ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կողմից մի շարք նոր տեխնիկական կանոնակարգերի ընդունմամբ, որոնց մի մասն արդեն իսկ ուժի մեջ են մտել, սակայն մյուս մասը՝ ընդունված են, բայց մոտակա ժամանակահատվածում են ուժի մեջ մտնելու։
2․ Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Եվրասիական տնտեսական միության կողմից ներկայումս արդեն ընդունված են թվով 52 տեխնիկական կանոնակարգ, որոնցից 49 տեխնիկական կանոնակարգ՝ համաձայն «Մաքսային միությանը և Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցի» 55-րդ կետի 5-րդ մասի պահանջի արդեն ներառված է ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 71-Ն որոշմամբ հաստատված ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինների ցանկերում։ Քանի որ 3 տեխնիկական կանոնակարգերը ներառված չեն վերոնշյալ որոշման մեջ, որոնց նկատմամբ ևս անհրաժեշտ է վերահսկողություն իրականացնել, ուստի կատարվել են սույն լրացումները՝ նախատեսելով 1 տեխնիկական կանոնակարգ հավելված N1-ում, 2 տեխնիկական կանոնակարգ հավելված N2-ում և 2 տեխնիկական կանոնակարգ հավելված N3-ում։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը․
Տվյալ բնագավառում քաղաքականությունն իրականացվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի դրույթներին համապատասխան՝ որպես ԵԱՏՄ անդամ պետության պարտավորությունների կատարում։
- Կարգավորման նպատակը և բնույթը․
Որոշման ընդունման նպատակը ԵԱՏՄ կողմից նոր ընդունված տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ ՀՀ-ում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման վերահսկողության ապահովումն է:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը․
Որոշման ընդունման արդյունքում կսահմանվի նաև նոր ընդունված երեք տեխնիկական կանոնակարգերի համար ԵԱՏՄ պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն:
- Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)․
Որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսեր չի նախատեսվում։
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․ այն բխում է ՀՀ Կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման հավելված N 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 11․4 կետից, որը վերաբերվում է Հայաստանի Հանրապետությունում գործող տեխնիկական կանոնակարգերի մշակմանը և դրանց հետ կապված ընթացակարգերին և որոնց մաս է կազմում նաև տեխնիկական կանոնակարգերի նկատմամբ վերահսկողության գործընթացը։ Սույն որոշմամբ և դրանում փոփոխությամբ կարգավորվում են Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի՝ ըստ տեսչական մարմինների լիազորությունների տարանջատման հարցերը։
-
Քննարկվել է
16.04.2025 - 12.05.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1599
Տպել