Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նախագծի ընդունման նպատակն է սահմանել բժշկական արտադրատեսակների գրանցման ներպետական կարգ, որը կգործի մինչև Համաձայնագիր 11-րդ հոդվածով սահմանված ժամկետի ավարտը:

  • Քննարկվել է

    21.05.2025 - 05.06.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2250

Տպել

Առաջարկներ`

Մեդէքսպերտ ՍՊԸ

05.06.2025

Հարգելի գործընկեր Ներկայիս կարգավորումներով ՀՀ ներմուծվող բժշկական արտադրատեսակների (ԲԱ) նկատմամբ սահմանված պահանջները, մասնավորապես ազատ վաճառքի վկայականը (Free Sale Certificate), ինչպես նաև ԲԱ <<խմբաքանակի որակը հավաստող փաստաթուղթ>>-ը՝ (Certificate of Analysis, Test Report) տրված արտադրողի կողմից, չեն երաշխավորում դրանց որակն, արդյունավետությունն ու անվտանգությունը, քանի որ վերոնշյալ փաստաթղթերը տրամադրողը հենց արտադրողն է, այսինքն հանդիսանում է շահագրգիռ կողմ, որը չի կարող իր տնտեսական շահերին դեմ գնալ։ Ելնելով վերոգրյալից առաջարկում ենք բարձրացնել ՀՀ ներմուծվող ԲԱ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի պահանջները, մասնավորապես պահանջել կամ EU MDR վկայական՝ տրված լիազոր մարմնի կողմից կամ FDA510k կամ FDA շտեմարանում արտադրողի գրանցման համարը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: