Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ընտրության մրցույթի անցկացման, պետական մասնակցությամբ առեվտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման կարգը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N 175-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԻՆՉԵՎ 50 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ  ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ի N 175-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրականացման անհրաժեշտությունը և նպատակը

Իրավական ակտի ընդունումը բխում է 2024 թվականի հունվարի 30-ին ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության թիվ Վ/13-2024 արձանագրության 3-րդ կետի կատարման անհրաժեշտությունից։

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս առկա են մի շարք ընկերություններ, որոնց բաժնետոմսերը նվիրատվությամբ փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը և անհրաժեշտություն է առաջացել պետության կողմից պատշաճ կառավարումն ապահովելու նպատակով նշանակել լիազոր ներկայացուցիչներ։ Նշվածի կարևորությունը քննարկվել է նաև ՀՀ վարչապետի մոտ 2024 թվականի հունվարի 30-ին կայացած խորհրդակցության ընթացքում՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի 2023 թվականի հաշվետվություն ներկայացնելիս։ Խորհրդակցության արձանագրությամբ հանձնարարվել է մշակել մեխանիզմներ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությամբ փոխանցված պետական բաժնեմասի կառավարման գործընթացը վերահսկելի դարձնելու, ինչպես նաև մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված փորձառու ներկայացուցիչներ ներգրավելու ուղղությամբ։

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվող նախագծով կսահմանվի մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչ ներգրավելու միասնական մեթոդաբանությունը, կապահովվի գործընթացի թափանցիկությունը և վերահսկելիությունը, ինչպես նաև կհաստատվի ներկայացուցչի նշանակման մրցույթի անցկացման, աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը և ներկայացուցչի ու վերստուգող հանձնաժողովի անդամի կողմից ներկայացվող հաշվետվության և  աշխատանքների գնահատման ընթացակարգերը։

  1. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի մրցույթի արդյունքում ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետներ, բարձրացնել նրանց աշխատանքի արդյունավետությունը, իսկ գործընթացը դարձնել առավել վերահսկելի, ինչի արդյունքում էլ կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ և իրավական հիմքեր մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում պետական բաժնեմասի կառավարման արդյունավետության բարձրացման համար։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ընտրության մրցույթի անցկացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների, վերստուգող հանձնաժողովի անդամի աշխատանքների գնահատման կարգը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների, վերստուգող հանձնաժողովի անդամի աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N 175-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառություններից։

  • Քննարկվել է

    13.06.2025 - 30.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Գերատեսչություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1546

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: