Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ընտրության մրցույթի անցկացման, պետական մասնակցությամբ առեվտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման կարգը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի N 175-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«......» «........................» 2025 թվականի N ...... Ն

 

ՄԻՆՉԵՎ 50 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ  ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-ի N 175-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և 34-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 84-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Սահմանել, որ՝

1) Մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում (այսուհետ՝ Կազմակերպություն) պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչ է համարվում սույն որոշմամբ սահմանված կարգով մրցույթով ընտրված անձը, որի հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր՝ սույն որոշմամբ հաստատված N 1 օրինակելի ձևին համապատասխան, և որը Կազմակերպությունում իրականացնելու է պետությանը (բաժնետիրոջը) վերապահված իրավասությունները և գործելու է ի շահ պետության (բաժնետիրոջ).

2) Կազմակերպությունում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչը կրում է պատասխանատվություն իր կողմից կայացված որոշումների արդյունքում պետության (բաժնետիրոջ) շահերի վրա կամ Կազմակերպությանը պատճառված վնասի համար․

3) Մեկ անձը չի կարող մեկից ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում նշանակվել պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչ․

4) Կազմակերպությունում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների վրա տարածվում են բարեվարքության համակարգը կազմող վարքագծի սկզբունքները և դրանցից բխող վարքագծի կանոնները (այդ թվում՝ պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված նվերներ ընդունելու սահմանափակումների վերաբերյալ), անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումներ և շահերի բախումը),

    5) Կազմակերպությունում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչներին թույլատրվում է ընդունել միայն օրենքով սահմանված թույլատրելի նվերները.

   6) Կազմակերպությունում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչը պետք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին (փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձևավորում և այլն) մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց։

  1. Սահմանել՝

1) Կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ընտրության մրցույթի անցկացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) Կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևը՝ N 1 ձևին համապատասխան.

4) Կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը՝ N 2 ձևին համապատասխան:

  1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի «Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների ընտրության մրցույթի անցկացման, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման կարգը, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների հետ կնքվող աշխատանքային օրինակելի պայմանագիրը և պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու մասին» N 175-Ն որոշումը։

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                             Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2025 թվականի

—————  «      »  —— - Ն   որոշման

Կ Ա Ր Գ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով սահմանվում է մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում (այսուհետ՝ Կազմակերպություն) պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների (այսուհետ` լիազոր ներկայացուցիչ) ընտրության նպատակով մրցույթի անցկացման գործընթացը:
  2. Լիազոր ներկայացուցիչը նշանակվում է մրցութային կարգով:
  3. Լիազոր ներկայացուցչի վարձատրության չափը սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր գործառույթներն իրականացնելու նպատակով Կոմիտեի հետ կնքված աշխատանքային պայմանագրի դրույթներին համապատասխան 400 000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև Կազմակերպության տարեկան զուտ շահույթի 0․5 տոկոսի չափով։

 

  1. ՄՐՑՈՒՅԹԻ ՆԱԽԱՊԱՏՐԱ ՍՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
  2. Սույն կարգով լիազոր ներկայացուցիչ նշանակելու կամ լիազոր ներկայացուցչի թափուր պաշտոն առաջանալու դեպքում համապատասխան պետական մարմինը եռօրյա ժամկետում դրա մասին գրավոր տեղեկացնում է Կոմիտեին` միաժամանակ ներկայացնելով թեկնածու՝ մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար:
  3. Լիազոր ներկայացուցչի ընտրության մրցույթին մասնակցելու իրավունք ունեն հայերենին տիրապետող, գործունակ, բարձրագույն կրթություն ունեցող և խոշոր Կազմակերպություններում գործադիր մարմնի ղեկավարի կամ կոլեգիալ գործադիր մարմնի անդամի կամ խորհրդի անդամի առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր՝

1) դատական կարգով չեն ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) չեն տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով, որը կարող է խոչընդոտել լիազոր ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը.

    3)դատապարտվել են հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.

4) չեն խուսափել ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից.

5) նախորդ երեք տարվա ընթացքում չեն զբաղեցրել սնանկացման պատճառով լուծարված և կազմակերպության պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար պաշտոններ.

6) չեն զբաղեցնում ղեկավար պաշտոններ պետական մարմիններում կամ չեն հանդիսանում վերջիններիս հետ փոխկապակցված անձիք:

  1. Լիազոր ներկայացուցչի ընտրության համար մրցույթ անցկացնելու մասին որոշումն ընդունում է Կոմիտեն` դրա մասին հայտարարություն տեղադրելով Կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում, www.azdarar.am կայքում, ինչպես նաև տարածվում է կորպորատիվ կառավարումը և ներքին աուդիտը խթանող կազմակերպությունների շրջանում։ Մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակվում է մրցույթի անցկացման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ:
  2. Լիազոր ներկայացուցչի ընտրության համար մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է պարունակի առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝

1) ընկերության անվանումը, որտեղ նախատեսվում է ընտրել լիազոր ներկայացուցչի.

2) ընկերությունում պետական մասնակցության չափը (հազար դրամով և տոկոսով՝ կանոնադրական կապիտալում).

3) մրցույթի անցկացման վայրը, օրը և ժամը.

4) մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները.

5) մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի (տեղեկատվության) ցանկը.

6) փաստաթղթերը ներկայացնելու վայրը և վերջնաժամկետը:

  1. Լիազոր ներկայացուցչի մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները պետք է ներկայացնեն առնվազն հետևյալ փաստաթղթերը՝

1) գրավոր դիմում.

2) անձնագրի պատճենը.

3) մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի.

4) ինքնակենսագրություն.

5) բարձրագույն կրթության վկայականի պատճենը, ինչպես նաև մասնագիտական որակավորումների վկայականների պատճեննեը (առկայության դեպքում)․

6) կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված).

7) տեղեկանք մշտական բնակության վայրից.

8) արական սեռի անձանց համար` նաև զինվորական գրքույկը կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայական կամ համապատասխան տեղեկանք:

9․ Անհրաժեշտության դեպքում գործատուի և աշխատողի համաձայնությամբ աշխատողը կարող է ներկայացնել անհատական (անձնավորված) հաշվառման համակարգի տեղեկատվական բազայում առկա տվյալները ներառող տեղեկանք իր նախկին աշխատանքային գործունեության վերաբերյալ կամ աշխատանքային գրքույկ։

  1. Մրցույթի մասնակիցը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ ներկայացնելով նաև անձնագիրը կամ անձը հաստատող փաստաթուղթ կամ ուղարկելով պահանջվող փաստաթղթերը էլեկտրոնային փոստով։

 

  1. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
  2. Լիազոր ներկայացուցչի ընտրության մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) պետք է կազմված լինի 6 անդամից, որից 4-ը Կոմիտեի ներկայացուցիչներն են, 1-ը՝ պետական մասնակցությամբ առևտրային համապատասխան կազմակերպությունում բաժնետոմսերի կառավարման լիազորություններն իրականացնող պետական մարմնի ներկայացուցիչը, 1-ը՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացուցիչը։ Մրցութային հանձնաժողովի կազմը սահմանվում է Կոմիտեի նախագահի հրամանով, որով Կոմիտեի ներկայացուցիչներից նշանակվում է նաև հանձնաժողովի նախագահը և քարտուղարը:

 

  1. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
  2. Մրցույթն անցկացվում է հայտարարության մեջ նշված ժամկետում` փաստաթղթերի ուսումնասիրության և հարցարան ձևաչափով հարցազրույցի միջոցով:
  3. Հանձնաժողովն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ընդունում որոշում մրցույթին մասնակցելու թույլտվություն տալու կամ տվյալ մրցույթին անձի մասնակցությունը մերժելու մասին:
  4. Հանձնաժողովն ընդունում է մրցույթին մասնակցելու թույլտվություն չտալու մասին որոշում, եթե ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգով սահմանված պահանջներին կամ թերի են: Թերի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում մրցույթի մասնակիցը 1 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել պակաս փաստաթղթերը։ Հանձնաժողովն իր որոշմամբ հաստատում է մրցույթի մասնակիցների (այսուհետ` մասնակից) ցուցակը: Այդ որոշումը հրապարակվում է մրցույթն սկսվելուց առաջ:
  5. Եթե հանձնաժողովը մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացիներից ոչ մեկին թույլ չի տալիս մասնակցել մրցույթին, կամ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ ոք չի ներկայացել, կամ, եթե մրցույթին մասնակցության համար որևէ դիմում չի ներկայացվել, ապա հանձնաժողովն ընդունում է որոշում մրցույթը չկայացած համարելու մասին:
  6. Եթե հանձնաժողովն իրավազոր չէ (նիստին չի մասնակցում հանձնաժողովի անդամների կեսից ավելին), ապա մրցույթը համարվում է չկայացած, և նշանակվում է մրցույթի անցկացման նոր օր: Հանձնաժողովի նիստին ներկա անդամները դրա մասին կազմում են արձանագրություն և ստորագրում այն:
  7. Հետաձգված մրցույթին մասնակցելու համար նոր դիմումներ չեն ընդունվում, և այն անցկացվում է մրցույթի օրվանից հետո 10-օրյա ժամկետում՝ սկզբնական պայմաններով:
  8. Հանձնաժողովը մրցույթի յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
  9. Հարցազրույցն արձանագրվում և ձայնագրվում է:

20.Մրցույթի մասնակցի՝ հարցերին տրված պատասխանները գնահատվում են հարցարան ձևաչափին համապատասխան, մասնավորապես՝

1)  կոնկրետ հարցերի միջոցով մասնակցի գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի գնահատում.

2)  կոնկրետ առաջադրանքի միջոցով աշխատանքային իրավիճակում մասնակցի կարողությունների գնահատում.

3)  ոլորտի հրատապ լուծում պահանջող արդիական խնդիրների մասին մասնակցի տեսակետի, վերլուծական մտքի և հաղորդակցության հմտությունների արտահայտում, տվյալ խնդրի դրական, բացասական հետևանքների և դրանց արդյունավետ լուծման հնարավոր տարբերակների առաջարկում.

4)  հանձնաժողովի կողմից առաջարկվող թեմաներից որևէ մեկի վերաբերյալ մասնակցի տեսակետի կամ դիրքորոշման շարադրում (էսսեի կազմում.):

  1. Հարցազրույցի անցկացման յուրաքանչյուր կետ գնահատվում է 0-3 միավորների միջակայքում, որտեղ 0-ն պատասխանի բացակայությունն է, 1-ը ցածր մակարդակն է, 2-ը՝ միջին և 3-ը՝ բարձր:

22․ Մասնակցի հետ հարցազրույցի ավարտից հետո գնահատման արդյունքներն ամփոփվում են ընդհանուր գնահատականով, որը հանձնաժողովի բոլոր անդամների կողմից մասնակցին տված գնահատականների հանրագումարն է: Հաղթող է ճանաչվում առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը:

  1. Մրցույթի արդյունքում կազմվում է արձանագրություն, որը ստորագրվում է այն կազմողի, մրցույթի մասնակցի և հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:

 

 

  1. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ ԵՎ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ
  2. Մրցույթի մասնակիցը մրցույթի ավարտից հետո ծանոթանում է եզրակացության թերթի հետ և ստորագրում այն:
  3. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացումից հետո` նույն օրն անմիջապես:
  4. Մրցույթի արդյունքները կարող են բողոքարկվել դրանց հրապարակումից հետո մեկ ժամվա ընթացքում՝ հանձնաժողովին, իսկ հետագայում՝ մեկ ամսվա ընթացքում դատական կարգով:
  5. Հանձնաժողովը Վարչապետի աշխատակազմ և համապատասխան պետական մարմին է ներկայացնում մրցույթի հաղթող ճանաչելու մասին որոշման, ինչպես նաև մրցույթի մասնակիցների ներկայացրած և հանձնաժողովի կողմից կազմված փաստաթղթերի պատճենները: Կոմիտեն սույն կետով նախատեսված փաստաթղթերն ու նյութերը պահպանում և արխիվացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

  1. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ

 

  1. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո Կոմիտեի նախագահը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մրցույթի մասնակցի դիմումի հիման վրա մեկշաբաթյա ժամկետում՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված անձի հետ կնքում է պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել առավելագույնը 5 տարի ժամկետով:
  2. Մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու, մրցույթը չկայանալու, ինչպես նաև N 2 հավելվածի 4-րդ կետով սահմանված դեպքում երկամսյա ժամկետում անցկացվում է նոր մրցույթ:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի

աշխատակազմի ղեկավար                              Ա. Հարությունյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2025 թվականի

—————  «      »  —— - Ն   որոշման

Կ Ա Ր Գ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է մինչև 50 տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունում (այսուհետ` կազմակերպություն) պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչների (այսուհետ` լիազոր ներկայացուցիչ) աշխատանքների գնահատումը:

2. Լիազոր ներկայացուցչի աշխատանքները գնահատվում են ըստ կազմակերպության գործարար ծրագրով տվյալ տարվա համար սահմանված նպատակների իրագործման և նախատեսված միջոցառումների իրականացման աստիճանի, ըստ կազմակերպության նախորդ տարվա համեմատ ստացված զուտ շահույթի (ներառյալ չբաշխված շահույթը) աճի, ինչպես նաև ըստ տվյալ կազմակերպությունում լիազոր ներկայացուցչի կողմից իրականացված կազմակերպչական աշխատանքների՝  դրական կամ բացասական:

3. Կազմակերպություններում լիազոր ներկայացուցչի աշխատանքները գնահատվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից՝ լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացրած հաշվետվության հիման վրա:

1) Հաշվետվությունը պետք է բովանդակի՝

ա․ իրականացված աշխատանքների նկարագիրը,

բ․ իրականացրած աշխատանքներից ստացված արդյունքները,

գ․ կազմակերպության արդյունավետ կառավարման նպատակով ներկայացված առաջարկությունները,

դ․ բաժնետերերի ընդհանուր ժողովներում իր կողմից բարձրացված հարցերը,

ե․ բաժնետերերի ընդհանուր ժողովներում ընդունված որոշումների նկատմամբ իր դիրքորոշումը․

զ․ համապատասխան պետական մարմնի կողմից նաև խորհրդի անդամ նշանակվելու դեպքում «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով սահմանված լիազորությունների իրականացման արդյունքները․

2) Հաշվետվությանը պետք է կցված լինեն կատարված աշխատանքները հավաստող փաստաթղթերը՝ գրությունները, որոշումները, տեղեկանքները։

4․ Լիազոր ներկայացուցչի աշխատանքը հանձնաժողովը գնահատում է դրական կամ բացասական, ընդ որում, դրական գնահատական ստացած լիազոր ներկայացուցչի լիազորությունների ժամկետը կարող է երկարաձգվել՝ վերջիններիս հետ պայմանագրեր կնքած մարմինների կողմից, իսկ բացասական գնահատականը հիմք է լիազորությունները վաղաժամ դադարելու համար: Լիազոր ներկայացուցչի աշխատանքները բացասական գնահատվելու դեպքում հանձնաժողովը որոշում է ընդունում՝ վերջինիս լիազորությունները դադարեցնելու նպատակով, որից հետո հանձնաժողովը սահմանված կարգով որոշում է ընդունում նշանակել փոխարինող անձի՝ ոչ ավել քան 45 օր ժամկետով։ Նոր լիազոր ներկայացուցիչ նշանակելու վերաբերյալ հայտարարվում է մրցույթ՝ թիվ 1 հավելվածի 28-րդ կետով սահմանված կարգով։

5. Լիազոր ներկայացուցիչն իր կողմից կատարված աշխատանքների գնահատման համար անհրաժեշտ հաշվետվությունները՝ կիսամյակային կտրվածքով ներկայացնում են Կոմիտե:

6․ Սույն կարգի 5-րդ կետում նշված հաշվետվությունները ստանալուց և սույն կարգով սահմանված ձևով գնահատելուց հետո յուրաքանչյուր հաշվետու տարի մինչև հուլիսի 1-ը արդյունքները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության 

վարչապետի աշխատակազմի ղեկավար                              Ա. Հարությունյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

N 1 ՁԵՎ

 

ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Քաղ. Երևան

______ __________________ 202 թ․

____________________________________________________________________________________

(պայմանագիրը կնքող մարմնի անվանումը)

(այսուհետ` լիազորող),

 ի դեմս

 

 

__________________________________________-ի, մի կողմից

(պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը)

և ______________________________________________________________________

(լիազոր ներկայացուցչի ազգանունը, անունը, հայրանունը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը)

 

(այսուհետ` ներկայացուցիչ), մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Լիազորողը հանձնարարում է, իսկ ներկայացուցիչը պարտավորվում է լիազորողի

անունից

ներկայացնել պետության շահերը ______________________________________________________

 

______________________________________________________-ում, (այսուհետ`ընկերություն):

 

(առևտրային կազմակերպության անվանումը)

 

1.2. Ներկայացուցիչը ներկայացնում է պետության շահերն

 

ընկերության___________________________     

(բաժնետոմսերի թիվը)

 

հատ բաժնետոմսերի, որը կազմում է ընկերության ընդհանուր բաժնետոմսերի ______ տոկոսը, կառավարման իրավասությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ընկերության հիմնադիր փաստաթղթերին և սույն պայմանագրին համապատասխան:

 2. Ներկայացուցչի պարտականությունները և իրավունքները․

2.1. Ներկայացուցչի պարտականությունն է ընկերությունում պետության տնտեսական շահերի պաշտպանության ապահովումը, ինչպես նաև պետության գույքային իրավունքների և շահերի համակարգված՝ ամբողջական իրացումը:

2.2. Ներկայացուցիչը պետության անունից իրավունք ունի`

1) մասնակցելու ժողովին` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով.

2) մասնակցելու ընկերության կառավարմանը.

3) ստանալու ընկերության գործունեության մասին ցանկացած տեղեկատվություն, այդ թվում` կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալու հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, ընկերության գործունեությանը.

4) ժողովում հանդես գալու առաջարկություններով.

5) ժողովում քվեարկելու իրեն լիազորված բաժնետոմսերի սեփականատերերի ձայների թվով,

6) խորհրդի անդամ նշանակվելու դեպքում իրականացնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքով սահմանված լիազորությունները։

2.3. Ներկայացուցիչն իր բոլոր գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, սույն պայմանագրին և ընկերության կանոնադրությանը համապատասխան:

2.4. Ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու է ընկերությունից և համապատասխան մարմնից ստանալու ընկերության գործունեությանն առնչվող ամբողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է իր գործառույթների իրականացման համար:

2.5. Ներկայացուցիչն իր լիազորություններն իրականացնում է՝ ի շահ պետության և ընկերության:

2.6. Ներկայացուցիչը պարտավոր է պետական կառավարման համապատասխան մարմնին և լիազորողին գրավոր տեղեկացնել և նրանցից ստանալ գրավոր թույլտվություն՝ ժողովում քվեարկելու համար, եթե ժողովում քննարկման են ներկայացվում հետևյալ հարցերը`

1) ընկերության կանոնադրության հաստատումը, դրա մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության կանոնադրության հաստատումը՝ նոր խմբագրությամբ.

2) ընկերության վերակազմակերպումը.

3) ընկերության լուծարումը.

4) ամփոփ, միջանկյալ և լուծարման հաշվեկշիռների հաստատումը, լուծարման հանձնաժողովի նշանակումը.

5) հայտարարված բաժնետոմսերի թվի առավելագույն չափի սահմանումը.

6) բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը.

7) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացման, բաժնետոմսերի ընդհանուր թվի կրճատման նպատակով ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև ընկերության կողմից ձեռք բերված կամ հետ գնված բաժնետոմսերի մարման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի չափի նվազեցումը.

8) ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների ու վնասների բաշխման հաստատումը, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատումը.

 9) ընկերության բաժնետոմսերի կամ բաժնետոմսերի փոխարկվող ընկերության այլ արժեթղթերի ընկերության բաժնետերերի նախապատվության իրավունքը չկիրառելու մասին որոշման ընդունումը.

10) բաժնետոմսերի համախմբումը (կոնսոլիդացիա), բաժանումը.

11) խոշոր գործարքների կնքման մասին որոշման ընդունումը.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի ձեռքբերումը և հետգնումը,

13)  ընկերության աշխատակիցների բաժնետիրացման ծրագրի հաստատումը, փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման մասին և ՍԵՅՖ պայմանագրի կնքման մասին որոշումների ընդունումը։

2.6.1. Ներկայացուցիչը պարտավոր է՝

1) հետևել բաժնետոմսերի կառավարման լիազորված պետական մարմնի կողմից ընդունած որոշումների կատարմանը.

2) հետևել ընկերության փաստաթղթերի համապատասխանությանը Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին ու ընկերության կանոնադրությանը.

3) հետևել հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների կազմման համապատասխանությանը հաշվապահական հաշվառումը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին.

4) ուսումնասիրել ընկերության հաշվեկշռի կառուցվածքը, պարտավորությունների կազմը, նախորդ տարիների գործունեության արդյունքներով կուտակված վնասը և վերջինիս շարժը.

5) հետևել ընկերության գործարար ծրագրի կատարմանը.

6) օրենքով սահմանված կարգով պահպանել պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվությունը:

2.7. Ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորողին է ներկայացնում հաշվետվություն՝ յուրաքանչյուր հաշվետու տարվա մինչև մայիսի 1-ը, իսկ իր նախաձեռնությամբ կամ լիազորողի պահանջով` նաև միջանկյալ հաշվետվություններ, ինչպես նաև ընկերությանը վերաբերող տեղեկատվություն և փաստաթղթեր:

2.8. Ներկայացուցիչը պարտավոր է պետական կառավարման համապատասխան մարմնի և լիազորողի  համաձայնեցման ներկայացնել սույն պայմանագրի 2.6-րդ կետում նշված հարցերի վերաբերյալ առաջարկություններ` ժողովի գումարման նշանակված ամսաթվից ոչ ուշ, քան 20 օր առաջ, բացառությամբ արտահերթ ժողովի գումարման դեպքերի։

2.9. Պետական կառավարման համապատասխան մարմնի և լիազորողի ցուցումների բացակայության դեպքում ներկայացուցիչը քվեարկում է ինքնուրույն` գործելով պետական կառավարման համապատասխան մարմնի շահերից, որի վերաբերյալ մեկօրյա ժամկետում պետական կառավարման համապատասխան մարմնին ներկայացնում է արձանագրություն:

2.10. Ներկայացուցիչն իրավունք չունի տեղեկություններ հրապարակելու երրորդ անձանց, որոնք հայտնի են դարձել իր վրա դրված լիազորությունների կատարման ժամանակ, և իրավունք չունի այդ տեղեկություններն օգտագործելու պետության շահերին հակասող նպատակներով:

2.11. Ներկայացուցիչն ուսումնասիրում և պետական կառավարման համապատասխան մարմնի հետ քննարկում է ընկերության տարեկան հաշվետվությունը` նախքան ժողովում դրա ներկայացումը։

 

3. Լիազորողի պարտականությունները

 3.1. Լիազորողը ներկայացուցչի վրա դրված պարտականությունների արդյունավետ կատարման համար պարտավորվում է ժամանակին քննարկել ներկայացուցչի առաջարկությունները, եթե ժողովի օրակարգում նախատեսվում է այն հարցերի վերաբերյալ որոշումների ընդունում, որոնք նշված են սույն պայմանագրի 2.6-րդ կետում, և տալ համապատասխան ցուցումներ:

3.2. Լիազորողը պարտավորվում է ներկայացուցչին իրատեսական ժամկետում տեղեկացնել պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի օտարման և ձայների թվի համապատասխան փոփոխության մասին:

3.3. Լիազորողը պարտավոր է ներկայացուցչին ուղարկել նրա իրավունքների իրականացման և պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվությունը:

 4. Կողմերի պատասխանատվությունը

 4.1. Օրենքին և սույն պայմանագրին համապատասխան՝ ներկայացուցիչը պատասխանատվություն է կրում իր պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:

4.2. Ներկայացուցչի անօրինական գործողություններով ընկերությանը պատճառված նյութական վնասը ենթակա է փոխհատուցման՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.3. Ներկայացուցիչը պատասխանատվություն չի կրում իր կողմից կողմ քվեարկված որոշումների բացասական հետևանքների համար, եթե քվեարկությունը կատարվել է լիազորողի կողմից ստացված գրավոր ցուցումներին համապատասխան:

 5. Ներկայացուցչի վարձատրությունը

 5.1. Ներկայացուցիչն ստանում է աշխատավարձ՝ ամսական 400 000 ՀՀ դրամի չափով, ինչպես նաև Կազմակերպության տարեկան զուտ շահույթի 0․5 տոկոսի չափով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

5.2. Վարձատրության այլ տեսակները (պարգևատրումներ, լրացուցիչ վճարներ) սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

6․ Ներկայացուցչի աշխատանքի վայրը

6․1․ Ներկայացուցչի աշխատանքի վայրն է հանդիսանում ընկերության գտնվելու վայրի գրասենյակը։

 

7. Պայմանագրի գործողության ժամկետը

 7.1. Պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքման պահից:

7.2. Պայմանագիրը դադարում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

7.3. Ներկայացուցիչը կարող է հրաժարվել պայմանագրային պարտավորությունների կատարումից` ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան ծանուցում ուղարկելով լիազորողին։

 

 8. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 8.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է երեք ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

ԼԻԱԶՈՐՈՂ

 

ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

_____________________________________

(պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

__________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

_________________________________

           (ստորագրությունը)

 

_________________________________

(անձնագրային տվյալները, հասցեն)

_____ ____________202  թ.

 

_________________________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

 

 ____ ______________ 202  թ.

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

 վարչապետի աշխատակազմի ղեկավար                              Ա. Հարությունյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

N 2 ՁԵՎ

 

 

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  ՁԵՎ

 

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր տեղեկություններ

 

Ընկերության մասին

Ընկերության լրիվ անվանումը

 

Իրավաբանական անձի գտնվելու վայրը   

  

Կանոնադրական կապիտալի մեծությունը (փաստացի)

  

Ընկերության կանոնադրական կապիտալում պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնետոմսերի (բաժնեմասերի) մեծությունը

         

Ընկերության տնօրենի (գործադիր տնօրենի) անունը, ազգանունը, հայրանունը կամ տեղեկություններ կառավարող կազմակերպության (կառավարչի) մասին

 

Լիազոր ներկայացուցչի մասին

Լիազոր ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը

 

Լիազոր ներկայացուցչի նշանակման մասին ակտը` համարը և ամսաթիվը

  

Հեռախոսահամարը (ֆաքսը)           

 

2. Տեղեկություններ կազմակերպության գործարար ծրագրով տվյալ տարվա համար սահմանված նպատակների իրագործման և նախատեսված միջոցառումների իրականացման աստիճանի մասին

 

NN
ը/կ

Կազմակերպության գործարար ծրագրով տվյալ տարվա համար սահմանված նպատակները և նախատեսված միջոցառումները

Կատարման աստիճանը
(տոկոս)

1.

 

 

2.

 

 

3.

 

 

4.

 

 

5.

 

 

6.

 

 

7.

 

 

8.

 

 

9.

 

 

Միջինը

 

 3. Տեղեկություններ կազմակերպության՝ նախորդ տարվա համեմատ ստացած զուտ շահույթի աճի (ներառյալ չբաշխված շահույթը) մասին

 

NN
ը/կ

Հաշվետու ժամանակաշրջանին նախորդող տարվա ընթացքում կազմակերպության ստացած զուտ շահույթը` ներառյալ չբաշխված շահույթը
(հազ. դրամ)

Հաշվետու ժամանակաշրջանում կազմակերպության ստացած զուտ շահույթը` ներառյալ չբաշխված շահույթը (հազ. դրամ)

Զուտ շահույթի աճը
(տոկոս)

1.

 

 

 

2.

 

 

 

3.

 

  

 

Ծանոթագրություն

 

4. Տեղեկություններ լիազոր ներկայացուցչի կազմակերպչական աշխատանքների մասին

 

NN
ը/կ

Ցուցանիշը

1.

Բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների թիվը (հաշվետու ժամանակահատվածում)

2.

Լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ հրավիրված բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների թիվը (հաշվետու ժամանակահատվածում)

3.

Լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ հրավիրված բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների բաժինը հաշվետու ժամանակահատվածում հրավիրված ընդհանուր ժողովների մեջ (տող 2՝ հարաբերած տող 1՝ բազմապատկած 100)

4.

Հաշվետու ժամանակահատվածում բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների օրակարգում ընդգրկված հարցերի ընդհանուր թիվը

5.

Հաշվետու ժամանակահատվածում բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների օրակարգերում լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ ընդգրկված հարցերի ընդհանուր թիվը

6.

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպված ժողովների օրակարգերում ընդգրկված հարցերի ընդհանուր թվում լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ ներկայացված հարցերի տոկոսային հարաբերակցությունը (տող 5՝ հարաբերած տող 4՝ բազմապատկած 100)

7.

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպված ժողովներում ընդունված հարցերի ընդհանուր թիվը

8.

Հաշվետու ժամանակահատվածում կազմակերպված ժողովներում լիազոր ներկայացուցչի նախաձեռնությամբ ներկայացված և ընդունված հարցաերի թիվը

9.

Հաշվետու ժամանակահատվածում լիազոր ներկայացուցչի կողմից բարձրացված՝ ընկերության տնտեսական գործունեության (հաշվապահական հաշվառման, աուդիտի իրականացման, վարչարարության և այլ հարցերի) վերաբերյալ ներկայացված առաջարկությունների թիվը

10.

9-րդ տողում նշված առաջարկություններից ընկերությունում կիրառված առաջարկությունների թիվը

11.

Հաշվետու ժամանակահատվածում լիազոր ներկայացուցչի կողմից ներկայացված՝ ընկերության տնտեսական գործունեության (հաշվապահական հաշվառման, աուդիտի իրականացման, վարչարարության և այլ հարցերի) վերաբերյալ առաջարկությունների կիրառման վերաբերյալ տեղեկատվություն

 

 

 

ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

 

 

____________________________ 

(ստորագրությունը)

 

_____________________________

(անունը, ազգանունը)

 _____ _______________ 202  թ.

 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի ղեկավար                              Ա. Հարությունյան

  • Քննարկվել է

    13.06.2025 - 30.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Գերատեսչություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1541

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: