Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ՔՈԼԵՋՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

---- ----ի 2025 թվականի N ------Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՄԻ ՇԱՐՔ ՔՈԼԵՋՆԵՐ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-Ի N 1210-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում գործող պետական քոլեջների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի։
  2. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված այն կազմակերպությունները, որոնց համար N 1 հավելվածում նշված գործող ու նոր անվանումները տարբերվում են, վերանվանել համաձայն N 1 հավելվածում նշված նոր անվանման:
  3. Հաստատել Հայաստանի Հանրապետության` պետական ոչ առևտրային կազմակերպության կազմակերպաիրավական ձև ունեցող պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի:
  4. Հաստատել Հայաստանի Հանրապետության` հիմնադրամի կազմակերպաիրավական ձև ունեցող պետական քոլեջի օրինակելի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի:
  5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների գործունեության հիմնական առարկան ու նպատակը արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ու ուսուցման կրթական ծրագրերի իրականացման միջոցով արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ու ուսուցման համակարգված կրթական գործընթացի կազմակերպումն է, որով անձի մեջ ձևավորվում են անհրաժեշտ մասնագիտական կարողունակություններ և աշխատանքային փորձ կուտակելու հնարավորություն՝ որակավորված մասնագիտական գործունեություն իրականացնելու, ներկայի և ապագայի մարտահրավերներին դիմակայելու, փոփոխվող աշխատաշուկային արձագանքելու, նոր պայմաններին հարմարվելու, շարունակական մասնագիտական կատարելագործման ու զարգացման համար։
  6. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով կառավարման լիազորությունները՝ համաձայն սույն որոշման N 1 հավելվածի, ըստ քոլեջների ենթակայության՝ վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
  7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Վերնագրից հանել «և Հայաստանի Հանրապետության պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու» բառերը.
  • N 2 հավելվածը ուժը կորցրած ճանաչել.
  • N 3 հավելվածը ուժը կորցրած ճանաչել.
  • 2, 2.1, 2.2, 3, 3.1, 5 և 6 կետերը ուժը կորցրած ճանաչել։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության արհեստագործական հոսքով ավագ դպրոցներն արհեստագործական ուսումնարաններ վերանվանելու, մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1210-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • Վերնագրից հանել «, «Հայաստանի Հանրապետության պետական արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու» բառերը.
  • N 2 հավելվածը ուժը կորցրած ճանաչել.
  • 2, 8, 8.1 և 9 կետը ուժը կորցրած ճանաչել։
  1. Սույն որոշման համաձայն վերանվանվող կազմակերպությունների վերանվանման, ինչպես նաև նոր օրինակելի ձևի կանոնադրության հիման վրա նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման հետ կապված փաստաթղթերի հաստատման լիազորությունները վերապահել ըստ քոլեջների ենթակայության լիազոր պետական մարմնի ղեկավարին։
  2. Սույն որոշման համաձայն վերանվանվող կազմակերպությունների վերանվանման, ինչպես նաև նոր օրինակելի ձևի կանոնադրության հիման վրա նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման հետ կապված պետական տուրքի գծով ծախսերը կատարվելու են համապատասխան կազմակերպությունների միջոցների հաշվին։
  3. Սույն որոշմամբ վերանվանվող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը (տնօրենը) վերանշանակվում է առանց մրցույթի և շարունակում պաշտոնավարել մինչև լիազոր մարմնի և տնօրենի հետ կնքված պայմանագրով սահմանված ժամկետը:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Այդուհանդերձ, սույն որոշման 7-րդ կետի 3-րդ ենթակետը և 8-րդ կետի 3-րդ ենթակետը յուրաքանչյուր պետական քոլեջների մասով ուժի մեջ են մտնում սույն որոշման 13-րդ կետի համաձայն դրա նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման պահից։
  5. Սույն որոշման համաձայն վերանվանվող կազմակերպությունների վերանվանումը, ինչպես նաև նոր օրինակելի ձևի կանոնադրության հիման վրա նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը պետք է իրականացվի սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 6 (վեց) ամսվա ընթացքում։ Մինչև նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը համապատասխան կազմակերպությունների խորհուրդների ու հոգաբարձուների խորհուրդները շարունակում են իրենց գործունեությունը, իսկ նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցման պահից խորհրդի անդամների լիազորությունները դադարում են։

Հայաստանի Հանրապետության վարչապետ                    Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2025 թվականի
___ 1-ի N ___-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋՆԵՐԻ

NN
ը/կ

Հին անվանումը

Գործող անվանումը

Նոր անվանումը

Լիազորված
պետական
մարմինը

1

2

3

4

1.      

«Երևանի N 4 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 1 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

2.      

«Երևանի N 12 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 4 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 4 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

3.     

«Երևանի N 16 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 6 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 6 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Երևանի N 17 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

4.      

«Երևանի N 23 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 8 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի արհեստի  պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Երևանի N 24 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 9 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 19 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 7 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

5.      

«Երևանի N 29 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի զարդարվեստի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի զարդարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Երևանի N 14 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 5 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 10 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

6.     

«Գյումրու N 33 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գյումրու N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գյումրու N 1 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

7.      

«Գյումրու N 43 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գյումրու N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գյումրու N 3 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Գյումրու N 42 արհեստագործական ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն

8.     

«Աբովյանի N 4 հատուկ պրոֆտեխուսումնարան»

«Աբովյանի N 2 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

(Աբովյանի քրյակատարողական հիմնարկում)

Մարման եղանակով փակվել է

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

9.     

«Հրազդանի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Հրազդանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն 

«Հրազդանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 

10.    

«Բյուրեղավանի N 51 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Բյուրեղավանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Բյուրեղավանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

11.     

«Էջմիածնի N 53 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Էջմիածնի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Էջմիածնի N 2 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

12.    

«Աշտարակի N 56 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Աշտարակի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Աշտարակաի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն 

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

13.    

«Արագածի N 77 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Արագածի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Արագածի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

14.    

«Մարալիկի N 91 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Մարալիկի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Մարալիկի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

15.    

«Նաիրիի N 92 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Նաիրիի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Նաիրիի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

16.    

Վանաձորի N 31 հանրակրթական դպրոց

«Վանաձոր Կ. Ղարաքեշիշյանի անվան պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Վանաձոր Կ. Ղարաքեշիշյանի անվան պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Վանաձորի N 1 արհեստագործական ուսումնարան

17.    

Երևանի պետական արդյունաբերական
քոլեջ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագիր 

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Երևանի պետական արդյունաբերական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

18.    

Երևանի պետական ճարտարագիտական քոլեջ

«Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

19.    

Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ

«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

20.   

Երևանի կիրառական քիմիայի պետական քոլեջ

«Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

21.    

Երևանի թեթև արդյունաբերության
պետական քոլեջ

«Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

22.   

Երևան սննդի արդյունաբերության
պետական քոլեջ

«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության, հայ-հունական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության, հայ-հունական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Երևան սննդի արդյունաբերության պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

23.   

Երևանի պետական
ֆինանսատնտեսագիտական քոլեջ

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագիր

«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագիր

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Երևանի N 11 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի N 3 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

24.   

Երևանի Ն. Աճեմյանի անվան առևտրի և սպասարկման պետական քոլեջ

«Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի տարածաշրջանային N 2 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

25.   

Երևանի պետական հումանիտար-
տեխնիկական քոլեջ

«Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

26.   

«Երևանի Ա. Բակունցի անվան պետական մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագիր

Մարման եղանակով փակվել է

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

27.   

Երևանի պետական հումանիտար քոլեջ

«Երևանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

28.   

Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ

«Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

29.   

Երևանի Ա. Բաբաջանյանի
անվան պետական
երաժշտամանկավարժական
քոլեջ

«Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտա- մանկավարժական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտա- մանկավարժական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

30.   

Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ

«Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

31.    

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջ

«Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագիր

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

32.   

Գյումրու պետական ճարտարագիտական քոլեջ

«Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

33.   

Գյումրու պետական տեխնիկական քոլեջ

«Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գյումրու պետական տեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

34.   

Գյումրու պետական մանկավարժական
քոլեջ

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագիր

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի միջին մասնագիտական կրթական ծրագիր

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

35.   

Գյումրու Կարա- Մուրզայի անվան
պետական երաժշտական քոլեջ

«Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

36.   

Արթիկի պետական քոլեջ

«Արթիկի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Արթիկի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

37.   

Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ

«Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Վանաձորի Ս. Թևոսյանի անվան պետական պոլիտեխնիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

38.   

Վանաձորի պետական տեխնոլոգիական քոլեջ

«Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Լոռու տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

39.   

Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան պետական արվեստի քոլեջ

«Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան պետական արվեստի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան պետական արվեստի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

40.   

Ալավերդու պետական քոլեջ

«Ալավերդու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Ալավերդու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

41.    

Սպիտակի պետական քոլեջ

«Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

42.   

Գավառի պետական երաժշտական
քոլեջ

«Գավառի պետական երաժշտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գավառի պետական արվեստի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

43.   

«Սևանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Սևանի բազմագործառութային պետական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Սևանի բազմագործառութային պետական քոլեջ»  պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Սևանի ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Սևանի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

44.   

Մարտունու պետական քոլեջ

«Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

 Մարտունի քաղաքի N 2 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Մարտունու արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

45.   

Վարդենիսի պետական քոլեջ

«Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Վարդենիսի «Բադեյան» պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

46.   

Կապանի պետական ճարտարագիտական քոլեջ

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

47.   

Կապանի պետական արվեստի քոլեջ

«Կապանի պետական արվեստի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Կապանի պետական արվեստի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

48.   

Գորիսի պետական մանկավարժական
քոլեջ

«Գորիսի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գորիսի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

«Գորիսի պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

49.   

«Սիսիանի պետական հումանիտար քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Սիսիանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Սիսիանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

50.   

«Սիսիանի պետական տնտեսագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

51.    

Մեղրու պետական քոլեջ

«Մեղրու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Մեղրու պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

52.   

Իջևանի պետական քոլեջ

«ՏավուշիՊատրիկ Տէվէճեան տարածաշրջանային պետական  քոլեջ» հիմնադրամ

«ՏավուշիՊատրիկ Տէվէճեան տարածաշրջանային պետական  քոլեջ» հիմնադրամ

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

53.   

«Դիլիջանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Դիլիջանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Դիլիջանի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

54.   

Դիլիջանի արվեստի պետական քոլեջ

«Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Դիլիջանի արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

55.   

«Բերդի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Բերդի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Բերդի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Տավուշի N 81 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Բերդի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

56.   

Արմավիրի Ս. Լուկաշինի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

«Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Արմավիրի պետական բժշկական քոլեջ

57.   

«Աբովյանի պետական ճարտարագիտական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Աբովյանի N 48 ավագ դպրոց (արհեստագործական հոսքով)» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Աբովյանի N 1 արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

58.   

Հրազդանի պետական քոլեջ

«Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի
նախարարություն

Հրազդանի պետական բժշկական  քոլեջ

59.   

Չարենցավանի պետական քոլեջ

«Չարենցավանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Չարենցավանի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

60.   

Արմավիրի արվեստի պետական
քոլեջ

«Արմավիրի արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Արմավիրի արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

61.    

Էջմիածնի պետական քոլեջ

«Էջմիածնի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Էջմիածնի Վ. Համազասպյանի անվան N 1 պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

62.   

Արարատի պետական քոլեջ

«Արարատի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Արարատի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

63.   

Եղեգնաձորի պետական քոլեջ

«Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

64.   

«Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Երևանի միջին մասնագիտական կրթական ծրագիր

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Երևանի միջին մասնագիտական կրթական ծրագիր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

65.   

«Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Գյումրու միջին մասնագիտական կրթական ծրագիր

Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Գյումրու միջին մասնագիտական կրթական ծրագիր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

66.   

«Վանաձորի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի միջին մասնագիտական կրթական ծրագիր

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի Վանաձորի միջին մասնագիտական կրթական ծրագիր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

67.   

Ստեփանավանի պրոֆ. Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ

«Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Ստեփանավանի պրոֆեսոր Ա. Քալանթարի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

68.   

Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական
քոլեջ

«Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գավառի ակադեմիկոս Ա. Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

69.   

Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական
գյուղատնտեսական քոլեջ

«Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

70.   

Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ

«Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

71.    

«Երևանի պետական բժշկական համալսարանի քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագիր

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագիր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

72.   

Երևանի պետական հենակետային
բժշկական քոլեջ

«Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

73.   

«Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերություն

74.   

Երևանի «Էրեբունի» պետական
բժշկական քոլեջ

«Երևանի հայ-ամերիկյան «Էրեբունի» պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Լուծարված է

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

75.   

«Գյումրու բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Գյումրու պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գյումրու պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

76.   

«Վանաձորի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Վանաձորի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Վանաձորի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

77.   

«Կապանի բժշկական ուսումնարան» պետական փակ բաժնետիրական ընկերություն

«Կապանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Կապանի պետական բժշկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

78.   

«Երևանի մշակույթի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

«Երևանի էստրադայի և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

79.   

Երևանի պարարվեստի պետական քոլեջ

«Երևանի պարարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի պարարվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

80.   

Երևանի օլիմպիական հերթափոխի
պետական մարզական քոլեջ

«Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

81.    

Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ

«Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

82.   

Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ

«Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Աբովյանի պետական էներգետիկական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

83.   

Արտաշատի պետական քոլեջ

«Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Արարատի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

84.   

«Սպիտակի պետական գյուղատնտեսական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Սպիտակի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

85.   

«Թալինի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

«Արագածոտնի տարածաշրջանային պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2025 թվականի
___ 1-ի N ___-Ն որոշման

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«_____________________________________________ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
  2. «_______________________________________պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ քոլեջ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսացող մասնագիտական ուսումնական հաստատություն է:
  3. Քոլեջի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր): Քոլեջն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ, ինչպես նաև հիմնարկ, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ունենալ միայն հիմնադրի որոշմամբ։
  4. Քոլեջի անվանումն է`
  • հայերեն լրիվ՝ «_________________________________________պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպություն.
  • հայերեն կրճատ՝ «_______________________________________ » ՊՈԱԿ.
  • ռուսերեն լրիվ՝ Государственная Некоммерческая Организация «____________________________________ государственный колледж».
  • ռուսերեն կրճատ՝ ГНО «________________________________________».
  • անգլերեն լրիվ՝ «_____________________________________________________state cօllege» Nօncօmmercial State Organizatiօ
  • անգլերեն կրճատ՝ «_________________________________________» NSO:
  1. Քոլեջի գտնվելու վայրը` _____________________________________________________ :
  2. Քոլեջը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Քոլեջն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  3. Քոլեջն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, նախահաշիվ, գանձապետական հաշիվ և բանկային հաշիվ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
  4. Քոլեջը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք: Քոլեջը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցներ ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել ռուսերեն և (կամ) անգլերեն լեզուներ:
  5. Քոլեջն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
  6. Քոլեջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել հայաստանյան ու օտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ:

  1. ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
  2. Քոլեջի գործունեության հիմնական առարկան ու նպատակը արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (այսուհետ՝ ՄԿՈՒ) կրթական ծրագրերի իրականացման միջոցով ՄԿՈՒ համակարգված կրթական գործընթացի կազմակերպումն է, որով անձի մոտ ձևավորվում են անհրաժեշտ մասնագիտական կարողունակություններ և աշխատանքային փորձ կուտակելու հնարավորություն՝ որակավորված մասնագիտական գործունեություն իրականացնելու, ներկայի և ապագայի մարտահրավերներին դիմակայելու, փոփոխվող աշխատաշուկային արձագանքելու, նոր պայմաններին հարմարվելու, շարունակական մասնագիտական կատարելագործման ու զարգացման համար։
  3. Քոլեջն իրականացնում է «Կրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներով նախատեսված, ինչպես նաև օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ չարգելված գործառույթներ։
  4. Քոլեջը կրթական ծրագրերն իրականացնում է առնվազն արհեստագործական կամ մասնագիտական կրթական ծրագրերի մակարդակի իրականացման իրավունքի և առնվազն մեկ որակավորման լիցենզիայի առկայության դեպքում՝ հիմնական կամ միջնակարգ կրթության հիմքով, բացառությամբ փորձարարական կարգով իրականացվող որակավորումների ծրագրերի։
  5. Իր գործառույթներն իրականացնելիս՝ քոլեջը մշտապես ձգտում է ապահովել սովորողների կարիերայի ուղղորդումը և մասնագիտական կողմնորոշումը՝ նպաստելով որակավորման ընտրության, կարիերայի ուղու և մասնագիտական աճի, զբաղվածության և աշխատաշուկայում մրցունակության հարցերում գիտակցված որոշումների կայացմանը։
  6. Իր գործառույթներն իրականացնելիս քոլեջը մշտապես ձգտում է ապահովել ուսումնառության անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, ուսանողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի։
  7. Քոլեջը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով, լիցենզիայի հիման վրա իրականացնել հանրակրթական կրթական ծրագրեր։
  8. Քոլեջի կողմից իրականացվող համապատասխան մակարդակի որակավորման ծրագրի հիման վրա Քոլեջը կարող է մշակել և իրականացնել վերջնարդյունք ապահովող միկրոորակավորման ծրագրեր։
  9. Քոլեջը կարող է մշակել և իրականացնել նաև լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնցով ձեռք բերված ուսումնառության արդյունքները վկայագրվում են և հիմք են միկրոորակավորման համար:

  1. ՔՈԼԵՋԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
  2. Քոլեջի կառավարման մարմիններն են`
    • հիմնադիրը.
    • Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ լիազորված պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին).
    • քոլեջի կոլեգիալ կառավարման մարմինը` խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ).
    • քոլեջի գործադիր մարմինը` տնօրենը (այսուհետ` տնօրեն):

  1. ՔՈԼԵՋԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԻՄՆԱԴՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
  1. Հիմնադիրն իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։ Եթե որևէ հարցով որոշում կայացնելու իրավասությունը վերապահված չէ քոլեջի կառավարման այլ մարմիններին, ապա դրա վերաբերյալ որոշումը կայացվում է հիմնադրի կողմից։
  2. Լիազոր մարմինը իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները։
  3. Լիազոր մարմինը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝
    • գնահատում է տնօրենի վերապատրաստման կարիքներն ու կազմակերպում դրան համապատասխան սահմանված ծրագրով վերապատրաստում.
    • օրենքով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված մարմիններից և կառույցներից խորհրդի անդամի թեկնածությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է խորհրդի անվանական կազմը.
    • օրենքով նախատեսված դեպքերում (այդ թվում՝ խորհրդի դիմումով) որոշում է կայացնում տնօրենի լիազորությունների դադարեցման վերաբերյալ.
    • օրենքով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում որոշում է կայացնում խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման վերաբերյալ.
    • վերահսկողություն է իրականացնում քոլեջին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, օրենքով սահմանված դեպքերում համաձայնություն է տալիս քոլեջի գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
    • կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տնօրենի և խորհրդի` օրենսդրության պահանջներին հակասող իրավական ակտերը.
    • իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված  այլ լիազորություններ:
  4. Կառավարման, կրթության կազմակերպման, ուսումնառության վերջնարդյունքների ստուգման և ճանաչման, որակի ապահովման հարցերում Քոլեջը օրենքով սահմանված կարգով համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական գործընկերների հետ։

  1. ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

  1. Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից[1], որոնց անվանական կազմը սույն կանոնադրության 26-րդ կետով սահմանված կարգով առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հաստատում է լիազոր մարմինը:
  2. Խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
  3. Խորհրդի անդամներից[2]՝
    • երկուսին առաջադրում է լիազոր մարմնի ղեկավարը՝ քոլեջի որակավորումների (ուղղվածության) ոլորտի իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ոլորտը սպասարկող գործատուների ներկայացուցիչներից կամ ոլորտում հեղինակավոր այլ անձանցից՝ լիազոր մարմնի սահմանած կարգով.
    • երկուսին առաջադրում են քոլեջի որակավորումների (ուղղվածության) ոլորտներում մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունները՝ լիազոր մարմնի սահմանված կարգով՝ քոլեջի հետ տվյալ ոլորտում առավել ակտիվ համագործակցող կամ կրթական ծրագիր իրականացնող գործատուներից.
    • երկուսին առաջադրում է Քոլեջի մանկավարժական խորհուրդը կամ աշխատողների ընդհանուր ժողովը՝ մանկավարժական աշխատողների կազմից՝ սույն կանոնադրության 81-րդ կետով նախատեսված կարգով․
    • մեկին առաջադրում են ուսանողական ինքնակառավարման մարմին(ներ)ը՝ ուսանողության ներկայացուցիչներից՝ սույն կանոնադրության 96-րդ կետով նախատեսված կարգով:
  4. Խորհրդի անդամ չի կարող լինել տնօրենը:
  5. Յուրաքանչյուր անդամ պետք է ընտրվելուց հետո քոլեջի տնօրենին ու խորհրդի նախագահին ներկայացնի խորհրդի աշխատանքների առնչությամբ օգտագործման համար իր կոնտակտային տվյալները, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, հաղորդակցության հավելվածների հետ կապակցված հեռախոսահամարը կամ օգտագործողի անունը (կախված նրանից, թե որն է անհրաժեշտ ու բավարար տվյալ հավելվածի միջոցով իր հետ կապ հաստատելու համար)։ Կոնտակտային տվյալների որևէ փոփոխության մասին անդամը պարտավոր է անմիջապես ծանուցել խորհրդի նախագահին ու քոլեջի տնօրենին։
  6. Խորհուրդն իր կազմից, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ: Թեկնածուներ կարող են առաջադրել (այդ թվում՝ ինքնառաջադրվել) խորհրդի անդամները։ Խորհրդի նախագահ չի կարող ընտրվել Խորհրդի ուսանող կամ մանկավարժական աշխատող անդամը:
  7. Խորհրդի նախագահն ընտրվում է երեք տարի ժամկետով, իսկ եթե նրա` որպես խորհրդի անդամի լիազորությունների ժամկետի ավարտին մնացել է երեք տարուց պակաս, ապա այդ ժամկետով։
  8. Նախագահը՝
    • կազմակերպում է խորհրդի աշխատանքները,
    • գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք,
    • կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը,
    • իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
  9. Այն դեպքում, երբ խորհրդի նախագահ դեռ չի ընտրվել, կամ եթե նախագահը բացակայում է խորհրդի նիստից, նիստը սկսելուց անմիջապես հետո նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ ընտրվում է նիստի նախագահող, ով նախագահում է տվյալ նիստը։ Այն դեպքում, երբ խորհրդի նախագահ դեռ չի ընտրվել, խորհրդի նիստը հրավիրում է տնօրենը։ Եթե նախագահող չի ընտրվում, ապա նիստը նախագահում է նիստին ներկա տարիքով ավագ անդամը, բացառությամբ քոլեջի ուսանող կամ մանկավարժական աշխատող անդամի։

  1. ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Խորհուրդն իրականացնում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ սույն կանոնադրությամբ և իր աշխատակարգով նախատեսված կարգով։
  2. Մինչև խորհրդի ձևավորումը օրենքով սահմանված դեպքերում խորհրդի որոշ լիազորություններ ժամանակավորապես իրականացնում է քոլեջի տնօրենը՝ օրենքով սահմանված կարգով։
  3. Խորհուրդը հավանություն է տալիս քոլեջի կողմից խոշոր գործարքների կնքմանը։ Ընդ որում, խորհրդի հավանությունը ստացած խոշոր գործարքը կատարվում է լիազոր պետական մարմնի համաձայնությամբ:
  4. Խորհրդի հավանություն պահանջող խոշոր գործարք է համարվում այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են պետական կազմակերպության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարք(ներ) կատարելու մասին որոշման ընդունման օրվան նախորդող եռամսյակի հաշվապահական հաշվետվությամբ քոլեջի ակտիվների ընդհանուր արժեքի քսան տոկոսից ավելին: Խոշոր չեն այն գործարքները, որոնք կատարվում են քոլեջի առօրյա գործունեության ընթացքում և հանդիսանում են քոլեջի կանոնադրական նպատակներից ուղղակիորեն բխող գործառույթ:
  5. Քոլեջի հաստիքացուցակի ու բյուջեի շրջանակներում խորհուրդը հաստատում է տնօրենի և աշխատակիցների պարգևատրման, նյութական խրախուսման ներքին կանոնակարգերը (որոնք պետք է հիմնվեն այդ թվում կատարողականի գնահատման վրա), լիազոր պետական մարմնի հաստատմանը ներկայացնելու համար հավանություն է տալիս տնօրենին վճարվող հիմնական աշխատավարձի չափին, պարգևավճարի ու այլ լրացուցիչ վարձատրության (բացի օրենսդրությամբ սահմանված հավելումներից ու հավելավճարներից) չափին ու հիմնավորմանը։
  6. Քոլեջի բյուջեի շրջանակներում խորհուրդը սահմանում է ուսանողական ինքնակառավարման մարմիններին հատկացվող ընդհանուր ֆինանսավորման չափը, գույքի և այլ ռեսուրսների (այդ թվում՝ հավելյալ) տրամադրման դեպքերը, նվազագույն չափը, դրանց օգտագործման պայմանները և հաշվետվողականության կարգը.
  7. Քոլեջի ուսանողների կրթության և դաստիարակության որակի կատարելագործման, մանկավարժական կազմի աշխատողների մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման հմտությունների ու կարողությունների բարձրացման, ինչպես նաև առաջավոր փորձի կիրառման նպատակով խորհուրդը կարող է ստեղծել քոլեջի մանկավարժական, ուսումնամեթոդական մասնագիտական խորհուրդներ, մշակույթի կամ սպորտի ոլորտի որակավորման կրթական ծրագիր իրականացնելու դեպքում՝ ստեղծագործական կամ գեղարվեստական խորհուրդներ,ինչպես նաև ամբիոններ, մասնագիտական և առարկայական հանձնաժողովներ, սահմանել դրանց կազմերը, իրավասությունը և գործունեության կարգերը։

  1. ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ

  1. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի կամ հեռակա կարգով որոշումների կայացման միջոցով։ Խորհրդի նիստերը կարող են իրականացվել առկա, հեռավար, կամ առկա ու հեռավար եղանակների համադրությամբ (այն է՝ խորհրդի անդամների մի մասը մասնակցում են նիստին առկա եղանակով, իսկ մի մասը՝ հեռավար)։ Տնօրենի ընտրությունը պետք է իրականացվի առկա նիստի միջոցով։
  2. Խորհրդի նիստերն անցկացվում են սույն կանոնադրությանը և խորհրդի աշխատակարգին համապատասխան: Խորհուրդը իր կազմից ընտրում է նաև խորհրդի նախագահի տեղակալ և խորհրդի քարտուղար։
  3. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստերը գումարում է խորհրդի նախագահը՝ իր, խորհրդի անդամների մեկ երրորդի (եթե օրենքով տվյալ հարցով նիստ հրավիրելու համար ավելի բարձր քանակ սահմանված չէ) կամ տնօրենի նախաձեռնությամբ: Խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով խորհրդի նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Եթե խորհրդի նախագահը նիստ հրավիրելու պահանջը ստանալու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում նիստ չի հրավիրում, ապա նիստ հրավիրելու պահանջ ներկայացրած անձը/անձինք իրավասու են սույն կետով սահմանված կարգով նիստ հրավիրել անձամբ։
  4. Այն դեպքում, երբ օրենքով, ենթաօրենսդրական ակտերով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված է, որ խորհուրդը որոշակի հարց քննարկում է կամ որոշում կայացնում է տնօրենի ներկայացմամբ կամ առաջարկությամբ, ապա այդպիսի հարցի կամ որոշման քննարկումը ներառող նիստին առանց ձայնի իրավունքի մասնակցում է քոլեջի տնօրենը։ Խորհրդի հրավերով տնօրենը պարտավոր է մասնակցել նաև այլ նիստերին։
  5. Խորհրդի նիստերի հրավերը ուղարկվում է գրավոր՝ փոստային կապի կամ էլեկտրոնային կապի միջոցով։ Քանի դեռ անդամը գրավոր չի պահանջել իրեն ծանուցել փոստային կապի միջոցով, ծանուցումը ուղարկվում է էլեկտրոնային կապի եղանակով՝ անդամի կողմից խորհրդին իր հետ կապի նպատակով տրամադրված կոնտակտային տվյալներով՝ էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարի հետ կապակցված հաղորդակցության բջջային հավելվածին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով։ Նիստի հրավերին կցվում է նիստի օրակարգը։ Նիստի հրավերը, որպես կանոն, ուղարկվում է նիստից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ (ընդհատված հեռավար նիստի օրակարգով նոր նիստի մասին ծանուցումը կարող է ուղարկվել առանց նշված ժամկետը պահպանելու)։
  6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամներից առնվազն չորսը (իսկ եթե քննարկվող հարցով որոշման համար օրենքով պահանջվում է ձայների ավելի մեծ քանակ, ապա այդպիսի հարցի քննարկման համար քվորում է հանդիսանում այդպիսի նվազագույն քանակը): Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (եթե քննարկվող հարցով որոշման համար օրենքով նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ, այդ թվում՝ տնօրենի ընտրության, տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը քննարկելու և տնօրենի լիազորությունների դադարեցման հարցով լիազոր մարմին դիմելու դեպքում): Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդում քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է։
  7. Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում: Անդամը, որը չի կարող ներկա գտնվել նիստին, կարող է նիստին քննարկվող հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը նախապես գրավոր ներկայացնել նախագահին, պայմանով, որ օրակարգի հիման վրա հնարավոր է ձևակերպել վերջնական դիրքորոշում քվեարկվող հարցի վերաբերյալ (օրինակ՝ օրակարգի հարցը ենթադրում է դրված հարցին կողմ կամ դեմ քվեարկություն, կամ առանձին թեկնածուներին կողմ կամ դեմ քվեարկություն)։
  8. Հեռավար եղանակով նիստը կազմակերպելու դեպքում այն պետք է իրականացվի տեսաձայնային կոնֆերանսին խորհրդի անդամների միաժամանակյա ներկայության միջոցով, որը պետք է ամբողջությամբ ձայնագրվի։ Եթե հեռավար նիստի ընթացքում մասնակցող անդամներից մեկի մասնակցությունը դադարում է (կապի խափանման կամ իր կամքից անկախ այլ պատճառներով), ապա նիստը կասեցվում է մինչև նրա մասնակցության վերականգնվելը, բայց ոչ ավել, քան 15 (տասնհինգ) րոպեով։ Եթե սահմանված ժամկետում համապատասխան անդամի մասնակցությունը նիստին չի վերականգնվում, ապա նիստը կարող է վերսկսվել, եթե համապատասխան անդամի բացակայության պայմաններում առկա է քվորում։ Հակառակ դեպքում նիստը հետաձգվում է ու նույն օրակարգով հրավիրվում այլ օր։
  9. Խորհրդի նիստերը կարող են իրականացվել առկա ու հեռավար եղանակների համադրությամբ, երբ անդամների մի մասը նիստին մասնակցում են առկա կարգով, իսկ մի մասը՝ հեռակա։ Նման դեպքում ներկա կարգով մասնակցող անդամները նիստի վայրից համատեղ միանում են տեսաձայնային կոնֆերանսին, որի մասով գործում են հեռավար նիստերի անցկացման կանոնները։
  10. Խորհրդի նիստերը արձանագրվում են։ Արձանագրությունը կազմվում ու ստորագրվում է նախագահի (նիստը նախագահողի) ու քարտուղարի կողմից և ուղարկվում է խորհրդի բոլոր անդամներին նիստի օրվանից առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։ Արձանագրությունները թղթային տարբերակով պահպանվում են նիստի օրվանից առնվազն 10 (տաս) տարի ժամկետով, իսկ դրանց էլեկտրոնային պատկերատպումները (սկաները)՝ անժամկետ։
  11. Խորհրդի որոշումները կարող են ընդունվել առանց նիստի` հեռակա կարգով քվեարկության (այդ թվում՝ առցանց քվեարկության) միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կապի՝ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվող միջոցներով փոխանակելու եղանակով: Հեռակա կարգով քվեարկության դեպքում նախագահը խորիրդի բոլոր անդամներին ուղարկում է որոշման նախագիծ, նշելով դրան կողմ կամ դեմ քվեարկելու հնարավորության ու եղանակի, ինչպես նաև քվեարկության վերջնաժամկետի մասին։
  12. Հեռակա կարգով քվեարկության վերջնաժամկետը պետք է սահմանվի որոշման նախագիծը ուղարկելու օրվանից ոչ պակաս, քան 5 (հինգ) աշխատանքային օր, բացառությամբ հրատապ որոշում պահանջող հարցերի, երբ 5-օրյա ժամկետը պահպանելը օբյեկտիվորեն հնարավոր չէ։ Եթե մինչև վերջնաժամկետի ավարտը չեն ստացվում համապատասխան որոշման քննարկման մասով կիրառելի քվորումի չափով ձայներ, ապա որոշումը համարվում է չընդունված քվորումի բացակայության պատճառով։ Հեռակա կարգով քվեարկության արդյունքները նախագահի կողմից ամփոփվում ու բոլոր անդամներին ծանուցվում են քվեարկության վերջնաժամկետից հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։
  13. Խորհրդի նիստերին, ըստ անհրաժեշտության, նախագահի կողմից (սեփական նախաձեռնությամբ կամ տնօրենի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով) կարող են հրավիրվել (ելույթ ունենալու, կարծիք հայտնելու, բացատրություններ ներկայացնելու, հարցերի պատասխանելու և (կամ) խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին մասնակցելու համար) քոլեջի աշխատողներ, ուսանողներ և նրանց ծնողներ, հասարակության, կազմակերպությունների ներկայացուցիչներ:

  1. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ
  1. Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են օրենքով սահմանված հիմքերով ու կարգով։
  2. Ժամկետի ավարտով պայմանավորված լիազորությունների ավարտի մասին խորհրդի նախագահը համապատասխան անդամին (ինչպես նաև նրան առաջադրած մարմնին կամ կազմակերպությանը) գրավոր ծանուցում է ժամկետի ավարտից առնվազն 30 (երեսուն) աշխատանքային օր առաջ։
  3. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքում նրան փոխարինող նոր անդամն առաջադրվում ու նշանակվում է նույն կարգով, ինչ այն անդամը, ում լիազորությունները դադարել են: Լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին անդամին ծանուցում է խորհրդի նախագահը, իսկ եթե դադարեցվել են նախագահի լիազորությունները՝ քարտուղարը։
  4. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Թափուր տեղ առաջանալուց հետո տնօրենը տասնօրյա ժամկետում լիազոր մարմնին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն և (կամ) առաջարկություն:
  5. Խորհրդի որոշումները կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել՝ լիազոր մարմնին կամ դատարան:

9ՏՆՕՐԵՆԸ

  1. Տնօրենի թեկնածուն ընտրվում է խորհրդի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած մրցութային կարգով: Մրցույթի արդյունքում խորհրդի կողմից հաղթող ճանաչված տնօրենի թեկնածուի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կնքվում է աշխատանքային պայմանագիր կամ ընդունվում է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ, որը ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը:
  2. Տնօրեն կարող է ընտրվել և նշանակվել միայն այն անձը, որը օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է քոլեջի ղեկավարման իրավունք (հավաստագիր)։
  3. Տնօրենն օրենքով, հիմնադրի որոշումներով, լիազոր մարմնի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է քոլեջի ընթացիկ գործունեությունը, առանց լիազորագրի հանդես է գալիս քոլեջի անունից, իր լիազորությունների սահմաններում արձակում է քոլեջում և նրա ստորաբաժանումներում կատարման համար պարտադիր հրամաններ, հրահանգներ, կարգադրություններ, տալիս է ցուցումներ և հանձնարարականներ, վերահսկում դրանց կատարումը, կրում է պատասխանատվություն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
  4. Տնօրենի ժամանակավոր բացակայության (այդ թվում՝ արձակուրդի, գործուղման, ժամանակավոր անաշխատունակության) կամ պաշտոնը թափուր մնալու դեպքում նրան նշանակած լիազոր մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն ժամանակավորապես իրականացնում է նրա տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ հրաժարվելու դեպքում՝ կառավարչական գործառույթ իրականացնող այլ աշխատող (պաշտոնը թափուր մնալու դեպքում լիազոր մարմնի որոշմամբ լիազորությունները կարող է իրականացնել նաև քոլեջի աշխատող չհանդիսացող անձը, որը բավարարում է օրենքով սահմանված պահանջներին)։ Տնօրենի փոխարինում չի պահանջվում տնօրենի կողմից առանց աշխատանքի վայր ներկայանալու (հեռավար եղանակով) աշխատանքային պարտականությունների կատարման և Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև երեք աշխատանքային օր տևողությամբ իր գործառույթներից բխող գործուղումների դեպքում։
  5. Քոլեջի խորհրդին ներկայացման ենթակա՝ քոլեջի զարգացման ռազմավարական ծրագիրը, գործունեության տարեկան ծրագիրը և ժամանակացույցը, տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջեն), գործունեության տարեկան ծրագրի և բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, մոդուլային ծրագիրն ու ուսումնական պլանը (այդ թվում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագիրը) խորհրդին են ներկայացվում դրանց նախատեսվող քննարկումից առնվազն մեկ ամիս առաջ,ներքին և արտաքին գնահատման արդյունքները և դրանցից բխող գործողությունների առաջարկները, քոլեջի կառուցվածքը, հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, տարեկան ծախսերի նախահաշվում փոփոխությունները, կարգապահական կանոնները, էթիկայի և վարքագծի կանոնները, այլ ներքին իրավական ակտերը, կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը՝ դրանց նախատեսվող քննարկումից առնվազն երկու շաբաթ առաջ, իսկ խոշոր գործարքների կնքման վերաբերյալ առաջարկությունները և այլ հարցերը՝ դրանց նախատեսվող քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ։
  6. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազոր մարմնի, խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
  7. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։
  8. Տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, իր պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար։
  9. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են լիազոր մարմնի որոշմամբ կամ ակտով՝ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով։
  10. Տնօրենի հրամանները, հրահանգները, ցուցումները կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել՝ լիազոր մարմին կամ դատարան:

10 ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ

  1. Տնօրենը և խորհրդի անդամները պետք է պաշտոնեական պարտականություններ իրականացնելիս զերծ մնան այնպիսի գործողություններ իրականացնելուց ու որոշումներ կայացնելուց, որոնց մասով առկա է շահերի բախում։ 
  2. Տնօրենը, խորհրդի անդամը պարտավոր են խորհրդին գրավոր տեղեկացնել ցանկացած փաստացի ու հնարավոր շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին և զերծ մնան գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին (փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձևավորում և այլն) մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց։
  3. Շահերի բախում է համարվում այնպիսի իրավիճակը, երբ որոշում կայացնող կամ գործողություն ձեռնարկող անձի մասնավոր շահերը (ներառյալ՝ իր հետ փոխկապակցված անձանց[3] շահերը) ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Դա կարող է կապված լինել, ի թիվս այլ հանգամանքների, որոշակի արտոնության, առավելության կամ այլ օգուտի, որը համապատասխան որոշումը կամ գործողությունը կարող է առաջացնել (ուղղակի կամ անուղղակի) համապատասխան անձի համար։
  4. Այն դեպքերում, երբ առկա է տնօրենի շահերի բախում, խորհուրդը հնարավորինս սեղմ ժամկետներում քննարկում է շահերի բախման հանգամանքները, որոշում է կայացնում համապատասխան գործողությանը (անգործությանը) կամ որոշմանը հավանություն տալու կամ մերժելու վերաբերյալ։
  5. Այն դեպքերում, երբ առկա է խորհրդի անդամի շահերի բախում խորհրդի կողմից քննարկվող որևէ հարցի առնչությամբ, համապատասխան անդամը պետք է զերծ մնա այդ հարցի շուրջ քննարկումներին մասնակցելուց ու քվեարկելուց։ Տնօրենի ընտրության, տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը քննարկելու և տնօրենի լիազորությունների դադարեցման հարցով լիազոր մարմին դիմելու հարցերի քննարկման առնչությամբ խորհրդի անդամի՝ քոլեջի մանկավարժական աշխատող կամ ուսանող հանդիսանալը ինքնին չի համարվում շահերի բախում։

11 ՔՈԼԵՋԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

  1. Քոլեջն ունի ուսումնաօժանդակ, մանկավարժական և վարչական անձնակազմ[4]:
  2. Քոլեջի մանկավարժական կազմում ընդգրկվում են ուսանողի ուսումնառության մոդուլների յուրացմանը նպաստող կամ համապատասխան որակավորման ուղղվածության բովանդակության պահանջներն ապահովող ՄՈՒՀ-ի աշխատողները, ինչպես նաև կազմակերպությունում աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն իրականացնող մասնագիտական ուսուցման հրահանգիչները:
  3. Քոլեջի ուսումնաօժանդակ, մանկավարժական ու վարչական կազմի պաշտոններին ներկայացվող պահանջները, մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի կարգը, մրցույթ չհայտարարելու դեպքերը, վերապատրաստման և ատեստավորման կարգերը հաստատում է լիազոր մարմինը:
  4. Քոլեջի աշխատողները ունեն օրենքով, սույն կանոնադրությամբ, քոլեջի ներքին իրավական ակտերով նախատեսված իրավունքներ, և կրում են օրենքով, սույն կանոնադրությամբ, քոլեջի ներքին իրավական ակտերով սահմանված ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ։

12 ՔՈԼԵՋԻ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

  1. Քոլեջում Խորհրդի կողմից ձևավորվում է քոլեջի մանկավարժական աշխատողներից կազմված առնվազն մեկ մարմին (կրթության որակի խորհուրդ), որի իրավասությանն են վերապահվում կրթության կազմակերպման, որակի ապահովման, Քոլեջի և անձնակազմի մասնագիտական զարգացման հետ կապված հարցերի նախնական քննարկումը և դրանց վերաբերյալ Խորհրդին կամ տնօրենին  կարծիք (եզրակացություն) ներկայացնելը։
  2. Քոլեջում ստեղծվում է բարևարքության և էթիկայի հանձնաժողով, որը պետք է ստանա, քննարկի, գնահատի և Քոլեջի տնօրենին և (կամ) խորհրդին ներկայացնի առաջարկներ կապված ուսանողների, աշխատողների կողմից ներկայացված դիմումների, բողոքների կամ հանձնաժողովի կողմից այլ կերպ բացահայտված խնդիրների հետ, որոնք վերաբերում են ակադեմիական ազնվությանը, էթիկական կամ բարեվարքությանն առնչվող հարցերին, ինչպես նաև ուսանողների հանդեպ կարգապահական միջոցների կիրառմանը:  Հանձնաժողովի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են տնօրենը, տնօրենի տեղակալները, ամբիոնների ղեկավարները։  Դիմումները, բողոքները հանձնաժողով ներկայացվում են գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով)` անվանական կամ անանուն։ Հանձնաժողովը դիմումների, բողոքների կամ խնդիրների քննարկման հիման վրա տալիս է կարծիքներ և (կամ) առաջարկություններ։ Հանձնաժողովի աշխատակարգը տնօրենի ներկայացմամբ հաստատվում է խորհրդի կողմից։
  3. Քոլեջի զարգացման ռազմավարական ուղղություններ սահմանելու, մասնագիտական կրթական ծրագրեր մշակելու և ներդնելու, համագործակցության շրջանակը ընդլայնելու, համագործակցության պայմանագրեր կնքելու, ձեռնարկատիրական գործունեության տեսակներն ու դրանց կազմակերպման պայմանները սահմանելու, քոլեջի ֆինանսատնտեսական գործունեությունը և ծախսային ուղղությունները սահմանելու և այլ կառավարչական որոշումները հիմնավորված կայացնելու նպատակով՝ խորհուրդը կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ, որոնց ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է քոլեջի կանոնադրությամբ և խորհրդի որոշմամբ:
  4. Խորհրդի որոշմամբ ձևավորված խորհրդակցական մարմինները իրավունք ունեն քոլեջի տնօրենից ու անձնակազմից պահանջել տեղեկություններ իրենց գործունեությանը անմիջապես առնչվող հարցերով։ Տեղեկությունների տրամադրման պահանջը կարող է պատճառաբանված որոշմամբ մերժվել, եթե դրանք պարունակում են օրենքով պաշտպանվող գաղտնիք, որին ծանոթանալու իրավունք համապատասխան մարմնի անդամները չունեն, կամ եթե դրանց տրամադրումը անհամաչափ բեռ կստեղծի քոլեջի անձնակազմի համար։
  5. Խորհրդի՝ մանկավարժական աշխատողների կազմից անդամներին առաջադրում է մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովը, որն առաջադրման համար քվորում ունի, եթե դրան մասնակցում են քոլեջի մանկավարժական աշխատողների կեսից ավելին, և որոշումներ է ընդունում մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Ընդ որում, ընդհանուր ժողովում ձայնի իրավունք ունեն առնվազն կես դրույք ծանրաբեռնվածություն և քոլեջում առնվազն մեկ տարվա աշխատանքի փորձ ունեցող մանկավարժական աշխատողները։
  6. Մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովը պետք է հրավիրվի քոլեջի տնօրենի կողմից՝ դրա օրվանից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ։ Առաջադրման համար թեկնածուներ կարող են առաջադրվել (այդ թվում՝ ինքնառաջադրման եղանակով) ժողովի անցկացումից առաջ (ոչ ուշ, քան դրա անցկացմանը նախորդող աշխատանքային օրվա ժամը 12։00-ն)՝ տնօրենին առաջադրման մասին գրություն (թղթային կամ էլեկտրոնային եղանակով) ներկայացնելու միջոցով։ Տնօրենը պետք է ապահովի ժողովի իրականացման վայր և կազմակերպի քվեարկության գործընթացը, ներառյալ՝ քվեաթերթիկների նախապատրաստում, հաշվիչ հանձնաժողովի ընտրության գործընթաց։

13 ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

  1. Քոլեջի ուսանողը մասնագիտական կրթության որևէ մակարդակի կրթական ծրագրով և որակավորմամբ ուսումնառող անձն է: Քոլեջի ունկնդիրը մասնագիտական կրթության լրացուցիչ կրթական ծրագրում ընդգրկված և ուսումնառող անձն է: Սույն կանոնադրությունում հիշատակվելիս ուսանող եզրույթը ներառում է ունկնդիր եզրույթը, քանի դեռ այլ բան ուղիղ նախատեսված չէ։
  2. Քոլեջի ուսանողներն ունեն օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված իրավունքները, և կրում են օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, քոլեջի ներքին իրավական ակտերով և քոլեջի հետ կնքված պայմանագրով նախատեսված պարտականությունները։
  3. Ուսանողները պարտավոր են հետևել ակադեմիական ազնվության կանոններին, խնամքով վերաբերվել քոլեջի ու երրորդ անձանց գույքին, հարգել աշխատողների և այլ ուսանողների իրավունքներն ու արժանապատվությունը, մասնակցել համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի ուսումնառությանը, ներառյալ՝ գործնական աշխատանքային ուսուցմանը, պահպանել համապատասխան գործատուի ներքին իրավական ակտերի պահանջները։
  4. Քոլեջի ուսանողը և դիմորդը, նրանց օրինական ներկայացուցիչն իրավունք ունեն ծանոթանալու սույն կանոնադրությանը, քոլեջի լիցենզիային և իրենց առնչվող ներքին իրավական ակտերին, ինչպես նաև հավատարմագրման վկայականին ու հավատարմագրման մասին հավաստագրին: Դիմորդներին ու նրանց օրինական ներկայացուցիչներին պետք է պատշաճ բացատրվի մասնագիտության առանձնահատկություններով պայմանավորված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման մեխանիզմը, դրանից հրաժարվելու հետևանքները, ավարտական քննակարգը և քոլեջում ուսումնառության այլ էական առանձնահատկությունները։
  5. Բարձր առաջադիմություն, փորձարարական, նորարարական նախագծերում ու աշխատանքներում գործուն և արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ուսանողների համար քոլեջի խորհրդի կողմից կարող են սահմանվել խրախուսման նյութական ու այլ ձևեր:
  6. Ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի պահանջները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը չկատարելու, անբավարար ակադեմիական առաջադիմություն ցուցաբերելու, ինչպես նաև սույն կանոնադրության կամ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պահանջները խախտելու համար ուսանողը կարող է տնօրենի անհատական իրավական ակտով ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև քոլեջից հեռացվելը:

14 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

  1. Քոլեջի ուսանողությունը ինքնակառավարման, սույն կանոնադրության 92-րդ կետով նշված խնդիրները լուծելու և այլապես սեփական շահերը պաշտպանելու համար իրավասու է ստեղծել ուսանողների ինքնակառավարման մարմիններ, որոնք ապահովում են ուսանողների մասնակցությունը քոլեջի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն են ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:
  2. Քոլեջի ուսանողների ինքնակառավարման մարմին կարող է ստեղծվել ուսանողների ընդհանուր թվի առնվազն 10 (տաս) տոկոսի (բայց ամեն դեպքում ոչ պակաս, քան 10 ուսանողի) նախաձեռնությամբ, պայմանով, որ այն ստանձնում է իրականացնել 92 կետի առնվազն 1-ին, 2-րդ ենթակետերով, ու 3-6-րդ ենթակետերից առնվազն մեկով նախատեսված գործառույթները։ Նման դեպքում նախաձեռնող ուսանողները պետք է կազմակերպեն հիմնադիր ժողով, որում քոլեջի ուսանողների ընդհանուր թվի առնվազն 10 (տաս) տոկոսով պետք է հաստատվի համապատասխան ինքնակառավարման մարմնի կանոնադրությունը, ձայների պարզ մեծամասնությամբ ձևավորվի նրա կառավարման մարմինների անվանական կազմը, և կանոնադրությունն ու կառավարման մարմինների անվանական կազմը ներկայացվի քոլեջի խորհրդի նախագահին ու տնօրենին։
  3. Ուսանողների ինքնակառավարման մարմնի կանոնադրությամբ պետք է առնվազն սահմանվեն ինքնակառավարման մարմնի անվանումը, դրա հիմնական նպատակներն ու գործառույթները, կառավարման մարմինների կազմը, ձևավորման, գործունեության, որոշումների կայացման կարգը, լիազորություններն ու պարտականությունները, անդամների պարտականություններ ու իրավունքները։
  4. Քոլեջի ուսանողական ինքնակառավարման մարմինը՝
    • աջակցում է ուսանողության նախաձեռնություններին, մասնակցում դրանց իրականացմանը.
    • կազմակերպում է ուսանողական քննարկումներ և այլ մասնագիտական միջոցառումներ.
    • աջակցում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, սոցիալական գործընկերության ծրագրերում ուսանողների ընդգրկվածությանը.
    • աջակցում է կրթության և ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը.
    • աջակցում է ուսանողների հետազոտական աշխատանքների իրականացմանը և դրանց արդյունքների հրապարակմանը.
    • խթանում է ուսանողների կամավորական աշխատանքների իրականացումը և աջակցում դրանց.
    • համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, անդամակցում համանման կառույցներին.
    • Քոլեջի խորհրդի սահմանած կարգի համաձայն՝ մասնակցում են ֆոնդհայթայթման միջոցառումներին, որոնցից գոյացած միջոցները կարող են ուղղվել բացառապես իրենց գործունեության նպատակների իրականացմանը,
    • Օրենքով չարգելված եղանակներով պաշտպանում ու ներկայացնում է ուսանողների շահերը։
  5. Եթե քոլեջում սույն կանոնադրության հաստատման պահին գործում է ուսանողական խորհուրդ, ապա այն ինքնաբերաբար համարվում է ուսանողության ինքնակառավարման մարմին, պայմանով, որ այն պետք է առավելագույնը 6 (վեց) ամսվա ընթացքում իր կանոնադրությունը համապատասխանեցնի սույն 90-92 կետերի պահանջին։
  6. Եթե սույն կանոնադրության հաստատման պահից 6 (վեց) ամսվա ընթացքում չի ձևավորվում ինքնակառավարման որևէ մարմին, իսկ ուսանողական խորհուրդը իր կանոնադրությունը չի համապատասխանեցում սույն 90-92 կետերի պահանջին, ապա քոլեջի տնօրենը կազմակերպում է ուսանողական խորհրդի ընտրություններ։ Նման դեպքում ուսանողական խորհրդի քանակական կազմը սահմանվում է 9 (ինը) հոգի։
  7. Ուսանողական խորհրդի ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցել են քոլեջի ուսանողների առնվազն 50 տոկոսը (ուսանողների անվանական ցանկը ընտրությունների օրվան նախորդող օրվա դրությամբ կազմում է տնօրենը)։ Քվեարկությունը կազմակերպվում է ըստ յուրաքանչյուր որակավորման յուրաքանչյուր ուսումնառության տարվա խմբի։
  8. Եթե քոլեջում ձևավորվել է մեկից ավելի ուսանողական ինքնակառավարման մարմին, ապա քոլեջի խորհրդի կազմում ուսանողության ներկայացուցչի թեկնածություն նրանք առաջադրում են ընդհանուր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում թեկնածությունը առաջադրում է այն մարմինը, որի վերջին ընտրություններին մասնակցել է ուսանողների առավել մեծ քանակ: Եթե որևէ ուսանողական ինքնակառավարման մարմին ձևավորված չէ, ապա խորհրդի կազմում ուսանողության ներկայացուցչի թեկնածությունը ձայների մեծամասնությամբ առաջադրում են ուսանողների պատվիրակները, ընդ որում յուրաքանչյուր որակավորման յուրաքանչյուր ուսումնառության տարվա խմբի կողմից ընտրվում է մեկական պատվիրակ։

15   ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

  1. Քոլեջի մանկավարժական աշխատողները պետք է հետևողականորեն կատարելագործեն իրենց առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, մանրակրկիտ պատրաստվեն բոլոր դասերին և մատուցեն դասընթացների բովանդակություն, որը համապատասխանում է հաստատված ուսումնական ծրագրին։ Նրանք պետք է բաց լինեն ուսանողների ու գործընկերների կողմից կառուցողական քննադատության և բարելավման առաջարկների համար։
  2. Ուսանողների գիտելիքներն ու կարողունակությունները գնահատելիս, ի լրումն լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջների պահպանման, մանկավարժական աշխատողները պետք է կիրառեն այպիսի չափորոշիչներ, համակարգեր, մոտեցումներ, որոնք արդար են, օբյեկտիվ և ճշգրիտ կերպով չափում են ուսանողների ուսումնառության արդյունքները։ Նրանք պետք է գնահատեն ուսանողներին առանց որևէ խտրականության ու տարբերակման, որը հիմնված է անձնական բնութագրերի կամ այլ հանգամանքների վրա, որոնք կապված չեն ակադեմիական կատարողականի հետ։
  3. Քոլեջի մանկավարժական աշխատողները պետք է կիրառեն ակադեմիական չափանիշները հետևողականորեն բոլոր ուսանողների համար՝ միաժամանակ ճանաչելով անհատական ուսումնառության կարիքները։ Քոլեջի մանկավարժական աշխատողները պետք է ստեղծեն ներառական ուսումնական միջավայր, որը քաջալերում է ակադեմիական մտքի ու տեսակետների ազատությունը։
  4. Քոլեջի մանկավարժական աշխատողները պետք է պարբերաբար տրամադրեն կառուցողական հետադարձ կապ ուսանողներին իրենց առաջընթացի ու կատարողականի վերաբերյալ, որը կօգնի ուսանողներին հասկանալ իրենց ուժեղ ու թույլ կողմերը, բարելավման ուղղություններ։
  5. Քոլեջի աշխատողները պետք է ապահովեն, որ իրենց բոլոր շփումները ուսանողների հետ լինեն պրոֆեսիոնալ, հարգալից և քաղաքավարի։
  6. Քոլեջի աշխատողները պետք է աշխատանքային պարտականությունները կատարելիս մշտապես գիտակցեն, որ իրենք ներկայացնում են քոլեջը, ու իրենց վարքն անմիջապես անդրադառնում է քոլեջի վրա։ Ուստի իրենք պարտավոր են մշտապես դրսևորել քաղաքավարություն, պրոֆեսիոնալ վարքագիծ ու քաղաքական զսպվածություն, զերծ մնալ քաղաքական և հասարակական (այդ թվում՝ կրոնական) քարոզից, իրենց վարքում ու խոսքում լինեն պարկեշտ ու ազնիվ։
  7. Քոլեջի մանկավարժական աշխատողները, ուսանողները պետք է մշտապես պահպանեն ակադեմիական ազնվությունը, զերծ մնան այլոց մտքերը, գաղափարները, խոսքերը, հետազոտությունները և ստեղծագործական աշխատանքները իրենց վերագրելուց, իսկ դրանք օգտագործելուց մշտապես նշեն հեղինակին ու սկզբնաղբյուրը։
  8. Քոլեջի մանկավարժական աշխատողները, ուսանողները պետք է բացահայտեն շահերի բախումները, որոնք առնչվում են իրենց հետազոտություններին, աշխատություններին ու կրթական գործունեությանը։
  9. Քոլեջի մանկավարժական աշխատողները, ուսանողները իրենց աշխատություններում ու հետազոտություններում պետք է ներկայացնեն աշխատանքի ու հետազոտության արդյունքներն ազնվորեն՝ առանց կեղծելու, թերի կամ խեղաթյուրված ներկայացնելու։

16 ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

  1. Քոլեջը տարեկան մեկ անգամ իրականացնում է ներքին գնահատում՝ իր գործունեության ու կրթական գործընթացի՝ սահմանված նպատակներին ու վերջնարդյունքներին համապատասխանության վերլուծություն։
  2. Ներքին գնահատումն իրականացվում է մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։
  3. Ներքին գնահատումն իրականացվում է խորհրդի կողմից հաստատված կարգի համաձայն, և որպես կանոն ներառում է ստորաբաժանումների կողմից սեփական գործունեության ինքնագնահատումներ, ուսանողների, շրջանավարտների, աշխատողների, քոլեջի հետ համագործակցող գործատուների հարցումներ, կատարողականի (այդ թվում՝ ուսանողների առաջադիմության, աշխատանքի տեղավորման) գնահատումներ։
  4. Ներքին գնահատումն իրականացնելու համար ստեղծվում է ներքին գնահատման կոմիտե, որում ներգրավված պետք է լինեն քոլեջի վարչական և մանկավարժական աշխատողները, ինչպես նաև (համաձայնությամբ) ուսանողները և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության իրականացմանը մասնակից գործատուների ներկայացուցիչները։

17ՔՈԼԵՋԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Քոլեջի սեփականությունը ձևավորվում է քոլեջի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև քոլեջի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
  2. Հիմնադիրը կարող է քոլեջին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք կամ հետ վերցնել իր կողմից քոլեջին ամրացված գույքը: Քոլեջի ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
  3. Քոլեջը սեփականության իրավունք ունի ամրացված գույքի օգտագործման արդյունքում քոլեջի ստացած եկամուտների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քոլեջին նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ: Սեփականության իրավունքով քոլեջին պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ քոլեջի լուծարումից հետո մնացած գույքի:
  4. Քոլեջն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր նպատակներին ու գործառույթներին համապատասխան տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
  5. Քոլեջն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնելու վարձակալության։
  6. Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե, բացառությամբ այն դեպքերի և չափի, երբ մասնագիտական ուսումնական հաստատության և գործատուների հետ համագործակցության պայմանագրի հիմքով տվյալ վարձակալված տարածքն օգտագործվում է կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցում անցնելու և սահմանված որոշակի աշխատանք կատարելու նպատակով:
  7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը քոլեջներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից պետական բյուջե մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես քոլեջներին իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրում է Քոլեջի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին։
  8. Քոլեջի՝ կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ շենքը և ուսումնական տարածքները, ուսումնական գործընթացին օժանդակող մարզական տարածքը, գրադարանային համապատասխան հագեցվածությամբ տարածքները, լսարանային, գործնական ուսուցման գործընթացին օժանդակող ուսումնաարտադրական, լաբորատոր տարածքները և բազաները պետք է համապատասխանեն համապատասխանկրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման պայմաններին:
  9. Քոլեջն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

18  ՔՈԼԵՋԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Քոլեջը կարող է իրականացնել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակները՝ Խորհրդի որոշման հիման վրա, որով հաստատվում են ձեռնարկատիրական գործունեության տեսակները, դրանց նկարագիրը, դրանց շրջանակներում կիրառվող պայմանագրերի էական պայմանները, դրանցից ստացվող շահույթի օգտագործման նպատակային ուղղությունները՝ քոլեջի նպատակների ու գործառույթների շրջանակներում։
  2. Մասնավորապես, Քոլեջը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.
    • կազմակերպել հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր՝ լիցենզիայով սահմանված պահանջների պահպանմամբ.
    • մշակել և իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրեր՝ մասնագիտական ուսուցման, վերապատրաստման, արտադպրոցական դաստիարակության, նախապատրաստական դասընթացների և ոչ ֆորմալ ուսուցման այլ ձևերով.
    • ստեղծել ռեսուրս-կենտրոն՝ կրթության ոլորտի ու սոցիալական գործընկերների կարիքներին համապատասխան.
    • ստեղծել մասնագիտական ուսումնական հաստատությունների և այլ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջև փոխադարձ ծառայությունների և փոխգործակցության ցանց.
    • իրականացնել ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեություն, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով կամ համագործակցությամբ.
    • լիցենզավորված կրթական ծրագրերի որակավորումներին և զբաղմունքին համապատասխան, ինչպես նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցման շրջանակներում մատուցել ծառայություն, կազմակերպել արտադրություն, արտադրանքի իրացում և վաճառք.
    • մշակել և հրատարակել գրականություն, ձեռնարկներ, ուղեցույցներ և այլ ուսումնամեթոդական նյութեր.
    • կազմակերպել հանրային սնունդ՝ ուսանողների (ունկնդիրների), աշխատողների, մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցող գործատուների և այլ հաճախորդների համար.
    • տրամադրել կեցության ծառայություններ, շահագործել հանրակացարաններ.
    • կազմակերպել ուսանողների և աշխատողների հանգստի, ժամանցի և առողջ ապրելակերպի միջոցառումներ.
    • իրականացնել կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի գործունեություն և կազմակերպել միջոցառումներ:
  3. Խորհրդի կողմից սույն կանոնադրության 120-րդ կետով նախատեսված որոշման քննարկման նպատակով քոլեջի տնօրենը Խորհրդին է ներկայացնում հաստատման ենթակա բոլոր նկարագրերի, պայմանների, պայմանագրերի նախագծերը։ Սույն կանոնադրության 120-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն ձեռնարկատիրական գործունեության ամեն տեսակի մասով գործարար ծրագիրը, որը պետք է առնվազն ներառի շուկայի վերլուծություն, գործունեության կազմակերպման ու այն իրականացնող թիմի նկարագիր, առաջարկվող ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների մրցակցային առավելությունները, մարկետինգի և վաճառքի ռազմավարությունը, նախատեսվող ֆինանսավորման չափը, աղբյուրներն ու պայմանները, առնվազն առաջին երեք տարվա ֆինանսական կանխատեսումները (ներառյալ կանխատեսվող շահույթի, հաշվեկշռի ու և դրամական հոսքերի հաշվարկներ)։ Ձեռնարկատիրական գործունեության այլ տեսակների մասով ներկայացվում է համառոտ գործարար ծրագիր, որը կարող է չպարունակել շուկայի վերլուծություն, մարկետինգի և վաճառքի ռազմավարություն, իսկ ֆինանսական կանխատեսումները կարող են ներկայացվել մեկ տարվա համար։
  4. Ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում քոլեջը կարող է ուսումնամեթոդական նյութեր, հանրային սննդի ծառայություններ, կեցության ծառայություններ, հանգստի, ժամանցի և առողջ ապրելակերպի միջոցառումների, մշակութային, սոցիալական, մարզական և այլ նմանատիպ բնույթի ծառայություններ առաջարկել սեփական ուսանողությանն ու աշխատողներին Խորհրդի որոշմամբ սահմանված առավել բարենպաստ սակագնով։
  5. Այն հանգամանքը, որ քոլեջը ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում իրացնում է սույն կանոնադրության 122-րդ կետում նշված նյութեր կամ ծառայություններ, չի զրկում քոլեջին համապատասխան նյութերը կամ ծառայությունները տրամադրել իր ուսանողներին կամ աշխատողներին անհատույց՝ իր նպատակների ու գործառույթների շրջանակներում։
  6. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար քոլեջն իրավունք ունի Խորհրդի հավանությամբ ու հիմնադրի որոշմամբ ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ դառնալ նրանց մասնակից:

19 ՔՈԼԵՋԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Քոլեջի հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարվում են ոչ առևտրային կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:
  2. Քոլեջը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ֆինանսավորվում է պետական բյուջեից և օրենքով չարգելված աղբյուրներից:
  3. Քոլեջի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են՝
    • սեփական միջոցները, որոնք գոյանում են ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ և օրենքով չարգելված գործունեության այլ տեսակներից.
    • Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած նվիրատվությունները, նվիրաբերությունները, դրամաշնորհները.
    • Օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից ստացված ֆինանսավորումը.
    • Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները:
  4. Քոլեջն իր միջոցների հաշվին աշխատողների աշխատավարձի նկատմամբ կարող է կիրառել հավելումներ:
  5. Քոլեջը կարող է վճարովի հիմունքներով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին մասնակիորեն փոխհատուցել ուսման վճարը` կառավարության սահմանած կարգով ու դեպքերում։
  6. Քոլեջը սահմանված կարգով ֆինանսական գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում լիազոր մարմին:
  7. Քոլեջը օրենսդրությամբ սահմանած կարգով իրականացնում է իր տնտեսական և ֆինանսական գործունեության հաշվապահական հաշվառումը և հիմնադրի կողմից սահմանված կարգով պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
  8. Քոլեջի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել անկախ աուդիտի (վերստուգման)` կառավարության սահմանած կարգով:

  1. ՔՈԼԵՋԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

  1. Քոլեջը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
  2. Քոլեջը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
  3. Քոլեջը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
  4. Քոլեջի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
  5. Քոլեջը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2025 թվականի
___ 1-ի N ___-Ն որոշման

Օ Ր Ի Ն Ա Կ Ե Լ Ի  Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«_____________________________________________ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ»

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

1ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. «_______________________________________պետական քոլեջ» հիմնադրամը (այսուհետ՝ քոլեջ) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ հանդիսացող մասնագիտական ուսումնական հաստատություն է:
  2. Քոլեջի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ՝ հիմնադիր), Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված պետական մարմինը՝ _________________________________________ (այսուհետ՝ լիազորված պետական մարմին): Քոլեջն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ, ինչպես նաև հիմնարկ, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ունենալ միայն հիմնադրի որոշմամբ։
  3. Քոլեջի անվանումն է`
  • հայերեն լրիվ՝ «_________________________________________պետական քոլեջ» հիմնադրամ.
  • հայերեն կրճատ՝ «_______________________________________ » հիմնադրամ.
  • ռուսերեն լրիվ՝ Фонд «____________________________________ государственный колледж».
  • ռուսերեն կրճատ՝ Фонд «________________________________________».
  • անգլերեն լրիվ՝ «_____________________________________________________state cօllege» Foundation.
  • անգլերեն կրճատ՝ «_________________________________________» Foundation:
  1. Քոլեջի գտնվելու վայրը` _____________________________________________________ :
  2. Քոլեջը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Քոլեջն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  3. Քոլեջն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, նախահաշիվ, գանձապետական հաշիվ և բանկային հաշիվ, եթե այլ բան սահմանված չէ օրենքով:
  4. Քոլեջը կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք: Քոլեջը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցներ ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել ռուսերեն և (կամ) անգլերեն լեզուներ:
  5. Քոլեջն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
  6. Քոլեջը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել հայաստանյան ու օտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ:

2ՔՈԼԵՋԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  1. Քոլեջի գործունեության հիմնական առարկան ու նպատակը արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման (այսուհետ՝ ՄԿՈՒ) կրթական ծրագրերի իրականացման միջոցով ՄԿՈՒ համակարգված կրթական գործընթացի կազմակերպումն է, որով անձի մոտ ձևավորվում են անհրաժեշտ մասնագիտական կարողունակություններ և աշխատանքային փորձ կուտակելու հնարավորություն՝ որակավորված մասնագիտական գործունեություն իրականացնելու, ներկայի և ապագայի մարտահրավերներին դիմակայելու, փոփոխվող աշխատաշուկային արձագանքելու, նոր պայմաններին հարմարվելու, շարունակական մասնագիտական կատարելագործման ու զարգացման համար։
  2. Քոլեջի շահառուները արհեստագործական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառներին առնչվող ֆիզիկական և իրավաբանական անձինք են:
  3. Քոլեջն իրականացնում է «Կրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներով նախատեսված, ինչպես նաև օրենքով և սույն կանոնադրությամբ չարգելված գործառույթներ։
  4. Քոլեջը կրթական ծրագրերն իրականացնում է առնվազն արհեստագործական կամ մասնագիտական կրթական ծրագրերի մակարդակի իրականացման իրավունքի և առնվազն մեկ որակավորման լիցենզիայի առկայության դեպքում՝ հիմնական կամ միջնակարգ կրթության հիմքով, բացառությամբ փորձարարական կարգով իրականացվող որակավորումների ծրագրերի։
  5. Իր գործառույթներն իրականացնելիս՝ քոլեջը մշտապես ձգտում է ապահովել սովորողների կարիերայի ուղղորդումը և մասնագիտական կողմնորոշումը՝ նպաստելով որակավորման ընտրության, կարիերայի ուղու և մասնագիտական աճի, զբաղվածության և աշխատաշուկայում մրցունակության հարցերում գիտակցված որոշումների կայացմանը։
  6. Իր գործառույթներն իրականացնելիս քոլեջը մշտապես ձգտում է ապահովել ուսումնառության անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, ուսանողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ՝ համաձայն առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգի։
  7. Քոլեջը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով, լիցենզիայի հիման վրա իրականացնել հանրակրթական կրթական ծրագրեր։
  8. Քոլեջի կողմից իրականացվող համապատասխան մակարդակի որակավորման ծրագրի հիման վրա Քոլեջը կարող է մշակել և իրականացնել վերջնարդյունք ապահովող միկրոորակավորման ծրագրեր։
  9. Քոլեջը կարող է մշակել և իրականացնել նաև լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնցով ձեռք բերված ուսումնառության արդյունքները վկայագրվում են և հիմք են միկրոորակավորման համար:

3ՔՈԼԵՋԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

  1. Քոլեջի կառավարման մարմիններն են`
    • հիմնադիրը.
    • լիազորված պետական մարմինը.
    • քոլեջի կոլեգիալ կառավարման մարմինը` հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ).
    • քոլեջի գործադիր մարմինը` տնօրենը (այսուհետ` տնօրեն):

4ՔՈԼԵՋԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԻՄՆԱԴՐԻ ԵՎ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Հիմնադիրն իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները։ Եթե որևէ հարցով որոշում կայացնելու իրավասությունը վերապահված չէ քոլեջի կառավարման այլ մարմիններին, ապա դրա վերաբերյալ որոշումը կայացվում է հիմնադրի կողմից։
  2. Լիազորված պետական մարմինը իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունները։
  3. Լիազորված պետական մարմինը, օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում՝
    • գնահատում է տնօրենի վերապատրաստման կարիքներն ու կազմակերպում դրան համապատասխան սահմանված ծրագրով վերապատրաստում.
    • օրենքով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված մարմիններից և կառույցներից խորհրդի անդամի թեկնածությունն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է խորհրդի անվանական կազմը.
    • օրենքով նախատեսված դեպքերում (այդ թվում՝ խորհրդի դիմումով) որոշում է կայացնում տնօրենի լիազորությունների դադարեցման վերաբերյալ.
    • օրենքով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում որոշում է կայացնում խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման վերաբերյալ.
    • վերահսկողություն է իրականացնում քոլեջին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ, օրենքով սահմանված դեպքերում համաձայնություն է տալիս քոլեջի գույքի օտարման կամ վարձակալության հանձնման համար.
    • կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տնօրենի և խորհրդի` օրենսդրության պահանջներին հակասող իրավական ակտերը.
    • իրականացնում է օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված  այլ լիազորություններ:
  4. Կառավարման, կրթության կազմակերպման, ուսումնառության վերջնարդյունքների ստուգման և ճանաչման, որակի ապահովման հարցերում Քոլեջը օրենքով սահմանված կարգով համագործակցում է պետական կառավարման համակարգի այլ լիազոր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և սոցիալական գործընկերների հետ։

5ԽՈՐՀՐԴԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ

  1. Խորհուրդը բաղկացած է յոթ անդամից[5], որոնց անվանական կազմը սույն կանոնադրության 26-րդ կետով սահմանված կարգով առաջադրված անձանց թեկնածությունների հիման վրա հաստատում է լիազորված պետական մարմինը:
  2. Խորհրդի անդամի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
  3. Խորհրդի անդամներից[6]՝
    • երկուսին առաջադրում է լիազոր մարմնի ղեկավարը՝ քոլեջի որակավորումների (ուղղվածության) ոլորտի իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ոլորտը սպասարկող գործատուների ներկայացուցիչներից կամ ոլորտում հեղինակավոր այլ անձանցից՝ լիազոր մարմնի սահմանած կարգով.
    • երկուսին առաջադրում են քոլեջի որակավորումների (ուղղվածության) ոլորտներում մասնավոր հատվածի շահերը ներկայացնող կազմակերպությունները՝ լիազոր մարմնի սահմանված կարգով՝ քոլեջի հետ տվյալ ոլորտում առավել ակտիվ համագործակցող կամ կրթական ծրագիր իրականացնող գործատուներից.
    • երկուսին առաջադրում է Քոլեջի մանկավարժական խորհուրդը կամ աշխատողների ընդհանուր ժողովը՝ մանկավարժական աշխատողների կազմից՝ սույն կանոնադրության 81-րդ կետով նախատեսված կարգով․
    • մեկին առաջադրում են ուսանողական ինքնակառավարման մարմին(ներ)ը՝ ուսանողության ներկայացուցիչներից՝ սույն կանոնադրության 96-րդ կետով նախատեսված կարգով:
  4. Խորհրդի անդամ չի կարող լինել տնօրենը:
  5. Յուրաքանչյուր անդամ պետք է ընտրվելուց հետո քոլեջի տնօրենին ու խորհրդի նախագահին ներկայացնի խորհրդի աշխատանքների առնչությամբ օգտագործման համար իր կոնտակտային տվյալները, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը, հաղորդակցության հավելվածների հետ կապակցված հեռախոսահամարը կամ օգտագործողի անունը (կախված նրանից, թե որն է անհրաժեշտ ու բավարար տվյալ հավելվածի միջոցով իր հետ կապ հաստատելու համար)։ Կոնտակտային տվյալների որևէ փոփոխության մասին անդամը պարտավոր է անմիջապես ծանուցել խորհրդի նախագահին ու քոլեջի տնօրենին։
  6. Խորհուրդն իր կազմից, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի նախագահ: Թեկնածուներ կարող են առաջադրել (այդ թվում՝ ինքնառաջադրվել) խորհրդի անդամները։ Խորհրդի նախագահ չի կարող ընտրվել Խորհրդի ուսանող կամ մանկավարժական աշխատող անդամը:
  7. Խորհրդի նախագահն ընտրվում է երեք տարի ժամկետով, իսկ եթե նրա` որպես խորհրդի անդամի լիազորությունների ժամկետի ավարտին մնացել է երեք տարուց պակաս, ապա այդ ժամկետով։
  8. Նախագահը՝
    • կազմակերպում է խորհրդի աշխատանքները,
    • գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք,
    • կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրության վարումը,
    • իրականացնում է սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
  9. Այն դեպքում, երբ խորհրդի նախագահ դեռ չի ընտրվել, կամ եթե նախագահը բացակայում է խորհրդի նիստից, նիստը սկսելուց անմիջապես հետո նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ ընտրվում է նիստի նախագահող, ով տվյալ նիստի առնչությամբ կատարում է նախագահի պարտականությունները։ Այն դեպքում, երբ խորհրդի նախագահ դեռ չի ընտրվել, խորհրդի նիստը հրավիրում է տնօրենը։ Եթե նախագահող չի ընտրվում, ապա նիստը նախագահում է նիստին ներկա տարիքով ավագ անդամը, բացառությամբ քոլեջի ուսանող կամ մանկավարժական աշխատող անդամի։

6 ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Խորհուրդն իրականացնում է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ սույն կանոնադրությամբ և իր աշխատակարգով նախատեսված կարգով։
  2. Մինչև խորհրդի ձևավորումը օրենքով սահմանված դեպքերում խորհրդի որոշ լիազորություններ ժամանակավորապես իրականացնում է քոլեջի տնօրենը՝ օրենքով սահմանված կարգով։
  3. Խորհուրդը հավանություն է տալիս քոլեջի կողմից խոշոր գործարքների կնքմանը։ Ընդ որում, խորհրդի հավանությունը ստացած խոշոր գործարքը կատարվում է լիազոր պետական մարմնի համաձայնությամբ:
  4. Խորհրդի հավանություն պահանջող խոշոր գործարք է համարվում այն գործարքը կամ մի քանի փոխկապակցված գործարքները, որոնք կապված են պետական կազմակերպության կողմից ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ, որի արժեքը կազմում է նման գործարք(ներ) կատարելու մասին որոշման ընդունման օրվան նախորդող եռամսյակի հաշվապահական հաշվետվությամբ քոլեջի ակտիվների ընդհանուր արժեքի քսան տոկոսից ավելին: Խոշոր չեն այն գործարքները, որոնք կատարվում են քոլեջի առօրյա գործունեության ընթացքում և հանդիսանում են քոլեջի կանոնադրական նպատակներից ուղղակիորեն բխող գործառույթ:
  5. Քոլեջի հաստիքացուցակի ու բյուջեի շրջանակներում խորհուրդը հաստատում է տնօրենի և աշխատակիցների պարգևատրման, նյութական խրախուսման ներքին կանոնակարգերը (որոնք պետք է հիմնվեն այդ թվում կատարողականի գնահատման վրա), լիազոր պետական մարմնի հաստատմանը ներկայացնելու համար հավանություն  է տալիս տնօրենին վճարվող հիմնական աշխատավարձի չափին, պարգևավճարի ու այլ լրացուցիչ վարձատրության (բացի օրենսդրությամբ սահմանված հավելումներից ու հավելավճարներից) չափին ու հիմնավորմանը։
  6. Քոլեջի բյուջեի շրջանակներում խորհուրդը սահմանում է ուսանողական ինքնակառավարման մարմիններին հատկացվող ընդհանուր ֆինանսավորման չափը, գույքի և այլ ռեսուրսների (այդ թվում՝ հավելյալ) տրամադրման դեպքերը, նվազագույն չափը, դրանց օգտագործման պայմանները և հաշվետվողականության կարգը.
  7. Քոլեջի ուսանողների կրթության և դաստիարակության որակի կատարելագործման, մանկավարժական կազմի աշխատողների մանկավարժական, մասնագիտական (ոլորտային), կազմակերպչական և առաջնորդման հմտությունների ու կարողությունների բարձրացման, ինչպես նաև առաջավոր փորձի կիրառման նպատակով խորհուրդը կարող է ստեղծել քոլեջի մանկավարժական, ուսումնամեթոդական մասնագիտական խորհուրդներ, մշակույթի կամ սպորտի ոլորտի որակավորման կրթական ծրագիր իրականացնելու դեպքում՝ ստեղծագործական կամ գեղարվեստական խորհուրդներ,ինչպես նաև ամբիոններ, մասնագիտական և առարկայական հանձնաժողովներ, սահմանել դրանց կազմերը, իրավասությունը և գործունեության կարգերը։

7 ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԵՐԸ

  1. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի կամ հեռակա կարգով որոշումների կայացման միջոցով։ Խորհրդի նիստերը կարող են իրականացվել առկա, հեռավար, կամ առկա ու հեռավար եղանակների համադրությամբ (այն է՝ խորհրդի անդամների մի մասը մասնակցում են նիստին առկա եղանակով, իսկ մի մասը՝ հեռավար)։ Տնօրենի ընտրությունը պետք է իրականացվի առկա նիստի միջոցով։
  2. Խորհրդի նիստերն անցկացվում են սույն կանոնադրությանը և խորհրդի աշխատակարգին համապատասխան: Խորհուրդը իր կազմից ընտրում է նաև խորհրդի նախագահի տեղակալ և խորհրդի քարտուղար։
  3. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ: Խորհրդի նիստերը գումարում է խորհրդի նախագահը՝ իր, խորհրդի անդամների մեկ երրորդի (եթե օրենքով տվյալ հարցով նիստ հրավիրելու համար ավելի բարձր քանակ սահմանված չէ) կամ տնօրենի նախաձեռնությամբ: Խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով խորհրդի նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Եթե խորհրդի նախագահը նիստ հրավիրելու պահանջը ստանալու պահից 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում նիստ չի հրավիրում, ապա նիստ հրավիրելու պահանջ ներկայացրած անձը/անձինք իրավասու են սույն կետով սահմանված կարգով նիստ հրավիրել անձամբ։
  4. Այն դեպքում, երբ օրենքով, ենթաօրենսդրական ակտերով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված է, որ խորհուրդը որոշակի հարց քննարկում է կամ որոշում կայացնում է տնօրենի ներկայացմամբ կամ առաջարկությամբ, ապա այդպիսի հարցի կամ որոշման քննարկումը ներառող նիստին առանց ձայնի իրավունքի մասնակցում է քոլեջի տնօրենը։ Խորհրդի հրավերով տնօրենը պարտավոր է մասնակցել նաև այլ նիստերին։
  5. Խորհրդի նիստերի հրավերը ուղարկվում է գրավոր՝ փոստային կապի կամ էլեկտրոնային կապի միջոցով։ Քանի դեռ անդամը գրավոր չի պահանջել իրեն ծանուցել փոստային կապի միջոցով, ծանուցումը ուղարկվում է էլեկտրոնային կապի եղանակով՝ անդամի կողմից խորհրդին իր հետ կապի նպատակով տրամադրված կոնտակտային տվյալներով՝ էլեկտրոնային փոստի հասցեով կամ բջջային հեռախոսահամարի հետ կապակցված հաղորդակցության բջջային հավելվածին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով։ Նիստի հրավերին կցվում է նիստի օրակարգը։ Նիստի հրավերը, որպես կանոն, ուղարկվում է նիստից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ (ընդհատված հեռավար նիստի օրակարգով նոր նիստի մասին ծանուցումը կարող է ուղարկվել առանց նշված ժամկետը պահպանելու)։
  6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամներից առնվազն չորսը (իսկ եթե քննարկվող հարցով որոշման համար օրենքով պահանջվում է ձայների ավելի մեծ քանակ, ապա այդպիսի հարցի քննարկման համար քվորում է հանդիսանում այդպիսի նվազագույն քանակը): Խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդի նիստին մասնակցող անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ (եթե քննարկվող հարցով որոշման համար օրենքով նախատեսված չէ ձայների ավելի մեծ քանակ, այդ թվում՝ տնօրենի ընտրության, տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը քննարկելու և տնօրենի լիազորությունների դադարեցման հարցով լիազորված պետական մարմին դիմելու դեպքում): Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդում քվեարկության ժամանակ ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է։
  7. Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի չի թույլատրվում: Անդամը, որը չի կարող ներկա գտնվել նիստին, կարող է նիստին քննարկվող հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումը նախապես գրավոր ներկայացնել նախագահին, պայմանով, որ օրակարգի հիման վրա հնարավոր է ձևակերպել վերջնական դիրքորոշում քվեարկվող հարցի վերաբերյալ (օրինակ՝ օրակարգի հարցը ենթադրում է դրված հարցին կողմ կամ դեմ քվեարկություն, կամ առանձին թեկնածուներին կողմ կամ դեմ քվեարկություն)։
  8. Հեռավար եղանակով նիստը կազմակերպելու դեպքում այն պետք է իրականացվի տեսաձայնային կոնֆերանսին խորհրդի անդամների միաժամանակյա ներկայության միջոցով, որը պետք է ամբողջությամբ ձայնագրվի։ Եթե հեռավար նիստի ընթացքում մասնակցող անդամներից մեկի մասնակցությունը դադարում է (կապի խափանման կամ իր կամքից անկախ այլ պատճառներով), ապա նիստը կասեցվում է մինչև նրա մասնակցության վերականգնվելը, բայց ոչ ավել, քան 15 (տասնհինգ) րոպեով։ Եթե սահմանված ժամկետում համապատասխան անդամի մասնակցությունը նիստին չի վերականգնվում, ապա նիստը կարող է վերսկսվել, եթե համապատասխան անդամի բացակայության պայմաններում առկա է քվորում։ Հակառակ դեպքում նիստը հետաձգվում է ու նույն օրակարգով հրավիրվում այլ օր։
  9. Խորհրդի նիստերը կարող են իրականացվել առկա ու հեռավար եղանակների համադրությամբ, երբ անդամների մի մասը նիստին մասնակցում են առկա կարգով, իսկ մի մասը՝ հեռակա։ Նման դեպքում ներկա կարգով մասնակցող անդամները նիստի վայրից համատեղ միանում են տեսաձայնային կոնֆերանսին, որի մասով գործում են հեռավար նիստերի անցկացման կանոնները։
  10. Խորհրդի նիստերը արձանագրվում են։ Արձանագրությունը կազմվում ու ստորագրվում է նախագահի (նիստը նախագահողի) ու քարտուղարի կողմից և ուղարկվում է խորհրդի բոլոր անդամներին նիստի օրվանից առավելագույնը 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։ Արձանագրությունները թղթային տարբերակով պահպանվում են նիստի օրվանից առնվազն 10 (տաս) տարի ժամկետով, իսկ դրանց էլեկտրոնային պատկերատպումները (սկաները)՝ անժամկետ։
  11. Խորհրդի որոշումները կարող են ընդունվել առանց նիստի` հեռակա կարգով քվեարկության (այդ թվում՝ առցանց քվեարկության) միջոցով: Հեռակա կարգով քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կապի՝ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը հավաստող և հասցեատիրոջ կողմից դրանք ստանալու փաստի հաստատման հնարավորություն տվող միջոցներով փոխանակելու եղանակով: Հեռակա կարգով քվեարկության դեպքում նախագահը խորիրդի բոլոր անդամներին ուղարկում է որոշման նախագիծ, նշելով դրան կողմ կամ դեմ քվեարկելու հնարավորության ու եղանակի, ինչպես նաև քվեարկության վերջնաժամկետի մասին։
  12. Հեռակա կարգով քվեարկության վերջնաժամկետը պետք է սահմանվի որոշման նախագիծը ուղարկելու օրվանից ոչ պակաս, քան 5 (հինգ) աշխատանքային օր, բացառությամբ հրատապ որոշում պահանջող հարցերի, երբ 5-օրյա ժամկետը պահպանելը օբյեկտիվորեն հնարավոր չէ։ Եթե մինչև վերջնաժամկետի ավարտը չեն ստացվում համապատասխան որոշման քննարկման մասով կիրառելի քվորումի չափով ձայներ, ապա որոշումը համարվում է չընդունված քվորումի բացակայության պատճառով։ Հեռակա կարգով քվեարկության արդյունքները նախագահի կողմից ամփոփվում ու բոլոր անդամներին ծանուցվում են քվեարկության վերջնաժամկետից հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում։
  13. Խորհրդի նիստերին, ըստ անհրաժեշտության, նախագահի կողմից (սեփական նախաձեռնությամբ կամ տնօրենի կամ խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով) կարող են հրավիրվել (ելույթ ունենալու, կարծիք հայտնելու, բացատրություններ ներկայացնելու, հարցերի պատասխանելու և (կամ) խորհրդակցական ձայնի իրավունքով նիստին մասնակցելու համար) քոլեջի աշխատողներ, ուսանողներ և նրանց ծնողներ, հասարակության, կազմակերպությունների ներկայացուցիչներ:

8ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

  1. Խորհրդի անդամի լիազորությունները դադարում են օրենքով սահմանված հիմքերով ու կարգով։
  2. Ժամկետի ավարտով պայմանավորված լիազորությունների ավարտի մասին խորհրդի նախագահը համապատասխան անդամին (ինչպես նաև նրան առաջադրած մարմնին կամ կազմակերպությանը) գրավոր ծանուցում է ժամկետի ավարտից առնվազն 30 (երեսուն) աշխատանքային օր առաջ։
  3. Խորհրդի անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքում նրան փոխարինող նոր անդամն առաջադրվում ու նշանակվում է նույն կարգով, ինչ այն անդամը, ում լիազորությունները դադարել են: Լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին անդամին ծանուցում է խորհրդի նախագահը, իսկ եթե դադարեցվել են նախագահի լիազորությունները՝ քարտուղարը։
  4. Խորհրդի կազմում թափուր տեղեր առաջանալու դեպքում այն համալրվում է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Թափուր տեղ առաջանալուց հետո տնօրենը տասնօրյա ժամկետում լիազոր մարմնին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն և (կամ) առաջարկություն:
  5. Խորհրդի որոշումները կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել՝ լիազոր մարմնին կամ դատարան:

9ՏՆՕՐԵՆԸ

  1. Տնօրենի թեկնածուն ընտրվում է խորհրդի կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանած մրցութային կարգով: Մրցույթի արդյունքում խորհրդի կողմից հաղթող ճանաչված տնօրենի թեկնածուի հետ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կնքվում է աշխատանքային պայմանագիր կամ ընդունվում է աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ, որը ստորագրում է լիազոր մարմնի ղեկավարը:
  2. Տնօրեն կարող է ընտրվել և նշանակվել միայն այն անձը, որը օրենսդրությամբ սահմանված կարգով ստացել է քոլեջի ղեկավարման իրավունք (հավաստագիր)։
  3. Տնօրենն օրենքով, հիմնադրի որոշումներով, լիազոր մարմնի հրամաններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է քոլեջի ընթացիկ գործունեությունը, առանց լիազորագրի հանդես է գալիս քոլեջի անունից, իր լիազորությունների սահմաններում արձակում է քոլեջում և նրա ստորաբաժանումներում կատարման համար պարտադիր հրամաններ, հրահանգներ, կարգադրություններ, տալիս է ցուցումներ և հանձնարարականներ, վերահսկում դրանց կատարումը, կրում է պատասխանատվություն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
  4. Տնօրենի ժամանակավոր բացակայության (այդ թվում՝ արձակուրդի, գործուղման, ժամանակավոր անաշխատունակության) կամ պաշտոնը թափուր մնալու դեպքում նրան նշանակած լիազոր մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն ժամանակավորապես իրականացնում է նրա տեղակալը, իսկ վերջինիս բացակայության կամ հրաժարվելու դեպքում՝ կառավարչական գործառույթ իրականացնող այլ աշխատող (պաշտոնը թափուր մնալու դեպքում լիազոր մարմնի որոշմամբ լիազորությունները կարող է իրականացնել նաև քոլեթի աշխատող չհանդիսացող անձը, որը բավարարում է օրենքով սահմանված պահանջներին)։ Տնօրենի փոխարինում չի պահանջվում տնօրենի կողմից առանց աշխատանքի վայր ներկայանալու (հեռավար եղանակով) աշխատանքային պարտականությունների կատարման և Հայաստանի Հանրապետության տարածքում մինչև երեք աշխատանքային օր տևողությամբ գործուղումների դեպքում։
  5. Քոլեջի խորհրդին ներկայացման ենթակա՝ քոլեջի զարգացման ռազմավարական ծրագիրը, գործունեության տարեկան ծրագիրը և ժամանակացույցը, տարեկան ծախսերի նախահաշիվը (բյուջեն), գործունեության տարեկան ծրագրի և բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը, մոդուլային ծրագիրն ու ուսումնական պլանը (այդ թվում՝ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ծրագիրը) խորհրդին են ներկայացվում դրանց նախատեսվող քննարկումից առնվազն մեկ ամիս առաջ,ներքին և արտաքին գնահատման արդյունքները և դրանցից բխող գործողությունների առաջարկները, քոլեջի կառուցվածքը, հաստիքացուցակն ու աշխատողների պաշտոնային դրույքաչափերը, տարեկան ծախսերի նախահաշվում փոփոխությունները, կարգապահական կանոնները, էթիկայի և վարքագծի կանոնները, այլ ներքին իրավական ակտերը, կրթաթոշակ ստացող ուսանողների ցանկը՝ դրանց նախատեսվող քննարկումից առնվազն երկու շաբաթ առաջ, իսկ խոշոր գործարքների կնքման վերաբերյալ առաջարկությունները և այլ հարցերը՝ դրանց նախատեսվող քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ։
  6. Տնօրենը պարտավոր է չկատարել հիմնադրի, լիազոր մարմնի, խորհրդի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
  7. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։
  8. Տնօրենն իր պաշտոնավարման ընթացքում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն, իր պաշտոնեական դիրքը կամ աշխատանքային միջոցները չօգտագործել կուսակցությունների կամ հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար կամ նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու կամ իր պաշտոնական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար։
  9. Տնօրենի լիազորությունները դադարեցվում են լիազոր մարմնի որոշմամբ կամ ակտով՝ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով։
  10. Տնօրենի հրամանները, հրահանգները, ցուցումները կարող են օրենքով սահմանված կարգով բողոքարկվել՝ լիազորված պետական մարմին կամ դատարան:

10 ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ

  1. Տնօրենը և խորհրդի անդամները պետք է պաշտոնեական պարտականություններ իրականացնելիս զերծ մնան այնպիսի գործողություններ իրականացնելուց ու որոշումներ կայացնելուց, որոնց մասով առկա է շահերի բախում։ 
  2. Տնօրենը, խորհրդի անդամը պարտավոր են խորհրդին գրավոր տեղեկացնել ցանկացած փաստացի ու հնարավոր շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին և զերծ մնան գործողություն (անգործություն) կատարելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին (փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձևավորում և այլն) մասնակցելուց կամ այլ կերպ որոշման կայացման գործընթացին մասնակցելուց։
  3. Շահերի բախում է համարվում այնպիսի իրավիճակը, երբ որոշում կայացնող կամ գործողություն ձեռնարկող անձի մասնավոր շահերը (ներառյալ՝ իր հետ փոխկապակցված անձանց[7] շահերը) ազդում են կամ կարող են ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Դա կարող է կապված լինել, ի թիվս այլ հանգամանքների, որոշակի արտոնության, առավելության կամ այլ օգուտի, որը համապատասխան որոշումը կամ գործողությունը կարող է առաջացնել (ուղղակի կամ անուղղակի) համապատասխան անձի համար։
  4. Այն դեպքերում, երբ առկա է տնօրենի շահերի բախում, խորհուրդը հնարավորինս սեղմ ժամկետներում քննարկում է շահերի բախման հանգամանքները, որոշում է կայացնում համապատասխան գործողությանը (անգործությանը) կամ որոշմանը հավանություն տալու կամ մերժելու վերաբերյալ։
  5. Այն դեպքերում, երբ առկա է խորհրդի անդամի շահերի բախում խորհրդի կողմից քննարկվող որևէ հարցի առնչությամբ, համապատասխան անդամը պետք է զերծ մնա այդ հարցի շուրջ քննարկումներին մասնակցելուց ու քվեարկելուց։ Տնօրենի ընտրության, տնօրենի հետագա պաշտոնավարման հարցը քննարկելու և տնօրենի լիազորությունների դադարեցման հարցով լիազորված պետական մարմին դիմելու հարցերի քննարկման առնչությամբ խորհրդի անդամի՝ քոլեջի մանկավարժական աշխատող կամ ուսանող հանդիսանալը ինքնին չի համարվում շահերի բախում։

11 ՔՈԼԵՋԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

  1. Քոլեջն ունի ուսումնաօժանդակ, մանկավարժական և վարչական անձնակազմ[8]:
  2. Քոլեջի մանկավարժական կազմում ընդգրկվում են ուսանողի ուսումնառության մոդուլների յուրացմանը նպաստող կամ համապատասխան որակավորման ուղղվածության բովանդակության պահանջներն ապահովող ՄՈՒՀ-ի աշխատողները, ինչպես նաև կազմակերպությունում աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն իրականացնող մասնագիտական ուսուցման հրահանգիչները:
  3. Քոլեջի ուսումնաօժանդակ, մանկավարժական ու վարչական կազմի պաշտոններին ներկայացվող պահանջները, մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի կարգը, մրցույթ չհայտարարելու դեպքերը, վերապատրաստման և ատեստավորման կարգերը հաստատում է լիազոր մարմինը:
  4. Քոլեջի աշխատողները ունեն օրենքով, սույն կանոնադրությամբ, քոլեջի ներքին իրավական ակտերով նախատեսված իրավունքներ, և կրում են օրենքով, սույն կանոնադրությամբ, քոլեջի ներքին իրավական ակտերով սահմանված ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ։

12 ՔՈԼԵՋԻ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ

  1. Քոլեջում Խորհրդի կողմից ձևավորվում է քոլեջի մանկավարժական աշխատողներից կազմված առնվազն մեկ մարմին (կրթության որակի խորհուրդ), որի իրավասությանն են վերապահվում կրթության կազմակերպման, որակի ապահովման, Քոլեջի և անձնակազմի մասնագիտական զարգացման հետ կապված հարցերի նախնական քննարկումը և դրանց վերաբերյալ Խորհրդին կամ տնօրենին  կարծիք (եզրակացություն) ներկայացնելը։
  2. Քոլեջում ստեղծվում է բարևարքության և էթիկայի հանձնաժողով, որը պետք է ստանա, քննարկի, գնահատի և Քոլեջի տնօրենին և (կամ) խորհրդին ներկայացնի առաջարկներ կապված ուսանողների, աշխատողների կողմից ներկայացված դիմումների, բողոքների կամ հանձնաժողովի կողմից այլ կերպ բացահայտված խնդիրների հետ, որոնք վերաբերում են ակադեմիական ազնվությանը, էթիկական կամ բարեվարքությանն առնչվող հարցերին, ինչպես նաև ուսանողների հանդեպ կարգապահական միջոցների կիրառմանը:  Հանձնաժողովի կազմի մեջ ի պաշտոնե մտնում են տնօրենը, տնօրենի տեղակալները, ամբիոնների ղեկավարները։  Դիմումները, բողոքները հանձնաժողով ներկայացվում են գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով)` անվանական կամ անանուն։ Հանձնաժողովը դիմումների, բողոքների կամ խնդիրների քննարկման հիման վրա տալիս է կարծիքներ և (կամ) առաջարկություններ։ Հանձնաժողովի աշխատակարգը տնօրենի ներկայացմամբ հաստատվում է խորհրդի կողմից։
  3. Քոլեջի զարգացման ռազմավարական ուղղություններ սահմանելու, մասնագիտական կրթական ծրագրեր մշակելու և ներդնելու, համագործակցության շրջանակը ընդլայնելու, համագործակցության պայմանագրեր կնքելու, ձեռնարկատիրական գործունեության տեսակներն ու դրանց կազմակերպման պայմանները սահմանելու, քոլեջի ֆինանսատնտեսական գործունեությունը և ծախսային ուղղությունները սահմանելու և այլ կառավարչական որոշումները հիմնավորված կայացնելու նպատակով՝ խորհուրդը կարող է ստեղծել խորհրդակցական մարմիններ, որոնց ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է քոլեջի կանոնադրությամբ և խորհրդի որոշմամբ:
  4. Խորհրդի որոշմամբ ձևավորված խորհրդակցական մարմինները իրավունք ունեն քոլեջի տնօրենից ու անձնակազմից պահանջել տեղեկություններ իրենց գործունեությանը անմիջապես առնչվող հարցերով։ Տեղեկությունների տրամադրման պահանջը կարող է պատճառաբանված որոշմամբ մերժվել, եթե դրանք պարունակում են օրենքով պաշտպանվող գաղտնիք, որին ծանոթանալու իրավունք համապատասխան մարմնի անդամները չունեն, կամ եթե դրանց տրամադրումը անհամաչափ բեռ կստեղծի քոլեջի անձնակազմի համար։
  5. Խորհրդի՝ մանկավարժական աշխատողների կազմից անդամներին առաջադրում է մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովը, որն առաջադրման համար քվորում ունի, եթե դրան մասնակցում են քոլեջի մանկավարժական աշխատողների կեսից ավելին, և որոշումներ է ընդունում մասնակիցների ձայների մեծամասնությամբ: Ընդ որում, ընդհանուր ժողովում ձայնի իրավունք ունեն առնվազն կես դրույք ծանրաբեռնվածություն և քոլեջում առնվազն մեկ տարվա աշխատանքի փորձ ունեցող մանկավարժական աշխատողները։
  6. Մանկավարժական աշխատողների ընդհանուր ժողովը պետք է հրավիրվի քոլեջի տնօրենի կողմից՝ դրա օրվանից առնվազն 5 (հինգ) աշխատանքային օր առաջ։ Առաջադրման համար թեկնածուներ կարող են առաջադրվել (այդ թվում՝ ինքնառաջադրման եղանակով) ժողովի անցկացումից առաջ (ոչ ուշ, քան դրա անցկացմանը նախորդող աշխատանքային օրվա ժամը 12։00-ն)՝ տնօրենին առաջադրման մասին գրություն (թղթային կամ էլեկտրոնային եղանակով) ներկայացնելու միջոցով։ Տնօրենը պետք է ապահովի ժողովի իրականացման վայր և կազմակերպի քվեարկության գործընթացը, ներառյալ՝ քվեաթերթիկների նախապատրաստում, հաշվիչ հանձնաժողովի ընտրության գործընթաց։

13 ՔՈԼԵՋԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

  1. Քոլեջի ուսանողը մասնագիտական կրթության որևէ մակարդակի կրթական ծրագրով և որակավորմամբ ուսումնառող անձն է: Քոլեջի ունկնդիրը մասնագիտական կրթության լրացուցիչ կրթական ծրագրում ընդգրկված և ուսումնառող անձն է: Սույն կանոնադրությունում հիշատակվելիս ուսանող եզրույթը ներառում է ունկնդիր եզրույթը, քանի դեռ այլ բան ուղիղ նախատեսված չէ։
  2. Քոլեջի ուսանողներն ունեն օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված իրավունքները, և կրում են օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, քոլեջի ներքին իրավական ակտերով և քոլեջի հետ կնքված պայմանագրով նախատեսված պարտականությունները։
  3. Ուսանողները պարտավոր են հետևել ակադեմիական ազնվության կանոններին, խնամքով վերաբերվել քոլեջի ու երրորդ անձանց գույքին, հարգել աշխատողների և այլ ուսանողների իրավունքներն ու արժանապատվությունը, մասնակցել համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրի ուսումնառությանը, ներառյալ՝ գործնական աշխատանքային ուսուցմանը, պահպանել համապատասխան գործատուի ներքին իրավական ակտերի պահանջները։
  4. Քոլեջի ուսանողը և դիմորդը, նրանց օրինական ներկայացուցիչն իրավունք ունեն ծանոթանալու սույն կանոնադրությանը, քոլեջի լիցենզիային և իրենց առնչվող ներքին իրավական ակտերին, ինչպես նաև հավատարմագրման վկայականին ու հավատարմագրման մասին հավաստագրին: Դիմորդներին ու նրանց օրինական ներկայացուցիչներին պետք է պատշաճ բացատրվի մասնագիտության առանձնահատկություններով պայմանավորված աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման մեխանիզմը, դրանից հրաժարվելու հետևանքները, ավարտական քննակարգը և քոլեջում ուսումնառության այլ էական առանձնահատկությունները։
  5. Բարձր առաջադիմություն, փորձարարական, նորարարական նախագծերում ու աշխատանքներում գործուն և արդյունավետ մասնակցություն ցուցաբերած ուսանողների համար քոլեջի խորհրդի կողմից կարող են սահմանվել խրախուսման նյութական ու այլ ձևեր:
  6. Ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի պահանջները և ուսումնական գործընթացի ժամանակացույցը չկատարելու, անբավարար ակադեմիական առաջադիմություն ցուցաբերելու, ինչպես նաև սույն կանոնադրության կամ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պահանջները խախտելու համար ուսանողը կարող է տնօրենի անհատական իրավական ակտով ենթարկվել կարգապահական պատասխանատվության՝ ընդհուպ մինչև քոլեջից հեռացվելը:

14 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

  1. Քոլեջի ուսանողությունը ինքնակառավարման, սույն կանոնադրության 92-րդ կետով նշված խնդիրները լուծելու և այլապես սեփական շահերը պաշտպանելու համար իրավասու է ստեղծել ուսանողների ինքնակառավարման մարմիններ, որոնք ապահովում են ուսանողների մասնակցությունը քոլեջի կառավարմանը, համապատասխան մարմինների քննարկմանն են ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր:
  2. Քոլեջի ուսանողների ինքնակառավարման մարմին կարող է ստեղծվել ուսանողների ընդհանուր թվի առնվազն 10 (տաս) տոկոսի (բայց ամեն դեպքում ոչ պակաս, քան 10 ուսանողի) նախաձեռնությամբ, պայմանով, որ այն ստանձնում է իրականացնել 92 կետի առնվազն 1-ին, 2-րդ ենթակետերով, ու 3-6-րդ ենթակետերից առնվազն մեկով նախատեսված գործառույթները։ Նման դեպքում նախաձեռնող ուսանողները պետք է կազմակերպեն հիմնադիր ժողով, որում քոլեջի ուսանողների ընդհանուր թվի առնվազն 10 (տաս) տոկոսով պետք է հաստատվի համապատասխան ինքնակառավարման մարմնի կանոնադրությունը, ձայների պարզ մեծամասնությամբ ձևավորվի նրա կառավարման մարմինների անվանական կազմը, և կանոնադրությունն ու կառավարման մարմինների անվանական կազմը ներկայացվի քոլեջի խորհրդի նախագահին ու տնօրենին։
  3. Ուսանողների ինքնակառավարման մարմնի կանոնադրությամբ պետք է առնվազն սահմանվեն ինքնակառավարման մարմնի անվանումը, դրա հիմնական նպատակներն ու գործառույթները, կառավարման մարմինների կազմը, ձևավորման, գործունեության, որոշումների կայացման կարգը, լիազորություններն ու պարտականությունները, անդամների պարտականություններ ու իրավունքները։
  4. Քոլեջի ուսանողական ինքնակառավարման մարմինը՝
    • աջակցում է ուսանողության նախաձեռնություններին, մասնակցում դրանց իրականացմանը.
    • կազմակերպում է ուսանողական քննարկումներ և այլ մասնագիտական միջոցառումներ.
    • աջակցում է աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, սոցիալական գործընկերության ծրագրերում ուսանողների ընդգրկվածությանը.
    • աջակցում է կրթության և ուսումնառության արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը.
    • աջակցում է ուսանողների հետազոտական աշխատանքների իրականացմանը և դրանց արդյունքների հրապարակմանը.
    • խթանում է ուսանողների կամավորական աշխատանքների իրականացումը և աջակցում դրանց.
    • համագործակցում է համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ, անդամակցում համանման կառույցներին.
    • Քոլեջի խորհրդի սահմանած կարգի համաձայն՝ մասնակցում են ֆոնդհայթայթման միջոցառումներին, որոնցից գոյացած միջոցները կարող են ուղղվել բացառապես իրենց գործունեության նպատակների իրականացմանը,
    • Օրենքով չարգելված եղանակներով պաշտպանում ու ներկայացնում է ուսանողների շահերը։
  5. Եթե քոլեջում սույն կանոնադրության հաստատման պահին գործում է ուսանողական խորհուրդ, ապա այն ինքնաբերաբար համարվում է ուսանողության ինքնակառավարման մարմին, պայմանով, որ այն պետք է առավելագույնը 6 (վեց) ամսվա ընթացքում իր կանոնադրությունը համապատասխանեցնի սույն 90-92 կետերի պահանջին։
  6. Եթե սույն կանոնադրության հաստատման պահից 6 (վեց) ամսվա ընթացքում չի ձևավորվում ինքնակառավարման որևէ մարմին, իսկ ուսանողական խորհուրդը իր կանոնադրությունը չի համապատասխանեցում սույն 90-92 կետերի պահանջին, ապա քոլեջի տնօրենը կազմակերպում է ուսանողական խորհրդի ընտրություններ։ Նման դեպքում ուսանողական խորհրդի քանակական կազմը սահմանվում է 9 (ինը) հոգի։
  7. Ուսանողական խորհրդի ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցել են քոլեջի ուսանողների առնվազն 50 տոկոսը (ուսանողների անվանական ցանկը ընտրությունների օրվան նախորդող օրվա դրությամբ կազմում է տնօրենը)։ Քվեարկությունը կազմակերպվում է ըստ յուրաքանչյուր որակավորման յուրաքանչյուր ուսումնառության տարվա խմբի։
  8. Եթե քոլեջում ձևավորվել է մեկից ավելի ուսանողական ինքնակառավարման մարմին, ապա քոլեջի խորհրդի կազմում ուսանողության ներկայացուցչի թեկնածություն նրանք առաջադրում են ընդհանուր համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում թեկնածությունը առաջադրում է այն մարմինը, որի վերջին ընտրություններին մասնակցել է ուսանողների առավել մեծ քանակ: Եթե որևէ ուսանողական ինքնակառավարման մարմին ձևավորված չէ, ապա խորհրդի կազմում ուսանողության ներկայացուցչի թեկնածությունը ձայների մեծամասնությամբ առաջադրում են ուսանողների պատվիրակները, ընդ որում յուրաքանչյուր որակավորման յուրաքանչյուր ուսումնառության տարվա խմբի կողմից ընտրվում է մեկական պատվիրակ։

15․   ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԱԶՆՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

  1. Քոլեջի մանկավարժական աշխատողները պետք է հետևողականորեն կատարելագործեն իրենց առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, մանրակրկիտ պատրաստվեն բոլոր դասերին և մատուցեն դասընթացների բովանդակություն, որը համապատասխանում է հաստատված ուսումնական ծրագրին։ Նրանք պետք է բաց լինեն ուսանողների ու գործընկերների կողմից կառուցողական քննադատության և բարելավման առաջարկների համար։
  2. Ուսանողների գիտելիքներն ու կարողունակությունները գնահատելիս, ի լրումն լիազոր մարմնի կողմից սահմանված պահանջների պահպանման, մանկավարժական աշխատողները պետք է կիրառեն այպիսի չափորոշիչներ, համակարգեր, մոտեցումներ, որոնք արդար են, օբյեկտիվ և ճշգրիտ կերպով չափում են ուսանողների ուսումնառության արդյունքները։ Նրանք պետք է գնահատեն ուսանողներին առանց որևէ խտրականության ու տարբերակման, որը հիմնված է անձնական բնութագրերի կամ այլ հանգամանքների վրա, որոնք կապված չեն ակադեմիական կատարողականի հետ։
  3. Քոլեջի մանկավարժական աշխատողները պետք է կիրառեն ակադեմիական չափանիշները հետևողականորեն բոլոր ուսանողների համար՝ միաժամանակ ճանաչելով անհատական ուսումնառության կարիքները։ Քոլեջի մանկավարժական աշխատողները պետք է ստեղծեն ներառական ուսումնական միջավայր, որը քաջալերում է ակադեմիական մտքի ու տեսակետների ազատությունը։
  4. Քոլեջի մանկավարժական աշխատողները պետք է պարբերաբար տրամադրեն կառուցողական հետադարձ կապ ուսանողներին իրենց առաջընթացի ու կատարողականի վերաբերյալ, որը կօգնի ուսանողներին հասկանալ իրենց ուժեղ ու թույլ կողմերը, բարելավման ուղղություններ։
  5. Քոլեջի աշխատողները պետք է ապահովեն, որ իրենց բոլոր շփումները ուսանողների հետ լինեն պրոֆեսիոնալ, հարգալից և քաղաքավարի։
  6. Քոլեջի աշխատողները պետք է աշխատանքային պարտականությունները կատարելիս մշտապես գիտակցեն, որ իրենք ներկայացնում են քոլեջը, ու իրենց վարքն անմիջապես անդրադառնում է քոլեջի վրա։ Ուստի իրենք պարտավոր են մշտապես դրսևորել քաղաքավարություն, պրոֆեսիոնալ վարքագիծ ու քաղաքական զսպվածություն, զերծ մնալ քաղաքական և հասարակական (այդ թվում՝ կրոնական) քարոզից, իրենց վարքում ու խոսքում լինեն պարկեշտ ու ազնիվ։
  7. Քոլեջի մանկավարժական աշխատողները, ուսանողները պետք է մշտապես պահպանեն ակադեմիական ազնվությունը, զերծ մնան այլոց մտքերը, գաղափարները, խոսքերը, հետազոտությունները և ստեղծագործական աշխատանքները իրենց վերագրելուց, իսկ դրանք օգտագործելուց մշտապես նշեն հեղինակին ու սկզբնաղբյուրը։
  8. Քոլեջի մանկավարժական աշխատողները, ուսանողները պետք է բացահայտեն շահերի բախումները, որոնք առնչվում են իրենց հետազոտություններին, աշխատություններին ու կրթական գործունեությանը։
  9. Քոլեջի մանկավարժական աշխատողները, ուսանողները իրենց աշխատություններում ու հետազոտություններում պետք է ներկայացնեն աշխատանքի ու հետազոտության արդյունքներն ազնվորեն՝ առանց կեղծելու, թերի կամ խեղաթյուրված ներկայացնելու։

16 ՆԵՐՔԻՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

  1. Քոլեջը տարեկան մեկ անգամ իրականացնում է ներքին գնահատում՝ իր գործունեության ու կրթական գործընթացի՝ սահմանված նպատակներին ու վերջնարդյունքներին համապատասխանության վերլուծություն։
  2. Ներքին գնահատումն իրականացվում է մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը։
  3. Ներքին գնահատումն իրականացվում է խորհրդի կողմից հաստատված կարգի համաձայն, և որպես կանոն ներառում է ստորաբաժանումների կողմից սեփական գործունեության ինքնագնահատումներ, ուսանողների, շրջանավարտների, աշխատողների, քոլեջի հետ համագործակցող գործատուների հարցումներ, կատարողականի (այդ թվում՝ ուսանողների առաջադիմության, աշխատանքի տեղավորման) գնահատումներ։
  4. Ներքին գնահատումն իրականացնելու համար ստեղծվում է ներքին գնահատման կոմիտե, որում ներգրավված պետք է լինեն քոլեջի վարչական և մանկավարժական աշխատողները, ինչպես նաև (համաձայնությամբ) ուսանողները և աշխատանքի վրա հիմնված ուսումնառության իրականացմանը մասնակից գործատուների ներկայացուցիչները։

17 ՔՈԼԵՋԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  1. Քոլեջի սեփականությունը ձևավորվում է քոլեջի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև քոլեջի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
  2. Հիմնադիրը կարող է քոլեջին անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք կամ հետ վերցնել իր կողմից քոլեջին ամրացված գույքը: Քոլեջի ամրացված գույքի օգտագործման ընթացքում առաջացած անբաժանելի բարելավումները հիմնադրի սեփականությունն են:
  3. Քոլեջը սեփականության իրավունք ունի ամրացված գույքի օգտագործման արդյունքում քոլեջի ստացած եկամուտների, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից քոլեջին նվիրատվության, հանգանակության կամ կտակի ձևով փոխանցված դրամական միջոցների, գույքի և սեփականության այլ օբյեկտների, օրենքով չարգելված այլ աղբյուրների, ինչպես նաև սեփական գործունեությունից ստացված եկամուտների և այդ եկամուտների հաշվին ձեռք բերված գույքի նկատմամբ: Սեփականության իրավունքով քոլեջին պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ՝ բացառությամբ քոլեջի լուծարումից հետո մնացած գույքի:
  4. Քոլեջն իրավունք ունի օրենքին, հիմնադրի որոշումներին և (կամ) սույն կանոնադրությանը համապատասխան՝ իր նպատակներին ու գործառույթներին համապատասխան տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
  5. Քոլեջն իրավունք ունի իրեն ամրացված գույքը պետության անունից օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնելու վարձակալության։
  6. Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե, բացառությամբ այն դեպքերի և չափի, երբ մասնագիտական ուսումնական հաստատության և գործատուների հետ համագործակցության պայմանագրի հիմքով տվյալ վարձակալված տարածքն օգտագործվում է կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցում անցնելու և սահմանված որոշակի աշխատանք կատարելու նպատակով:
  7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը քոլեջներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից պետական բյուջե մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես քոլեջներին իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրում է Քոլեջի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին։
  8. Քոլեջի՝ կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ շենքը և ուսումնական տարածքները, ուսումնական գործընթացին օժանդակող մարզական տարածքը, գրադարանային համապատասխան հագեցվածությամբ տարածքները, լսարանային, գործնական ուսուցման գործընթացին օժանդակող ուսումնաարտադրական, լաբորատոր տարածքները և բազաները պետք է համապատասխանեն համապատասխանկրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման պայմաններին:
  9. Քոլեջն իրավունք չունի իրեն ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարել, գրավ դնել, հանձնել անհատույց օգտագործման, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

18  ՔՈԼԵՋԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Քոլեջը կարող է իրականացնել «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության տեսակները՝ Խորհրդի որոշման հիման վրա, որով հաստատվում են ձեռնարկատիրական գործունեության տեսակները, դրանց նկարագիրը, դրանց շրջանակներում կիրառվող պայմանագրերի էական պայմանները, դրանցից ստացվող շահույթի օգտագործման նպատակային ուղղությունները՝ քոլեջի նպատակների ու գործառույթների շրջանակներում։
  2. Մասնավորապես, Քոլեջը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.
    • կազմակերպել հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրեր՝ լիցենզիայով սահմանված պահանջների պահպանմամբ.
    • մշակել և իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրեր՝ մասնագիտական ուսուցման, վերապատրաստման, արտադպրոցական դաստիարակության, նախապատրաստական դասընթացների և ոչ ֆորմալ ուսուցման այլ ձևերով.
    • ստեղծել ռեսուրս-կենտրոն՝ կրթության ոլորտի ու սոցիալական գործընկերների կարիքներին համապատասխան.
    • ստեղծել մասնագիտական ուսումնական հաստատությունների և այլ կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների միջև փոխադարձ ծառայությունների և փոխգործակցության ցանց.
    • իրականացնել ստեղծագործական, հետազոտական, փորձարարական և փորձագիտական գործունեություն, այդ թվում՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների պատվերով կամ համագործակցությամբ.
    • լիցենզավորված կրթական ծրագրերի որակավորումներին և զբաղմունքին համապատասխան, ինչպես նաև աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցման շրջանակներում մատուցել ծառայություն, կազմակերպել արտադրություն, արտադրանքի իրացում և վաճառք.
    • մշակել և հրատարակել գրականություն, ձեռնարկներ, ուղեցույցներ և այլ ուսումնամեթոդական նյութեր.
    • կազմակերպել հանրային սնունդ՝ ուսանողների (ունկնդիրների), աշխատողների, մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցող գործատուների և այլ հաճախորդների համար.
    • տրամադրել կեցության ծառայություններ, շահագործել հանրակացարաններ.
    • կազմակերպել ուսանողների և աշխատողների հանգստի, ժամանցի և առողջ ապրելակերպի միջոցառումներ.
    • իրականացնել կրթական, մշակութային, սոցիալական, մարզական և այլ բնույթի գործունեություն և կազմակերպել միջոցառումներ:
  3. Խորհրդի կողմից սույն կանոնադրության 120-րդ կետով նախատեսված որոշման քննարկման նպատակով քոլեջի տնօրենը Խորհրդին է ներկայացնում հաստատման ենթակա բոլոր նկարագրերի, պայմանների, պայմանագրերի նախագծերը։ Սույն կանոնադրության 120-րդ կետի 6-րդ ենթակետի համաձայն ձեռնարկատիրական գործունեության ամեն տեսակի մասով գործարար ծրագիրը, որը պետք է առնվազն ներառի շուկայի վերլուծություն, գործունեության կազմակերպման ու այն իրականացնող թիմի նկարագիր, առաջարկվող ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների մրցակցային առավելությունները, մարկետինգի և վաճառքի ռազմավարությունը, նախատեսվող ֆինանսավորման չափը, աղբյուրներն ու պայմանները, առնվազն առաջին երեք տարվա ֆինանսական կանխատեսումները (ներառյալ կանխատեսվող շահույթի, հաշվեկշռի ու և դրամական հոսքերի հաշվարկներ)։ Ձեռնարկատիրական գործունեության այլ տեսակների մասով ներկայացվում է համառոտ գործարար ծրագիր, որը կարող է չպարունակել շուկայի վերլուծություն, մարկետինգի և վաճառքի ռազմավարություն, իսկ ֆինանսական կանխատեսումները կարող են ներկայացվել մեկ տարվա համար։
  4. Ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում քոլեջը կարող է ուսումնամեթոդական նյութեր, հանրային սննդի ծառայություններ, կեցության ծառայություններ, հանգստի, ժամանցի և առողջ ապրելակերպի միջոցառումների, մշակութային, սոցիալական, մարզական և այլ նմանատիպ բնույթի ծառայություններ առաջարկել սեփական ուսանողությանն ու աշխատողներին Խորհրդի որոշմամբ սահմանված առավել բարենպաստ սակագնով։
  5. Այն հանգամանքը, որ քոլեջը ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում իրացնում է սույն կանոնադրության 122-րդ կետում նշված նյութեր կամ ծառայություններ, չի զրկում քոլեջին համապատասխան նյութերը կամ ծառայությունները տրամադրել իր ուսանողներին կամ աշխատողներին անհատույց՝ իր նպատակների ու գործառույթների շրջանակներում։
  6. Ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար քոլեջն իրավունք ունի Խորհրդի հավանությամբ ու հիմնադրի որոշմամբ ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ դառնալ նրանց մասնակից:

19 ՔՈԼԵՋԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

  1. Քոլեջի հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարվում են ոչ առևտրային կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:
  2. Քոլեջը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ֆինանսավորվում է պետական բյուջեից և օրենքով չարգելված աղբյուրներից:
  3. Քոլեջի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են՝
    • սեփական միջոցները, որոնք գոյանում են ձեռնարկատիրական գործունեության շնորհիվ և օրենքով չարգելված գործունեության այլ տեսակներից.
    • Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց կատարած նվիրատվությունները, նվիրաբերությունները, դրամաշնորհները.
    • Օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից ստացված ֆինանսավորումը.
    • Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեները:
  4. Քոլեջն իր միջոցների հաշվին աշխատողների աշխատավարձի նկատմամբ կարող է կիրառել հավելումներ:
  5. Քոլեջը կարող է վճարովի հիմունքներով սովորող ուսանողական համակազմի մինչև տասը տոկոսին, ուսանողի սոցիալական վիճակի և բարձր առաջադիմության արդյունքների հաշվառմամբ, իր միջոցների հաշվին մասնակիորեն փոխհատուցել ուսման վճարը` կառավարության սահմանած կարգով ու դեպքերում։
  6. Քոլեջը սահմանված կարգով ֆինանսական գործունեության մասին հաշվետվություն է ներկայացնում լիազորված պետական մարմին:
  7. Քոլեջը օրենսդրությամբ սահմանած կարգով իրականացնում է իր տնտեսական և ֆինանսական գործունեության հաշվապահական հաշվառումը, և հիմնադրի կողմից սահմանված կարգով պարտավոր է հրապարակել իր տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
  8. Քոլեջի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել անկախ աուդիտի (վերստուգման)` կառավարության սահմանած կարգով:

  1. ՔՈԼԵՋԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

  1. Քոլեջը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
  2. Քոլեջը դատական կարգով կարող է վերակազմակերպվել օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
  3. Քոլեջը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով:
  4. Քոլեջի լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
  5. Քոլեջը դատական կարգով կարող է լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:

[1] Ոստիկանության, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ գերակա ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող պետական քոլեջների մասով Կառավարության որոշմամբ կարող է սահմանվել այլ քանակ
[2] Ոստիկանության, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ գերակա ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող պետական քոլեջների մասով Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել ձևավորման առանձնահատկություններ
[3] ինչպես որ սահմանված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով
[4] մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում ծրագրերի մակարդակի և որակավորումների ուսումնառության կազմակերպման առանձնահատկություններից ելնելով՝ կանոնադրության հավելվածով կարող են սահմանվել ուսումնաօժանդակ, արտադրական կազմի և այլ պաշտոններ, որի պարագայում կցվում է համապատասխան հավելված, իսկ սույն նախադասության վերջում ավելացվում է «ինչպես նաև սույն կանոնադրության  հավելվածում նշված այլ պաշտոններ»
[5] Ոստիկանության, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ գերակա ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող պետական քոլեջների մասով Կառավարության որոշմամբ կարող է սահմանվել այլ քանակ
[6] Ոստիկանության, պաշտպանության և անվտանգության, ինչպես նաև պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող այլ գերակա ոլորտներում կրթական ծրագրեր իրականացնող պետական քոլեջների մասով Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել ձևավորման առանձնահատկություններ
[7] ինչպես որ սահմանված է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով
[8] մշակույթի, սպորտի և այլ ոլորտներում ծրագրերի մակարդակի և որակավորումների ուսումնառության կազմակերպման առանձնահատկություններից ելնելով՝ կանոնադրության հավելվածով կարող են սահմանվել ուսումնաօժանդակ, արտադրական կազմի և այլ պաշտոններ, որի պարագայում կցվում է համապատասխան հավելված, իսկ սույն նախադասության վերջում ավելացվում է «ինչպես նաև սույն կանոնադրության  հավելվածում նշված այլ պաշտոններ»
  • Քննարկվել է

    28.04.2025 - 18.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3349

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Սիրանույշ Մեժլումյան

15.05.2025

Բացթողումներ և առաջարկություններ Ա. Օրինականության հարցեր 1. Կառավարման ձևի փոփոխություն. Նախագիծը փոխում է քոլեջների կառավարման մոդելը՝ դրանք հանձնելով ԿԳՄՍ նախարարությանը։ Սակայն՝ Առաջարկություն. Հստակեցնել, թե արդյոք սա ներառում է ֆինանսական, կադրային և ուսումնական ինքնավարության աստիճանը, թե՞ լիովին կենտրոնացված կառավարման անցնելը։ 2. Հիմնադրամի կարգավիճակով քոլեջներ. Փաստաթղթում նշվում է, որ որոշ քոլեջներ գործում են հիմնադրամի ձևով, սակայն չեն հստակեցվում դրա տարբերությունները ՊՈԱԿ-ից։ Առաջարկություն. Ավելացնել հոդված՝ բացատրելով հիմնադրամի կարգավիճակի առանձնահատկությունները (օր.՝ սեփականության իրավունք, ֆինանսավորման աղբյուրներ)։ Բ. Տեխնիկական բարելավումներ 3. Անվանումների հիմնավորում. 1 հավելվածում նշված վերանվանումները պետք է ունենան պատճառաբանություն (օր.՝ մասնագիտացման փոփոխություն, միավորում կամ բարելավված իմիջ)։ Առաջարկություն. Առանձին հավելվածում ներկայացնել վերանվանման հիմնավորումները։ 4. Կանոնադրությունների համապատասխանեցում. N 2 և N 3 հավելվածներում (ՊՈԱԿ և հիմնադրամի կանոնադրություններ) պետք է ապահովել համատեղելիություն «Ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի հետ։ Առաջարկություն. Ստուգել, որ կանոնադրություններում չկան հակասություններ օրենքի 14-րդ հոդվածի (կառավարման լիազորություններ) հետ։ Գ. Լրացուցիչ կետեր 5. Ուսանողների և անձնակազմի իրավունքներ. Փաստաթղթում բացակայում են երաշխիքներ ուսանողների (օր.՝ ուսման շարունակականություն) և աշխատակազմի (աշխատանքի պահպանում) համար վերակազմավորման ժամանակ։ Առաջարկություն. Ավելացնել հոդված՝ «Ուսումնական գործընթացի և աշխատանքային հարաբերությունների պահպանում» վերնագրով։ 6. Ֆինանսական հստակություն. Վերանվանման և կանոնադրությունների գրանցման ծախսերը բարդվում են հաստատությունների վրա (կետ 12): Առաջարկություն. Նախատեսել պետական բյուջեից միջոցների հատկացում՝ հատկապես սոցիալական կարիքներ ունեցող քոլեջների համար։ Եզրափակիչ առաջարկ Նախագիծը կարող է ընդունվել՝ հաշվի առնելով հետևյալ փոփոխությունները. 1. Հավելել պատճառաբանություն վերանվանումների և կառավարման մոդելի համար։ 2. Ստուգել կանոնադրությունների համատեղելիությունը գործող օրենքների հետ։ 3. Ապահովել անցումային շրջանում ուսանողների և աշխատակազմի իրավունքների պաշտպանությունը։ 4. Նախատեսել ֆինանսական աջակցություն՝ հատկապես տնտեսապես թույլ հաստատությունների համար։ Եթե այս առաջարկությունները ներառվեն, նախագիծը կդառնա ավելի հավասարակշռված և կիրագործելի։

Նունե Հարությունյան

13.05.2025

Հաշվի առնելով, որ նոր օրենքով նախատեսվում է պետական քոլեջների կառավարման մոդելի վերանայում և կանոնադրությունների նոր օրինակելի ձևերի հաստատում՝ նպատակահարմար եմ համարում, որ որոշման վերջնական տարբերակում հստակ սահմանվեն նաև այն մեխանիզմները, որոնք կապահովեն ուսանողների և մանկավարժական անձնակազմի մասնակցությունը քոլեջների կառավարման գործընթացներին։ Սա կխթանի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը կրթական համակարգում, ինչպես նաև կնպաստի մասնագիտական կրթության որակի բարձրացմանը:

Սիրանույշ Մեժլումյան

12.05.2025

Կարծիք: • Համակարգվածություն. Նախագիծը միավորում է պետական քոլեջների ցանկը, վերացնելով անհամապատասխանությունները անվանումներում և կարգավիճակում։ • Կառավարման կենտրոնացում. Քոլեջների կառավարումը հանձնվում է ԿԳՄՍ նախարարությանը, ինչը կարող է բարելավել հաշվետվելիությունն ու քաղաքականության միասնականությունը։ • Անցումային շրջանի հստակեցում. Փաստաթղթում նախատեսված է 6 ամիս վերանվանումների և կանոնադրությունների թարմացման համար, ինչը իրատեսական ժամկետ է։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: