Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

                                                                   N  -  Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության (մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 71-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 14-րդ կետով.

«14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 29-ի N 110 որոշմամբ հաստատված «Թռչնի մսի և դրա վերամշակումից ստացվող արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 051/2021) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ։»․

2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 23-րդ և 24-րդ կետերով.

«23. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի N 100 որոշմամբ հաստատված «Քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 050/2021) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ։

  1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 137 որոշմամբ հաստատված «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ։»․

3) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ և 22-րդ կետերով.

«21. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 5-ի N 100 որոշմամբ հաստատված «Քաղաքացիական պաշտպանության և բնական ու տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակներից պաշտպանության համար նախատեսված արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 050/2021) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ։

  1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի դեկտեմբերի 2-ի N 137 որոշմամբ հաստատված «Մետրոպոլիտենի շարժակազմի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 052/2021) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ։»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Քննարկվել է

    16.04.2025 - 12.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1600

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: