Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Կարինե Հովհաննիսյան 05.05.2025 11:52:14 Անձամբ կարծում եմ, որ առաջարկվող փոփոխությունները շատ դրական են և արդարացի: Օդային երթևեկության կառավարման կարգավարները կատարում են չափազանց կարևոր և պատասխանատու աշխատանք, որի արդյունքում բազմաթիվ մարդկանց կյանքեր են պահպանվում: Նրանց աշխատանքը կապված է մեծ հոգեբանական լարվածության և մշտական բարձր կենտրոնացման հետ: Աշխատանքային ստաժը երկու գործակցով հաշվարկելը լիովին արդարացի է և համապատասխանում է նման պատասխանատու աշխատանքի բնույթին: Նմանատիպ արտոնություններ կիրառվում են նաև այլ երկրներում, և ուրախ եմ, որ Հայաստանը ևս հետ չի մնում միջազգային փորձից: Առանձնապես ուրախալի է այն փաստը, որ կենսաթոշակների վերահաշվարկը կկատարվի ավտոմատ կերպով, առանց շահառուների դիմումի: Ընդունվել է ի գիտություն։
2 Gug Torosyan 05.05.2025 16:56:17 Ի հարկե ցանկացած դրական փոփոխություն առաջխաղացում է ցանկացած ոլորտում, այս փոփոխությունը նույնպես դրական առաջխաղացում կարող է հանդիսանալ ներկայիս և ապագա կարգավար թոշակառուների համար, սակայն ցավով ուզում եմ արձանագրենք, որ նույնիսկ 2 գործակցով հաշվարկելիս (հաշվարկելով առավելագույնը 40 տարվա աշխ․ ստաժը), որն ինչպես հասկանում եմ նույնիսկ նվազագույն աշխատավարձի չափ չի կազմում՝ դժվար է պատկերացնել միայնակ թոշակառուի կյանքը։ Ընդունվել է ի գիտություն։
3 Կարինե Աբրահամյան 08.05.2025 16:28:28 Ավիակարգավարի աշխատանքը բարդ է, սթրեսային և հերթափոխային, ինչի հետևանքով ավիակարգավարները առողջական խնդիրների են հանդիպում դեռ վաղ տարիքից, նման մարդիկ պետք է ստանան պետական աջակցություն, զգան ապահով` իրենց երկրին ծառայելով։ Ընդունվել է ի գիտություն։
4 Լևոն Ղարիբյան 08.05.2025 16:32:15 Ավիակարգավարների (կամ՝ օդային երթևեկության կարգավորողների) աշխատանքը օդային տրանսպորտի համակարգի հիմնասյուներից մեկն է։ Նրանց մասնագիտական գործունեությունը հաճախ կատարվում է ծայրահեղ լարված և պատասխանատու պայմաններում՝ ուղղակիորեն ազդելով թռիչքների և ուղևորների կյանքի անվտանգության վրա։ Հաշվի առնելով հետևյալ հանգամանքները՝ • ծառայության բարձր ռիսկայնությունը, • առողջության վրա երկարաժամկետ բեռնվածությունը (հոգեկան և ֆիզիկական), • մասնագիտության համար անհրաժեշտ երկարատև ուսուցումն ու մշտական վերապատրաստումները, • սահմանափակ աշխատանքային տարիքը (շատ երկրներում կարգավարները թոշակի են անցնում ավելի վաղ), հիմնավորված է ավիակարգավարների համար թոշակների վերանայման և բարձրացման անհրաժեշտությունը։ Ընդունվել է ի գիտություն։
5 Հայկուհի Դանիելյան 09.05.2025 22:25:21 Ողջույն։ Խիստ պատասխանատու աշխատանք, որն ըստ արժանվույն է գնահատվում բոլոր երկրներում, եթե այժմյան աշխատավարձը կարելի համարել բարձր, կենսաթոշակի հարցում թերացումը մեծ է։ Մեր դիսպետչերների աշխատանքը իր բարդությամբ շատ հարցերում գերազանցում է եվրոպական որոշ երկրների աշխատանքին, բայց իրենց թոշակները աշխատավարձերին համարժեք են, իսկ դուք դեռ մտածում եք 2 գործակից բարձրացնել, թե ոչ։ Որակ պահանջել ինչպես առաջատար երկրներում , բայց չապահովել արժանավայել վարձատրություն , հարիր չէ Ընդունվել է ի գիտություն։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: