Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի N 28-Ն հրամանում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 8-ի «Հանրակրթական ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը սահմանելու, դրանց լրացման (գործածման) կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի հունվարի 18-ի N 23-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 28-Ն հրամանում (այսուհետ՝ Հրաման) փոփոխություն և լրացում կատարելու մասին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծով՝ (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Հրամանով հաստատված կարգում (այսուհետ՝ Կարգ) հստակեցնել սովորողների գնահատականները հաստատելիս ուսուցիչների և տնօրենների իրավունքները և պարտականությունները, ինչպես նաև սահմանել ուսումնական պլանների ձևավորման սկզբնաժամկետ։

  • Քննարկվել է

    31.03.2025 - 15.04.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5887

Տպել

Առաջարկներ`

Լուսինե Գասպարյան

15.04.2025

Ինչ խոսք, ԴԿՏ համակարգը բավական ճկուն է, թույլ է տալիս թեմատիկ պլանների բաժնում կատարել փոփոխություններ, ուղղել, շտկել, քանի որ առանց ուղղումների էլ հնարավոր չէ․ մեկ-երկու ամիս առաջ պլանավորում ենք դասերը, սակայն օրը գալիս է, և խնդիր է առաջանում դասապլանը փոփոխելու, ինչը բնականոն է։ Սակայն երբեմն փորձում ենք օգտվել ցանցում տեղադրված թեմատիկ պլաններից, որոնք, մեղմ ասած, անմխիթար վիճակում են։ Ինքս էլ ժամանակի սղության պատճառով և աշխատանքս հեշտությամբ ավարտելու համար վերբեռնել եմ ԴԿՏ-ում տեղադրված պլանները, որոնք շարունակական ուղղումների և անհամար շտկումների կարիք ունեն։ Առաջարկում ենք՝ ԴԿՏ համակարգի թեմատիկ պլանները այդքան հապճեպ ու բացթողումներով չկազմվեն, այլ դրանք կա՛մ վերահսկվեն, կա՛մ երկարաժամկետ աշխատանքի արդյունք լինեն, կա՛մ էլ ուղղակի չլինեն, որպեսզի ուսուցիչը հույսը չդնի և ինքնուրույն կազմի իրեն հասանելիք թեմատիկ պլանները։

Էլիլինար Վարդանյան

13.04.2025

Առաջարկում եմ նաև բարեփոխել դասի ընդլայնված պլանի բաժինը, որպեսզի ներբեռնելուց հետո պլանը լինի համակարգված և պահպանվի այնպես ինչպես word տեքստային խմբագրիչում խմբագրվել է: Եթե հնարավոր է թեմատիկ պլան բաժնում հեռացնել տալուց հետո նյութը ինչ- որ տեղ պահպանվի, հնարավոր է անուշադրության հետևանքով է հեռացվել։

Էլիլինար Վարդանյան

13.04.2025

Շնորհակալություն նախագծի համար: Առաջարկում եմ կատարելագործել ԴԿՏ համակարգում թեմատիկ պլանների ներբեռնումը: Ինքս բախվել եմ այն խնդրին, որ ներբեռնած թեմատիկ պլանում դժվարացել եմ կատարել փոփոխություն, 1-2 կիսամյակի փոփոխելու պատճառով ստիպված ջնջել եմ ամբողջ թեմատիկ պլանը, մի թեմա խմբագրելու համար։Եթե հնարավոր է թեմատիկ պլանները ներբեռնվեն այնպես, որեէ դասի բացթողումը խմբագրելու բարդություն չառաջացնի։ Առաջարկում եմ նաև ավելացնել պատուհան տնային առաջադրանքները լրացնելու և խմբագրելու համար:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: