Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԳՏԱՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՀՈՂՄԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ՋՐԱՁՈՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ «ԱՐԵԳՆԱԴԵՄԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Շիրակի մարզի «Գտաշենի միջնակարգ դպրոց», ՀՀ Շիրակի մարզի «Հողմիկի միջնակարգ դպրոց» և ՀՀ Շիրակի մարզի «Ջրաձորի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմակերպման և ՀՀ Շիրակի մարզի Արեգնադեմի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ին միացնելու նպատակն է

  • ապահովել սովորողների կրթություն ստանալու հնարավորությունը՝ 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի հանրակրթական հիմնական ծրագրերի ուսուցումը նորակառույց ուսումնական շենքում կազմակերպելու միջոցով,
  • բարձրացնել ուսման որակը՝ դպրոցն համալրելով արհեստավարժ մասնագետներով և մանկավարժներով,
  • ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:

 

  • Քննարկվել է

    10.06.2025 - 25.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2028

Տպել

Առաջարկներ`

Սոնա Գևորգյան

16.06.2025

Համաձայն ՀՀ կառավարության 27 օգոստոսի 2020 թվականի N 1411-Լ «ՋՐԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՎԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ/ԱԽՈՒՐՅԱՆ ԳԵՏ, ՓՈՒԼ 1» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ որոշման՝ նոր գյուղի կառուցման շրջանակում Ջրաձոր բնակավայրի համար նախատեսված է կառուցել դպրոց վերաբնակեցման վայրում։ Այս նախագծում հարկ է հաշվի առնել վերաբնակեցման ենթակա Ջրաձոր բնակավայրի միջնակարգ դպրոցի կառուցման վերաբերյալ ՀՀ կառավարության N 1411-Լ վերոնշյալ որոշումը։

Sharvik Petrosyan

16.06.2025

Բացի այդ, նոր կրթական միջավայրում երեխաները կարող են բախվել ներանձնային խնդիրների, ներառյալ վախ, անհանգստություն, հարմարվելու դժվարություն և հարաբերությունների լարում՝ հատկապես եթե նրանք ընկալվում են որպես «օտար» կամ «նորեկ»։ Այս ամենը բացասաբար կազդի նրանց ուսումնական առաջադիմության և ընդհանուր բարեկեցության վրա։ Նաև նպաստելով երեխաների մոտ տարբեր տեսակի սթրեսների առաջացմանը

Ջուլիետա Պետրոսյան

16.06.2025

Վերջին շրջանում շրջանառվում է "Հողմիկի միջնակարգ դպրոց " ՊՈԱԿ_ի փակման և "Արեգնադեմի միջնակարգ դպրոց " ՊՈԱԿ_ի հետ միացնելու որոշումը։ Ցանկանում ենք համայնքի անունից արտահայտել մեր լուրջ մտահոգությունն այս կապակցությամբ։ Նախ և առաջ կարևոր ենք համարում ընդգծել, որ նման որոշումը չի բխում մեր գյուղի երեխաների և ընտանիքների շահերից և հանգեցնելու է հետևյալ խնդիրների. • Ճանապարհների անմխիթար վիճակը՝ դպրոց տանող ճանապարհը հատկապես ձմեռային ամիսներին դառնում է անանցանելի։ Անվտանգ երթևեկությունը խիստ կասկածելի է, ինչը լուրջ ռիսկ է երեխաների կյանքի և առողջության համար։ • Հեռավորությունը՝ այն դպրոցը, որին պետք է միացվի մեր դպրոցը, գտնվում է զգալի հեռավորության վրա, ինչը նշանակում է երկարատև ու հոգնեցուցիչ ճանապարհ ամեն օր՝ հատկապես փոքր երեխաների համար։ • Համայնքի անհամաձայնությունը՝ գյուղի բնակիչների մեծամասնությունը դեմ է դպրոցի փակմանը։ Դպրոցը մեր համայնքի կյանքի կենտրոններից է՝ այն միայն կրթական հաստատություն չէ, այլ նաև համայնքային մշակութային կյանքի առանցք։ • Սոցիալական հետևանքները՝ դպրոցի փակումը կհանգեցնի ծնողների դժգոհության, երեխաների անընդհատ բացակայությունների, իսկ որոշ ընտանիքների՝ անգամ տեղահանման մտադրության։ Բացի այդ, 2023 թվականին կառավարության ծրագրի շրջանակներում դպրոցում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ․ փոխվել են բոլոր պատուհաններն ու դռները։ Ներկայումս դպրոցը գտնվում է բարվոք վիճակում և լիովին հնարավոր է շարունակել ուսումնական գործընթացը։ Չնայած աշակերտների թվի այս պահի դրությամբ քիչ լինելուն, առաջիկա տարիներին սպասվում է աշակերտների թվի աճ, քանի որ 5 տարեկանից փոքր երեխաների թվաքանականը շատ է։ Դպրոցը ունի համապատասխան լիցենզիա՝ մինչև 150 աշակերտի համար՝ առաջին և երկրորդ կրթական աստիճանները իրականացնելու նպատակով։ Վերջին տարիներին դպրոցն ապահովել է կրթության բարձր որակ․ աշակերտների շուրջ 80 տոկոսը հաջողությամբ ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություններ։ Հաշվի առնելով վերը նշված կետերը` հորդորում ենք վերանայել դպրոցի փակման որոշումը

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: