Հիշել նախագիծը
««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | «Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ 21.03.2025 07:59:36 | Սույն օրենքների նախագծերի ընդունմամբ պայմանավորված անհրաժեշտ է որոշ ենթաօրենսդրական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ։ | Ընդունվել է ի գիտություն | |||
| 27 | Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 26.03.2025 21:38:25 | «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5 ի ՀՕ-233-Ն ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է Օրենքը լրացնել նոր 11.1-ին հոդվածով, որի 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ մասերով սահմանվում են ներհամայնքային համայնքի վարչական տարածքում կանոնավոր փոխադրումների միասնական ծառայության կազմակերպման տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողության իրականացման վերաբերյալ դրույթներ: Մասնավորապես, այդ հոդվածի 8-րդ մասով համայնքի աշխատակազմի պաշտոնատար անձին կամ 100 տոկոս համայնքային մասնակցությամբ օպերատորի աշխատակցին իրավունք է վերապահվում իրականացնել տեսանկարահանում, լուսանկարահանում և ձայնագրում՝ ենթադրյալ վարչական իրավախախտում կատարած անձանց ինքնությունը պարզելու կամ նույնացում կատարելու համար: Հարկ է նկատի ունենալ, որ այդպիսի գործողությունների իրականացումը անմիջական առնչութուն ունի անձի անձնական տվյալների պաշտպանության ոլորտին: Սակայն Նախագծով որևէ կերպ չի հիշատակվում, որ տեղական վճարի գանձման նկատմամբ հստողությանն ուղղված գործողությունները կատարվելու են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: Ավելին, սահմանված չէ նաև, թե լիազորությունների ի՞նչ շրջանակ են ունենալու այդ գործառույթն իրականացնող աշխատակիցները, և արդյո՞ք նրանք ունենալու են համապատասխան պատրաստվածություն թե ոչ: Նախագծում սահմանված չէ նաև թե ի՞նչ եղանակով են այդ աշխատակիցները ենթադրելու, որ ուղևորը չի իրականացրել վճարում կամ տոմսի վավերացում, որպեսզի ենթադրյալ իրավախախտի նկատմամբ իրականացնեն վարչական պատասխանատվության միջոցներ: Պարզ չէ նաև այն հարցը, թե արդյո՞ք բոլոր ուղևորներն են անցնելու վճարման ստուգում, թե այդպիսի ստուգումն իրականացվելու է հսկող աշխատակցի հայեցողությամբ: Այս հարցի կապակցությամբ էական է այն հանգամանքը, որ յուրաքանչյուր դեպքում, երբ վճարման նկատմամբ հսկողություն իրականացնող աշխատակիցը առանց հիմնավոր կասկածի միջամտություն կիրականացնի անձի անձնական տվյալների նկատմամբ, ապա հիմքեր կստեղծի տվյալ ուղևորի կողմից «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան վնասի հատուցման պահանջ ներկայացնելու համար: Առաջարկում ենք Նախագծում ավելացնել առանձին դրույթ և սահմանել, որ տեղական վճարի գանձման (վճարման) նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: | Կանոնավոր ուղևորափոխադրումներից օգտվող յուրաքանչյուրանձ պարտավոր է վճարե ուղևորության համար։ Հետևաբար՝ հսկիչներն իրավասու են ստուգել բոոլր ուղևորների կողմից փոխադրման վճարի վճարման հանգամանքը, որը ստուգվելու է հսկիչների կողմից էլեկտրոնային եղանակով, ինչը որևէ կերպ չի հակասում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին |