) ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այն դեպքում, երբ առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքները մատակարարվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում.
2) ԱԱՀ-ը հաշվարկում և վճարում է Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը այն դեպքում, երբ իր կողմից շահագործվող առևտրի էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանքները մատակարարվում են անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին Հայաստանի Հանրապետության տարածքում։:
Հոդված 14․ Օրենսգրքի 75-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը բառերը․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․
3.1. Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝
1) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն Օրենսգրքով սահմանված կարգով, չափով հաշվարկված ԱԱՀ-ի մասով տեղեկատվությունը արտացոլում է սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկում․
2) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին է ներկայացնում ԱԱՀ-ի հաշվարկ՝ հարկային մարմնի սահմանած ձևին և լրացման կարգին համապատասխան:։
Հոդված 15․ Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 76․1-ին հոդվածով.
|
Հոդված 76.1. |
Էլեկտրոնային առևտրի շրջանակներում էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից հարկային մարմին տեղեկատվության ներկայացումը |
- Օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնում հաշվառված` առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ անդամ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին է ներկայացնում տեղեկատվություն` ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունից ԵՏՄ անդամ այլ պետության տարածք արտահանվող, ԵՏՄ անդամ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող և Հայաստանի Հանրապետության տարածքում` անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց ապրանքների մատակարարման, անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքների վերադարձի վերաբերյալ։ Առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողի կողմից սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան հարկային մարմին տեղեկատվության ներկայացման կարգն ու ժամկետները սահմանում է Կառավարությունը:։
Հոդված 16․ Օրենսգրքի 78-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասից հանել կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին ապրանքների մատակարարման մասով առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող՝ Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ԵՏՄ անդամ այլ պետության ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն բառերը․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով․
3․1․ Օրենսգրքի 70-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերում՝
1) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե է վճարում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ․
2) առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործող ԵՏՄ անդամ այլ պետության կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ի գումարները պետական բյուջե է վճարում մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ՝ որպես հարկային մարմնին վճարվող գումարներ, Կառավարության սահմանած կարգով:։
Հոդված 17․ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում փաստաբանական ծառայություն մատուցողները բառերից հետո լրացնել , առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողները բառերով։
Հոդված 18․ Օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում անհատ ձեռնարկատերերը բառերից հետո լրացնել , առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողները բառերով։
Հոդված 19․ Օրենսգրքի 288-րդ հոդվածի 9․2-րդ մասում`
1) ԵՏՄ անդամ այլ պետության բառերից հետո հանել ոչ ռեզիդենտ բառերը․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով` Հարկային մարմնում հաշվառված առևտրի էլեկտրոնային հարթակը շահագործողների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում։։
Հոդված 20․ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետի, 7-րդ հոդվածի 2-րդ կետի, 11-րդ և 15-րդ հոդվածների դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը սահմանվում են սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
-
Քննարկվել է
19.06.2025 - 04.07.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Գերատեսչություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 2979
Տպել