Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
26 Yervand Voskanyan 10.04.2025 00:15:24 Ուսուցչի կողմից կիսամյակային և տարեկան գնահատականների հաստատման համար նախատեսված եռօրյա ժամկետը /պարտադիր պետք է նշել՝ երեք աշխատանքային օրվա/ լիովին իրատեսական կլինի, եթե համակարգը անխափան աշխատի: Որքան էլ ուսուցիչը լինի պարտաճանաչ, իր աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում հնարավոր է չնախատեսված իրավիճակ ստեղծվել: Ողջունելի է այն հանգամանքը, որ եռօրյա ժամկետում ուսուցչի կողմից գնահատականները չհաստատելու դեպքում կարող է դիմել տնօրենին՝ լիազոր մարմնից գնահատականները հաստատելու թույլտվություն ստանալու նպատակով: Ինչ – ինչ պատճառով դասավանդող ուսուցչի կողմից սխալմամբ հաստատված գնահատականը կարող է փոխվել միայն ու միայն այդ ուսուցչի կողմից: Տնօրենը կիսամյակային և տարեկան գնահատականներում փոփոխություն կարող է կատարել դասավանդող ուսուցչի համաձայնությամբ, այլապես ուսուցիչը գնահատման գործընթացում կկորցնի իր հեղինակությունը: Չէ՞ որ միայն դասավանդող ուսուցիչն է ճիշտ գնահատում սովորողի առաջադիմությունը: Ավելին՝ հետագայում գնահատականի այդ փոփոխությունը կարող է բացասաբար ազդել ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ- ծնող փոխհարաբերության վրա. կթուլանա այդ շղթայի համագործակցությունը ի վնաս և՛ աշակերտի, և՛ ուսուցչի: Շնորհակալություն դիտարկման համար: Փոփոխություններ կատարելու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում՝ դիտարկելով նաև դասավանդող ուսուցչի տեսակետը:
27 Կարինե Ղամբարյան 10.04.2025 00:24:46 Ուսուցչի կողմից կիսամյակային և տարեկան գնահատականների հաստատման համար նախատեսված եռօրյա ժամկետը /պարտադիր պետք է նշել՝ երեք աշխատանքային օրվա/ լիովին իրատեսական կլինի, եթե համակարգը անխափան աշխատի: Որքան էլ ուսուցիչը լինի պարտաճանաչ, իր աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում հնարավոր է չնախատեսված իրավիճակ ստեղծվել: Ողջունելի է այն հանգամանքը, որ եռօրյա ժամկետում ուսուցչի կողմից գնահատականները չհաստատելու դեպքում կարող է դիմել տնօրենին՝ լիազոր մարմնից գնահատականները հաստատելու թույլտվություն ստանալու նպատակով: Ինչ – ինչ պատճառով դասավանդող ուսուցչի կողմից սխալմամբ հաստատված գնահատականը կարող է փոխվել միայն ու միայն այդ ուսուցչի կողմից: Տնօրենը կիսամյակային և տարեկան գնահատականներում փոփոխություն կարող է կատարել դասավանդող ուսուցչի համաձայնությամբ, այլապես ուսուցիչը գնահատման գործընթացում կկորցնի իր հեղինակությունը: Չէ՞ որ միայն դասավանդող ուսուցիչն է ճիշտ գնահատում սովորողի առաջադիմությունը: Ավելին՝ հետագայում գնահատականի այդ փոփոխությունը կարող է բացասաբար ազդել ուսուցիչ-աշակերտ, ուսուցիչ- ծնող փոխհարաբերության վրա. կթուլանա այդ շղթայի համագործակցությունը ի վնաս և՛ աշակերտի, և՛ ուսուցչի: Շնորհակալություն դիտարկման համար: Փոփոխություններ կատարելու հարցը քննարկվում է մանկավարժական խորհրդում՝ դիտարկելով նաև դասավանդող ուսուցչի տեսակետը:
28 Դունյա Սարգսյան 10.04.2025 21:25:59 Իմ կարծիքվ նշված փոփոխությունն առավել նպատակահարմար է նաև նրանով, որ սահմանվում է ուսումնական պլանների ձևավորման սկզբնաժամկետ, ինչը հնարավորություն կտա ժամանակին և համակարգված կերպով կազմակերպել ուսումնական գործընթացը՝ ապահովելով ծրագրերի արդյունավետ իրականացում:Ինչպես նաև կազմակերպչական հստակություն կհաղորդվի կրթական համակարգին: Շնորհակալություն դիտարկման համար:
29 Տաթևիկ Ավոյան 12.04.2025 22:53:04 Շնորհակալություն։ Հիանալի նախագիծ է։ Առաջարկում եմ՝ ԴԿՏ համակարգում, թեմատիկ պլաններում թեմաների և դասերի պլանների անջատ բաժինները տեղաշարժելու (վերև-ներքև տեղափոխելու) հնարավորություն ունենան, որպեսզի բացթոողումների ժամանակ խմբագրումը բարդություն չառաջացնի։ Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի:
30 Էլիլինար Վարդանյան 13.04.2025 17:10:06 Շնորհակալություն նախագծի համար: Առաջարկում եմ կատարելագործել ԴԿՏ համակարգում թեմատիկ պլանների ներբեռնումը: Ինքս բախվել եմ այն խնդրին, որ ներբեռնած թեմատիկ պլանում դժվարացել եմ կատարել փոփոխություն, 1-2 կիսամյակի փոփոխելու պատճառով ստիպված ջնջել եմ ամբողջ թեմատիկ պլանը, մի թեմա խմբագրելու համար։Եթե հնարավոր է թեմատիկ պլանները ներբեռնվեն այնպես, որեէ դասի բացթողումը խմբագրելու բարդություն չառաջացնի։ Առաջարկում եմ նաև ավելացնել պատուհան տնային առաջադրանքները լրացնելու և խմբագրելու համար: Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի:
31 Էլիլինար Վարդանյան 13.04.2025 17:32:04 Առաջարկում եմ նաև բարեփոխել դասի ընդլայնված պլանի բաժինը, որպեսզի ներբեռնելուց հետո պլանը լինի համակարգված և պահպանվի այնպես ինչպես word տեքստային խմբագրիչում խմբագրվել է: Եթե հնարավոր է թեմատիկ պլան բաժնում հեռացնել տալուց հետո նյութը ինչ- որ տեղ պահպանվի, հնարավոր է անուշադրության հետևանքով է հեռացվել։ Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի:
32 Լուսինե Գասպարյան 15.04.2025 22:32:42 Ինչ խոսք, ԴԿՏ համակարգը բավական ճկուն է, թույլ է տալիս թեմատիկ պլանների բաժնում կատարել փոփոխություններ, ուղղել, շտկել, քանի որ առանց ուղղումների էլ հնարավոր չէ․ մեկ-երկու ամիս առաջ պլանավորում ենք դասերը, սակայն օրը գալիս է, և խնդիր է առաջանում դասապլանը փոփոխելու, ինչը բնականոն է։ Սակայն երբեմն փորձում ենք օգտվել ցանցում տեղադրված թեմատիկ պլաններից, որոնք, մեղմ ասած, անմխիթար վիճակում են։ Ինքս էլ ժամանակի սղության պատճառով և աշխատանքս հեշտությամբ ավարտելու համար վերբեռնել եմ ԴԿՏ-ում տեղադրված պլանները, որոնք շարունակական ուղղումների և անհամար շտկումների կարիք ունեն։ Առաջարկում ենք՝ ԴԿՏ համակարգի թեմատիկ պլանները այդքան հապճեպ ու բացթողումներով չկազմվեն, այլ դրանք կա՛մ վերահսկվեն, կա՛մ երկարաժամկետ աշխատանքի արդյունք լինեն, կա՛մ էլ ուղղակի չլինեն, որպեսզի ուսուցիչը հույսը չդնի և ինքնուրույն կազմի իրեն հասանելիք թեմատիկ պլանները։ Շնորհակալություն, Ձեր դիտարկումը կքննարկվի:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: