ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2025 ԹՎԱԿԱՆԻ N _______ - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԳՏԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՀՈՂՄԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՋՐԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետը, 9-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերը, 24-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արեգնադեմի միջնակարգ դպրոց» (պետական գրանցման համարը` 46.210.00075), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց» (պետական գրանցման համարը` 46.210.00065), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» (պետական գրանցման համարը` 46.210.00076), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ջրաձորի միջնակարգ դպրոց (պետական գրանցման համարը` 46.210.00070) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության՝
1) առարկան յուրաքանչյուր սովորողի կրթության կազմակերպումն է՝ հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացման միջոցով: Կարող է իրականացնել նաև նախադպրոցական (ավագ տարիքի խումբ՝ 5-6 տարեկան) ծրագրեր՝ նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում.
2) նպատակը յուրաքանչյուր սովորողի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթական գործընթացին առավելագույն մասնակցության և հանրակրթության պետական չափորոշչով սահմանված արդյունքների ապահովումն է:
- Սահմանել, որ`
1) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձերի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
- Սահմանել որ, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի աշխատակազմն է, ի դեմս՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի, և վերջինիս է վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները:
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝
1) մեկամսյա ժամկետում ապահովել՝
ա. սույն որոշման 1-ին կետում՝ նշված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման հետ կապված աշխատանքները՝ գույքագրման աշխատանքների իրականացումը (սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթաց), հաստատել փոխանցման ակտերը, գույքի կազմը և արժեքը, միաձուլման պայմանագիրը,
բ. հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը:
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնվող՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և հաստատել գույքի հանձնման-ընդունման ակտերը.
3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության դադարեցման և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության օրենսդրությամբ սահմանված պետական գրանցումը.
4) ապահովել սույն որոշմամբ վերակազմակերպված Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների սովորողների շարունակական ուսումնառության բնականոն գործընթացը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունում, որը գործելու է Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ամասիա համայնք, Արեգնադեմ բնակավայր 15-րդ փողոց, 2/1 հասցեում գտնվող մասնաշենքում:
- Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.
2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում.
3) համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում.
4) սովորողների սննդի կազմակերպում.
5) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում․
6) կրթական, սպորտային և մշակութային միջոցառումների ընթացքում սննդի և (կամ) կացության կազմակերպում:
Թույլատրել շահույթն օգտագործել ընթացիկ, ինչպես նաև կապիտալ ծախսերի համար՝ լիազոր մարմնի թույլտվությամբ:
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում լուծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2011 թվականի ապրիլի 14-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 56/0011, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի հունիսի 27-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 100/0013 և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2012 թվականի հուլիսի 3-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 70/0012 պայմանագրերը՝ սահմանելով, որ պայմանագրերի լուծման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միջոցների հաշվին:
8․ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ամասիա համայնք, Արեգնադեմ բնակավայր 15-րդ փողոց, 2/1 հասցեում գտնվող շենքի անհատույց օգտագործման պայմանագիր։ Պայմանագրի նոտարական վավերացումից ծագող գույքային իրավունքների գրանցման ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան